Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Էվա Խաչատրյանը կիսամերկ լուսանկար է հրապարակել`   ...

    Կարդալ ավելին
  • Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից կարող ենք տեղեկանալ, որ 2017 թվականի հունվարին Հայաստանում արձանագրվել է 6,5 տոկոս տնտեսական ակտիվություն: Բնականաբար, հիմնվել մեկ ամսվա տվյալների վրա սխալ կլինի, սակայն ուսումնասիրելով մի շարք այլ գործոններ ևս՝ կարող ենք փաստել, որ այս տարի տնտեսության «կազդուրման» հավանականությունը բավականին բարձր է: Ինչ վերաբերում է պղնձի միջազգային գներին, ապա դրանք ներկայումս հատել են 6 հազար դոլարի սահմանագիծը և անհամեմատ բարձր են նախորդ տարվա ցուցանիշներից, ինչը շատ կարևոր է Հայաստանի՝ որպես այդ տեսակ գունավոր մետաղը արտահանող երկրի համար: Հիշեցնենք, որ նախորդ տարիներին Հայաստանը ստիպված էր ավելացնել գունավոր մետաղների արդյունահանման ծավալները՝ ֆինանսական մեծ հոսքերի կորուստ չունենալու և նախկին ցուցանիշների բալանսը պահելու համար: Դրական միտում է առկա նաև արտահանման ոլորտում: Պատճառներից մեկն այն է, որ բացասական միտումները ՌԴ շուկայից նվազել են: Ինչ վերաբերում է ներքին շուկային, ապա այստեղ պետության կողմից տնտեսական գործունեության պայմանների բարելաման, գործարար միջավայրի ակտիվացման, բիզնես-ծրագրերի կենսագործման ուղղությամբ ձեռնարկած քայլերը ևս կարող են զարգացնել տնտեսությունը: Հստակ կանխատեսում անելը շատ բարդ է, բայց այն, որ այս տարվա համար նախատեսած մի քանի հարյուր միլիոն դոլար բյուջե պարունակող ծրագրերը ազդեցություն կունենան տնտեսության վրա, դա փաստ է: Ոչ պակաս կարևոր է բանկային համակարգի բարեփոխումները, որոնք ուղղակիորեն կարող են ազդել տնտեսվարողներին ներդրումային քաղաքականության վրա: Ավելի բարենպաստ պայմաններով վարկավորումը կարող է «ստիպել» ներդրողներին ավելացնել իրենց կապիտալը բիզնես միջավայրում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=179353035891311&id=100014498460492 ...

    Կարդալ ավելին
  • Եվրոպական խորհրդարանի «ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի» համանախագահ Սաջջադ Քարիմը հայտարարություն է տարածել որտեղ ուշագրավ հանգամանքներ կան։ Նախ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ առաջին անգամ ԵՄ պաշտոնական հայտարարությունում Արցախի համար օգտագործվել է #պետություն   -պետականություն եզրույթը: Մեկ անգամ եւս փաստվել է, որ մարդիկ պետք է ազատ տեղաշարժվեն, ինչի համար չի կարելի իրականացնել հետապնդում։ Կարեւոր է նաեւ այն, որ խրախուսվում է այցելությունների միջոցով տեղում իրականության վերհանումը։ Հայտարարությունն ամբողջությամբ հայերենով «Լոնդոն-Բրյուսել, 26 փետրվարի, 2017 թ.  Ադրբեջանի Գլխավոր դատախազի կողմից, այս շաբաթ, Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Էլենի Թեոխարուսի, Ֆրանկ Էնգելի և Յարոմիր Շետինայի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում՝ նրանց կողմից Լեռնային Ղարաբաղ այցելության և իրենց գործելակերպով ինքնահռչակ պետականությանն աջակցելու համար: Փետրվարի 20-ին, ԵԽ-ի վերոնշյալ պատգամավորներն իրականացրել են Լեռնային Ղարաբաղում անցկացված տեղական գործընթացի դիտորդական առաքելություն: Լեռնային Ղարաբաղում Եվրոպական խորհրդարանի պաշտոնական դիտորդական առաքելություն չի իրականացվել, իսկ այս ամենին հակառակ ստեղծված որևէ տպավորություն, հետևաբար, ամբողջապես հիմնազուրկ է: Եվրոպայի խորհրդարանի պատգամավորներն իրավունք ունեն այցելելու ցանկացած վայր՝ իրենց ընտրությամբ և առաջ տանելու իրենց անձնական համոզմունքները: Միևնույն ժամանակ, ԵԽ-ի պատգամավորները պետք է պատասխանատվությամբ ուշադրություն դարձնեն հրադադարի ակնհայտ փխրունությանը և աջակցեն Լեռնային Ղարաբաղի շուրջ քաղաքական միջնորդական գործընթացին և նման այցելությունների ժամանակ պարզ դարձնեն իրենց ոչ-պաշտոնական անհատական կարգավիճակը: Միջազգային հետախուզում հայտարարելը անողջունելի, անօգտակար և անցանկալի իրողություն է: Այն նաև չափազանցնում է ԵԽ-ի պատգամավորների անհատական այցելության կարևորությունը: Այն ինչ անհրաժեշտ է, Մինսկի խմբի գործընթացի վերաաշխուժացումն ու քաղաքական միջնորդական ջանքերն են՝ տարածաշրջանում ապրող ժողովուրդներին և շահագրգիռ պետություններին ներկայիս տևականորեն ձգձգվող հակամարտությունից տանելու դեպի խաղաղություն, տնտեսական առաջընթաց և կենսապայմանների բարելավում: Սա պետք է լինի մեր քաղաքական գործունեության շարժիչը, ինչը մենք իրականացնում ենք հրապարակայնորեն և թափանցիկությամբ՝ Եվրոպական խորհրդարանի պաշտոնական տարբեր մարմինների միջոցով: Մենք կարևորում ենք նաև ԵԽ-ի երեք պատգամավորների կողմից իրենց այցելության վերաբերյալ տեղեկատվության հրապարակմանը, ինչպես այն պահանջվում է ԵԽ-ի բոլոր պատգամավորների պարագայում»: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsenbabayan.am/posts/625700674306392 ...

    Կարդալ ավելին
  • Վարչապետ Կարեն Կարապետյանը կոչով դիմել է սփյուռքահայերին: ...

    Կարդալ ավելին
  • Դեղերի շուկայում խախտումները որքան էլ նվազեն, միևնույն է, շարունակում են անհանգստացնող մնալ: Հայաստանյան շուկայում իրականացված ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է 56 անվանում ժամկետնանց դեղ՝ 12 կազմակերպությունում: 45 կազմակերպությունում հայտնաբերվել է 196 անվանում չգրանցված դեղ։ Այս մասին կայքերից մեկին հայտնել են Առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչությունից: Ուսումնասիրությունն իրականացվել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ նախորդ տարվա դեկտեմբերի 1-ի հանձնարարականից հետո: Դիմելով նախարար Լևոն Ալթունյանին՝ վարչապետը հանձնարարել էր երկշաբաթյա ժամկետում իրականացնել դեղերի շուկայի ուսումնասիրություն, իրավական կարգավորումների վերլուծություն ու կառավարության աշխատակազմ ներկայացնել արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն: Նախարարությունից նաև հայտնել են, որ հարուցվել է 52 վարչական վարույթ՝ կեղծված և նմանակված դեղերի շրջանառությունը կանխելու, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ, 14-րդ, 15-րդ հոդվածների և դրանց առնչվող այլ իրավական ակտերի պահանջների պահպանումը պարզելու նպատակով։ 47 կազմակերպության տնօրենի տրվել են կարգադրագրեր և նրանց նկատմամբ կիրառվել է վարչական տույժ: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/tntesakan.ankyun/posts/1629199884055369 ...

    Կարդալ ավելին
  • Երկրի փոխնախագահի պաշտոնում Մեհրիբան Ալիևայի նշանակումը ըստ երևույթին չունի քաղաքական ենթատեքստ կամ հիմնավորում և թերևս պայմանավորված է նախագահ Ալիևի վրա Մեհրիբան Ալիևայի ունեցած ազդեցության մեծացման հետ: Այդ բարձր պաշտոնի ստանձնումը խոսում է Մեհրիբան Ալիևայի իշխանական նկրտումների ու փառասիրության մասին, քան կարող է ենթադրել իշխանական կլանի ամրապնդման քաղաքական հիմնավորումներ: Փոխնախագահի պաշտոնում Մեհրիբան Ալիևայի նշանակումը թերևս կհանգեցնի Ալիևի ու նրա թիմի առաջատար ներկայացուցիչների միջև անհամաձայնությունների, քանի որ վերջիններս ունեին նաև իրենց իշխանական նկրտումները: Այդ ամենի արդյունքում առաջիկայում կարելի է սպասել նախագահ Ալիևի քաղաքական ազդեցության ու դիրքերի թուլացման առաջին հերթին նախագահական թիմի ներսում: Իսկ Ալիևի որոշումներում կգերակշռեն իռացիոնալիզմը, անհավասարակշռությունը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1918500808380524&id=100006618695607 ...

    Կարդալ ավելին
  • Բևեռլի Հիլզում վաճառվում է 7 ննջարանով, 11 սանհանգույցով, հանգստի սենյակներով, կինոթատրոնով, մերսման սրահով, վարսավիրանոցով և գինու մառանով հագեցած, ընդհանուր 2000 ք/մ տարածքով առանձնատուն: Այն վաճառվում է անհավանական՝ 100 միլիոն դոլարով: Բայց, որպեսզի գնորդներին այդ գինը չվանի, տան տերը դրա մեջ ներառել է նաև ոսկեպատ Lamborghini Aventador և Rolls-Royce Dawn թանկարժեք ավտոմեքենաները, 2 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ հայտնի կտավներն ու դիզայներական կահույքը:                         ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանական կողմից հրահրվող լարվածության թեժացումն Արցախի և Ադրբեջանի շփման գծում միայն խորացնում է անվստահությունը և հեռացնում հակամարտության վերջնական  կարգավորման հեռանկարները։  «Ադրբեջանի զինված ուժերը փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը հարձակման փորձ են ձեռնարկել Արցախի (Լեռնային Ղարաբաղի)  պաշտպանության բանակի դիրքերի վրա, որը չեզոքացվել է արցախյան ստորաբաժանումների ջանքերով։ Տեղի ունեցածը 2016 թ ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի լրջագույն խախտումն է։ Ինչպես և անցյալ տարվա ապրիլին, դրան նախորդեցին ադրբեջանական կողմի սիստեմատիկ և նպատակային քայլերը՝ ուղղված լարվածության փուլ առ փուլ թեժացմանը։  Ս․թ փետրվարի 25-ի միջադեպը հանդիսանում է Ադրբեջանի կողմից ինչպես 1994-1995 թթ․ համաձայնագրերի, այնպես էլ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի համաձայնությունների շրջանակներում իր վրա ստանձնած պարտավորությունների նկատմամբ բացահայտ արհամարհանքի հերթական ապացույցը։ Ակնհայտ է, որ բարձրացնելով լարվածության աստիճանը շփման գծում՝ ադրբեջանական կողմը փորձում է ոչ միայն Արցախի պաշտպանության բանակի մարտունակությունը, այլև միջազգային հանրության արձագանքն ուժի կիրառման նկատմամբ։ Հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը տապալելու և պատերազմի պատրաստվելու ադրբեջանական իշխանությունների գործողությունների նկատմամբ միջազգային հանրության կողմից խիստ և հասցեական գնահատականի բացակայությունն էր, որ որոշակի առումով 2016 թ․ ապրիլին ձևավորեց մի իրավիճակ՝ օգտվելով որից, Բաքուն հնարավոր համարեց ձեռնարկել ռազմական ագրեսիա ընդդեմ Արցախի։ Ադրբեջանական կողմից հրահրվող լարվածության թեժացումը շփման գծում միայն խորացնում է անվստահությունը և հեռացնում հակամարտության վերջնական  կարգավորման հեռանկարները։ Կարծում ենք, որ ի պատասխան Ադրբեջանի սադրիչ քաղաքականությանը՝ հարկավոր է հրաժարվել հակամարտության կողմերին ուղղված անհասցե կոչերից և ընդարձակել ջանքերը՝ հրադադարի ռեժիմի ամրապնդման և բանակցային գործընթացի վերսկսման պայմանների ստեղծման շուրջ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների պրակտիկ իրագործման համար»,-ասված է հայտարարության մեջ։   ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներքո գործող «փորձագիտական» շրջանակները տարբեր ֆորմատով հրապարակային ելույթներում ընդգծում են, որ վերջին մի քանի օրերին, շփման գծում տեղի ունեցած միջադեպերից հետո, ադրբեջանական կողմը տարածքային կորուստներ չունի: Փաստորեն, ձախողված օպերացիաներից, մարտադաշտում թողած 5 դիակներից հետո, Ադրբեջանում հաղթանակ են համարում այն է հանգամանքը, որ այդքանից հետո տարածքային կորուստներ չունեն: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/1325474700851378 ...

    Կարդալ ավելին
  • Մի քանի օր առաջ ադրբեջանական բանակի կատարած դիվերսիան պարզապես խայտառակ արեց այդ պետության բանակին: Երկու ուղղությամբ հատուկ ջոկատայինները հարձակվեցին ու երկու րոպե էլ չկարողացան մարտ վարել: Ճանապարհի կեսից, սովորության համաձայն, փախան դեպի Բաքու: Մի ուղղությամբ տվեցին 5-ից ավել զոհ ու վիրավորներ, այս մի ուղղությամբ զոհ չտվեցին (երևի) բայց ունեցան վիրավորներ: Սակայն ամենահետաքրքիրը այն է, որ դիվերսիայի անհաջող փորձից հետո թշնամու բանակի զինծառայողները լքել էին իրենց դիրքերը՝ անտեր ու դուրս թողել, փախել էին ամբողջ անձնակազմով: Բացի դիվերսիայի մասնակցած զինվորներից դիրքերից փախել են նաև այդտեղ ծառայություն իրականացնող զինվորները և հրամանատարները: Այս նկարում պարզ երևում է, թե ինչ խոզի կենցաղով են ապրել այս դիրքի զինվորները: Եթե չիմանայինք , որ սա պետության սահման պահող դիրք է, ապա առաջին հայացքից այն մոռացված գոմի է նմանվում: Մի քանի օր առաջ Զաքիր Հասանովը իր նոր զինվորական ավանն էր գովազդում, որը կառուցվել էր սահմանին մոտ ու իբր գերժամանակակից վայր էր զինվորների համար: Ահա ադրբեջանական բանակի իրական դեմքը՝ տեսախցիկներից ու հասանովներից հեռու, այսպիսի պայմաններում են ծառայում նրա զինվորները: Ասեմ, որ մենք հաստատ նման խոզանոց դիրքեր չունենք: Նկարը վերցրել եմ Զաքարյան Արշակի տեսանյութից, եթե դեռ չեք դիտել, ապա անպայման դիտեք: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1224550600927007&set=a.489599647755443 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/dOubOTkTUuj2U2oDKPJU.jpg

    Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից կարող ենք տեղեկանալ, որ 2017 թվականի հունվարին Հայաստանում արձանագրվել է 6,5 տոկոս տնտեսական ակտիվություն: Բնականաբար, հիմնվել մեկ ամսվա տվյալների վրա սխալ կլինի, սակայն ուսումնասիրելով մի շարք այլ գործոններ ևս՝ կարող ենք փաստել, որ այս տարի տնտեսության «կազդուրման» հավանականությունը բավականին բարձր է: Ինչ վերաբերում է պղնձի միջազգային գներին, ապա դրանք ներկայումս հատել են 6 հազար դոլարի սահմանագիծը և անհամեմատ բարձր են նախորդ տարվա ցուցանիշներից, ինչը շատ կարևոր է Հայաստանի՝ որպես այդ տեսակ գունավոր մետաղը արտահանող երկրի համար: Հիշեցնենք, որ նախորդ տարիներին Հայաստանը ստիպված էր ավելացնել գունավոր մետաղների արդյունահանման ծավալները՝ ֆինանսական մեծ հոսքերի կորուստ չունենալու և նախկին ցուցանիշների բալանսը պահելու համար: Դրական միտում է առկա նաև արտահանման ոլորտում: Պատճառներից մեկն այն է, որ բացասական միտումները ՌԴ շուկայից նվազել են: Ինչ վերաբերում է ներքին շուկային, ապա այստեղ պետության կողմից տնտեսական գործունեության պայմանների բարելաման, գործարար միջավայրի ակտիվացման, բիզնես-ծրագրերի կենսագործման ուղղությամբ ձեռնարկած քայլերը ևս կարող են զարգացնել տնտեսությունը: Հստակ կանխատեսում անելը շատ բարդ է, բայց այն, որ այս տարվա համար նախատեսած մի քանի հարյուր միլիոն դոլար բյուջե պարունակող ծրագրերը ազդեցություն կունենան տնտեսության վրա, դա փաստ է: Ոչ պակաս կարևոր է բանկային համակարգի բարեփոխումները, որոնք ուղղակիորեն կարող են ազդել տնտեսվարողներին ներդրումային քաղաքականության վրա: Ավելի բարենպաստ պայմաններով վարկավորումը կարող է «ստիպել» ներդրողներին ավելացնել իրենց կապիտալը բիզնես միջավայրում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=179353035891311&id=100014498460492

    Կարդալ ավելին