Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Խոյ Օրը բավական բարդ է դասավորվում: Գործերը, որոնցով դուք ստիպված եք լինելու զբաղվել, այնքան էլ բարդ չեն, սակայն հոգնեցնում են իրենց բազմազանությամբ, և դուք էլ պետք է մշտապես մեկից մյուսին անցնեք, այնպես որ հանգստի և ուժերը վերականգնելու համար ժամանակ չի մնա: Հնարավոր է, որ տհաճ լուրեր ստանաք կապված ձեր աշխատանքի հետ: Նշանի որոշ ներկայացուցիչներ դժվարությունների կհանդիպեն իրենց բիզնես-նախագծերն իրականացնելիս: Ցանկալի չէ այսօր կարևոր որոշումներ կայացնել կապված անձնական կյանքի հետ, քանի որ դուք դժվարությամբ եք պատկերացնում իրերի իրական վիճակը: Ցուլ Բարենպաստ օր է արդյունավետ աշխատելու համար: Այսօր ձեր հաջողություններն այնքան զգալի կլինեն, որ դրանք չնկատելն ուղղակի անհնար է: Հնարավոր է աշխատանքի համար բարձր պարգևի ստացում, չի բացառվում ծառայողական առաջխաղացում: Դուք շանս ունեք գտնել գործընկերների, ում հետ համագործակցությունը կարող է երկար տարիներ ձեզ մեծ եկամուտներ բերել: Ցավոք, ձեզ չի հաջողվում շատ ժամանակ անցկացնել մտերիմների հետ, և նրանք էլ կարող են վիրավորվել ձեր անուշադրությունից: Աշխատեք չփոխել այսօրվա վրա ընկերների հետ նշանակած հանդիպումները և ռոմանտիկ ժամադրությունը: Երկվորյակներ Օրը բավական հարմար է խոշոր գործարքներ կնքելու համար, այդ թվում և` անշարժ գույքի հետ կապված: Հաջող են անցնում արտերկյա գործընկերների հետ բանակցությունները, օրը հարմար է արտերկիր գործնական կամ զվարճալի ուղևորության մեկնելու համար: Ֆինանսական պատկերը բարենպաստ է, դուք խելամիտ եք տնօրինում փողը: Եռանդը, որով դուք ձեռնամուխ եք լինում ցանկացած ձեր խնդիրը լուծելու համար, թույլ է տալիս հեշտությամբ և արագ հասնել անհրաժեշտ արդյունքի, սակայն շփոթեցնում է շրջապատին: Դա կարող է առաջ բերել տարաձայնություններ մտերիմների հետ: Խեցգետին Հակասական օր է: Մի կողմից, ամեն ինչ ընթանում է ոչ այնքան վատ, ինչպես առաջին հայացքից թվում է, մյուս կողմից էլ` դուք հակված եք պահանջել անհնարինը ինչպես ձեզանից, այնպես էլ` շրջապատից, ինչը լրացուցիչ բարդություններ է առաջացնում: Դուք չափից ավելի մեծ տեղ եք տալիս այն բանին, թե ինչ են ձեր մասին մտածում ուրիշները, չնայած ավելի լավ կլիներ կենտրոնանալ ավելի պրակտիկ բաների վրա: Մեծ է հաշվարկներում սխալվելու հավանականությունը: Դուք ցրված եք և սովորականից ավելի հաճախ եք կորցնում իրերը, փողը և փաստաթղթերը: Հնարավոր են ուշադրության նշաններ, սիրո խոստովանություններ: Առյուծ Օրը հարմար է ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ` անձնական բնույթի բարդ խնդիրներ լուծելու համար: Դուք հաղթահարում եք ինչ-որ ներքին արգելքներ, սկսում եք ձեզ պահել սովորականից այլ կերպ, ինչով բավականաչափ զարմացնում եք շրջապատին: Հաստատվում են նոր ծանոթություններ, այդ թվում և` ռոմանտիկ, չի բացառվում, որ սիրահարվեք աշխատակիցներից մեկին: Դուք հարկ չեք համարում թաքցնել ձեր մտքերը, կամ գոնե դրանք քողարկված ներկայացնել, և զարմանալի չէ, որ շրջապատի մարդիկ հաճախ ձեզանից վիրավորվում են: Բարեբախտաբար, դուք ուղղում եք ձեր սխալները, ինչն էլ օգնում է խուսափել բազմաբնույթ կոնֆլիկտներից: Կույս Այսօր պետք կլինի շատ ջանք թափել: Գաղափարները, որոնք ձեզ կօգնեն հաջողության հասնել, ընկած չեն արտաքին մակերևույթի վրա, այնպես որ ստիպված եք լինելու գլուխ կոտրել: Մտածել պետք կլինի ինքնուրույն, քանի որ շրջապատի բազմաթիվ խորհուրդները ձեզ միայն շեղում են: Օրը հարմար է ֆինանսական խնդիրներ լուծելու համար: Ցանկալի է այսօր փակել  նախկին պարտքերը, անել բոլոր անհրաժեշտ վճարումները: Կարելի է օգտակար ծանոթություններ հաստատել` հիշեք, որ դուք բարեհաճ տպավորություն եք թողնում շրջապատի վրա, ամեն պատեհ առիթով ձեզ ցուցադրում եք լավագույն կողմերով: Կշեռք Ամենաբարենպաստ օրերից չէ, հատկապես` շփումների առումով: Դուք շատ եք ձգտում կարգավորել հարաբերությունները շրջապատի հետ, սակայն այդպես էլ ընդհանուր լեզու չեք գտնում: Ձեր կատակները ծիծաղելի չեն, դիտողությունները` անտեղի, և այն սառնությունը, որով ձեզ դիմավորում են, նվազեցնում է ձեր ինքնավստահությունը: Փոխարենը` ինքնուրույն աշխատանքում դուք լուրջ հաջողությունների եք հասնում, հերիք է միայն, որ կենտրոնանաք և ձեզ լիովին նվիրեք գործին: Հնարավոր է, որ տհաճ լուրեր լսեք, չի բացառվում, որ զբաղվեք ձեր ազգականներից որևէ մեկի խնդիրներով: Չեն բացառվում չպլանավորած ուղևորությունները, որոնցից մեկը կարող է սիրելի մարդու հետ վեճի առիթ դառնալ: Կարիճ Օրը դժվար թե նշանավորվի որևէ էական իրադարձությամբ, փոխարենը կապված կլինի նոր գաղափարների և անսպասելի բացահայտումների հետ: Կարելի է երկարաժամկետ նախագծեր մշակել` դուք հաստատ կգտնեք դրանք իրականացնելու միջոցներ: Ճշգրտությունն ու մանրուքների նկատմամբ ուշադրությունը կօգնեն խուսափել աշխատանքային սխալներից, ինչը առանձնակի կարևոր է հաշվարկների կազմման և փաստաթղթերի ձևակերպման ժամանակ: Օրը բարենպաստ է ուղևորությունների համար, հատկապես` ռոմանտիկ բնույթի: Դուք շատ լավ եք հասկանում ձեր սիրելի մարդու տրամադրությունն ու նրան մտահոգող խնդիրները: Աղեղնավոր Այսօր դուք այնպիսի եռանդով եք ձեռնամուխ լինում ձեր խնդիրների լուծմանը, որ թե’ մեծ և թե’ փոքր բարդությունները սարսափահար փախչում են ամեն ուղղությամբ, ձեր առջև բացելով հաջողության ուղին: Կարևորը, որ առաջին հաղթանակից հետո կանգ չառնեք, այլ` շարունակեք առաջ գնալ, և հաջողություններն իրենց երկար սպասեցնել չեն տա: Շփումները, հիմնականում` մտերիմ մարդկանց հետ, զգուշություն և զսպվածություն են պահանջում: Հաճախ եք դուք ասում այն, ինչը պետք չէ ասել, իսկ զղջում եք դրա համար բավական ուշ: Հնարավոր է վեճ մտերիմ մարդու հետ, ընդ որում` պետք է չէ հուսալ, որ հաշտեցումը շուտ կլինի: Այծեղջյուր Այսօր դուք տրամադրված եք սովորականից ավելի լուրջ, կիսատ չեք թողնում ձեռնարկած գործերը, ցուցաբերում եք կազմակերպվածության հրաշքներ: Արդյունքում ձեզ հաջողվում է ավարտին հասցնել սկսած նախագծերից ցանկացածը, միայն թե ափսոս` դրանից տրամադրությունը չի բարձրանում: Ինչը ձեզ այսօր կարող է ուրախացնել` դա միայն մտերիմ մարդու կողմից պատրաստած հաճելի անակնկալն է: Անձնական հարցում օրը բավական հարմար է ընտանիքին վերաբերող խնդիրների շուրջ կարևոր որոշումներ կայացնելու համար: Ռոմանտիկ ժամադրությունը չի արդարացնի ձեր հույսերը: Ջրհոս Օրվա բազմաթիվ խնդիրներ շատ ավելի պարզ կարելի է լուծել, քան դա առաջին հայացքից թվում է: Այն, որ  եղած խնդիրներին իրար ետևից փոխարինելու են գալիս նորերը, ձեզ բոլորովին չի մտահոգում: Գործնական բանակցություններում և հանդիպումներին ձեր ելույթները վառ ու հիշվող կլինեն, նշանի որոշ ներկայացուցիչների համար դրանք ճանապարհ կբացեն դեպի կարիերայի նոր բարձրունքներ: Այսօր կարելի է և փոխել աշխատանքը` նոր տեղում ձեզ մեծ հաղթանակներ են սպասում: Օրը հարմար է ընկերների հետ հանդիպման, երեկույթների և այլ աշխարհիկ միջոցառումների այցելելու համար: Ձկներ Օրը զերծ չէ դժվարություններից, սակայն դուք կկարողանաք խուսափել լուրջ խնդիրներից, եթե զգուշավորություն ցուցաբերեք: Հատկապես կարևոր է այն` բարդ գործիքներով աշխատելիս: Կենտրոնացեք սեփական գործերի վրա, հենց որ դուք միջամտում եք ուրիշների գործերին, ամեն ինչ վերահսկողությունից դուրս է գալիս: Ցանկալի է նաև հրաժարվել ղեկին նստած երկար ուղևորություններից, ինչպես նաև` օրվա մութ ժամանակ զբոսանքներից: Ցանկալի չէ մտերիմների հետ հարաբերություններ պարզաբանելը և երկարաժամկետ պլաններ կազմելը: Մանր, աննշան առօրեական գործերում հաջողությունը շատ ավելի հավանական է: ...

    Կարդալ ավելին
  • Խոյ Այսօր ի զորու եք շատ բեռ վերցնել ձեր ուսերին: Դուք ուժի մեծ ներհոսք եք զգում: Բայց օրվա ընթացքում կլինեն պահեր, որ կընկնեք հիշողությունների գիրկը, կմտաբերեք անցնող տարվա ոչ այնքան հաճելի պահերը: Այնուամենայնիվ, դուք հույսով եք նայում ապագային և աշխատում եք ճանաչել ինքներդ ձեզ՝ ունեցած թերությունները վերացնելու նպատակով: Մտերիմների հետ հարաբերություններում հետևեք ձեր խոսքերին, որպեսզի չփչացնեք ձեզ շրջապատող մարդկանց տոնական տրամադրությունը: Չէ՞ որ, առանց այն էլ, այսօր մարդկանց տրամադրությունը անկայուն է: Լավ կլինի Ամանորը դիմավորել մերձավորների ընկերակցությամբ: Ցուլ Մի վախեցեք դժվարին խնդիներից, այսօր դուք կհաղթահարեք իներտությունը, ինչը սեփական ուժերի նկատմամբ վստահություն կներշնչի ձեզ և կօգնի կենտրոնանալ: Ամենատարբեր գնումները հաջող կլինեն, հատկապես՝ հագուստի և կոշիկի: Դուք գոհ կմնաք ձեռք բերածով: Անձնական կյանքում ամեն ինչ ներդաշնակ և հանգիստ է: Մտերիմները կընդունեն ձեր խորհուրդները և, եթե հարկ լինի, կհասնեն օգնության առաջին իսկ կանչով: Կենսական ներուժը չի լքի ձեզ ողջ օրվա ընթացքում: Երկվորյակ Լավ մտածեք և վերլուծեք անցած իրադարձությունները, հնարավոր է, գտնեք ձեզ հուզող հարցերի պատասխանները: Այսօր կարիք չկա ռիսկի դիմելու, դա կարող է հանգեցնել անսպասելի հետևանքների: Արեք միայն այն, ինչը հարյուր տոկոսով կհասցնեք տրամաբանական ավարտին և, բացի այդ, պատրաստ եք այդ գործում իրադարձությունների չնախատեսված ընթացքին:  Հատուկ ուշադրություն հատկացրեք սիրելի մարդուն: Թեև ձեր միջև հնարավոր են փոքրիկ տարաձայնություններ, այնուամենայնիվ միասին անցկացրած երեկոն կօգնի, որ հետագայում ավելի լավ հասկանաք միմյանց: Այսօր ձեր էներգիան անսպառ է: Խեցգետին Ձեր հավակնոտությունն այսօր կարող է հետագա գործողությունների համար լավ պատճառաբանություն դառնալ: Դուք կկարողանաք պաշտպանել սեփական կարծիքը, կարևոր խոսակցություններ վարել ղեկավարների և գործընկերների հետ: Եթե այսօր փորձեն ձեզ հարկադրել անհապաղ որոշում կայացնել, մի համաձայնեք: Մինչև վերջնական պատասխան տալը, լավ ծանրութեթև արեք բոլոր մանրամասները: Այսօր մտերիմները լրացուցիչ միջոցների կարիք կունենան, ինչը կստիպի ձեզ լայն բացել քսակը: Դուք լավ կզգաք ձեզ, սակայն կենսական ներուժն այսօր մեծ չէ: Հնարավոր է անքնություն զգաք: Առյուծ Այսօր դժվար թե ձեզ հաջողվի շատ ծրագրեր իրականացնել, ինչը կարող է հանգեցնել հիասթափության, տարբեր ձգձգումների և նյարդային վիճակների: Ավելի լավ է քիչ գործ ձեռնարկել, բայց այդ ամենին ավելի մեծ ուշադրություն հատկացնել: Մի փորձեք միանգամից մի քանի խնդիր լուծել: Հաջող և օգտակար կլինեն այսօրվա բոլոր գնումները: Ձեր մտերիմների կամ բարեկամների մասին անսպասելի լուրն իր ազդեցությունը կթողնի ողջ օրվա վրա: Երեկոյան անհրաժեշտ է լավ հանգստանալ և լիցքաթափվել հարազատների շրջապատում: Կույս Հուզմունքն ու տարբեր ապրումներն այսօր հնարավոր են ամեն քայլափոխի: Դուք կզգաք, որ շատ բաներ, որոնց նախկինում հանգիստ եք վերաբերվել, ձեր մեջ հակասական զգացումներ են առաջացնում: Չի բացառվում՝ ցանկություն առաջանա Նոր տարին դիմավորել հարազատ տնից հեռու: Ձեր շատ ապրումներ պայմանավորված են անձնական կյանքով: Հնրավոր է՝ ձեզ պատի ուրիշի սերը նվաճելու կամ վերադարձնելու բուռն ցանկություն: Դուք այսօր չափից ավելի եք կենտրոնացած ձեր անձի վրա, ինչը դուր չի գալիս մտերիմներին:  Կշեռք Այսօր շատ դյուրագրգիռ եք: Երբ ինչ-որ բան չի համապատասխանում «համաշխարհային» ստանդարտներին, ապա դա կարող է խիստ հիասթափեցնել ձեզ: Ձգտում եք շրջապատի մարդկանց զարմացնել ձեր ինքնատիպությամբ և անսովորությամբ: Ամենայն հավանականությամբ, դուք կհասնեք ձեր ուզածին, բայց դրա համար հարկ կլինի պապանել ինքնատիրապետումը: Անձնական կյանքում նույնպես ցանկանում եք ունենալ իդեալական հարաբերություններ, բայց այստեղ կարող են դժվարություններ ծագել: Ձեր ֆանտազիաները, ավաղ, հիմնականում կմնան չիրականացված, որովհետև սիրելիին վերադաստիարակելն այսօր անհնար կլինի: Կարիճ Թեև ձեր շուրջը տոնական տրամադրություններ են, այսօր կարելի է հաջողության հասնել հատկապես աշխատասիրության և ջանադրության շնորհիվ: Գնումներ կատարելիս զգույշ եղեք: Այսօրվա իրարանցման մեջ կարող եք կորցնել զգոնությունը և անազնիվ մարդկանց համար թիրախ դառնալ:  Եթե ձեր անձնական կյանքում սպասվում են փոփոխություններ, ապա դրա համար ամենահարմար օրն է: Դուք կարող եք պատասխանատվության ավելորդ բեռն ու բացասական զգացումները թողնել անցնող տարում: Կտրեք ոչ հարկավոր կապերը, և հաջողությունը կժպտա ձեզ նոր տարում: Աղեղնավոր Բուռն գործունեությունն այսօր, ամենայն հավանականությամբ, լավ արդյունքների չի հանգեցնի: Հաջողության կհասնեն նշանի այն ներկայացուցիչները, ովքեր նախատոնական այս օրը կկարողանան կենտրոնանալ գործերի, այլ ոչ թե ունայնության վրա: Զերծ մնացեք կասկածելի արարքներից: Սիրելի մարդու հետ հարաբերություններում ամեն ինչ չէ, որ հարթ կընթանա: Հնարավոր են տարաձայնություններ և վեճեր: Ճիշտ չհասկացված բառերը կարող են բաժանման պատճառ դառնալ: Կենսական ներուժը մեծացնելու նպատակով խորհուրդ է տրվում զբոսնել մաքուր օդում: Այծեղջյուր Հնարավոր է գործերում անսպասելի հաջող ընթացք, նույնիսկ եթե այդպիսի հաջողության հույսեր չունեիք: Դուք այսօր միտված եք ոչ միայն ձեր հանդեպ ավելի մեծ ուշադրություն պահանջելու, այլև նվազեցնելու շրջապատող մարդկանց արժանիքները: Սակայն զգուշացեք նույն կերպ վերաբերվել այն մարդկանց, ումից կախված է ձեր կարիերան: Նախատոնական այս օրը արժե համարձակություն հանդես բերել անձնական կյանքում: Այդ դեպքում, հնարավոր է, դուք նոր տարին դիմավորեք նրա հետ, ում մասին երազում եք: Ավելին, այսօր դուք անտարբեր չեք թողնի հակառակ սեռի շատ ներկայացուցիչների: Ջրհոս Հարմար օր է սկսած գործերը ավարտին հասցնելու համար: Ջանք թափեք և ուշադրություն մի դարձրեք նախատոնական իրարանցմանը: Այդ դեպքում հաջողության կհասնեք աշխատանքում: Չէ՞ որ դուք ցանկանում եք նոր տարի մուտք գործել առանց ավելորդ հոգսերի և կախվածությունների: Անձնական կյանքում սպասվում է ներդաշնակություն, ինչի համար բավականին նպաստավոր պայմաններ կան: Եթե մտերիմներից որևէ մեկի հետ բարդ հարաբերությունների մեջ եք, ապա այսօր կկարողանաք հարթել ամեն ինչ: Ձեր կենսական ներուժն այսօր շատ մեծ է: Ձկներ Դուք այսօր կհամոզվեք, որ ձեր գործերում կայունություն չկա: Տոների նախօրյակին իրադարձությունների անսպասելի զարգացումները կարող են խախտել բոլոր ծրագրերը, ինչը կհիասթափեցնի ձեզ: Եթե այնուամենայնիվ որոշել եք բարդ խնդիրներ լուծել, ապա դա ծրագրեք առավոտյան ժամերին: Չարժե այսօր ռիսկի դիմել և չմտածված քայլեր կատարել: Մտերիմ մարդիկ այսօր կօգնեն ձեզ հաղթահարելու դժվարին խոչընդոտները, կհոգան ձեր մասին: Մի ծանրաբեռնեք ձեզ և ծանր ֆիզիկական աշխատանք մի ձեռնարկեք: Ավելի լավ է երեկոն անցկացնեք հանգիստ միջավայրում: ...

    Կարդալ ավելին
  • Եթե Ձեր հասակը 165-ից քիչ է, ուրեմն հավանաբար բավականին հաճախ դժգոհում եք, որ բնությունը անարդար է գտնվել Ձեր նկատմամբ: Բայց նորից մտածեք, արդյո՞ք դա այդքան վատ է: FBH.am-ը Ձեզ է ներկայացնում 10 առավելություն, որը ունեն միայն ցածրահասակները: 1.Կարճահասակ աղջիկները տղաների շրջանում ավելի պահանջված են Դա ապացուցվել է Անգլիայում կատարված հետազոտության ժամանակ: Ըստ հետազոտության, 151 մինչև 158 հասակ ունեցող աղջիկները ավելի հաճախ են ամուսնանում, իսկ մայրանում են 40 տարեկանում: 2.Մեզ ավելի հեշտ է քնել գնացքի մեջ կամ ինքնաթիռում Իսկապես, ինչքան հասակդ կարճ լինի, այդքան քիչ խնդիրներ կունենաս: Բոլորը գիտեն այդ մասին, եթե ճամփորդել են գնացքով կամ ինքնաթիռով: 3.Մենք կարող ենք հագուստ գնել փոքրերի համար նախատեսսված խանութներից Դա օգնում է խնայել: Իսկապես: 4.Մենք շատ քիչ հնարավորություն ունենք սիրահարվել տղայի, ով մեզանից կարճահասակ է: Ըստ վիճակագրության: 5.Մեզ հեշտ է հավաքել տունը: Դուք հեշտորեն կարող եք մաքրել դժվարանցանելի տեղերը: Եվ նման իրավիճակները խիստ բազմազան են: 6.Մարդիկ ավելի հաճախ են Ձեզ գրկում Փոքրիկ մարդկանց ավելի շատ են գրկում, քան մեծերին: Երևի այն պատճառով, որ ավելի հաճելի են թվում նրանք: Կամ ուղղակի, որովհետև ավելի հեշտ է: Դա կարևոր չէ: 7.Մեզ մոտ անկոլոգիայի առաջացման հնարավորությունը ավելի քիչ է Հետազոտությունը ցույց է տվել, որ կարճահասակ մարդիկ ավելի հազվադեպ են հիվանդանում անկոլոգիական հիվանդություններով: Հասակի ամեն 10 սմ-ն մեծացնում է հիվանդանալու հավանականությունը 13%. տոկոսով: 8.Մենք երկու բաժակ գինուց արդեն իսկ առույգանում ենք: Մենք ավելի հեշտ ենք էյֆորիայի վիճակում հայտնվում: Իսկ հաջորդ օրը լավ ենք զգում մեզ: 9.Մենք քիչ ենք կոսմետիկա օգտագործում Ինչքան փոքր է մարմինը, այդքան քիչ կոսմետիկա եք ստիպված լինում օգտագործել: Օճառը, շամպունը այդքան էլ էժան չեն: 10.Խմբակային լուսանկարներում մենք միշտ առաջին շարքում ենք Այս զգացումը Ձեզ ծանոթ է դեռևս դպրոցից: Մենք իրականում ավելի շատ հնարավորություններ ունենք ուրիշների հիշողության մեջ մնալու: Եվ ստիպված չենք եղել ֆիզիկայի ուսուցչի կողքը կանգնել: ...

    Կարդալ ավելին
  • FBH.am-ը խորհուրդ է տալիս հետևել այս պարզ կանոններին.   1. Կյանքում ոչ մեկին պատահական չենք հանդիպում: 2. Հարաբերություններում մենք ստանում ենք այն, ինչ տալիս ենք: 3. Մարդիկ փոխվում են և դա բնական է: 4. Հարաբերությունների վրա պետք է աշխատել: 5. Գնահատեք այն մարդկանց, ովքեր ձեր կողքին են: ...

    Կարդալ ավելին
  • Մարդուն անհրաժեշտ է իրեն սիրված ու պահանջված զգալ: Դրա համար պետք է ինքնավստահ լինել: Մարդիկ սիրում են կայացած ու սեքսուալ անհատականությունների, իսկ դա հենց ինքնավստահությունն է: FBH.am -ը Ձեզ է ներկայացնում 6 խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ ավելի գրավիչ լինել: 1.      Տոնեք ձեր հաղթանակները: Հիշեք այն ամենն ինչ ձեզ իրական բավականություն է պատճառել: Հիշեք ձեր բոլոր երջանիկ պահերն ու դրանք գրի առեք: Վերընթերցեք ձեր ուրախ ու պայծառ հիշողությունները: Սա ուժ կտա ձեզ և դուք ավելի ինքնավստահ կդառնաք: Հպարտացեք ձեր յուրաքանչյուր ձեռքբերմամբ: 2.      Որոշումներ կայացրեք: Շատերը վախենում են որոշում կայացնելուց: Որոշումները ձեր կյանքի անբաժան մասն են: Մի վախեցեք պատասխանատվությունից: Նույնիսկ այն դեպքում, երբ սխալվեք՝ դա լավ փորձ կլինի ձեզ համար, և ապագայում կօգնի ձեզ նույն սխալը չանելու համար: 3.      Մի ձգտեք կատարելության: Պերֆեկցիոնիզմը կործանում է մարդկանց: Այդպիսի մարդկանց միշտ թվում է, որ իրենց կյանքը կարող է ավելի լավը լինել, իսկ ներկա վիճակից մշտապես բողոքում են: Ավելի լավ է ապրեք ներկայով ու փորձեք ավելի լավ ապագա ունենալ, և սին երազանքներով մի լցրեք ձեր կյանքը: 4.      Գործեք: Ինքնավստահությունը փորձի միջոցով է գալիս, իսկ փորձը գործելու հետևանքն է: Ավելի շատ գործեք ու աստիճանաբար ավելի ինքնավստահ կդառնաք: Նոր հորիզոններ բացահայտեք ու նոր արկածներ փնտրեք: 5.      Հագնվեք այնպես, ինչպես ձեզ զգում եք: Պատկերացրեք, թե ինչ տեսք ունի այն մարդը, որը ցանկանում եք դառնալ: Ձեր արտաքին տեսքը համապատասխանեցրեք այն կերպարին, որին ձգտում եք: Փոխեք ձեր արտաքինն ու այն այնպիսին դարձրեք, որ ձեզ լիովին դուր գա: 6.      Ժպտացեք: Երբեք մի մոռացեք ժպտալ: Ժպիտն ինքնավստահության ամենակարևոր բաղադրիչն է: Մի վախեցեք ծիծաղելի թվալ կամ անհարմար իրավիճակում հայտնվել: Միշտ գլուխը բարձր պահեք ու ցանկացած իրավիճակում ժպտացեք: ...

    Կարդալ ավելին
  • Կան շատ պարզ կանոններ, որոնք կօգնեն ձեզ ավելի գրավիչ երևալ, քան իրականում կաք: FBH.am-ը Ձեզ է ներկայացնում այդ պարզ կանոններից 5-ը. 1. Զրուցակցի հետ մի′ խոսեք եղանակի կամ լուրերի մասին, խոսե′ք ձեր սեփական հետաքրքրությունների մասին: 2. Խոսելիս ուշադիր նայե′ք զրուցակցի աչքերի մեջ: 3. Խոսելիս օգտագործե′ք նաև ժեստեր: 4. Ժպտացե′ք: 5. Օգտագործե′ք անուշահոտ օծանելիք: ...

    Կարդալ ավելին
  • Խոյ Աշխատեք ուշադրություն չգրավել, քանզի այսօր ձեր թերություններն ավելի տեսանելի են, քան առավելությունները: Հաճոյախոսություններ դժվար թե լսեք, փոխարենը քննադատության կարժանանաք: Այսօր չարժե մասնագիտական կարևոր հարցեր քննարկել: Խուսափեք ղեկավարության, առհասարակ ազդեցիկ մարդկանց հետ կոնֆլիկտներից: Սիրային հարաբերությունների տեսանկյունից հաջող օր է սպասվում: Կենսական ներուժը բարձր է: Ինքնազգացողությունից չեք դժգոհի: Մռայլ մտքերից տրամադրությունը կարող է փչանալ, փորձեք ավելի լավատես լինել: Ցուլ Բարեհաջող օր է սպասվում: Շատ ծրագրեր կիրականացնեք, ձեռնամուխ կլինեք այնպիսի գործերի, որոցով նախկինում չէիք համարձակվի զբաղվել: Ձեր հմայքն անտարբեր չի թողնի շրջապատի մարդկանց, ինչը օգտակար է հարցեր քննարկելիս: Հնարավոր է սեր առաջին հայացքից: Ապավինեք եք ձեր ներքին ձայնին, և այն ձեզ չի հիասթափեցնի: Այսօր սկսած հարաբերությունները լուրջ զարգացում կստանան, հնարավոր է հանգեցնեն ամուսնության: Երկվորյակ Կենտրոնացեք ձեռնարկած գործի վրա, անգամ մանր հարցերում խուսափեք սխալներից: Այսօր ցանկացած վրիպում կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Մեծ ուշադրություն և զգուշություն կպահանջվի ղեկավար պաշտոն զբաղեցնող Երկվորյակներից: Մյուսները ևս չպետք է կորցնեն զգոնությունը: Օրվա երկրորդ կեսին սեփական բիզնեսին, կամ անձնական կյանքին վերաբերող նոր մտահաղացումներ կծնվեն: Դրանց իրագործելով՝ դրական փոփոխություններ կնկատեք: Ավելի ինքնավստահ եղեք և մի վախեցեք ճանապարհին հայտնվող խոչընդոտներից: Խեցգետին Հանգիստ օր է սպասվում: Լուրջ խնդիրներ չեն լինի: Կարող եք լիցքաթափվել, վերականգնել ուժերը: Նոր գործեր ձեռնարկեք միայն այն դեպքում, եթե վստահ եք, որ համախոհները ֆինանսապես կաջակցեն ձեզ: Ռիսկի դիմել չարժե , բոլոր քայլերը նախապես կշռադատեք Հնարավոր են չնախատեսված ուղևորություններ: Դրանք արդյունավետ կլինեն, սակայն ընթացքում նյարդայնացնող ձգձգումները բացառված չեն: Սիրո խոստովանություն կլսեք այն մարդուց, ում նկատմամբ լիովին անտարբեր եք: Առյուծ Այն ամենը, ինչ ծրագրել եք կիրականանա, և արդյունքը կգոհացնի ձեզ: Կուրախանաք և կհպարտանաք սեփական ձեռքբերումներով, թեև դրանք միշտ չէ, որ ձեր ջանքերի շնորհիվ են տրվել: Այսօր ցանկացած իրավիճակից օգուտ կքաղեք: Շատերը կնախանձեն ձեզ, սակայն վնասելու փորձեր չեն անի: Հնարավոր են ռոմանտիկ ուղևորություններ: Միջավայրի փոփոխությունը դրական կազդի, նոր ծանոթություններ կհաստատեք, կփոխեք ձեր աշխարհայացքը: Խորհուրդ չի տրվում սեթևեթել հակառակ սեռի ներկայացուցիչների հետ, դա կարող է նյարդայնացնել ձեր սիրելիին: Կույս Օրվա առաջին կեսը լավ կդասավորվի: Կարևոր է ոչ միայն հաճույք ստանալ այդ ամենից, այլ նաև դրական միտումների ազդեցությունը ճիշտ օգտագործել: Նպատակահարմար օր է ղեկավարության հետ շփվելու, ձեր մասնագիտական առաջընթացի շուրջ որոշ հարցեր քննարկելու համար: Գործնական առաջարկները մի լավ ծարութեթև արեք, դրանք այնքան էլ շահեկան չեն, որքան թվում են: Օրվա երկրորդ կեսին որոշ դժվարություններ կծագեն: Այսօր առավել խոցելի են նշանի թույլ սեռի ներկայացուցիչները: Հակառակորդներն ամեն կերպ կփորձեն վնասել նրանց, դավեր նյութել: Կհիասթափվեք այն մարդուց, ում երկար տարիներ ձեր ընկերն եք համարել: Կշեռք Ստիպված եք պայքարել հզոր և չափազանց խորամանկ մրցակցի դեմ: Մտերիմ մարդու խորհուրդը կօգնի պայքարում հաղթանակ տանել: Առհասարակ այսօր հետևեք գեղեցիկ սեռի ներկայացուցիչների խորհուրդներին ու առաջարկներին: Խուսափեք ընկերների հետ վիճաբանություններից: Աշխատեք ստվերում մնալ, առանձնապես աչքի չընկնել, վեճեր չհրահրել: Փոխարենը ընկերների շրջապատում կարող եք դրսևորել ձեր բոլոր հմտությունները: Կգրավեք այն մարդու ուշադրությունը, ում հանդեպ անտարբեր չեք: Կարիճ Կենտրոնացեք ստեղծագործական մոտեցում, երևակայություն պահանջող աշխատանքի վրա և անկասկած մեծ հաջողությունների կհասնեք: Հնարավորություն կունենաք ավարտին հասցնել նախկինում սկսած գործերը: Բոլոր նրանք, ովքեր ժամանակին հրաժարվել են օգնել, այսօր կաջակցեն և կքաջալերեն ձեզ: Ճիշտ կվարվեք, եթե աշխատեք միայն տղամարդկանց հետ, ապավինեք գործարարի նրանց հոտառությանը, այսօր կանայք դժվար թե արդարացնեն ձեր սպասելիքները: Հնարավոր է սիրավեպ այն մարդու հետ, ում վաղուց համակրում եք: Ամուսնական զույգերն այսօր կարևոր որոշումներ կկայացնեն: Աղեղնավոր Անհանգստանալու ոչ մի պատճառ չունեք: Դրական միտումների ազդեցությունը մեծ է, հաջողակ եք ինչպես գործնական, այնպես էլ անձնական հարցերում: Ձեր անսովոր, ինքնատիպ վարքագիծը ուշադրություն կգրավի: Այսօր ավելի շատ ապավինեք ձեր ներքին ձայնին և ոչ թե շրջապատի մարդկանց խորհուրդներին: Սիրելիի հետ հարաբերություններում դրական փոփոխություններ կնկատվեն, և դա՝ ձեր շնորհիվ: Պատրաստ եք լսել և շատ հարցերի շուրջ կիսել նրա տեսակետները: Աղեղնավորներն այսօր հնարավորություն կունենան, ընտանիքին վերաբերող, կարևոր որոշում կայացնել: Այծեղջյուր Չափազանց զգայուն եք, մանրուքների հանդեպ ուշադիր, ինչը կօգնի անգամ բարդ իրավիճակներում խուսափել սխալներից: Հնարավոր են որոշակի գումարային մուտքեր, հաջող գործարքներ, կարող եք խոշոր գնումներ կատարել, որոնց համար հետագայում չեք զղջա: Հրաշալի օր է սիրավեպ սկսելու համար: Այն ոչ միայն հաճելի զգացողություններ կպարգևի, այլ նաև կօգնի մասնագիտական ոլորտում: Երեկոյան հնարավոր են հաճելի անակնկալներ: Կստեղծվեն իրավիճակներ, որոնցում ձեզ հրաշալի կդրսևորեք, հաջողության կհասնեք, կգրավեք այն մարդու ուշադրությունը, ում հանդեպ անտարբեր չեք: Ջրհոս Ամեն բան լավ կդասավորվի: Որքան շուտ գործի անցնեք, այնքան շատ կլինեն ձեռքբերումները: Օրվա առաջին կեսին կարող եք լուծել ձեզ անհանգստացնող բոլոր խնդիրները, իսկ երկրորդ կեսին կենտրոնացեք անձնական հարցերի վրա, ուշադրություն դարձրեք ընկերներին, հարազատներին: Թե գործնական և թե անձնական բնույթի ուղևորությունները լավ կդասավորվեն: Նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր տառապում են քրոնիկ հիվանդություններով, այսօր խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել առողջությանը, ինքնազգացողության վատացման վտանգը մեծ է: Սահմանափակեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, օրգանիզմը փորձությունների մի ենթարկեք: Ձկներ Օրվա առաջին կեսին որոշ խնդիրներ կծագեն հատկապես նրանց մոտ, ովքեր կարևոր հանդիպումներ ու բանակցություններ են ծրագրել: Զրուցակցի հետ ընդհանուր լեզու չեք գտնի: Անգամ, եթե նույն հետաքրքրություններն ունեք, միևնույն է վեճերից խուսափել չի հաջողվի: Ֆինանսական կորուստներ կկրեք, անհաջող գործարքներ կկնքեք: Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Ինքնադրսևորվելու հնարավորություն կունենաք, կվայելեք այն մարդկանց սերն ու հարգանքը, ովքեր թանկ են ձեզ համար: Ռոմանտիկ ուղևորությունները հրաշալի կդասավորվեն, անմոռանալի զգացողություններ կպարգևեն: ...

    Կարդալ ավելին
  • Խոյ Այսօր հնարավորություն կընձեռվի ազդեցիկ մարդկանց հետ քննարկել հարցեր, որոնք վերջին ժամանակներում ձեզ հուզում էին, և գտնել դրանց լուծումները: Հիշեք, որ որքան ավելի քիչ տագնապեք մանրուքների պատճառով, այնքան ավելի հաջող կդասավորվի օրը: Նշանի պատվախնդիր ներկայացուցիչների առջև նոր հորիզոններ կբացվեն, ինչն էլ կարիերայի աստիճաններով բարձրանալու հնարավորոթյուններ կտա:  Անձնական կյանքում նախաձեռնություն հանդես բերելն էլ ոչ մի բանի չի հանգեցնի: Ստեղծված իրավիճակում դուք պետք է մտածեք ձեր հետագա գործողությունների շուրջ: Ցուլ Սա անսպասելի հաջողությունների օր է` ոչ այնքան էական, սակայն հաճելի: Ձեր պրոֆեսիոնալ և անձնական որակների մեջ կասկածող մարդիկ ստիպված են խոստովանել, որ դուք արժանի եք ամենաբարձր գնահատականի: Չի բացառված, որ անսպասելի գործնական առաջարկներ ստանաք և շանս ստեղծվի մասնակցել մի ինչ-որ միջազգային նշանակության նախագծի աշխատանքներում: Ծանոթությունները հեշտությամբ են հաստատվում, դրա համար պետք չի լինի նախաձեռնություն դրսևորել, քանի որ շրջապատին դուք շատ եք հետաքրքրում: Նշանի ընտանեկան ներկայացուցիչներին կհաջողվի իրենց կեսին օգնել լուծել բարդ խնդիրը: Երկվորյակներ Այսօր ոմանք կարող են ձեզ քննադատել ավելորդ դանդաղկոտության մեջ, սակայն դուք լավ գիտեք, որ ամեն ինչ անում եք հենց’ այնպես, ինչպես պետք է: Իրոք, իրադարձությունների զարգացումը ցույց կտա, որ շտապելու որևէ հարկ չկար էլ: Իսկ դուք էլ, շնորհիվ բոլոր գործերի հանդեպ ձեր ուշադիր և պատասխանատու վերաբերմունքի, չեք թույլ տալիս այն սխալները, որ անում են հապճեպ գործող մարդիկ: Օրը հարմար չէ մանր գնումների համար, իսկ ահա խոշոր ձեռքբերումները հաջող կլինեն: Լավ են դասավորվում ռոմանտիկ ուղևորությունները: Ի դեպ, միայնակ շրջագայողներն էլ հիանալի ժամանակ կանցկացնեն: Խեցգետին Մի խուսափեք իմպրովիզներից` այսօր հենց այն որոշումները, որոնք կծագեն ձեր գլխում բոլորովին անսպասելի, կլինեն առավել հաջողը: Պնդեք ձեր տեսակետը, անգամ եթե դա ոչ բոլորին դուր գա: Հիշեք, որ ազդեցիկ մարդիկ կկանգնեն ձեր կողքին: Օրվա երկրորդ կեսը կապված է կենսական եռանդի նվազման հետ, և այդ ժամանակահատվածում հնարավոր է ինքնազգացողության անկում: Զերծ մնացեք ալկոհոլի  և ծանր ուտելիքի օգտագործումից, իսկ երեկոյան ժամանակ գտեք զբոսանքի համար: Անձնական հարաբերություններում էական փոփոխություններ չեն լինի:  Առյուծ Այսօր դուք ցանկանում եք միայն հրամայել, ղեկավարել և հանձնարարություններ տալ: Պետք է ասել, որ դա ձեզ մոտ լավ է ստացվում, սակայն խնդիրը նրանում է, որ հաջողության հասնելու համար դա բավարար չէ` ստիպված եք ինքներդ էլ չարչարվել: Այսօր նշանի բազմաթիվ ներկայացուցիչներ կհայտնաբերեն, որ ոչ միայն ի վիճակի են աշխատանքային սխրանքների, այլև` դրանից որոշ չափով հաճույք են ստանում: Հատկապես հաճելի կլինի այդ բացահայտումը նրանց համար, ովքեր վերջին ժամանակներում կասկածում էին, թե արդյոք կյանքի ճիշտ ուղղություն են ընտրել: Կույս Օրը չնայած ամենապարզերից չէ, սակայն բավական հաջողն է: Ձեզ մոտ գրեթե ամեն ինչ ստացվում է: Այն ամենն, ինչին ձեռնամուխ եք լինում, գերազանց ձևով է հանգուցալուծվում, իսկ եթե ինչ-որ բաների էլ հասնել չի ստացվում, ապա ուրեմն դա այնքան էլ կարևոր բան չէր: Ճակատագիրն ինքը կհուշի, թե որ ուղղությամբ շարժվել և ինչպես գործել: Միակ բանը, որ ձեզանից պահանջվում է` ձեր նախազգացման հուշումներին հետևելն է: Երեկոն կցանկանաք անցկացնել հանգիստ, սակայն դժվար թե դա ստացվի, քանի որ ձեզ, ամենայն հավանականությամբ, անսպասելի կհրավիրեն հյուր կամ որևէ երեկույթի:  Կշեռք Աշխատեք քիչ անհանգստանալ` հիմքերից զուրկ ապրումները միայն կփչացնեն այս օրը: Աշխատանքի վայրում հաջողության հասնել հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե բոլոր կարևոր հարցերը դուք ինքնուրույն լուծեք, իսկ ամեն մի մանրուք և երկրորդական բան վստահեք որևէ մեկ ուրիշին: Կարող են դժվարություններ ծագել փասթաթղթեր ձևակերպելիս, հեշտ չի լինելու բյուրոկրատական քաշքշուկները հաղթահարելը: Երեկոն իր հետ հաճելի անակնկալներ և հետաքրքիր հանդիպումներ կբերի: Հնարավոր են անսպասելի այցեր, դուք ուրախ կլինեք հյուրեր ընդունել և նրանց հետ հիանալի ժամանակ կանցկացնեք: Կարիճ Այսօր ձեզ հաջողվում է այն ամենն, ինչը ուրիշների ուժերից վեր է` պատահական չէ, որ շրջապատին դուք իսկական հերոս եք թվում: Հնարավոր է առաջընթաց անգամ այն գործերում, որոնք դուք հույս էլ չունեիք ավարտին հասցնել: Նշանի որոշ ներկայացուցիչների համար օրը կապված կլինի շրջապատին վերաբերող անսպասելի բացահայտումների հետ: Սիրո հարցում մեծ հաջողություններ են գրանցվում` դուք ցանկացած իրավիճակում ձեզ բնական ու անկաշկանդ եք պահում, ինչով անզուգական տպավորություն եք թողնում հակառակ սեռի ներկայացուցիչների վրա: Աղեղնավոր Այսօր պետք է խորհեք այն հարցի շուրջ, թե ինչ եք դուք իրականում ցանկանում, քանի որ օրվա իրադարձությունները նպաստում են այն բանին, որ իրականանա ձեր վաղեմի երազանքը, սակայն` միայն մեկը: Առավոտյան իրավիճակը որոշ չափով նյարդային կլինի, սակայն ծագող խնդիրները այնքան լուրջ չեն, որ դուք կորցնեք ձեր հանգստությունը: Դրա հետ մեկտեղ էլ, դուք պահպանում եք հումորի զգացումը, ինչը օգնում է հաղթահարել բազմաթիվ արգելքներ: Ձեր կարիքը հատկապես շատ են զգում այն մարդիկ, ովքեր չեն կարող պարծենալ լավատեսությամբ և ինքնավստահությամբ, իսկ դուք էլ սիրով աջակցում եք նրանց, դրա հետ մեկտեղ` թույլ չտալով նստել ձեր վզին: Այծեղջյուր Օրը խոստանում է հաճելի հանդիպումներ: Հին ընկերոջ հետ սրտից բխող զրույցները կօգնեն ձեզ մի շարք իրադարձություններ տեսնել այլ հարթության մեջ, ընդունել ճիշտ որոշումներ կամ էլ ելք գտնել բարդ իրավիճակում: Պրոֆեսիոնալ խնդիրները դուք հեշտությամբ եք լուծում և արագ հաջողության հասնում: Հնարավոր են ձեռնտու գործարքներ: Օրը հարմար չէ ուղևորությունների համար, քանի որ ճանապարհին դուք հոգնում եք, իսկ ահա տանն անցկացրած ժամանակը լավագույնս է անդրադառնում ձեր տրամադրության և ինքնազգացողության վրա: Ջրհոս Առավոտյան կթվա, թե օրը այնքան էլ հաջողը չէ, սակայն շուտով իրավիճակը կփոխվի, քանի որ ժամանակի հետ կուժեղանա դրական ազդեցությունների միտումը: Օգտագործեք օրվա առաջին կեսը ինքնուրույն աշխատանքի համար, իսկ երկրորդը` գործնական հարցերի քննարկման և համատեղ նախագծերում մասնակցելու համար: Օրվա ձեռնարկումները հաջողությամբ կպսակվեն: Դուք ձեռնամուխ չեք լինում այնպիսի բաների, որոնք ձեր ուժերից վեր են և ձեր եռանդը խելամիտ եք ծախսում: Այսօր դուք սովորականից ավելի սիրագորով եք, հեշտությամբ և հաճույքով եք կորցնում գլուխը, սակայն գործը լուրջ հարաբերությունների չի հասնում: Ձկներ Մի ձգտեք ամեն ինչում բոլորից լավը լինել` դրա անհրաժեշտությունը բոլորովին չկա: Ոչ մի բանն այսօր այնքան բեղմնավոր ու արդյունավետ չի լինի, որքան` ձեր բնական վարքագիծը: Հնարավոր են անսպասելի բացահայտումներ, չի բացառվում հաճելի լուրերի ստացումը: Կեսօրը կուրախացնի մի մարդու հետ հանդիպմամբ, ում դուք վաղուց կարոտում էիք: Օգտակար կլինեն ուղևորություններն ու իրավիճակի փոփոխությունը: Նոր տպավորությունները կոգեշնչեն ձեզ, կօգնեն ստեղծագործական բնույթի գործերում արագ հաջողության հասնել: Հարթվում են մտերիմների հետ հարաբերությունները, տարաձայնություններն ու վեճերը մնում են անցյալում:    ...

    Կարդալ ավելին
  • Վարսերը կնոջ կերպարում ամենակարևոր դերն ունեն: Հենց վարսերի տեսքից կարելի է եզրակացնել, թե ինչպիսի կին է ձեր դիմաց: Առողջ ու գեղեցիկ վարսեր ունենալու համար պետք է ոչ միայն հատուկ շամպուններ ու յուղեր օգտագործել, լվանալ վարսերն ու ճիշտ չորացնել, այլև ամեն օր սանրել դրանք: Վարսերը սանրելու ընթացքում գլխամաշկում արյան շրջանառությունն արագանում է, վարսերի արմատներն ամրանում են ու դրանք սկսում են ավելի արագ երկարել: Ինչպես նաև սանրելու ընթացքում դրանք ազատվում են փոշուց, որը հավաքվում է օրվա ամբողջ ընթացքում:  Ժամանակակից կնոջը լիարժեք խնամքի համար մի քանի տեսակի սանրեր են հարկավոր: otvetnavse.com-ը ներկայացնում է սանրերը՝ ըստ իրենց օգտագործման նշանակության:  Սովորական սանր  Այսպիսի սանրը օգտագործում են քնելուց առաջ: Ավելի լավ արդյունքի հասնելու համար օգտագործեք բնական մազիկներից պատրաստված սանրեր, քանի որ դրանք նյութապես նման են ձեր վարսերին ու չեն վնասում դրանք:  Մերսող սանր  Այս սանրերը մերսող ազդեցություն ունեն: Մերսման հետևանքով գլխամաշկի արյան շրջանառությունը արագանում է, իսկ վարսերն ավելի արագ են երկարում: Այսպիսի սանրերը լինում են փայտից ու մետաղից: Կարևոր է, որ դրանց «մազիկները» կլորավուն ծայրեր ունենան, հակառակ դեպքում դրանք կվնասեն ձեր գլխամաշկը, իսկ դա մազաթափության կբերի:  Փայտյա սանր  Փայտյա սանրը կարելի է ամեն օր օգտագործել՝ վարսերը չեն էլեկտրականանում ու չեն վնասվում: Օրինակ կեչուց պատրաստված սանրը օգնում է ազատվել թեփից, իսկ գիհից պատրաստված սանրը թարմ բույր կհաղորդի ձեր վարսերին ու կազատի հոգնածության զգացողությունից: Պլաստմասե սանրերն օգտագործել խորհուրդ չի տրվում, իսկ սիլիկոնե սանրերը համապատասխանում են ներկված վարսերը սանրելու համար: ...

    Կարդալ ավելին
  • FBH.am-ը ձեզ է ներկայացնում արդյունավետ միջոց ազատվելու հետծննդյան ընկճախտից Ցավի կառավարումը ծննդաբերության ընթացքում էապես նվազեցնում է հետծննդաբերական ընկճախտով տառապելու հավանականությունը: Ուսումնասիրելով էպիդուրալ անզգայացման ճանապարհով ծննդաբերած 210 կանանց տվյալները և գնահատելով զգացած ցավի մակարդակը տասը բալանոց սանդղակով, մասնագետները գտել են, որ որքան արդյունավետ է եղել անզգայացումը, այնքան հետագայում ընկճախտի երևույթները ավելի քիչ են հանդիպել: Նշենք, որ էպիդուրալ անզգայացումը տեղային անզգայացման մի տեսակ է, որի ժամանակ ներարկում է կատարվում մեջքի հատվածից: Ներարկվող դեղանյութի ազդեցության ներքո անզգայանում են կնոջ արգանդի նյարդերը և մարմնի ստորին հատվածը՝ ազատելով ծննդաբերական ցավեր զգալու անխուսափելիությունից: Անզգայացման ազդեցությունը տևում է մինչև չորս ժամ:  ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/x3cwc9LbBSwds3XI5wNP.png

    Ինչպես հայտնի է, 18-ին ռուսական օդատիեզերական ուժերը թուրքական օդուժի հետ միասին իրականացրել են առաջին համատեղ ռազմագործողությունն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ Սիրիայի Հալեպ նահանգի հյուսիսում՝ Ալ-Բաբ քաղաքի մերձակայքում: Ընդհանուր առմամբ, գործողությանը մասնակցել են ռուսական ԶՈՒ 9 և թուրքական օդուժի 8 միավորներ՝ հետախուզության կողմից կանխավ տրամադրված և կողմերի միջև փոխհամաձայնեցված ահաբեկչական կառույցի 36 թիրախների դեմ. գործողության մասին նախապես տեղեկացվել են նաև սիրիական իշխանությունները: Բացի ռազմական տեսանկյունից, այս ռազմագործողությունը բավական կարևոր է ինչպես քաղաքական, այնպես էլ սիրիական հակամարտության շրջանակներում կողմերի որդեգրած մոտեցումների մերձեցման և առարկայական արդյունքների ամրագրման առումով. փաստացի կերպով, այն իրականացվում է դեռևս հունվարի 12-ին Մոսկվայում ՌԴ ՊՆ-ի և Թուրքիայի ԶՈՒ ԳՇ-ի միջև ստորագրված համագործակցության հուշագրի հիման վրա: Ինչպես հայտնի է, Մոսկվայի և Անկարայի միջև կայացած ռազմական համագործակցության վերոնշյալ փորձը հաջորդել է կողմերի անմիջական հովանավորությամբ անցյալ տարեվերջին Սիրիայի տարածքում հաստատված և դեռևս գործող հարաբերական հրադադարի ռեժիմին, ինչպես նաև՝ առաջիկա օրերին Աստանայում կայանալիք միջսիրիական քաղաքական բանակցությունների նախօրեին. ասել է, թե այս իրողությունը փաստում է սիրիական հակամարտության շրջանակներում համագործակցության հարցում նախկին հակառակորդների սկզբունքային և հետևողական գործելաոճի մասին: Սա մի հանգամանք է, որը բացակայում էր Սիրիայի տարածքում նախկինում հաստատված հրադադարի տապալված փորձերի ընթացքում՝ հիմնականում ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների հիման վրա: Բացի նշվածից, ռուս-թուրքական համագործակցությունը և կողմերի հետևողական մոտեցումներն այդ հարցի շուրջ թույլ են տալիս կանխատեսելու, որ եթե այնուամենայնիվ, տարբեր պատճառներով՝ թե՛ ներսիրիական, թե՛ տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական գործոններով պայմանավորված, Սիրիայում գործող ներկա հրադադարի ռեժիմն ու քաղաքական գործընթացը նույնպես տապալվեն, ապա առնվազն կողմերի միջև փոխհամաձայնեցված գործողություններն, անգամ համագործակցությունը կարող է շարունակվել՝ առնվազն երկկողմանի շահերի փոխադարձ ճանաչման համատեքստում. իսկ այդ իրողությունը որակապես նոր իրավիճակ կստեղծի Սիրիայի տարածքում առկա ուժային հավասարակշռության տեսնկյունից: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.petrosyan.05/posts/1227951447242067

    Կարդալ ավելին