Գովազդի համար զանգահարել 099 999 409

ԲՈՀ նախագահի խոսքով՝ Տարոն Մարգարյանի ատենախոսությունը վատը չէր

ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի նկատմամբ որևէ տեսակի ճնշում չի գործադրվել: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին ասաց հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանը:

«Հանձնաժողովի նախագահ եմ աշխատում արդեն 3 տարի, և այս ընթացքում որևէ ճնշման կամ ծանոթ-բարեկամի միջոցով գիտական աստիճանի վկայական չի տրվել: Լինում են դեպքեր, երբ մեզ հասնում են աշխատանքներ, որոնք ոչ թե պաշտպանողն է գրել, այլ մեկ ուրիշը: Մենք գնահատում ենք աշխատանքը, այլ ոչ թե տվյալ անձին: Այստեղ անելիք ունեն մասնագիտական խորհուրդները, և, կարծում եմ` ամբողջ պատասխանատվությունը մասնագիտական խորհուրդներինն է: Նրանք ատենախոսության հեղինակին կարող են հարցեր տալ և պարզել, արդյո՞ք նա է գրել, թե՞ իր փոխարեն մեկ ուրիշը»,-ասաց Լիլիթ Արզումանյանը:

Լրագրողների այն հարցին, թե ինչպիսի աշխատանք է ներկայացրել քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Լիլիթ Արզումանյանը պատասխանեց, որ ԲՈՀ-ը նրա ատենախոսությունը դիտարկել է: Լիլիթ Արզումանյանը հավաստիացրեց, որ այն վատը չէր:

 

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն