Սխալ է անվերապահորեն հավատալ և «տրվել» Ռուսաստանին

Հայաստանին և Ռուսաստանին կապող «թելերը», ինչ խոսք, շատ են։ Տարբեր են նաև ոլորտները՝ տնտեսական, քաղաքական ռազմական և այլն։ Կասե՞ք, մի «թել», որին ավելի օպտիմալ այլընտրանք չկա։ Կարծում եմ չկա։ Բոլոր դեպքերում էլ հնարավոր կլինի խնդիրը լուծել։ Հասկանալի է, որ այդ «թելերը» կտրելուց հետո կառաջանան որոշ խնդիրներ։ Բայց անլուծելի և անհնարին ոչինչ չկա այդ հարթությունում։ Եթե այդ «թելերի» մի մասը ունեն քիչ թե շատ դրական նշանակություն, ապա մեծ մասը խոչընդոտ են մեզ համար և զսպաշապիկի ու ձեռնաշղթաի դեր են կատարում։ Ռուսաստանին պետք չէ երբեք միանշանակ ընդունել։ Եթե մեր արտաքին քաղաքականությունը մի փոքր ծանրութեթև աներ և վերանայեր այդ երկրի հետ մեր հարաբերությունները, ապա կարելի կլիներ համագործակցությունից հսկայական օգուտներ քաղել։ Սխալ է անվերապահորեն հավատալ և «տրվել» Ռուսաստանին։

Մենք մեր սահմանափակ ռեսուրսներով այդ երկրին ավելի շատ ենք օգուտ տալիս, քան որևէ այլ երկիր, և ավելի քիչ ենք շահում՝ քան Ռուսաստանի հետ անգամ համագործակցության շատ թուլյ եզրեր ունեցող ցանկացած այլ երկիր։ Վստահ եմ, ճիշտ քաղաքականության դեպքում մեր դիրքերը կարելի է անհամեմատ բարելավել այդ համագործակցության համատեքստում։ Ւրականում Ռուսաստանը մեր կարիքն ավելի շատ ունի, քան մենք Ռուսաստանի կարիքը, ուղղակի ՀՀ անհեռատես և անտրամաբանական քաղաքականության շնորհիվ այդ համագործակցությունը խաթարվել է նաև իմացական մակարդական՝ իր հետ բերելով մի շարք նյութական և բարոյական վնասներ։

Նյութի աղբյուր` https://www.facebook.com/gev.nalband/posts/941945155904576

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն