Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Շատ երկար եղունգներ Նրանք ծիծաղում են, երբ մենք լացում ենք կոտրված եղունգի համար, սակայն հոգու խորքում իրենք էլ հիանում են երկար ու գեղեցիկ եղունգներով: Հոնքեր հանելը Հենց այս գործողությունը տղամարդկանց 68%-ի կարծիքով ամենասարսափելին է այն բոլոր պրոցեդուրաների մեջ, որ աղջիկները ստիպված են տանել: Դրա պատճառն այն է, որ տղամարդկանց համար մանր ցավն ավելի անտանելի է, քան խոշոր հարվածները: Անհատակ պայուսակներ Անգամ ամենափոքրիկ պայուսակը տեղավորում է բջջային հեռախոս, բանալիներ, դրամապանակ, շրթներկ, սանր, հայելի, ամսագիր, լուսանկար և պահեստային զուգագուլպաներ: Երբ աղջիկն առանց որևէ դժվարության պայուսակի հատակից գտնում է իրեն անհրաժեշտ իրը, տղամարդիկ զարմանքից քար են կտրում: Ինչու ենք մենք թարթչաներկ քսելիս բացում բերանը Այս հարցն այդպես էլ անպատասխան է մնում տղաների 78%-ի մոտ: Եվ միայն հարցվածների 22%-ն է պատասխանել, որ այդպես աչքերն ավելի են դուրս ցցվում: Սա, իհարկե, շատ է զվարճացնում տղամարդկանց, սակայն իրական պատճառն, իսկապես, այն է, որ այդպես դեմքի մաշկն ավելի է ձգվում, և աչքերն ավելի են լայնանում: Մեր ճամպրուկների չափը Եթե մի քանի օրով տեղ գնալիս տղաներն աշխատում են որքան հնարավոր է քիչ բեռ վերցնել իրենց հետ, ապա աղջիկները հնարավորության դեպքում իրենց տունն էլ իրենց հետ կտանեին: Ինչպես ենք մենք ձմռան սառնամանիքին զուգագուլպաներ հագնում Տղաները, չնայած ոտքի մազերի առատությանը, անգամ -5 ցրտի դեպքում ատամներն իրար են զարկում, իսկ մենք քաջաբար հագնում ենք մեր զուգագուլպաներն ու դուրս գալիս: Իրականում դա շատ վատ սովորություն է և կարող է շատ վտանգավոր ելք ունենալ առողջության համար: Ինքնատիպ մտածողություն Տղամարդկանց կատակների մշտական թեման: Աղջիկների արարքների անտրամաբանությունն ու ոչ ադեկվատությունը բխում է ոչ թե տրամաբանության բացակայությունից, այլ լրիվ ուրիշ տիպի մտածողությունից: Մեր մտքերը մեծամասամբ կախված են մեր զգացմունքներից ու էմոցիաներից: Վաղուց հայտնի է, որ աղջիկների մոտ ավելի զարգացած է ներքին զգացողությունը, մինչդեռ տղամարդիկ ավելի ռացիոնալ ու կայուն ուղեղ ունեն: Բարձրակրունկներ Սա տղաների ու աղջիկների տարբերակման դասական միջոցն է: Դարեր են անցնում, սակայն կրունկները չեն դադարում զարմացնել տղաներին: Նրանցից շատերը չեն կարողանում հասկանալ, թե ինչպես է կարելի նման կոշիկներ կրել ու դա էլ քիչ է` տեղաշարժվել դրանցով: ...

    Կարդալ ավելին
  • Հետևյալ փաստերն ապացուցվել են մի շարք գիտական փորձերի և սոցիոլոգիական հարցումների արդյունքում։ Շատ զույգեր նախընտրում են 6-8 անգամ հանդիպելուց հետո նոր սկսել պաշտոնապես հանդիպել։ Աշխատակիցների միջև 10 սիրավեպերից 4-ն ավարտվում են ամուսնությամբ։ Դա շատ լավ արդյունք է համարվում։ Եթե ցանկանում եք դուր գալ ինչ֊որ մեկին, ապա աշխատեք խոսակցության ընթացքում ամենաքիչը 2 անգամ արտասանել նրա անունը։ Նա անգամ չի էլ զգա, որ դա փոխեց իր տրամադրվածությունը Ձեր հանդեպ։ Փորձեք մտապահել որոշ մանրամասներ դիմացինի մասին Ձեր անցյալ խոսակցություններից և մեջբերել դրանք հետագա շփման ընթացքում։ Դա կմատնանշի նրա հանդեպ Ձեր ուշադրությունը և հետաքրքրվածությունը։ Այն ջերմություն կհաղորդի Ձեր հարաբերություններին։ Առաջին հանդիպման հենց հաջորդը օրը հարկավոր չէ զանգահարել նոր ծանոթին։ Նպատակահարմար է սպասել 2-4 օր, բայց ոչ՝ 4-5 կամ ավելի։ Շատ հաճախ զանգահարելը նույնպես խորհուրդ չի տրվում։ Ամենառիսկայինը հանդիպումների սկզբի 3-5 ամիսներն են։ Այդ ընթացքում գրանցվել են ամենաշատ բաժանումները։ Ծանոթությունների կայքերում գրանցված տղամարդիկ հիմնականում վախենում են, որ տվյալ անձն իրական կյանքում կարող է չլինել այդքան գրավիչ, ինչքան լուսանկարում է, կամ էլ նա ուղղակի տեղադրած չի լինի իր իսկական նկարը։ Կանայք էլ վախենում են, որ այն անձը, որի հետ շփում են հաստատել, կարող է մոլագար լինել։ Ի դեպ, այդպիսի կայքերում գրանցված տղամարդկանց մոտ 10% ունի հոգեկան խնդիրներ, որոնցից մոտ 5%-ն էլ պոտենցիալ մոլոգարներ են։ Համացանցում ծանոթացած անձանց 33%-ը հարաբերություններ է սկսում, 33%-ը դա չի անում, իսկ մնացած 34%-ն ուղղակի վախենում է հանդիպել իրական կյանքում։ Առաջին հանդիպման ժամանակ անձանց 43%-ը կարևոր է համարել դիմացինի բերանից տհաճ հոտի բացակայությունը։ 17%-ը կարևորել են նորաձև հագուստը, 15%-ը՝ օծանելիքի բույրը, 14%-ը՝ մաշկի լավ տեսքը՝ խնամվածությունը, պզուկների առկայությունը և այլն։ Իսկ մնացած 11%-ը պարտադիր է համարել լավ սանրվածքը։ Տղամարդկանց 40%-ն առաջին ժամադրության ընթացքում իրենց զգում է չափազանց անվստահ։ Շատերը փորձում են կոծկել դա և սկսում են անիմաստ բաներ խոսել։ Կանայք, ներողամիտ եղեք։ ...

    Կարդալ ավելին
  • Ի՞նչն է տղամարդուն խելքահան անում: Այս հարցը տանջում է բոլոր կանանց: Առավել ևս, եթե գեղեցիկ սեռի ներկայացուցիչը սիրահարված է և ինչ-որ մեկի ուշադրության կարիքն ունի: Տղամարդիկ, ինչպես հայտնի է, սիրում են աչքերով: Բայց դրա համար, որպեսզի խելահան անեք իրենց, պարտադիր չէ ունենալ 90-60-90 պարամետրեր կամ մոդելային արտաքին ունանաք: Տղամարդկանց, ինչպես պարզվում է, շատ է դուր գալիս այն, ինչը նա ընդունում է որպես թերություն: Ահա ամենաանսպասելի բաների շարքը, որոնք գրավում են տղամարդկանց: Վառ դիմահարդարման բացակայություն Կանայք մշտապես փորձում են իդեալական տեսք ստանալ դիմահարդարման միջոցով, բայց սեքսոլոգները կարծում են, որ ինչքան քիչ դիմահարդարում ունենա կինը, այդքան շատ կերևա կնոջ բնական գեղեցկությունը: Բացի այդ, հայտնի է, որ տղամարդկանց գրավում են կրքոտ համբույրերը, իսկ կոսմետիկայի քանակը կարող է փչացնել ամբողջ հաճույքը: Ուռած փորիկ Շատ կանայք երազում են սուպերմոդելների մարմին ունենալու մասին: Բայց ինչպես պարզվեց՝ տղամարդկանց գրավում են փորիկով աղջիկները: Մի փոքր փորիկը սարսափելի գրգռում է տղամարդկանց: Կնճիռներ Տարիքի հետ կանանց դեմքի վրա առաջանում են կնճիռներ, որոնք անհանգստացնում են նրանց, բայց ոչ տղամարդկանց: Տղամարդկանց համար դա սեքսուալ փորձի նշան է: Նրանք մտածում են այն աննկարագրելի հաճույքի մասին, որը կարող է պատճառել իրենց այդ կինը: Փոքր կուրծք Մի գուցե տարօրինակ թվա, բայց բոլոր տղամարդիկ չեն խելագարվում մեծ կուրծքի համար: Փոքրը դեռևս Հին Հունաստանում համարվում էր գեղեցկության նշան: Փոքր կուրծքն առաջացնում է տղամարդկանց մոտ երիտասարդության տպավորություն և նշան է, որ կինը իրեն երեխաներ կարող է պարգևել: Ձգումներ Ձգումները կանանց մոտ տանջանքների նշան է: Բայց ինչպես պարզվում է, շատ իզուր: Տղամարդկանց գրավում է բնականությունը: Ձգումները խոսում են այն բանի մասին, որ կինը երեխա է պարգևել և նվիրված է իրենց: Բացի այդ, այդ գաղտնիքը հայտնի է միայն տղամարդուն: Ճարպային շերտեր մարմնի վրա Կանանց մեծամասնությունը շատ է կոմպլեքսավորվում սրա պատճառով: Չնայած տղամարդկանցից շատերը համոզված են, որ դա կանացիության նշան է, ցեղի շարունակման և կյանքի նպատակի: Լավ ախորժակ Այն կանայք, ովքեր սահմանափակում են ռոմանտիկ ճաշի ժամանակ իրենց գինիով և դեսերտով, չեն գրավում տղամարդկանց: Նրանք մտածում են, որ եթե քիչ է ուտում, ուրեմն անկողնում էլ է ամեն ինչ չափի մեջ անում: Մերկ ոտքերը Դեռևս հնագույն ժամանակներում մերկ ոտքերը մարմնի մերկության նշան էին: Երեխաների հետ լեզու գտնելու ունակությունը Եթե կարծում եք, որ տղամարդը նշանակություն չի տալիս Ձեր խաղերին երեխաների հետ, Դուք չարաչար սխալվում եք: Ձեր պահվածքը նշան է տալիս՝ կարո՞ղ եք դառնալ լավ մայր, թե՞ ոչ: Հանգիստ ոճը Իրական կյանքում կնոջ սեքսուալությունը կապված է հարմարավետությունից: Առօրյա հագուստը տղամարդուն հասկացնում է, որ կինը հարմարավետ է իրեն զգում, և դա սեքսուալ է նրանց համար: ...

    Կարդալ ավելին
  • Հնդկացորենը համարվում է դիետիկ սննդամթերք: Այն հիանալի միջոց է նիհարելու համար: Հնդկացորենն օրգանիզմից հանում է շլակները (խարամ), իսկ սակավարյունությամբ տառապողներն ինչքան հնարավոր է շատ պետք է օգտագործեն այդ մթերքը: Հնդկացորենով սննդակարգը Նիհարելու համար մաքուր հնդկացորենը լցնել ափսեի մեջ, վրան ավելացնել եռման ջուր, ապա հեղուկը թափել և կրկին լցնել եռման ջուր: Ջրին կարելի է ավելացնել մի քիչ կիտրոն, այն լավ է լուծում ճարպերը: Ջրի փոխարեն կարելի է օգտագործել կեֆիր: Ափսեն ծածկում են և թողնում մինչև առավոտ: Երբ հնդկացորենը լավ փքվում է, ուրեմն ուտելու համար պատրաստ է: Հարկավոր է օրական ուտել մոտ 6 անգամ քիչ քանակությամբ: Անպայման շատ խմեք քաղցր ջուր կամ հյութ: Կարելի է երբեմն խմել ոչ քաղցր սուրճ և թեյ: Գլխացավից խուսափելու համար կարելի է հնդկացորենին շատ քիչ աղ ավելացնել, իսկ լավ յուրացման համար՝ նաև մեղր: Հնդկացորենով դիետան կարելի է կիրառել 1 շաբաթ, ապա հանգստանալ 1 ամիս: Փոքրիկ խորամանկությունները Հնդկացորենով շիլային կարելի է ավելացնել անյուղ յոգուրտ կամ հասած մրգեր, առաջին հերթին՝ կանաչ խնձոր, լվացած չրեր: Դրանց քանակը օրական չպետք է գերազանցի 100 գրամը: Առավոտյան կաթնաշոռն ու աղցանը և կեսօրին հնդկացորենն ամրացնում են օրգանիզմը: ...

    Կարդալ ավելին
  • Ձվի մեկ հում սպիտակուցին ավելացրեք մեկ ճաշի գդալ շաքար և լավ հարեք մինչև լուծվի: Պատրաստված դիմակի կեսը քսեք դեմքին և թողեք, մինչև լրիվ չորանա: Հետո վրայից քսեք դիմակի մնացած մասը և մատներով ու ափերով ինտենսիվ թափահարեք ամբողջ դեմքի մակերեսը: Ի՞նչ է այդ պահին տեղի ունենում: Այդպիսի հարվածների ժամանակ ձեր մատների և դեմքի մաշկի միջև առաջանում է կպչուն զանգված, որը ծակոտիների ողջ պարունակությունը դուրս է քաշում: Շարունակեք այս գործողությունը, մինչև ձեր ձեռքերը չդադարեն կպչել մաշկին: Դեմքի դիմակներ սև կետերը հեռացնելու համար: Վերջում դիմակը լվացեք սառը ջրով և դեմքին քսեք խոնավեցնող կրեմ: Սև կետերից ազատվելու համար այս դիմակը խորհուրդ է տրվում կիրառել շաբաթական մի քանի անգամ: Եթե մաշկը չոր է, քսեք այն միայն սև կետերի շրջանում՝ T­ զոնայում: Շատ յուղոտ մաշկի դեպքում կարելի է դիմակը քսել ողջ դեմքին: ...

    Կարդալ ավելին
  • Խոյ Այսօր կկայացնեք մի շարք կարևոր որոշումներ: Հստակ գիտակցում եք, թե ինչպես է պետք գործել, իսկ ձեզ շեղելը գրեթե անհնար է: Հեշտությամբ լեզու կգտնեք այն մարդկանց հետ, ում հետ նախկինում տարաձայնություններ եք ունեցել: Հարաբերություններում նշանակալի դրական փոփոխություններ չեն սպասվում, սակայն վեճեր և կոնֆլիկտներ ևս չեն ծագի: Հրաշալի օր է հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփվելու համար, սիրային ժամադրությունները լավ կանցնեն: Սիրահարված Խոյերը կարող են շատ ժամանակ անցկացնել սիրելիի հետ և դրական լիցքեր ստանալ: Ցուլ Զգացմունքային դաշտն անկայուն է: Նշանի շատ ներկայացուցիչներ վատ տրամադրություն կունենան, կկորցնեն վերջերս ձեռնարկած գործերի հանդեպ հետաքրքրությունը: Մտերիմների խորհուրդներն ու առաջարկները կանտեսեք, իսկ օգնությունից կհրաժարվեք: Փորձեք առավել լավատես լինել և դրական փոփոխությունները սպասեցնել չեն տա: Երեկոյան գործնական ակտիվությունը կնկատվի: Այս ժամանակահատվածը նպատակահարմար է միևնույն կոմերցիոն շահերը հետապնդող մարդկանց հետ հանդիպելու համար: Կարող եք քննարկել համագործակցության պայմանները, համատեղ ծրագրեր կազմել: Երկվորյակ Ստիպված կլինեք ծրագրերից շեղվել, սակայն ընդհանուր առմամբ ամեն բան լավ կդասավորվի: Մի վախեցեք իմպրովիզներից, դրանք այսօր ձեր օգտին են: Ձեր նպատակասլացությունը շատերին կհիացնի, կօգնի գրավել նրանց ուշադրությունը, ովքեր հետաքրքիր են ձեզ: Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա: Քրոնիկ հիվանդությունները գլուխ կբարձրացնեն: Ուշադրություն դարձրեք առողջությանը, խնայեք ձեզ: Առողջարարական, կոսմետիտ պրոցեդուրաները ճիշտ տեղին կլինեն: Խեցգետին Թեև օրը լավ կդասավորվի, նշանի որոշ ներկայացուցիչներ վատ տրամադրություն կունենան, խիստ զբաղված կլինեն իրենց հին խնդիրներով: Սակայն որևէ լուծում գտնել չի ստացվի, քանի դեռ չունեք այն ինֆորմացիան, որը կօգնի դուրս գալ ստեղծված իրավիճակից: Հետևաբար փորձեք լիցքաթափվել և լավատեսորեն տրամադրվել: Աշխատեք խուսափել ընտանեկան վեճերից: Անգամ եթե ամեն բան հարթվի, դեռ երկար ժամանակ տրամադրությունը վերականգնել չի ստացվի: Եթե ռոմանտիկ ժամադրության եք պատրաստվում, ապա պատրաստ եղեք նախաձեռնությունը ձեր ձեռքն առնել և հաճելիորեն զարմացնել սիրելիին, հակառակ դեպքում ձանձրույթն ու հիասթափությունն անխուսափելի են: Առյուծ Մի շտապեք հարաբերություններ պարզել: Ժամանակի ընթացքում խճճված իրավիճակը կհարթվի, խնդիրները կլուծվեն: Կարող եք փոքրիկ խորամանկությունների դիմել, սակայն դրա անհրաժեշտությունը ամենևին էլ չկա: Բարեհաջող օր է անձնական բնույթի որոշ հարցեր քննարկելու, ճիշտ լուծումներ գտնելու համար: Ինքնազգացողությունից չեք դժգոհի: Ֆիզիկական աշխատանքը, սպորտային մարզումները չեն հոգնեցի: Չծրագրված ուղևորությունները լավ կդասավորվեն: Կույս Առավել վճռական եղեք: Այսօր կարող եք նշանակալի հաջողությունների հասնել, եթե հնարամտություն դրսևորեք: Ծագած բոլոր խնդիրներին լուծումներ կգտնեք: Հնարավոր է անսպասելի գումարային շահույթ: Նշանի շատ ներկայացուցիչներ եկամուտի նոր աղբյուր կգտնեն: Հրաշալի օր է սիրելիների հետ շփվելու, ռոմանտիկ ժամադրությունների, ընկերական հանդիպումների համար: Անգամ եթե շատ զբաղված եք, ուշադիր եղեք ձեզ համար թանկ մարդկանց նկատմամբ: Կենսական ներուժը ցածր է, օրվա վերջում հոգնածություն կզգաք: Կշեռք Տուրք մի տվեք երևակայությանը, այսօր դա ձեր օգտին չի լինի: Նաև չարժե խախտել ընդունված կանոնները և բոլորին դեմ գնալ: Որքան ավելի ուշադիր վերլուծեք շրջապատի մարդկանց կյանքի փորձը, այնքան քիչ սխալներ թույլ կտաք: Օրվա ընթացքում հնարավոր են հաճելի անակնկալներ: Կստանաք ուրախալի լուրեր, առաջարկներ, հրավերներ: Օրվա երկրորդ կեսին նշանի որոշ ներկայացուցիչներ նոր գաղափարներ կունենան, որոնց իրագործումը կյանքում մի շարք դրական փոփոխությունների կհանգեցնի: Ձեզնից կպահանջվի համառություն և նպատակասլացություն, հատկանիշներ՝ որոնց պակասը դուք չունեք: Կարիճ Օրը բարեհաջող է նրանց համար, ովքեր պատրաստ են բոլոր գործերը մի կողմ դնել և կենտրոնանալ ամենակարևոր ծրագրերի վրա: Ուշադրություն չեք դարձնի շուրջը կատարվող իրադարձություններին, գայթակղությունների չեք տրվի: Այսօր առավելապես աչքի կընկնեք ձեր խառնվածքի այն գծերով, որոնցով հպարտանում եք, մի վախեցեք ի ցույց դնել դրանք բոլորին: Դժվարություններ կծագեն նշանի այն ներկայացուցիչների մոտ, որոնց աշխատանքը համարվում է հարմար միայն տղամարդկանց համար: Խուսափեք կոնֆլիկտներից, մրցակցությունից, դրանք կարող են լուրջ խնդիրներ ստեղծել և բարդացնել ձեր կյանքը: Աղեղնավոր Օրվա մեծ մասը լավ կդասավորվի, հատկապես նրանց համար, ովքեր գիտեն, թե ինչ են ուզում, սկզբունքային հարցերում անզիջում են: Հնարավոր են գործնական առաջարկներ, որոնց համաձայնելով՝ հնարավորություն կունենաք դրսևորել ձեր մասնագիտական հմտությունները: Անձնական կյանքում հնարավոր են հաճելի փոփոխություններ: Երեկոյան որոշ խնդիրներ կծագեն, որոնք առաջին հայացքից կարող են անհաղթահարելի թվալ: Սակայն ժամանակից շուտ հանձնվել չարժե: Շատ շուտով կհասկանաք, որ դրանց լուծման համար անհավանական ջանքեր գործադրելու կարիք չկա, բավական է մի փոքր խորամանկություն դրսևորել և ամեն բան կստացվի: Այծեղջյուր Օրվա ընթացքում հնարավոր են մի շարք անսովոր իրադարձություններ, որոնք դեռ երկար կմնան ձեր հիշողության մեջ: Այսօր չափազանց զգացմունքային եք, մեծ նշանակություն և կարևորություն կտաք ցանկացած մանրուքի: Սպասվում են հետաքրքիր ծանոթություններ, կհանդիպեք մարդկանց, որոնց հետ շփումից նոր մտահղացումներ կծնվեն: Օրվա երկրորդ կեսին մի կողմ կդնեք բոլոր խնդիրները, կազմած ծրագրերը և սրտի ուզածի չափ կզվարճանաք: Նման անլուրջ մոտեցման համար աստղերն այսօր ձեզ չեն պատժի: Հետաձգած բոլոր գործերն ավարտին կհասցնեք: Ջրհոս Օրը բավականին բարդ կդասավորվի, սակայն, հաջողության հասնելու հնարավորություն, այնուամենայնիվ, կունենաք: Ամեն բան կախված է նրանից, թե ինչ համախոհներ կընտրեք, և ում խորհուրդներին կհետևեք: Նոր ծանոթների հետ հարաբերություններում առավել զգույշ եղեք: Հակված եք գերագնահատել մարդկանց, վստահել նրանց, ովքեր արժանի չեն դրան: Տնային գործերը շատ ժամանակ կխլեն: Չափից շատ մի ծանրաբեռնեք ինքներդ ձեզ, դիմեք հարազատների օգնությանը: Հնարավոր է գումարային շահույթ: Խուսափեն չնախատեսված գնումներից և թանկարժեք զվարճանքներից: Ուղևորության մեկնել չարժե: Ձկներ Հանգիստ օր է սպասվում: Օրվա առաջին կեսին հաճելի լուրեր, նաև կարևոր տեղեկություններ կստանաք: Հրաշալի ժամանակահատված է ընկերների, համախոհների հետ շփվելու արդիական խնդիրներ քննարկելու համար: Կհաջողվի նոր դաշնակիցներ ձեռք բերել, վերջիններս շատ անգամներ կօգնեն ձեզ դուրս գալ բարդ իրավիճակներից: Հրաշալի լեզու կգտնեք թույլ սեռի ներկայացուցիչների հետ: Օրվա երկրորդ կեսը հարմար է ուսման, ինքնազարգացման համար: Նշանի շատ ներկայացուցիչներ մեծ բավականություն կստանան հարազատների հետ շփումներից: Սիրելիին հաճելի անակնկալ մատուցեք, և ձեր ջանքերն, անկասկած, կգնահատվեն:  ...

    Կարդալ ավելին
  • Ամերիկացի մասնագետները նոր դիետա են մշակել հատուկ նրանց համար, ովքեր նստակյաց կյանք են վարում: Ավելորդ քաշից հրաժարվել ցանկացողներին խորհուրդ է տրվում աշխատավայրում ականջակալներ դնել, միացնել աշխույժ երաժշտություն և սկսել պարել դրա տակ: Մեկ ժամ նստած պարելն այրում է 150 կալորիա: Ավելորդ քաշից ազատվելու «նստակյաց» մեթոդը ենթադրում է աթոռը փոխարինել շեյփինգի համար նախատեսված գնդակով` մեջքն ուղիղ պահելու համար: Պարզվում է` սառը օդը նույնպես օգնում է այրել ավելորդ կալորիաները, այդ պատճառով պետք է բացել գրասենյակի պատուհանները: Նոր դիետան խորհուրդ է տալիս շատ ծիծաղել, քանի որ լիաթոք և անկեղծ ծիծաղն օգնում է բարելավել նյութափոխանակությունը և ոչնչացնում է կալորիաները: ...

    Կարդալ ավելին
  • 1. Հրաժարվելով տղային շանս տալուց՝ կարող ես արժանի մարդու կորցնել Համարվում է, որ մեզ անհրաժեշտ է մոտ 15 րոպե, որպեսզի հասկանանք՝ արդյո՞ք «քիմիա» տեղի ունեցավ, թե՞ ոչ, և արդյո՞ք մեր դիմաց նստած մարդը մեզ գրավում է, թե՞ ոչ: Բայց քիմիայի վրա երկար ապավինել չես կարող: Այն կարող է լավ խթան հանդիսանալ հարաբերություն սկսելու համար, բայց չես էլ հասցնի նկատել, թե ինչպես այն ավարտվեց: Ասում են՝ որպեսզի պարզես, թե որքանով ձեր հարաբերություններն ապագա ունեն, պետք է առնվազն 6 ժամադրություն: 2. Այն միշտ օգտակար է Նախ՝ ժամադրությունները հիշարժան են: Հետո՝ դրանք հիանալի միջոց են ինչ-որ նոր բան փորձելու համար: Եվ վերջում, ժամադրությունը միշտ շանս է հետաքրքիր մարդու ճանաչելու համար: Հավատա, անգամ եթե ձեզ մոտ ոչինչ չստացվի, կարող ես պարզապես լավ ընկեր ձեռք բերել: 3. Եթե սովորությունը քեզ երջանիկ չի դարձնում, փոխիր այն: Կհամարձակվեմ ասել, որ եթե ժամադրությունների ես գնում, ապա անձնական կյանքում ամեն ինչ կարգին չէ: Մտածիր, թե ինչու: Դեպքերի մեծամասնությունում մեղավորը դու ես: Պատճառը կարող է լինել այն, որ ամեն անգամ սխալ ընտրություն ես անում: Այնպես որ, եթե ամեն անգամ քեզ տխմարներ են հանդիպում, ապա պատճառն այն չէ, որ տղամարդիկ են վատը, այլ պարզապես դու չես կարողանում կողմնորոշվել: Փոխիր գործելաոճդ և հանդիպիր այն մարդու հետ, ում հետ երբեք չէիր համաձայնվի ժամադրության գնալ: 4. Սիրախաղը վարպետություն է, որը պրակտիկա է պահանջում Որքան շատ ես ժամադրության գնում, այնքան հմտանում ես հակառակ սեռի հետ շփման դժվարին գործում: Եվ երբ վերջապես հանդիպես քեզ համապատասխան մեկին, ժամադրության ընթացքում չես խառնվի իրար, չես հուզվի և քեզ արժանավայել կպահես, չէ՞ որ արդեն մեծ փորձ կունենաս: 5. Կոփում ենք նյարդային համակարգը Ցավոք, երբեմն պատահում է, որ ընկերոջ փնտրտուքը վերածվում է քո հոգեբանության համար իսկական փորձության: Գոնե միայն ձանձրալի լիներ: Բայց երբեմն ժամադրություններն առաջ են բերում դեպրեսիա, մարդատյացություն, ուժերի և ինքնագնահատականի անկում: Եթե չափից դուրս զգացմունքային մարդ ես, ապա պետք է աշխատես քեզ վրա: Որքան շատ լինեն ժամադրությունները քո կյանքում, այնքան հեշտ կտանես դրանց ազդեցությունը քեզ վրա: Բայց! Ամեն կանոն ունի բացառություն: Այնպես որ, երբեք մի՛ համաձայնվիր ժամադրության գնալ, եթե թեկուզ մի-փոքր համակրանք չես տածում մարդու հանդեպ կամ ի սկզբանե համոզված ես, որ ոչինչ չի ստացվելու: ...

    Կարդալ ավելին
  • Ինչո՞վ կրել կարմիր կոշիկները: Ո՞ր համադրություններն են ավելի շահեկան երևում: Կարմիր կոշիկներ և կարմիր պայուսակ  Կարմիր կոշիկներ և կարմիր դետալներ Կարմիր կոշիկներ և գունավոր հագուստ ...

    Կարդալ ավելին
  • Խոյ Օրը լի է հոգսերով: Շրջապատի մարդկանց խնդիրների լուծումը ձեզնից շատ ժամանակ կխլի: Ձեզ կդիմեն բոլոր նրանք, ովքեր կծուլանան ինքնուրույն գործել: Համբերատար կլսեք նրանց գանգատները և գործի կանցնեք, մինչդեռ ձեր սեփական ծրագրերը չիրականացած կմնան: Որքան էլ տարօրինակ է, բայց անձնական հարցերով այսօր չեք մտահոգվի: Խնայեք ինքներդ ձեզ: Հոգնածությունը կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների: Մրսածության, վարակիչ հիվանդությունների վտանգը մեծ է: Ֆիզիկական ծանրաբեռնվածութունը ցանկալի չէ: Ցուլ Օրն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի: Սեփական հաջողություններն այսօր չեք նկատի, իսկ ձախողումները սրտին մոտ կընդունեք: Եվ միայն երեկոյան, վերլուծելով օրվա իրադարձությունները, կհասկանաք, որ ամեն բան այնքան էլ վատ չէ, հասել եք որոշ արդյունքների և արժեքավոր փորձ եք ձեռք բերել: Այսօր չարժե գործ ունենալ փաստաթղթերի հետ և հաշվետվություններ կազմել: Ցրված եք և կարող եք վրիպումներ թույլ տալ: Հրաշալի օր է ընկերների կամ ընտանիքի անդամների հետ հանգստանալու, լավ ժամանակ անցկացնելու համար: Ուղևորությունները չեն ձանձրացնի: Երեկոյան կարող եք գործի դնել ձեր խոհարարական հմտությունները: Այսօր անգամ ամենաբարդ ուտեստները ձեզ մոտ հրաշալի կստացվեն: Երկվորյակ Փորձում եք լողալ հոսանքի ուղղությամբ, սակայն հիշե՛ք, որ այն ձեզ կարող է անսպասելի տեղեր հասցնել: Դժգոհելու առիթ չեք ունենա, քանզի օրը բավականին հետաքրքիր կդասավորվի, և դա հենց այն է, ինչ ձեզ պետք է: Այսօր առավել ցայտուն կդրսևորեք բնավորության այն կողմերը, որոնց վրա սովորաբար աշխատում եք ուշադրություն չգրավել: Այդ իսկ պատճառով շրջապատի մարդիկ հնարավոր է՝ փոխեն ձեր մասին ունեցած իրենց կարծիքը: Չեն բացառվում սիրային նոր հարաբերությունները, որոնք շատ հետաքրքիր ու անսովոր զարգացում կունենան: Խեցգետին Թեև մանր անախորժությունները չեն բացառվում, սակայն ընդհանուր առմամբ օրը հաջող կդասավորվի: Նրանք, ովքեր ղեկավար պաշտոն են զբաղեցնում, կարող են ենթակաների հետ փոխըմբռնման հասնել: Իսկ շարքային աշխատողներին կհաջողվի դրսևորել իրենց մասնագիտական հմտությունները և ապացուցել, որ արժանի են աշխատավարձի, ինչու ոչ, նաև պաշտոնի բարձրացման: Հնարավորություն կունենաք մեկընդմիշտ ազատվել հակառակորդներից, ովքեր ժամանակին խոչընդոտել են ձեր մտահղացումների իրականացմանը: Նպատակահարմար օր է անշարժ գույքի հետ կապված խոշոր գործարքներ կնքելու համար: Տնային գործերը ձանձրալի չեն թվա, բացի այդ, մտերիմները սիրով կօգնեն ձեզ: Առյուծ Բարեհաջող օր է անձնական հարաբերություններին վերաբերող հարցեր պարզաբանելու համար: Կարող եք լուծել ոչ միայն սիրային խնդիրներն, այլ նաև ընտանեկան: Այսօր կես խոսքից հասկանում եք մարդկանց, կանխատեսում նրանց քայլերը: Հնարավոր են անսպասելի առաջարկներ: Նշանի շատ ներկայացուցիչներ առիթ կունենան զբաղվելու չափազանց հետաքրքիր և հեռանկարային գործերով: Ֆինանսական տեսանկյունից գործերն այնքան էլ լավ չեն: Դժվար թե հաջողվի ճիշտ որոշումներ կայացնել: Բարեբախտաբար ձեր կողքին կան մարդիկ, ում հետ կարող եք խորհրդակցել: Վերջիններս կօգնեն ձեզ կողմնորոշվել և խուսափել սխալներից: Կույս Այսօր գործնական ոլորտում հնարավոր են որոշ տհաճ հայտնագործություններ: Կպարզվի, որ ձեր գործերն այնքան էլ կարգին չեն, որքան թվում է, և ծրագրերում մի շարք փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կա: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի հաջողության հասնել: Այսօր օգնություն կստանաք այն մարդուց, ումից անախորժություններից բացի ոչինչ չեք ակնկալել: Օրվա առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ հնարավոր է սիրո խոստովանություն կամ առանձնակի ուշադրություն ձեզ համար ոչ համակրելի անձանց կողմից: Եվ եթե չստացվի նուրբ ձևով հասկացնել, որ անտարբեր եք, ապա կարող եք լուրջ հակառակորդներ ձեռք բերել: Կշեռք Օրվա առաջին կեսին առավել զգուշավոր եղեք: Այս ժամանակահատվածում կարող եք թույլ տալ սխալներ, որոնց շտկումը հետագայում շատ ջանքեր կպահանջի: Նոր գործեր սկսեք միայն այն դեպքում, եթե հուսալի աջակիցներ ունեք, ովքեր բազմիցս ապացուցել են ձեզ իրենց նվիրվածությունը: Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա: Նշանի շատ ներկայացուցիչներ հոգնածություն կզգան: Որոշ ժամանակ անց ուժերը կվերականգնվեն, և ձեզ ավելի լավ կզգաք: Կարիճ Օրվա առաջին կեսին փորձեք ավարտին հասցնել նախկինում սկսած գործերը: Նշանի շատ ներկայացուցիչների համար այս ժամանակահատվածը կարող է բարդ լինել, բայց նաև շատ օգտակար՝ արժեքավոր փորձ և գիտելիքներ ձեռք բերելու տեսանկյունից: Հնարավոր է հանդիպում այն մարդկանց հետ, ովքեր ժամանակին նեղացրել են ձեզ, ստիպել են տառապել: Կհասկանաք, որ նրանք դա միտումնավոր չեն արել, և ցանկության դեպքում կկարողանաք վերականգնել հարաբերությունները: Օրվա երկրորդ կեսն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի, սակայն եթե առավել զգուշավոր լինեք, ապա լուրջ դժվարություններ չեն ծագի: Հնարավոր են փոքր վնասվածքներ: Առողջական լուրջ խնդիրներ չեք ունենա: Աղեղնավոր Այսօր ձեռք կբերեք հակառակորդներ, քանզի ձեր մեկնաբանություններում շատ աննրբանկատ եք և կարող եք լուրջ վիրավորանք հասցնել առավել զգայուն մարդկանց: Կանանց հետ լեզու գտնել չի հաջողվի, անգամ եթե նրանց հանդեպ բարեկամաբար եք տրամադրված, վերջիններիս կթվա, թե դա ծուղակ է: Խուսափեք ֆինանսական հարցերում որոշումներ կայացնելուց, դրամական միջոցները ճիշտ տնօրինել այսօր չի ստացվի: Օրվա երկրորդ կեսը հարմար է սիրելիի հետ շփվելու, և համատեղ հանգիստ կազմակերպելու համար: Երեկոյան վնասվածքներ ստանալու հավանականությունը մեծ է, աշխատեք չտրվել սուր զգացողությունների: Այծեղջյուր Հաճելի օր է սպասվում: Ամեն բան հեշտ կտրվի, հնարավոր են մի շարք անակնկալներ, ամեն քայլափոխի հաջողությունը կժպտա ձեզ: Վերջերս անհանգստացնող խնդիրները շատ արագ կլուծվեն: Թեև գործնական տեսանկյունից օրն այնքան էլ խոստումնալից չէ, այնուամենայնիվ, երկարաժամկետ ծրագրեր կարող եք կազմել: Այսօր մեծ բավականություն կստանաք տնային գործերից, ձեր բնակավայրը կարգի կբերեք, որոշ փոփոխություններ կկատարեք: Միջոցառումների մասնակցելու հնարավորությունը բաց չեք թողնի և շրջապատի վրա անմոռանալի տպավորություն կթողնեք: Ջրհոս Օրը բավականին բարդ կդասավորվի, սակայն հաջողության հասնելու հնարավորություն, այնուամենայնիվ, կունենաք: Ամեն բան կախված է նրանից, թե ինչ համախոհներ կընտրեք, և ում խորհուրդներին կհետևեք: Նոր ծանոթների հետ հարաբերություններում առավել զգույշ եղեք: Հակված եք գերագնահատել մարդկանց, վստահել նրանց, ովքեր արժանի չեն դրան: Տնային գործերը շատ ժամանակ կխլեն: Չափից շատ մի ծանրաբեռնեք ինքներդ ձեզ, դիմեք հարազատների օգնությանը: Հնարավոր է գումարային շահույթ: Ձկներ Հանգիստ օր է սպասվում: Օրվա առաջին կեսին հաճելի լուրեր, նաև կարևոր տեղեկություններ կստանաք: Հրաշալի ժամանակահատված է ընկերների, համախոհների հետ շփվելու արդիական խնդիրներ քննարկելու համար: Կհաջողվի նոր դաշնակիցներ ձեռք բերել, վերջիններս շատ անգամներ կօգնեն ձեզ դուրս գալ բարդ իրավիճակներից: Հրաշալի լեզու կգտնեք թույլ սեռի ներկայացուցիչների հետ: Օրվա երկրորդ կեսը հարմար է ուսման, ինքնազարգացման համար: Նշանի շատ ներկայացուցիչներ մեծ բավականություն կստանան հարազատների հետ շփումներից: Սիրելիին հաճելի անակնկալ մատուցեք, և ձեր ջանքերն, անկասկած, կգնահատվեն:  ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն