Մադրիդի «Ռեալը» հեռացվեց Իսպանիայի Գավաթից

Մադրիդի «Ռեալը» հեռացվել է ֆուտբոլի Իսպանիայի գավաթի ընթացիկ խաղարկությունից,հաղորդում է Marca-ն: Արքայական ակումբի հեռացման պատճառը «Կադիսի» հետ 1/16 եզրափակիչի առաջին խաղում որակազրկված ռուսաստանցի կիսապաշտպան Դենիս Չերիշևին խաղադաշտ դուրս բերելն է:

Անցած մրցաշրջանը «Վիլյառեալում» անցկացրած Չերիշևը նախորդ հանդիպումներից ունի երեք դեղին քարտ և պետք է բաց թողներ մեկ հանդիպում: «Կադիսի» հետ խաղում գոլի հեղինակ դարձած Չերիշևը փոխարինվել էր ընդմիջմանը,երբ «Ռեալի» մարզչական շտաբին տեղյակ էին պահել այդ մասին:

«Ռեալը» հաղթել է 3:1 հաշվով, սակայն պայքարը կշարունակի «Կադիսը»: Մադրիդյան թիմը պատրաստվում է բողոքարկել հեռացման մասին որոշումը: 

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն