Գովազդի համար զանգահարել 099 999 409

Լևոն Մկրտչյանն ավարտված է համարում ՀՀ կրթության համակարգում ինստիտուցիոնալ փոփոխությունները

ՀՀ կրթության և գիտության նախարար ԼևոնՄկրտչյանը մայիսի 25-ին աշխատանքային այցով եղել է Աշտարակում և մասնակցել Արագածոտնի մարզի դպրոցների տնօրենների տարեվերջյան խորհրդակցությանը:

Նախարարն իր ելույթում անդրադարձել է կրթական ոլորտում սպասվող փոփոխություններին՝ հիմնական շեշտը դնելով հանրակրթության բովանդակային խնդիրների վրա:

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Լ. Մկրտչյանի խոսքով՝ կրթության համակարգում ինստիտուցիոնալ փոփոխությունները կարելի է համարել ավարտված և հերթն այժմ կրթական ծրագրերին նոր բովանդակություն և որակ հաղորդելունն է:

Անդրադառնալով ավագ դպրոցների կայացման խնդրին՝ նախարարն ընդգծել է. «Այդուղղությամբ կարևոր քայլերից մեկը կրեդիտային համակարգի ներմուծումն էորն իրհերթին կկարգավորի  կրթության  շղթայի արդյունավետ աշխատանքն ու  բնականոնգործունեությունը»,- նշել է Լ. Մկրտչյանը և մանրամասնել, որ նման համակարգը հնարավորություն կտա որոշ առարկաներից ստացած կրեդիտները տեղափոխել բուհ: Նախարարը կարևորել է նաև ավագ դպրոցի կրթական ծրագրի բեռնաթափումը՝ նշելով, որ  գործող ծրագիրը ոչ միայն չի ապահովում սահուն անցում կրթության հաջորդ աստիճան, այլև ընդգծված չեն մասնագիտական ուղղությունները:

ԿԳ նախարարն անդրադարձել է դպրոցական ծրագրի առարկայախմբերին, նշելով, որ դպրոցական համակարգում  նախընտրած դասաժամերի ծավալը պետք է չլրացվի մեկ այլ առարկայախմբի հաշվին: Այս համատեքստում ըստ նախարարի՝ պետք է գտնել լավագույն ոսկե միջինը բոլոր առարկայախմբերի համար: Այս պահանջը, որպես գերակա խնդիր դրված է չափորոշիչներ մշակող մասնագիտական խմբի առջև: Կրթական  նոր ծրագրի  կառուցվածքում Լ. Մկրտչյանը կարևորել է պարտադիր առարկայական ժամաքանակների առկայությունը, ընդգծելով, որ շեշտը պետք է դրվի բնագիտական  ուղղվածության մեծացման վրա: Լ. Մկրտչյանը նշել է, որ այս նպատակով կմշակվեն բնագիտական առարկաների պահպանման և զարգացման նոր մեխանիզմներ: 

Նախարարն իր խոսքում առանձնակի կարևորել է գյուղական դպրոցների տնօրենների հանրային  դերը՝ շեշտելով, որ այդ կերպարը պետք է լինի  տվյալ համայնքում բացառիկ հարգանք վայելող անձնավորություն: 
Պատասխանելով խորհրդակցության մասնակից տնօրեններից մեկի հարցին՝ նախարարը նշել է, որ տնօրենների հավաստագրման, մանկավարժների տարակարգերի տրամադրման և ատեստավորման գործընթացներում կլինեն էական փոփոխություններ, որոնց վերաբերյալ կծավալվեն նաև մասնագիտական քննարկումներ:

Անդրադառնալով բուհական համակարգում պետական պատվերով կրթություն ստանալու հնարավորություններին՝ նախարարը համաձայնվել է այն դիտարկմանը, որ գործող համակարգը սոցիալական իմաստով խնդիրներ է ունի և պետք է կարգավորվի օրենսդրական ճանապարհով.«Պետք է  սոցիալապես անապահով ընտանիքի երեխայի համար բարձրագույն կրթությունստանալու հնարավորություն ապահովելՊետությունը պետք է ստեղծի բոլորին հասանելիհամակարգՍա կրթության համակարգ  նոր  հոսք կբերիայն հոսքըոր մշտապես եղել էմեր ազգային կենսունակության աղբյուրըՍա  նաև նոր որակ կապահովի նախբարձրագույն կրթությանապա նաև մեր երկրի զարգացման համար»,- շեշտել է  նախարարը: 

Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է դպրոցների  ֆինանսավորման, տարիֆիկացիայի, բյուջեի ձևավորման, ինչպես նաև կառավարման խորհուրդների գործունեության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերին:

Հանդիպման ավարտին ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և  Արագածոտնի մարզպետ Գագիկ Գյոզալյանը կոչ են արել տնօրեններին առաջիկա Վերջին դասի միջացառումների կազմակերպման ժամանակ զերծ մնալ անհարկի շքեղությունենրից և առաջնորդվել օրվա  խորհրդի տրամաբանությամբ»:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն