Գովազդի համար զանգահարել 099 999 409

ՀՀ ԿԲ-ն ճշգրտումներ կմտցնի դրամավարկային քաղաքականության մեջ

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը 2017թ. բյուջետային ծրագրի քննարկումների ժամանակ ճշգրտումներ կմտցնի դրամավարկային քաղաքականության մեջ: Ազգային ժողովում ՀՀ ԿԲ 2015թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի հաշվետվության քննարկման ընթացքում այս մասին ասաց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը՝ անդրադառնալով կառավարության հայտարարած օպտիմալացման ծրագրի վերաբերյալ պատգամավոր Թևան Պողոսյանի հարցին:

«Այսօր որոշակի քայլեր հայտարարվել են կառավարության նիստի ընթացքում: Խոսքը մեքենաների կրճատման մասին է: Համապատասխան հանձնարարականներ տրվեցին` օպտիմիզացնել աշխատակազմի և այլ տիպի ծախսեր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ջավադյանը:

ՀՀ ԿԲ նախագահը հավելեց՝ երբ կունենան  վերջնական եկամուտների և ծախսերի ծրագիրը, որը կլինի 2017 թվի բյուջետային ծրագրի քննարկումների ժամանակ, հաշվի կառնեն և համապատասխան ճշգրտումներ կմտցնեն  Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության մեջ:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն