Արևելյան Եվրոպայի երկրներում վերջին տարիներին հետևողականորեն վերացվում են Սովետական միության հետ կապված ամեն ինչ

Արևելյան Եվրոպայի երկրներում վերջին տարիներին հետևողականորեն վերացվում են Սովետական միության հետ կապված ամեն ինչ, անգամ Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակից Խորհրդային բանակի զինվորներին նվիրված հուշահամալիրները: Սովետական բոլոր տեսակի հետքերը ջնջելու, Սովետական միությունը որպես բռնապետություն ներկայացնելու քաղաքականությունը նոր չէ,բայց առավել սուր դրսևորումներ է ստացել հատկապես Արևմուտք- Ռուսաստան հարաբերությունների վատթարացման և այժմ ընթացող տեղեկատվական պատերազմի ֆոնին: 
Իսկ Արցախի Ադրբեջանին բռնակցումը նույն Սովետական միության ժամանակ էր / 1921 հուլիսի 5 / ՝Ստալինի որոշումով: Եվրախորհրդարանի պատգամավորներից մեկը ԵԽԽՎ վերջին նիստի ժամանակ խոսեց այդ մասին, իսկ ինչու՞ մեր տարաբնույթ պատվիրակությունները ու դիվանագետները Եվրոպական ամբիոններից անընդհատ չեն խոսում դրա մասին,չեն թմբկահարում, որ Արցախը Սովետական միության ժամանակ,Ստալինի որոշումով է բռնակցվել Ադրբեջանին: Սրանից լավ ի՞նչ դիվանագիտական խաղաթուղթ է պետք օգտագործելու համար:Կարծում եմ՝ ամենևին խելամիտ ու տրամաբնական չէ ,որ սովետական զինվորի հուշահամալիրը քանդող եվրոպացիները ամենատարբեր հարցերով քվեարկեն հակահայ բանաձևերի օգտին, երբ հարցերի խորքում Ստալինի չարաբաստիկ որոշումն է:

Նյութի աղբյուր` https://www.facebook.com/mesrop.yesayan/posts/1260378027353155?from_close_friend=1&notif_t=close_friend_activity&notif_id=1460747181986967

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/rqYJg9mXJRAsdAtc8A61.jpg

    Չթերագնահատելով թշնամական բանակի հնարավորությունը՝ արժե Բաքվի տաքգլուխներին զգուշացնել, որ մարտական կարողությունների գնահատականը որոշվում է խրամատում, այլ ոչ թե բարձրագոչ հայտարարություններով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը․ «Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից պարբերաբար ձեռնարկվող անհաջող նախահարձակ գործողություններին զուգահեռ ընդգծված ակտիվություն է նկատվում նաև քարոզչական ճակատում: Հատկանշական է, որ այդ գործընթացին ներգրավվում են ոչ միայն հարևան երկրի պետական ու ոչ պետական տեղեկատվաքարոզչական ոլորտի ներկայացուցիչները, այլև շատ հաճախ բանակի ղեկավարությունն ու ենթակա զորամիավորումների հրամանատարները: Ավելին, ծավալվող քարոզչության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ վերջիններիս կողմից միտումնավոր կերպով փորձ է արվում շփման գծում նախ՝ պարբերաբար իրենց իսկ սադրած սրացումների մեղքը բարդել հայկական կողմի վրա, իսկ այնուհետև հանրությանը մատուցել, թե ինչպես է այդ ամենին «հերոսաբար» դիմագրավում իրենց «փառավոր» բանակը: Բոլորովին վերջերս ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում զորամիավորման հրամանատար Խագանի Ջաբրայիլովը, նույն ոճով մեղադրանք ներկայացնելով հայկական կողմին, գնաց ավելի հեռուն և ոչ ավել, ոչ պակաս կատարեց հետևյալ ամպագոռգոռ հայտարարությունը. «Բնականաբար, առ այսօր մեր ոխերիմ թշնամին չի կարողացել որևէ անգամ հասնել իր նպատակին: Ադրբեջանական բանակն արդեն այն չէ, ինչ եղել է 25 տարի առաջ…. Ներկա պահին մեր զինանձնակազմի բարոյահոգեբանական ոգին անչափ բարձր է և սպասում է Գերագույն գլխավոր հրամանատարի մարտական հրամանին…»։ Չթերագնահատելով թշնամական բանակի հնարավորությունը, այդուհանդերձ, արժե Բաքվի տաքգլուխներին զգուշացնել, որ մարտական կարողությունների գնահատականը որոշվում է խրամատում, այլ ոչ թե բարձրագոչ հայտարարություններով… Իսկ առ այսօր խրամատում կատարվածը չկրկնվելու համար առնվազն ձեզ պետք է ունենալ հիշողություն և եղածը չգերագնահատելու խոհեմություն: Հակառակ դեպքում, պարո՛ն Ջաբրայիլով, հավանականությունը շատ մեծ է, որ կրկին կարող է հայտնվես նույն այն վիճակում, ինչպիսինն անձամբ քո մաշկի վրա զգացել ես և՛ 1992-94 թվականներին, և՛ դրանից հետո ընկած ժամանակահատվածում»,-ասված է գրառման մեջ:

    Կարդալ ավելին