Գովազդի համար զանգահարել 099 999 409

Կուր գետը ցամաքում է. Ադրբեջանում երաշտ է սպասվում

Կուր գետը, գարնանային վարարումների փոխարեն, այս տարի սկսել է ցամաքել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները` նշելով, որ նման պատկեր դիտվել էր նաեւ անցյալ տարի:

Ադրբեջանի բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարության հիդրոօդերեւութաբանության ազգային վարչությունը հայտնել է, որ մայիսի 27-ին Կուրի ստորին հոսանքում դիտվել է մակարդակի 5 սմ անկում, իսկ Նովրուզալի կետում Արաքսի վրա` 3 սմ:

Կուրի ամենացածր մակարդակը գրանցվել է Սալյանում:

Եթե 2003-2010 թվականներին գետի ստորին հոսանքում գտնվող բնակչությունը տառապում էր հեղեղումներից, ապա վերջին տարիներին, անգամ գարնանային վարարումների ժամանակ Կուրի մակարդակը մնում է նորմայից ցածր: Դա խնդիրներ է առաջացնում գյուղատնտեսական դաշտերի ոռոգման համար, քանի որ պոմպերն ի վիճակի չեն նորմալ ջուրը դուրս քաշել գետից:

Բնապահպանները ստեղծված իրավիճակը բացատրում են լեռներում ձյան ուշ հալվելով եւբնապահպանական հավասարակշռության խախտմամբ:

Բնապահպանների խոսքով` այժմ Սալյանում գրանցվել է Քուռ գետի ամենացածր մակարդակը վերջին 30 տարում:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն