Գովազդի համար զանգահարել 099 999 409

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ստացված օպերատիվ տվյալներով բացահայտվել է հրազենով կատարված աղմկահարույց սպանության փորձը. (տեսանյութ)

Այսօր` մայիսի 6-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս` Նոր Նորքի ոստիկանապետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության և նույն վարչության հատուկ նշանակության վարչության, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ինչպես նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության հատուկ գնդի (կարմիր բերետներ) աշխատակիցները այսօր ժամը 17:50-ի սահմաններում Մուրացան և Ռոստովյան փողոցների խաչմերուկից ոստիկանության Նոր Նորքի բաժին հրազենով սպանության փորձ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Երևան քաղաքի Ռոստովյան փողոցի 4ա տան բնակիչ, 29-ամյա Ալեքսանդր Աբովյանին, մականունը` «Սաշ», Երևան քաղաքի Կասյան փողոցի 12 շենքի բնակիչ, 23-ամյա Ռուբեն Նազարյանին, Երևան քաղաքի Դավիթաշեն 1-ին թաղամասի 37 շենքի բնակիչ, 25-ամյա Դավիթ Գասպարյանին, Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի 27/4 շենքի բնակիչ, 31-ամյա Մարիամ Հարությունյանին և Երևան քաղաքի Խորենացու փողոցի բնակիչ, 30-ամյա Արես Ավագյանին: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով` նշված անձինք եղել են Ա. Ավագյանին պատկանող ВАЗ 21113 մակնիշի 88 FF 818 համարանիշի ավտոմեքենայով:

 Ընթերականների ներկայությամբ խուզարկությամբ Ա. Աբոյանի մոտ հայտնաբերվել է արտասահմանյան արտադրության 3 փամփուշտներով լիցքավորված ատրճանակ, իսկ Ա. Ավագյանի մոտ` 29 սմ ընդհանուր երկարությամբ դանակ: 

Շարունակությունն՝ այստեղ 

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն