Facebook-ը լուսանկարների և տեսագրությունների փոխանակման հավելված է մշակում

Facebook ընկերության ղեկավարությունը մշակում է սեփական հավելվածը` լուսանկարների և տեսագրությունների մշակման, ինչպես նաև դրանց փոխանակման համար:

Նախագծով զբաղվում է մասնագետների խումբ, որը գտնվում է Լոնդոնում: Նոր ծրագրի գործառույթներում պետք է ներառվի համացանցում օգտատերերի տեսաձայնագրությունների հեռարձակման հնարավորությունը:

Հավելվածի մշակումը դեռևս նախնական փուլում է գտնվում։

Նոր ծրագիրը չպետք է փոխարինի Instagram-ին, որը 2012-ից պատկանում է Facebook-ին, այլ ընդհակառակը՝ պետք է ակտիվացնի նրա գործածությունը։

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն