Արսենալը պատրաստ է Մխիթարյանին դարձնել թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ

Լոնդոնի «Չելսին» ու «Արսենալը» թեժ պայքար են սկսել Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար:

«Զինագործները» փոխարինող են փնտրում Ալեքսիս Սանչեսին, ով առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում հնարավոր է հեռանա թիմից:

Ինչպես տեղեկացնում է «Daily Star»-ը, «Արսենալը» Մխիթարյանին առաջարկել է տարեկան 8 մլն ֆունտ ստերլինգ աշխատավարձ (ավելի քան 10 մլն եվրո): Եթե 27-ամյա ֆուտբոլիստն ընդունի այդ առաջարկը, ապա կդառնա թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Աղբյուրի համաձայն՝ Արսեն Վենգերի թիմը պատրաստ է Հենրիխի համար վճարել 30 մլն եվրո:

 

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն