Գովազդի համար զանգահարել 099 999 409

Վանդալիզմ Կոտայքի մարզում. վանդալը կամ վանդալները «գլխատել են տղային ու աղջկան». (լուսանկար)

Դեռ ԽՍՀՄ տարիներին հայաստանաբնակներն ու զբոսաշրջիկները Երևան-Սևան ավտոճանապարհին հպարտանում էին այնտեղ տեղադրված «Հավերժության ժապավեն» հուշարձանով, որի քանդակագործը ճանաչված մտավորական Դավիթ Բեջանյանն է:

 

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո բազմաթիվ անգամներ անհայտ անձի կամ անձանց կողմից ոտնձգություններ կատարվեցին արձանի նկատմամբ: Վանդալները «գլխատել էին» աղջկան և մի տևական ժամանակ էր՝ տղան մնացել էր միայնակ:

Այսօր՝ մայիսի 22-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որով երևում է, թե ինչպես են վանդալները արձանը ամբողջովին ավերել՝ «գլխատելով նաև տղային»: 

Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/hy/article/2016/05/22/85866/

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն