Գովազդի համար զանգահարել 099 999 409

Պետական ապարատի օպտիմալացման վերաբերյալ հստակ առաջարկություն ՀՀ վարչապետին կներկայացվի մինչև սեպտեմբերի 1-ը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Պետական կառավարման ապարատի օպտիմալացման ուսումնասիրություն, իրավիճակի վերլուծություն իրականացնելու և առաջարկություն ներկայացնելու նպատակով ստեղծվել է 
միջգերատեսչական աշխատանքային խումբ:

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանին հանձնարարվել է` ապահովել պետական կառավարման ապարատի օպտիմալացման ուսումնասիրություն, իրավիճակի վերլուծություն իրականացնող և առաջարկություն ներկայացնող միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեության հետ կապված կազմակերպչական աշխատանքների կատարումը:

Փոխվարչապետին նաև հանձնարարվել է մինչև 2016 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել պետական կառավարման ապարատի օպտիմալացման ուսումնասիրության, իրավիճակի վերլուծության արդյունքները և պետական կառավարման ապարատի օպտիմալացման վերաբերյալ հստակ առաջարկություն:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն