Սաղ ասում են, սաղ խոսում են, մենակ մեր տղերքն են ատամները սխմած իրանց գործը անում

Загрузка...

Ստեղ թեժ քննարկում են Նալբանդյանն էս ասեց, Նաղդալյանն էն ասեց, Լավրովն էկավ բան չասեց, Սերժը գնաց էն ասի... սաղ ասում են, սաղ խոսում են, մենակ մեր տղերքն են ատամները սխմած իրանց գործը սահմանում անում...

ԱՅՈ՛ Անում, ոչ թե դատարկ խոսում... մի քիչ օրինակ վերցրեք հարգարժան պաշտոնյաներ, 18-20 տարեկան տղերքն են հիմա գործ անում , իսկ դուք ոնց օդ եղել եք, նույն ձև մնացել եք...

Խոսքից գործի անցնելու ժամանակնա !!! Մեր ազգը դիվանագիտությունից հեռույա, մենք կռվող մարդիկ ենք, չեք զգացել էդ թուղթ ու գրիչը Ձեր համար չի, հենց էդ թուղթն ու գրիչը վերցնում եք, մեր տղերքը զոհվում են.. քցեք էդ ձևական մանդատները մի կողմ ու մա՛րշ սահման ու հավատացեք էնքան համախոհ կունենաք, հետևներիցդ բոլորս կգանք մեր երկիրը պաշտպանելու...

Նյութի աղբյուր` https://www.facebook.com/edgar.tumanyan.9/posts/1061213943954084?from_close_friend=1&notif_t=close_friend_activity&notif_id=1462132542579393

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/NzH8QgWUKbiazeJTSsd2.jpg

    Ամփոփվեց «ԱԽՈՒՐՅԱՆ» ԵՀԿ-ի կողմից իրականացվող «Մարտունակ երիտասարդ՝ հզոր բանակ» ռազմահայրենասիրական ծրագիրը: Ծրագրի շահառու՝ ՀՀ 10 մարզերից, Արցախից, Ջավախքից և Երևան քաղաքից, 16-18 տարեկան 40 երիտասարդները Շիրակի մարզի Թորոսգյուղի «Երեքնուկ» հանգստյան գոտում մասնակցեցին վրանային ճամբարին, որի ընթացքում ինտերակտիվ սեմինարների միջոցով ծանոթացան զինծառայությանն առնչվող բոլոր թեմաներին, հնարավորություն ստացան իրենց հուզող հարցերն ուղղել ոլորտի փորձագետներին: Մասնակիցների օրակարգը բացառապես զինվորական ծառայության հիման վրա էր կառուցված` իր մեջ ներառելով առողջ ապրելակերպի, զինվորական պատրաստակամության, ճանաչողության, հայոց պետականության պահպանման և հայրենասիրության տարրեր: Ճամբարի վերջին օրը մասնակիցներն այցելություններ կատարեցին ՀՀ ՊՆ ԶՈւ Գյումրի քաղաքում տեղակայված N զորամաս, որի արդյունքում հնարավորություն ունեցան պրակտիկորեն ծանոթանալու զինվորական առօրյային, և Ազատամարտի փառքի թանգարան, որտեղ երիտասարդներին ներկայացվեցին Արցախյան հերոսամարտում կռված հերոսներն ու հերոսուհիները, նրանց կատարած սխրանքները, հայոց բանակի հիմնադիրներն ու հիմնադրման պայմանները: Ծրագրի ավարտին երիտասարդներին հանձնվեցին ծրագրի մասնակցության հավաստագրերը:  Ծրագրի նպատակն է` երիտասարդների մեջ սերմանել հայրենասիրություն, ազգասիրություն՝ նպատակ ունենալով վերջիններիս շրջանում բարձրացնել հայկական բանակի հանդեպ հարգանքը, սերը և հայկական բանակում ծառայելու պատրաստակամությունը։  Ծրագիրն իրականացվեց ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ և  Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե Առաջնորդարանի աջակցությամբ։

    Կարդալ ավելին

Քաղաքականություն