Էլբրուսի վրա կբացվի Եվրոպայի ամենաբարձր ճոպանուղին

Կիրակի օրը կանցկացվի Էլբրուսի վրա Եվրոպայի ամենաբարձր ճոպանուղու բացման արարողությունը, տեղեկացնում է RIA Novosti-ն:

«Միր» կայանից մինչև «Գարաբաշ» կայան ձգվող ճոպանուղու բացման արարողությանը ներկա կլինեն ՌԴ Հյուսիսային Կովկասի գծով նախարարության ղեկավարությունը և «Հյուսիսային Կովկասի զբոսավայրեր» կազմակերպության ներկայացուցիչները:

«Ճոպանուղու բացման շրջանակներում, որի ամենաբարձր կետը կլինի 3847մ բարձրությունը, մեկնարկ կտրվի նաև «Գարաբաշ-Միր» լեռնադահուկային մայրուղու առաջին գործարկմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն