Մյունխենում մեկնարկել է հրաձգության աշխարհի գավաթի խաղարկությունը

Загрузка...

Գերմանական Մյունխեն քաղաքում մեկնարկել է հրաձգության աշխարհի գավաթի խաղարկությունը՝ հրացան և ատրճանակ ձևերից:

 Աշխարհի գավաթում Հայաստանը ներկայացնում են՝ Հրաչ Բաբայանը, Քրիստիան և Իրինա (Աղաջանյան) Լաուերները: 
Մայիսի 21-ին Հայաստանը ներկայացնող 3 մարզիկներն էլ մասնակցել են մրցման մեկնարկին:
10մ, օդամղիչ հրացան, 60 կրակոց, տղամարդկանց վարժությունում 114 մրցակցից Հրաչ Բաբայանը 627,6 միավորով գրավել է 9-րդ տեղը. հավասար միավոր են խոցել նաև 7-րդ և 8-րդ տեղերը գրաված մարզիկները, սակայն կրակոցների դիպուկությամբ առավելությունը տրվել է նրանց և եզրափակչից դուրս է մնացել Հրաչ Բաբայանը: Նույն վարժությունում 623.1 միավորով 36-րդ տեղ է գրավել Քրիստիան Լաուերը:
10մ, օդամղիչ հրացան, 40 կրակոց կանանց վարժությունում Իրինա Լաուերը (Աղաջանյան) 137 մրակցուհուց գրավել է 105-րդ տեղը՝ խոցելով 406.7 միավոր:
Մայիսի 22-ին Հրաչ Բաբայանը և Քրիստիան Լաուերը կմասնակցեն 50մ, փոքր տրամաչափի հրացան, պառկած դիրքից տղամարդկանց վարժությանը, վերջինիս եզրափակիչը տեղի կունենա մայիսի 23-ին:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն