Հայաստանի Մ-16 հավաքականը հաղթեց Ջիբրալթարին

Ապրիլի 18-ին Կիպրոսում ավարտվեց ՈՒԵՖԱ-ի «Զարգացման գավաթ» մրցաշարը:

ՀՖՖ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ Հայաստանի Մ-16 հավաքականը վերջին տուրում հանդիպեց Ջիբրալթարի Մ-16 հավաքականի հետ: Ժիրայր Շաղոյանի գոլի շնորհիվ հայ պատանիները հաղթել են 1:0 հաշվով և մրցաշարում զբաղեցրել երկրորդ տեղը:

Կիպրոսի և Ուելսի միջև հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Հետխաղային 11-մետրանոց հարվածները ավելի հստակ իրացրին դաշտի տերերը՝ 4-3:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն