Գովազդի համար զանգահարել 099 999 409

ԱՄՆ-ն Սիրիա կուղարկի լրացուցիչ 250 զինծառայող` ԻՊ-ի դեմ պայքարի համար. The Wall Street Journal

ԱՄՆ-ն լրացուցիչ 250 զինծառայող կուղարկի Սիրիա` «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի համար։ Ինչպես գրում է The Wall Street Journal թերթը, այդ մասին պաշտոնապես կհայտարարի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։

 

«Օբաման վերջերս արտոնել է նոր ուժերի տեղակայումը։ Այդ որոշումը կհանգեցնի Սիրիայի տարածքում ԱՄՆ ռազմական ներկայության ավելացմանը` ներկայիս 50-ից մինչև 300»,- նշել է նախագահի վարչակազմում աղբյուրը:

 

Թերթը հայտնում է, որ պետության ղեկավարը համաձայնել է նման քայլի, որը նրան համոզել են կատարել «ռազմական խորհրդականները»։ Ամերիկյան զինվորականների թվաքանակի ավելացումը կոչված է ամրապնդելու հաջողությունները, որոնք ձեռք են բերվել վերջին շրջանում։

Նյութի աղբյուր՝  http://www.tert.am/am/news/2016/04/25/us-syria/2000617

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն