Գովազդի համար զանգահարել 099 999 409

Արտաշատցիները «Անմահների հովտում» նշեցին Երկրապահի օրը

Երկրապահի օրվա եւ Շուշիի ազատագրման տարեդարձի կապակցությամբ Արարատի մարզի Նարեկ համայնքից վերեւ` լեռների գրկում` «Անմահների հովտում» որտեղ կառուցված են Արտաշատի շուրջ 150 նահատակների եւ անհետ կորածների հուշակոթողները, ապրիլի 8-ին կրկին մարդաշատ էր: Խնկարկելու եւ իրենց խոնարհումն արտահայտելու էին եկել նահատակների եւ անհետ կորածների ծնողները, շրջակա համայնքների գյուղապետները, մարտական ընկերները, հյուրեր, Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) անդամներ:

«Մենք նոր ենք իջել առաջագծիցորտեղ պահպանում ենք հայրենի հողը մեր զավակների,մեր թոռների հետՆորից ենք գնալու եւ ավարտելու կիսատ թողած գործըեւ ջախջախելուենք հայ ազգը ոչնչացնելու մոլուցքով տարված քոչվոր ցեղերին»,-իր խոսքում նշեց ԵԿՄԱրտաշատի տարածքային բաժանմունքի նախագահի տեղակալ ՀարությունՄնացականյանը:

Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, շնորհավորելով երկրապահներին եւ ներկաներին օրվա կապակցությամբ, ասաց. «Ես նույնպես կռվել եմ Արցախյանազատամարտումեւ ականատես եմոր մերօրյա ֆիդայինները մեր այսօրվա հզոր բանակիհիմքն ենՆրանք պայքարեցինհաճախ արեցին անկարելինհայոց ազգի լինելիությանիրավունքը հաստատեցին իրենց կյանքի գնովԵս հպարտ եմ մեր ազատամարտիկներովեւայն պատանի զինվորներովորոնք հայրենիքի համար նահատակվեցին՝ մահըգերադասեցին ապրելուց»:

Ելույթներին հաջորդեցին խնկարկումը, հնչեցին ռազմահայրենասիրական երգեր: Երգեցին պատանի եւ վետերան երկրապահները:

«Անմահների հովիտը» կառուցվել է 2014 թվականին` Նարեկ համայնքից 4 կմ վերեւ` լեռների գրկում: Իսկ հիմնարկեքը տեղի էր ունեցել 2013 թվականի աշնանը` խաչքարի տեղադրմամբ: 400 քմ տարածքի վրա արտաշատցի նահատակների համար վեր են խոյացած վեց հուշաքարեր` բոլորելով խաչքարի շուրջը: Արտաշատյան այս «Եռաբլուրը» կառուցվել է ԵԿՄ Արտաշատի տարածքային բաժանմունքի նախագահ Մնացական Մարգարյանի եւ ԵԿՄ անդամների տքնաջան աշխատանքով: Այն մի յուրօրինակ ուխտատեղի է ոչ միայն նահատակների հարազատների, այլեւ յուրաքանչյուր քաղաքացու համար: Ճարտարապետ-նախագծողն է Արեգա Կարապետյանը, իսկ շինարար-կառուցողը` Գեւորգ Աղաջանյանը: Քանդակագործ Վահե Խաչատրյանը չորս ամիս շարունակ ոսկերչի աշխատանք է կատարել` արցախյան ազատամարտում նահատակվածների անուն, ազգանունները քանդակելով բազալտե հուշակոթողին:

«Անմահների հովտում» ԵԿՄ անդամների ջանքերով երկու տարի առաջ տնկվել է 40 ծառ ու թուփ, անցկացվել ջրագիծ:

Լիլիթ Մաճկալյան

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն