Տաղանդաշատ հայ գեղեասահորդուհուն շնորհվեց ՌԴ-ի սպորտի վաստակավոր վարպետի կոչում

Վերջին շրջանում մարզական ակնառու ու աննախադեպ հաջողությունների հասած կանանց գեղասահքի(մենասահքի) 2016թ աշխարհի և Եվրոպային չեմպիոնուհի , ինչպես նաև կանանց 2016թ ՌԴ-ի չեմպիոնուհի, ու 2015/2016թթ կանանց գեղասահքի 2015/2016թթ մրցաշրջանի «Մեծ մրցանակի խաղարկության եզրափակիչ փուլի հաղթող , 2015թ աղջիկների (մինչև 19 տարեկանների) մենասահքի աշխարհի չեմպիոնուհի , կանանց մենասահքի ՌԴ-ի ազգային հավաքականի ներկայիս ընդգծված առաջատար, մոսկվացի 16-ամյա հայազգի գեղասահորդուհի ԵՎԳԵՆՅԱ ՄԵԴՎԵԴԵՎԱ- ԲԱԲԱՍՅԱՆԻՆ օրերս շնորհվել է ՌԴ-ի սպորտի վաստակավոր վարպետի պատվավոր կոչում: 
Այս մասին տեղեկանում ենք գեղասահքի ՌԴ-ի պաշտոնական կայքից: 
Համապատասխան հավաստագրերի հանձման հանդիսավոր արարողությունը կայացել է Մոսկվայում , և դրան ներկա է գտնվել սպորտի ՌԴ-ի նախարար Վիտալի Մուտկոն: Հայ գեղասահորդուհու ներկայիս անձնական մարզիչ Էթերի Տուտբերիձեին, ինչպես նաև մարզիչներ Աննա Ցարյովային, Իննա Գոնչարենկոյին ու մենասահորդուհիներԱննա Պոգորիլային ևԵլենա Ռադիոնովային հանձնվեց սպորտի ՌԴ նախարարի շնորհակալագրեր: Եվգենյա Մեդվեդևա- Բաբասյանի մարզիչներից Սերգեյ Դուդակովին էլ շնորհվեց ՌԴ վաստակավոր մարզչի կոչում:
Առաջիկա օրերին դեռատի ու տաղանդավոր, հիմա արդեն նաև աշխարհահռչակ հայ գեղասահորդուհի ,ով ի դեպ, արդեն գեղասահքի պատմության մեջ մտել է, որպես կանանց մենասահքի աշխարհի ևԵվրոպայի հայազգի առաջին չեմպիոնուհի , ՌԴ-ի ազգային հավաքականի կազմում ապրիլի 22-24-ը ԱՄՆ-ի Սպոկան քաղաքում կմասնակցի գեղասահքի Team Challenge Cup անվանումը կրող հեղինակավոր մրցաշարին:

Նյութի աղբյուր` https://www.facebook.com/aram.ugujyan/posts/955357424582915

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն