Մեր բանակը մի ամբողջություն է՝ իր զինվորով, հրամանատարով հանդերձ

Загрузка...

Հակառակորդի նախահարձակ գործողությունները չեզոքացնելու նպատակով առաջապահ ստորաբաժանումները դիմել են կանխարգելիչ և օպերատիվ իրադրության զարգացմանը համահունչ գործողությունների. վերջին օրերին այս հայտարարությունը լրահոսում հաճախ ենք կարդում։ Սակայն թե այս մեկ նախադասության տակ որքան ջանք, որքան զենք, հրամանատարական կազմ ու զինվորներ կան, խորությամբ չենք հասկանում։ Այն մարդիկ, որոնք այսօր խոսում են հայոց բանակի զենքերի, գործողությունների մասին, շատ հաճախ ինֆորմացիա էլ չունեն, թե իրականում ինչով և ինչպես են իրականացվում նման գործողությունները։ 
Այն տպավորությունն է, թե վերջին օրերի հաղթանակների մեջ կարծես թե անտեսված են սպայական կազմը, բանակի հրամանատարությունն ու զինված ուժերի հնարավորությունները։ Սակայն քիչ թե շատ ինֆորմացիա ստացող մարդը շատ լավ հասկանում է, որ 21-րդ դարում զսպում կարող է իրականացնել բացառապես կանոնավոր բանակը՝ իր բոլոր ստորասաժանումների, ղեկավարների համաձայնեցված աշխատանքով։ Բանակ ասելով՝ մենք հասկանում ենք և՜ շարքային զինծառայողներին, և՜ սպայական կազմին ու հրամանատարությանը։ Ու պատահական չէ, որ այս պատերազմում զոհվածների մեջ ժամկետային զինծառայողների կողքին մեծ թիվ են կազմել նաև սպայական կազմի ներկայացուցիչները։ 
Պատերազմները հաղթում են կանոնավոր բանակները։ Մեր բանակը մի ամբողջություն է՝ իր զինվորով, հրամանատարով հանդերձ։
Իսկ ուղղորդված քննադատներին, ովքեր ինչ-ինչ պրոցեսների մեջ են, միայն մեկ խորհուրդ կարող եմ տալ՝ ուրիշ ասպարեզ փնտրեք ձեր գիտելիքների օգտագործման համար, բանակից հեռու մնացեք։ Մեր բանակն իր մարտունակությունն ապացուցել է։

Նյութի աղբյուր` https://www.facebook.com/avagyankaren/posts/1040264682713847

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/RkBjpEusmKj77wgxmjD0.jpg

    Ինձ ճանաչողները գիտեն, որ մաքսիմալ անկողմնակալ եմ ու էմոցիաներով չեմ առաջնորդվում։ Ու էս պոստը անում եմ, որովհետև մենակ ուղիղ եթերները նայելով, առանց ստեղ լինելու, չի կարելի հասկանալ՝ ինչ է կատարվում։ Գրում եմ, որովհետև պարտքս եմ համարում՝ չեմ ուզում լուրջ խնդիրներ ունենանք։ Ուրեմն էսպես. 1. 1996 թվականից սկսած մասնակցել եմ գրեթե բոլոր քիչ թե շատ լուրջ հանրահավաքներին։ Էսքան մարդ երբեք չեմ տեսել, անգամ 2008 թվականի փետրվարի 26-ին։ Մարդկանց հաշվելու մասնագետ չեմ, բայց համեմատելով մի քանի օր առաջ դռոնով արված նկարը, կարծում եմ 100 հազարից պակաս մարդ չի լինի։ 2. Մարդկանց թիվը գնալով աճում է. գալիս են մենակ, խմբերով, ընտանիքներով, կոլեկտիվներով։ 3. Հիմնական մասը երիտասարդներ են։ Կանայք ու աղջիկները իրենց թվով չեն զիջում տղամարդկանց։ 4. Ի տարբերություն այլ հավաքների, որտեղ ակտիվ մասը 20-30% է, մնացածը՝ թամաշա անողներ, էստեղ 70-80%-ը ակտիվ մասնակիցներ են։ 5. Կան ամենատարբեր շերտերի մարդիկ. բանվորներ, գյուղացիներ, արհեստավորներից մինչև արվեստի, գիտության մարդիկ, գործարարներ և այլն։ 6. Մարդիկ տրամադրված են խաղաղ ցույցի։ Շատերը երեխեքի հետ են։ Բնականաբար, կան նաև ոչ բավարար իրավագիտակցության մակարդակ ունեցող մարդիկ, որոնք քիչ են, բայց կարող են անկանխատեսելի քայլեր անել։ 7. Խոսակցություններից հասկացա, որ մարդկանց ամենաշատ զայրացրել է Մարտի 1-ի հիշատակումը։ Շատերը դա ընկալել են որպես կոնկրետ սպառնալիք։ 8. Էս մարդիկ առանց ընդգծված լիդերի են։ ՓԱՍՏ. Հայաստանում իրավիճակ է փոխվել։ Ներկա Ազգային ժողովը չի արտացոլում ուժերի ու տրամադրությունների նոր բալանսը։ ԿՈՉ, ՀՈՐԴՈՐ կամ ԽՈՐՀՈՒՐԴ՝ ոնց կուզեք, ընդունեք Հարգելի քաղաքական ու հասարակական գործիչներ՝ իշխանական, ընդդիմադիր կամ չեզոք։ Էս մարդկանց նկատմամբ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՈՒԺ ԿԻՐԱՌԵԼ, որովհետև վախենում եմ պատկերացնել, թե ինչ կլինի, Էս մարդկանց ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՐՀԱՄԱՐՀԵԼ, Էս մարդկանց բերման ենթարկելով ԽՆԴԻՐԸ ՉԻ ԼՈՒԾՎԻ, ՉԻ ԿԱՐԵԼԻ էս իրականության հետ հաշվի չնստել։ Պրովոկացիաներ անել չի կարելի։ Ֆեյսբուքյան ստատուսներով կամ մեկնաբանություններով չի կարելի կրքերը թեժացնել։ Մտածեք, մի նորմալ, իրական կոմպրոմիս առաջարկեք։ Էս վիճակից կամ ազգովի պարտված ենք դուրս գալու, կամ շահած։ Հ.Գ.- Որպեսզի կարողանայի գրածս պոստել, իջել եմ Կենտրոնական բանկի մոտ, որտեղ մարդիկ քիչ են, որ ինտերնետը միանա։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/babken.tunyan/posts/1119413641532918

    Կարդալ ավելին

Քաղաքականություն