Գովազդի համար զանգահարել 099 999 409

Խորհրդարանը քննարկում է սոցիալական պարտադիր վճար կատարելու ժամկետը մեկ տարով երկարաձգելու հարցը

Ազգային ժողովը քննարկում է «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է օրենքով սոցիալական վճար կատարելու պարտադիր պայմանի համար նախատեսված առավելագույն ժամկետը 2017 թվականից երկարաձգել մինչև 2018թվական:

Հիմնական զեկուցողը՝  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար ԱրտեմԱսատրյանը նշեց, որ օրենքում փոփոխություններ կատարելու  նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ըստ նախնական գնահատականի` նախատեսվում է հարկային օրենսդրության էական փոփոխություններն ավարտին հասցնել 2017թ. վերջին, ինչից հետո անհրաժեշտություն կառաջանա ապահովել հարկային համակարգի էլեկտրոնային ծրագրերի համատեղելիությունը կենսաթոշակային համակարգի  էլեկտրոնային ծրագրերի հետ:

«Նախնական գնահատականի համաձայն` վերոնշյալ աշխատանքներն ավարտին կհասցվեն 2018 թ. առաջին եռամսյակում, ուստի առաջարկվում է «Կուտակային կենսաթոշակների մասին»  ՀՀ օրենքով նախատեսված սոցիալական վճար կատարելու պարտադիր ժամկետը երկարաձգել մինչեւ 2018թ. հուլիսի 1-ը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ հարկ է նկատի ունենալ, որ մինչ վկայակոչված ժամկետը պահպանվում են «Կուտակային կենսաթոշակների մասին»  ՀՀ օրենքի բոլոր իրավակարգավորումները: Բացի այդ, ենթադրվում է, որ պարտադիր կուտակային համակարգին միացող քաղաքացիների թվաքանակը կունենա 2015-2016 թթ. դինամիկան:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն