Մարդ եթե չաստի ճաշարանում հաց չի կերել, ո՞նց կարա ասի, որ զինվորը սովածա

Մի բանի համար եմ մենակ նեղսրտում: Մեր երկրի բոլոր իսկական ռազմական գործիչները, որոնք լավ պատկերացում ունեն, թե քանի զոհա մեզ պետք, ինչնա՞ շատ կամ քիչ, ինչա՞ պետք անել իրականում ու նման լիքը հարցեր, կամ տնային տնտեսուհիներ են դարձել կամ Արցախյան պատերազմի ժամանակ երկրից փախել են կամ գործազուրկ տանը նստած են: Այ իրանք իրոք ամեն ինչից տեղյակ են: Լավ , մարդ եթե սաղ կյանք մոտիկից բանակ չի տեսել, ո՞նց կարա հաստատ խորհուրդներ տա: Չեմ հասկանում, մարդ եթե չաստի ճաշարանում հաց չի կերել, ո՞նց կարա ասի, որ զինվորը սովածա: Մարդ, եթե դիրք չի բարձրացել, ո՞նց կարա ասի, որ դիրքում փամփուշտ չկա: 
Խոսքս չի վերաբերվում առողջ քննադատություն անողներին: Իմ ընկերների մեջ մարդիկ կան, որոնք ապրիլի սկզբից դիրքերում են, այ իրանք իրավունք ունեն խոսան թերությունների մասին, այ իրանց ասած ցանկացած տառի հետ ես համաձայն եմ, բայց Պսկովում ապրող ինչ որ ծյոծկա, որ սկսումա ռազմագիտության գիրքը թերթել, էտ արդեն սարսափ ժանրիցա: Ամեն մեկդ ձեր աչքի տեսածը ասեք ու խոսացեք, ոչ թե քեռու-կնգա-հոպարի-տղու-դեմի հարևանի-հարսի-ախպոր պատմածը:

Հ.Գ. Ինձ էլ չաստի խաշած ցորենը դուր չէր գալիս, բայց հո զորքը սոված չէր, էտ ցորենի դարդից: Նենց համով ձուկ էին տալիս, մատերդ հետը կուտեիր:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/982755395106530

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն