Քառօրյա ռազմական գործողությունների ակտիվացման հետևում կանգնած էր Թուրքիան. Թուրք-քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հաովհաննիսյան

Загрузка...

Բարև Ձեզ հարգելի Կարեն, քառօրյա պատերազմի առաջին օրվանից ինչպես հայկական լրատվամիջոցներում այնպես էլ միջազգային մի շարք պարբերականներում, շրջանառվեց  տեղեկություն, ըստ որի Թուրքիան աջակցում էր Ադրբեջանին, որքանո ՞վ է դա համապատասխանում իրականությանը և ըստ ձեզ ո ՞րն է դրդապատճառը

- Բարև Ձեզ: Ինչպես ասում են ծուխն առանց կրակ չի լինում և իզուր չէին այդ շրջանառվող լուրերը:  Գոնե մեզ համար նորություն չէ Թուրքիայի տրամադրվածությունը Արցախյան հակամարտությունում և անակնկալ չէր նրա աջակցությունը Ադրբեջանին: Ի տարբերություն նախորդ ակտիվ ռազմական գործողություններին Արցախում, այս անգամ Թուրքիան մասնակցեց նաև սեփական զինված ուժերի ներկայացուցիչներով, մասնավորապես թուրք հրահանգիչներով, ովքեր հիմնականում օգտագործում էին հեռակառավարվող սարքերը,  ինչպիսիք են օրինակ ԱԹՍ-երը: Թուրքիայից այս անգամ նաև իրենց մասնակցությունը բերեցին «գորշ գայլեր» ազգայնական կազմակերպության անդամները : Այս հանգամանքը բացի ենթադրություն լինելուց հաստատվում է հենց ադրբեջանցի ռազմական փորձագետների ու քաղաքագետների կողմից: Մասնավորպես ռազմական փորձագետ Հեքիմ Ալիզադեն ՝ խոսելով «Գորշ գայլերի» մասնակցությունից, ասել է ,որ ապրիլյան պատերազմին մասնակցել են ընդամենը  3-5 կամավոր գորշ գայլեր Թուրքիայից :

Մեկ կարևոր դիտարկում ևս, խոսվում է ԻՊ-ի զինյալների մասնակցությունից: Այստեղ ես պետք է մտցնեմ մեկ հստակեցնում: Այո , մասնակցել են նաև այդ ահաբեկչական կառույցի անդամները, բայց ոչ օտարազգի անդամները, այլ հենց ազերի կամ Ադրբեջանում բնակվող այլ ազգի ներկայացուցիչներ, ովքեր, այսպես ասած , իրենց առաքելությունն ավարտել էին Իրաքում, Սիրիայում և վերադարձել էին Ադրբեջան: Այս փաստը հաստատող որևէ իրեղեն ապացույց չկա, բացի դրանց լեշերից, որոնք սփռված էին մարտի դաշտում: Երբ հայկական կողմը հայտարարում էր հազարների հասնող դրանց զոհերի մասին, իսկ իրականում ցույց տրվեց շատ ավելի քիչ թվով զոհեր, արդեն պարզ դարձավ, որ ահաբեկիչների անուններ մնալու էին անհայտ:

Ըստ ձեզ Թուրքիան աջակցեց Ադրբեջանին զուտ նրա համարոր Ադրբեջանը իր փոքրեղբայրն էթե ՞ ցանկանում էր Ռուսաստանին նույնպես ներքաշել այս պատերազմի մեջ ևավելի լայնամաշտաբ դարձնել

- Ես հակված եմ նրան, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին իր շահերից ելնելով: Այս անգամ նույնպես շահ կար, նա ցանկացավ տարածաշրջանում հրահրել պատերազմ , որպեսզի միջազգային հանրությանը շեղի իր երկրի ներսում իրականացվող ռազմական գործողություններից: Ես կարող եմ պնդել, որ այս ռազմական գործողությունների ակտիվացաման հետևում կանգնած էր Թուրքիան: Սակայն իրենց հաշվարկներում սխալվեցին և Թուրքիան չկարողացավ չորս օրվա մեջ լուծել որոշակի ռազմական հարցեր իր երկրի ներսում, քանի դեռ ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում էր հայտնվել Արցախը:


Ադրբեջանը մեր զոհված տղաներին խոշտանգելմարմինները կտրտել նոր է հանձնելհայկական կողմինարդյո՞ք ադրբեջանցին կարող էր այդպես վարվելթե՞ ինչպես պնդումեն լրատվամիջոցները թուրք զինյալների ձեռքի գործն է

- 1991-94թթ -ին ևս ադրբեջանական կողմն աչքի ընկավ իր վայրագություններով, սակայն այն ժամանակ ևս Ադրբեջանի կողմից կռվում էին տարբեր ազգերի ահաբակեչական խմբավորումներ, ինչպես օրինակ Չեչնիայից ժամանաց խումբը: «Անհավատի» , ինչպես իսլամիստ ահաբեկիչներն են անվանում (արյուն թափողը ըստ իրենց պատկերացումների հերոս է)  իսկ գլուխ կտրելը, իրենց դեմ կռվողին խոշտանգելը դա հոգեբանորեն ազդելու միջոց է, որն հատուկ է իսլամիստ ահաբեկիչներին:


Դուք հաճախ ներկայացնում եք թե ինչ իրավիճակ է Թուրքիայումմի փոքր կպատմե՞ք թեինչ իրավիճակ է Թուրքիայում և ինչ է կատարվում Թուրքիայի ներսում

- Եթե ներկայացնելու լինեմ ապրիլի սկզբից ներքին Թուրքիայի կյանքը , ապա պետք է ասեմ, որ Թուրքիան անցել է կոշտ պատժամիջոցների քրդերի դեմ :Բացի ամիսներով տևացող պարետային ժամերից Թուրքիան սկսել է հրթիռակոծել քրդաբնակ քաղաքները, թուրքական բանակը քրդերի դեմ օգտագործում է զենքերի տեսակներ, որով մինիմալ մարդկային կորուստով հասնում է մաքսմիալ հաջողության: Եթե առաջ քաղաքներում իրականացվում էին ձերբակալություններ, փողոցային կամ թաղային բախումներ, ապա այսօր պարզապես հրթիռակոծվում են քաղաքներն առանց խաղաղ բնակչությանը հեռացնելու: Թուրքիան կանգնել է աննախադեպ խնդրի առջև, իր տարածքները, մասնավորապես հարավ-արևելայան Անատոլիայի այն հատվածները որոնք սահմանակից են Սիրիային ,  հրթիռակոծվում են Սիրիայի կողմից, և Թուրքիան չի կարողանում կոնկրետ մեղադրանքներ հնչեցնել կամ կոնկրետ պատասխան հարվածներ հասցնել, որովհետև պարզ չէ թե արդյոք սիրիական քրդերն են հեղինակները այդ հարվածների, թե ԻՊ-ի ահաբեկիչները: Ես կարծում եմ, որ շուտով սիրիական սցենարը կտեղափոխվի Թուրքիայի տարածք:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/T2YlVukG5AqmxDOBLom4.jpg

    1920-ի սկզբից սկսվեց Հայաստանի 1-ին Հանրապետության միջազգային ճանաչման նոր շրջանը: Հունվարի 19-ին Փարիզի խորհրդաժողովում Անտանտի դաշինքի երկրների Գերագույն խորհուրդը (ներկայիս Եվրամիության նախատիպը) դե ֆակտո և դե յուրե պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը Հայաստանի գերակայության տակ գտնվող տարածքներում: Մեր երկրի պետական սահմաններն այդ պահին ընդգրկում էին նախկին Ռուսական կայսրության Երևանի նահանգի (ներառյալ Նախիջևանի մարզը և Իգդիրի շրջանը) և Կարսի մարզի (ներառյալ Կարս, Սարիղամիշ, Արդահան քաղաքները) վարչական սահմաններն ամբողջությամբ՝ 60 հազար քառակուսի կիլոմետրից ավելի տարածք: Նշենք նաև, որ բացարձակապես գերակշռող հայկական բնակչություն ունեցող Սյունիքն ու Արցախն այդ պահին դե ֆակտո հայկական անկախ ինքնավարությունների կարգավիճակներ ունեին, և նրանց դե յուրե Հայաստանին միանալը ընդամենը մոտակա ժամանակի հարց էր հանդիսանում: Հայաստանի Հանրապետության պառլամենտն Անտանտի դաշինքի երկրների Գերագույն խորհրդի այդ որոշման կապակցությամբ Հայաստանի մայրաքաղաք Երևանում 1920-ի հունվարի 25-ին հրավիրեց հանդիսավոր նիստ, որտեղ նախ կարդացվեց եվրոպական երկրների պաշտոնական ուղերձը՝ ուղղված անկախ Հայաստանի ժողովրդին, որից հետո ելույթ ունեցան պառլամենտի պատգամավորները: Ներկայացնենք մի հատված Սիմոն Վրացյանի ելույթից, որի դրույթները, կարծում եմ, զարմանալիորեն արդի են այսօրվա համար. «Մենք հասել ենք վերջին հանգրվանին: Այն, ինչ որ հայ ժողովուրդը ձևակերպել է իբրև անխախտ կամք, սկսում է իրականանալ: Ազատ Հայաստանը այլևս փաստ է ոչ միայն մեզ, այլև ուրիշների համար: Այն, ինչ որ հայ աշխատավորությունն իր արյան գնով է նվաճել, ընդունում և հաստատում են նրանք, որոնց ձեռքին է գտնվում այսօր աշխարհի ղեկը, և ավելի մեծ սիրով նրանք, որոնց պիտի անցնի վաղը պատմության ղեկավարությունը: Եվ եթե մինչև այժմ մեզնից պահանջվել է հեղափոխական եռանդ և անձնազոհություն, ապա այսուհետև մենք պետք է ցուցահանենք քաղաքական հասունություն ու պետական շինարարության կարողություն: Կյանքը մեր առջև դնելու է նոր պահաջներ և մեզանից է կախված մեր չափով անկախ Հայաստանի բարիք կամ չարիք դառնալը հայ ժողովրդի համար: Ես հավատում եմ, որ անկախ Հայաստանը չի փակվի նեղ պատյանի մեջ, և հայ դեմոկրատիան հավասար մեկ անդամը կլինի համաշխարհային ազատ դեմոկրատիայի ընդհանուր ընտանիքում»: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1512476025533591&set=a.500519483395922.1073741831.100003136245699&type=3

    Կարդալ ավելին

Քաղաքականություն