Գովազդի համար զանգահարել 099 999 409

Ուկրաինայի նախագահը «Ուկրաինայի հերոսի» աստղ է հանձնել Նադեժդա Սավչենկոյին

Համաներման արժանացած ուկրաինուհի օդաչու Նադեժդա Սավչենկոն, Կիև ժամանելուն պես, ջերմ ընդունելության է արժանացել հայրենակիցների և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից:

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, Պորոշենկոն Սավչենկոյին «Ուկրաինայի հերոսի» աստղ է հանձնել «արիություն ցուցաբերելու և Ուկրաինայի ժողովրդին զոհաբերությամբ ծառայելու համար»:

Ինչպես արդեն հաղորդվել էր, իր ելույթի ժամանակ Պորոշենկոն հայտարարել է, որ ինչպես հաջողվել է վերադարձնել Սավչենկոյին, Ուկրաինան կվերադարձնի նաև Դոնբասն ու Ղրիմը:

Նադեժդա Սավչենկոն, իր հերթին, հայտարարել է, որ պատրաստ է կրկին մեկնել մարտի և կզբաղվի գերիության մեջ հայտնված ուկրաինացի զինվորականների ազատագրմամբ:

Հիշեցնենք, որ Սավչենկոյին ռուսական դատարանը դատապարտել էր 22 տարվա ազատազրկման Դոնբասում ռուս լրագրողների սպանության մեղադրանքով: Իսկ այսօր ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաներում էր շնորհել Սավչենկոյին:

Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/05/25/ukraine/2031328

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն