Գովազդի համար զանգահարել 099 999 409

Ավտովթար Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում. բախվել են սև ու սպիտակ Renault -ները. կան վիրավորներ

Երեկ` հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղու 126 էլեկտրասյան դիմաց բախվել են Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի բնակիչ, 39-ամյա Գեղեցիկ Գրիգորյանի վարած Renault մակնիշի 10 ՕՏ 035 համարանիշի և Երևան քաղաքի Օհանովի փողոցի բնակիչ, 60-ամյա Սերժիկ Տիգրանյանի վարած Renault մակնիշի 34 PP 517 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Տիգրանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աստղիկ բժշկական կենտրոն, իսկ ուղևորներ, Երևանի բնակիչներ` 18-ամյա Վանիկ Թումանյանն ու 18-ամյա Կարեն Դավթյանը տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: 

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները` Հայաստանի քննչական կոմիետի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:

Նյութի աղբյուր՝   http://shamshyan.com/hy/article/2016/06/10/87529/

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն