Ինքս ինձնից ավելի մեծ սպասելիքներ ունեի. Քրիստինե Պետրոսյան

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Քրիստինե Պետրոսյանը ավելի մեծ ակնկալիքներ ուներ Եվրոպայի առաջնությունից:

«Ես առաջին անգամն էի մասնակցում ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը: Մասնակցել էի աշխարհի մեծահասակների առաջնությանը: Եթե անկեղծ, ես ինքս ինձնից ավելի մեծ սպասելիքներ ունեի, մեդալի ակնկալի ունեի: Ես գոհ եմ բարձրացրածս կիլոգրամներից, սակայն, գուցե, հիմա ավելին չէի կարող: Իմ կարծիքով դեռ աճելու տեղ կա և ես կարող եմ յուրաքանչյուր վարժությունում մի քանի կիլոգրամ ևս բարձրացնել»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Պետրոսյանը:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության կանանց 63 կգ քաշային պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Քրիստինե Պետրոսյանը երկամարտի 207 կգ արդյունքով զբաղեցրեց 5-րդ տեղը:

 

Նորվեգիա, Ֆորդե

ՀԱՕԿ լրատվության բաժին

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն