Սամվել Սևյանը հավասար պայքար մղեց Իսրայելի թիվ 4 շախմատիստի հետ

ԱՄՆ-ի շախմատային հույսերից մեկն համարվող , այդ երկրի շախմատի ծագող աստղ ,15-ամյա ամերիկահայ գրոսմայստեր Սամվել Սևյանը արդեն առանց երկչելու հավասար պայքարն է մղում մեծ հեղինակություն վայելող ու ճանաչում ունեցող շախմատիստների հետ : 
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի Hasselbacken հյուրանոցում ապրիլի 30-ից ընթանում է շախմատի ավանդական միջազգային խոշոր մրցաշարը՝ Hasselbacken Chess Open, Stockholm Chess Society 150 years, որն այս տարի նվիրված է Եվրոպայի հնագույն շախմատային ակումբներից մեկի ՝ 1866թ-ին հիմադրված Ստոկհոլմի շախմատի ակումբի 150- ամյակի հոբելյանին:
Այս անգամ ստուգատեսին մասնակցում են 39երկրի 305շախմատիսիներ ,այդ թվում 35 գրոսմայստեր, միջազգային ՝14, և ՖԻԴԵ-ի ՝26 վարպետ:

Մասնակիցների թվում է ԱՄՆ-ի շախմատի պատմության մեջ ամենաերիտասարդ տարիքում`13տարեկան 10ամսեկան 27օրեկանում գրոսմայստերի կոչման արժանացած այւժմ արդեն 15-ամյա ամերիկահայ տաղնադավոր շախմատիստ, շախմատի փոքրիկ իշխան Սամվել Սևյանը: 

Հայազգի շախմատային հրաշամանուկը այս մրցաշարի մեկնարկից առաջ հոբելյանական տոնակատարության պատվին կազմակերպող միջոցառումների շրջանակում այստեղ ՝ Ստոկհոլմի այդ նույն հյուրանոցում 20 խաղատախատակների վրա ապրիլի 27-ին մասնակցեց բարեգործական միաժամանկյա խաղաշարի, որտեղ 20:0 հաշվով պարտության մատեց իր բոլոր մրցակիցներին: Հանդիսականների մուտքը դահլիճ ազատ էր , սակայն կամավոր հիմունքերով հանձնվում էին մուտքավճարներ, որից ստացված ողջ հասույթը տրամադրվեց քաղցքեղի դեմ պայքարի մանկական հիմադրամին:

Սամվելը գերազանց մեկնարկեց նաև վերոհիշյալ ներկայացուցչական միջազգային մրցաշարում ու շարունակելով Ստոկհոլմում դեռ միաժամանակյա խաղաշարում սկսած իր հաղթարշավը անցկացված 3տուրերում արդեն 3անընդմեջ հաղթանակ է տարել:

4-րդ տուրում պատանի հայ գրոսմայստերի հաղթարշավը ընդհատեց Իսրայելի լավագույն շախմատիստներից մեկը, այդ երկրի 2011թ չեմպիոն, իր անհատական ընթացիկ վարկանիշով (2673) այս մրցաշարի և Իսրայելի թիվ 4-րդ շախմատիստ, Իսրայելի ազգային հավաքականի անդամ, 34-ամյա Եվգենի Պոստնին: Բարդ մրցակցի հետ մրցավեճում Սևյանը պատվով քննություն բռնեց: Նրանց խաղացած պարտիայում միանգամայն հավասար դիրքում ,31-րդ քայլում կողմերը համաձանեցին ոչ-ոքիի: 

4տուրից հետո 100տոկոսանց արդյունքով ՝4 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են 5գրոսմայստերներ՝ հունգարացի Զոլտան Ալմաշին, արգենտինացի Սանդրո Մարկոն, ֆրանսիացի Սեբաստիեն Մազեն,նորվեգացի Ուրկեդալ Ֆրոդն ,ու իսրայելցի Իլյա Սմիրինը: 

Սամվել Սևյանը նրանց հետապնդողների խմբում է ,ու 3,5 միավորով կիսում է 6-24-րդ տեղերը: 
Շախմատի հայազգի փոքրիկ իշխանին այսօր՝ 5-րդ տուրում ևս մեկ շատ լուրջ փորձությունն է սպասում: Նա սև խաղաքարերով մրցելու է Լատվիան ներկայացնող աշխարհահռչակ գրոսմայստեր 43–ամյա Ալեքսեյ Շիրիովի հետ: 
Շվեյցարական մրցակարգով ընթացող այս մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա մայիսի 8-ին ՝ եզրափակիչ ՝ 9-րդ տուրի ավարտից հետո:

Նյութի աղբյուր` https://www.facebook.com/aram.ugujyan/posts/965070516944939

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն