Գովազդի համար զանգահարել 099 999 409

Իրանք ախր սեփական ուղեղ չունեն, որ մտածեն, չէ որ էդ հողը ըտեղ մինչև իրենց ի հայտ գալնա հայտնվել

Գիտե՞ք մեկ-մեկ ոնց որ արդարացի է, որ ազերներն ասում են թե Արցախն իրենց պատմական հողնա... ԱԽր չենք մտածում է, դրանք եղած չեղած 100 տարվա պատմություն ունեն, ինչ ծնվել են (Հռչակվել են հանրապետություն), Ստալինը էս հողը նվիրելա իրանց... Ոնց որ նորածին երեխու ձեռքը խաղալիք տաս, մի քիչ մեծանա ասես էդ քոնը չի... բա կկռվի, կասի ծնված օրվանից ես խաղացել եմ դրանով, ոնց իմը չի... այ ստեղից էլ սրանց մոտ էս 100 տարվա մեջ էդ կապվածությունն առաջացավ էլի...  Իրանք ախր սեփական ուղեղ չունեն, որ մտածեն, չէ որ էդ հողը ըտեղ մինչև մեր ի հայտ գալնա հայտնվել, չնայած իրանց որ լսես, դինոզավրերի հետ կոֆել էլ են խմել էնքան հին են....

Ամենահետաքրքիրը որ իրանց մոտ պատմությունը դա մաթեմատիկայի պես ճշգրիտ գիտությունա, թեորեմա, դա ապացուցման կարիք չունի, իրանք գիտեն որ դա էդպեսա ու հեչ կարևոր չի, որ մի ամբողջ աշխարհ հակառակնա ասում... ու էս ամենը շատ ծիծաղելի կլիներ, մենակ եթե դրանց հիմարությունն էնքան մեծ չլիներ, որ էս անիմաստության պատճառով մեր կարգին տղերքը սահմանում չզոհվեին... Մտածում եմ, որ նոր դասագիրք ուղարկենք, նորմալ պատմությամբ, կարողա մի 100 տարուց հայերին պաշտեն... հաստատ կարա լինի...

Նյութի աղբյուր` https://www.facebook.com/edgar.tumanyan.9/posts/1070778132997665

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/dOubOTkTUuj2U2oDKPJU.jpg

    Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից կարող ենք տեղեկանալ, որ 2017 թվականի հունվարին Հայաստանում արձանագրվել է 6,5 տոկոս տնտեսական ակտիվություն: Բնականաբար, հիմնվել մեկ ամսվա տվյալների վրա սխալ կլինի, սակայն ուսումնասիրելով մի շարք այլ գործոններ ևս՝ կարող ենք փաստել, որ այս տարի տնտեսության «կազդուրման» հավանականությունը բավականին բարձր է: Ինչ վերաբերում է պղնձի միջազգային գներին, ապա դրանք ներկայումս հատել են 6 հազար դոլարի սահմանագիծը և անհամեմատ բարձր են նախորդ տարվա ցուցանիշներից, ինչը շատ կարևոր է Հայաստանի՝ որպես այդ տեսակ գունավոր մետաղը արտահանող երկրի համար: Հիշեցնենք, որ նախորդ տարիներին Հայաստանը ստիպված էր ավելացնել գունավոր մետաղների արդյունահանման ծավալները՝ ֆինանսական մեծ հոսքերի կորուստ չունենալու և նախկին ցուցանիշների բալանսը պահելու համար: Դրական միտում է առկա նաև արտահանման ոլորտում: Պատճառներից մեկն այն է, որ բացասական միտումները ՌԴ շուկայից նվազել են: Ինչ վերաբերում է ներքին շուկային, ապա այստեղ պետության կողմից տնտեսական գործունեության պայմանների բարելաման, գործարար միջավայրի ակտիվացման, բիզնես-ծրագրերի կենսագործման ուղղությամբ ձեռնարկած քայլերը ևս կարող են զարգացնել տնտեսությունը: Հստակ կանխատեսում անելը շատ բարդ է, բայց այն, որ այս տարվա համար նախատեսած մի քանի հարյուր միլիոն դոլար բյուջե պարունակող ծրագրերը ազդեցություն կունենան տնտեսության վրա, դա փաստ է: Ոչ պակաս կարևոր է բանկային համակարգի բարեփոխումները, որոնք ուղղակիորեն կարող են ազդել տնտեսվարողներին ներդրումային քաղաքականության վրա: Ավելի բարենպաստ պայմաններով վարկավորումը կարող է «ստիպել» ներդրողներին ավելացնել իրենց կապիտալը բիզնես միջավայրում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=179353035891311&id=100014498460492

    Կարդալ ավելին