Լոնդոնի քաղաքապետը ավտոբուսով է աշխատանքի գնում

Загрузка...

Լոնդոնի նորընտիր քաղաքապետ Սադիկ Խանը աշխատանքի է գնում հասարակական տրանսպորտով՝ավտոբուսով (տես լուսանկարը)...Լոնդոնցիների տեսախցիկները նրան ֆիքսել են կանգառում՝ ավտոբուսի սպասելիս...Սադիկ Խանը որոշել է ոչնչով չզիջել Բորիս Ջոնսոնին՝Լոնդոնի նախկին քաղաքապետին,որն աշխատանքի էր գնում հեծանիվով և մետրոյով...8,5 միլիոն բնակչություն ունեցող Լոնդոնի քաղաքապետը,որի տարեկան բյուջեն կազմում է 21 միլիարդ դոլլար,գործի է գնում ավտոբուսով,իսկ Հայաստանի նախկին և գործող քաղաքապետներից ոմանք՝ զրահապատ մեքենաներով և թիկնազորով...Հետաքրքիր է, թե ու՞մ հաշվին են այդպիսի ցոփություն ու շվայտություն իրենց թույլ տալիս...

 
Հ.Գ.Հիշեցնեմ,որ հասարակական տրանսպորտով են գործի գնացել և գնում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը, որը Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս եղած ժամանակ մետրոպոլիտենից էր օգտվում,Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը,որն ավտոբուսով է գնում իր աշխատավայր՝ համալսարան և այլն...

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1035913156492633&set=a.523199027764051.1073741828.100002218740

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն