Պետք է վստահության պաշար կուտակել, որ խաղաղության համար վճարելը հնարավոր դառնա…

Էսօր մի հոդված կարդացի Առավոտում, որ չեմ ուզում էստեղ դնել, բայց կարդացածս մի քանի եզրակացություն ծնեց

  1. մարդիկ կան, որ պատրաստ են հարևան ադրբեջանի հետ խաղաղ ապրել, իրենց համարում են խաղաղության աղավնի, բայց հարևան օլիգարխի դեմ պայքարը պատրաստ են պայքարել մինչև արյան վերջին կաթիլը… սոցիալ-դարվինիզմի մեջ, այնուամենայնիվ, ճիշտ բաներ կան ու ներտեսակային պայքարը մնում է ավելի ուժեղ, քան միջտեսակայինը, և մարդը կենդանական աշխարհի մի մասն է… սվինները դեպի ներս, տիկնայք և պարոնայք ու դեպի հաջորդ Կարսը՝ մազութիհամոներով ու բալշևիկներով… նաև որովհետև ներսի հարևանի հետ «պատերազմելը» հարմար է, անվնաս, կյանքի համար ահիմնականում անվտանգ, երբեմն էլ՝ եկամտաբեր ու միշտ՝ պատվավոր… էն հավի հետևից վազող աքլորի պես. չբռնես՝ գոնե կտաքանաս… ընդհանրապես, բնությունը գոյատևման ռազմավարության շատ ու շատ տարբերակներ ունի. մողեսը գերադասում է պոչը թողնել բռնողի ձեռքում, տարբերակ է. մնում է պոչդ ուրիշի ձեռքում թողնելուց առաջ մտածես, կաճի արդյո՞ք և, եթե չի աճելու, ապա հաջորդ անգամ ինչդ ես թողնելու…

2. հարաբերական խաղաղությունը գին ունի, ու էդ գինը ամեն ժամ վճարվում է… երկարատև խաղաղության գինն անհամեմատ ավելի բարձր է… հավերժական խաղաղություն չկա… «պատերազմ» գոռացողները պատրաստ են էդ գինը վճարել ուրիշի հաշվին, «խաղաղություն» գոռացողները չեն ուզում վճարել, բայց ցանկանում են օգտվել դրա բարիքներից… ոնց որ մեկը քեզ ռեստորան հրավիրի, պայմանով, որ համեղ բաներ պիտի ուտեք, բայց վճարելու ես դու, իսկ երկրորդը ձեզ միանա, քանի որ նույնպես ուտել է ուզում, բայց վճարելը համարում է իր սկզբունքներին դեմ, ու դու, քանի որ սոված չես մնալու և սոված չես թողնելու հետիններիդ սուսուփուս վճարում ես երեքիդ փոխարեն՝ ձեռքի հետ լսելով առաջինի գովասանքը ռեստորանի սննդի ու սպասարկման և քո առատաձեռնության վերաբերյալ ու երդումները, որ հաջորդ անգամ ինքն է վճարելու… և վերջինի զկրտոցախառը կուշտ թնկթնկոցը անարդար կյնաքի, սննդի ու սպասարկման դիմաց վճարելու անընդունելիության սկզբունքների վերաբերյալ, և բողոքները, առաջինի վարքից ու երդումները, որ ապագայում սնունդն ու սպասարկումն անվճար են լինելու… էս երկու բազեների ու աղավնիների ձեռքին քաքն ընկած ապրում են ճնճղուկները՝ ագռավների կռկռոցն ու կատուների մլավոցը վայելելով…

3. ղարաբաղյան հակամարտության կարգավորումը սերունդներին չթողնելու մասին շատ են խոսում հատկապես աղավնիները… մինչդեռ հակամարտությունը չի կարգավորվում ու դեռ երկար չի կարգավորվելու, որովհետև (ա) մենք չենք վստահում ոչ միայն հարևաններին, այլև մեկս մյուսին՝ կարգավորման բանակցողներին… չենք վստահում, որովհետև 25 տարի աղավնիով, բազեով, ագռավ-կաչաղակով ոչնչացրել ենք վստահության պաշարը, իսկ փոխադարձ վստահության պակասը կոմպենսացնող «վստահության կենտրոններ»՝ ինստիտուտներ (օրինակ՝ դատարան, օրենսդիր, գործադիր) չենք ստեղծել, ավելի ճիշտ էն ինչը ստեղծել ենք ու վստահություն փնտրողի համար գրավիչ ցուցանակներ ենք խփել վրաները էնքան են սպասարկել անհատական ու խմբային մասնավոր շահին, որ դրանց էլ ավելի քիչ ենք վստահում… երեխան մատը վնասում է ֆիզկուլտի դասին, բժիշկ չենք կանչում, որ ոստիկանի հետ երեք անգամ չշփվենք… բժշկին ու իրավապահին «շառ ու փորձանք»-ի դարակում ենք գտնում ու էդպես շարունակ… հակամարտությունը կարգավորելու վստահության պաշար էս սերունդը ՉՈՒՆԻ… չգիտեմ, հաջորդ սերունդները կունենան, թե ոչ, բայց էս սերունդը չունի… իսկ առանց վստահության պաշարի արվելու են միայն հարկադիր քայլեր՝ թելադրված իրավիճակով ու դրսից… էս վստահության ճգնաժամում մեկն ասում է «փոխզիջում», երկրորդ օրը միսն աղում ենք, որովհետև ոչ մտադրությանը, ոչ կարողությանը չենք վստահում (դրանց ինչին վստահես), մյուսն ասում է «Բաքուն գրավելու ենք» ու մենք էլի վստահություն չունենք ոչ մի բանի հանդեպ… վստահում ենք զինվորին, երևի, բայց ոնց կարելի է վստահել ու հետևից լաց լինել, ախր լաց չլինել էլ հնարավոր չէ… ուրեմն չենք վստահում ոչ մեզ, ոչ որևէ մեկին… հարևաններին… ախր մենք մեր պատկից հարևանին իսկի չենք վստահում, ոնց կվստահես գլուխ կտրողին հերոսացնելը ընդունող հարևանին… (բ) դրսից մեզ չեն ստիպելու հակամարտությունը կարգավորել, մեզ ստիպելու են իրար հետ ավելի խորը թշնամանալ ու ավելի ակտիվ իրար ծեծել… հակամարտության կարգավորման ակտիվացումը դրսի խաղացողները պատկերացնում են հենց էսպես՝ ավելի ակտիվ, ավելի կոշտ, ավելի դաժան…

…միակ բանը, որ կարող ենք անել էս պայմաններում հարևաններին ու չհարևաններին հասկացնելն է, որ հակամարտության կարգավորումը պիտի թողնել իրար գոնե մի քիչ վստահող սերունդներին և էս արանքում ոչ էնքան «ուժեղանալ, որ պատերազմ չլինի», որքան վստահության պաշար կուտակել, որ խաղաղության համար վճարելը դառնա հնարավոր…

© իշամեղու

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/umood/posts/1306398339388098

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/CbzTSylWKEI9lH4viTlr.jpg

    Համոզված եմ՝ երկրի վարչապետի երեկվա ելույթի վերաբերյալ կարծիքներ եւ հիացական, եւ ոչ այնքան կլինեն շատ։ Երեկվա ելույթն ինձ համար, ի թիվս շատ այլ հարցերի, կանխագուշակում է մի բան՝ չնայած ելույթում հնչեցված բոլոր պնդումներին` ՀՀ-ում ժողովրդավարությունը հսկայական քայլերով նահանջ է ապրում։ Ես կարող եմ երկար անդրադառնալ դատական համակարգի վրա այս ելույթի ազդեցությանը, վարչապետի՝ սեփական անձից բացի բոլորին իշխանությունից հեռացնելու թեզին, որը քողարկված էր հրապարակում համաժողովրդական որոշում կայացնելու շղարշով, խիստ վիճահարույց այլ հարցերի, բայց այսօր կանդրադառնամ ելույթի միայն մեկ հարթությանը՝ խոսքի ազատությանը։ Մի հետաքրքիր վերլուծություն կա, որը ուղիղ կապ է տեսնում քաղաքացիական խաղաղ անհնազանդության կամ, հայկական տարբերակով, «սիրո եւ համերաշխության հեղափոխության» արդյունքում դրական փոփոխությունների և երկրում ժողովրդավարության և մասնավորապես` խոսքի ազատության բարելավման միջև: Այս առումով նոր կառավարության գործունեության 100 օրը ամփոփելիս ունենք հետևյալ պատկերը.  • ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում բարձրաձայնվում է այն միտքը, որ կառավարության որոշումները պետք է բացառապես ընդունվեն միաձայնությամբ՝ առանց որեւէ դեմ ձայնի (այս կապակցությամբ ընդդիմադիր Ն. Փաշինյանը ծաղրում էր նախկին կառավարություններին),  • Երկրի վարչապետը անում է ոչ հասցեական հայտարարություն՝ թիրախավորելով զանգվածային լրատվության միջոցների «հակապետական» գործունեությունը,  • Նոր կառավարության հասցեին նույնիսկ փոքր-ինչ քննադատություն հնչեցնող լրատվամիջոցի կամ լրագրողների հասցեին միանգամից տարածվում են լրատվամիջոցը «մերժելու» կոչեր, իսկ լրագրողներն էլ արժանանում են անձնական վիրավորանքների,  • Այլակարծությունն աստիճանաբար վերածվում է վերացող երեւույթի: Յուրաքանչյուր տարբերվող կարծիք կամ տեսակետ պիտակավորվում է որպես «հակահեղափոխական» եւ սոցիալական հարթակներում սկիզբ դնում ատելության խոսք ու վիրավորանք պարունակող այնպիսի գրառումների եւ մեկնաբանությունների, որ ակամա ապշում ես, թե ինչ հարուստ երեւակայություն եւ բառապաշար կարելի է օգտագործել վիրավորանքն ու ատելությունն արտահայտելու համար։  • Մինչ այս պահը ես գուցե միամտորեն հույս ունեի, որ կառավարության համար կարեւոր է խոսքի ազատության պաշտպանությունը, քանի որ ժողովրդավարությունը որպես իր գործունեության հիմնական առանցք հռչակած կառավարության համար այն պետք է, որ լիներ գերագույն արժեք, առավել ևս, որ խոսքի ազատության լիարժեք իրացումն է նաև կերտել Նիկոլ Փաշինյան քաղաքական գործչին: Սակայն երեկ Հանրապետության հրապարակում ուղղակի ոտնակոխ արվեց խոսքի ազատությունը՝ խորացնելով այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությունը՝ հռչակելով, որ նախ պետք է մտածել, հետո միայն խոսել, իսկ «խոսքի ազատության» երաշխավորն ու հովանավորն էլ ԱԱԾ-ն է: Թերևս  ավելորդ է նշել, որ խոսքի ազատության սկզբունքի ողջ «պերճանքն ու թշվառությունն» այն է, որ անձն ինքն է որոշում՝ մտածի, հետո խոսի, խոսի, հետո մտածի, թե առհասարակ չմտածի։ Կարծում եմ՝ այսօր մենք կանգնած ենք շատ վտանգավոր ու պատասխանատու ճամփաբաժանին: Եթե չփոխվեն մոտեցումները, նշանակում է` մենք հրաժարվում ենք խոսքի ազատությունից, հետեւաբար նաեւ ժողովրդավարությունից։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arpine.hovhannisyan.14/posts/2603472549678600

    Կարդալ ավելին