Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • 1. Գրասենյակային բազկաթոռ Դուք ընտրեցիք բիզնեսմենի բազկաթոռ, իսկ դա նշանակում է, որ շատ աշխատասեր և ուժեղ մարդ եք: Դուք կարող եք ամբողջ օրը աշխատել մի պրոեկտի վրա և հասնել Ձեզ ուզած արդյունքին: Դուք միշտ ձգտում եք հաջողության հասնել և առաջինը լինել, Ձեզ համար այլ տարբերակներ չկան: Առաջին տպավորությունը Ձեր մասին, որ դուք չափից դուրս աշխատասեր եք: Իրականում այդպես էլ կա: Բայց ի տարբերություն շատերի, Դուք Ձեր աշխատանքից հաճույքէ եք ստանում և երբեք չեք վախենում ասել այն, ինչ մտածում եք: 2. Վերանդայում հանգստի համար նախատեսված բարձով բազկաթոռ Դուք ընտրեցիք ռոմանտիկների բազկաթոռը: Դուք երազկոտ և արվեստասեր մարդ եք: Կարող եք ամբողջ օրը նստել և ոչինչ չանելով մտածել կյանքի մասին: Դուք վառ երևակայություն ունեք և Ձեր միտքը անընդհատ ճանապարհորդությունների մեջ է, բայց ճանապարհի վերջում Դուք քչ միշտ եք հայտնվում այնտեղ, որտեղ ցանկացել եք: Դուք հաճախ եք խճճվում Ձեր մտքերի մեջ, հաճախ նույնիսկ մոռանում եք Ձեր շուրջը գոյություն ունեցող աշխարհի մասին: Ձեզ պակասում է կարգապահությունն ու կարոգուկանոնը: 3. Լիարժեք հանգստի համար հարմարավետ բազկաթոռ Դուք ընտրել եք հոգեբանի բազկաթոռը: Դուք հետաքրքրասեր և նախաձեռնող մարդ եք, սիրում եք հարցեր տալ ու փնտրել դրանց պատասխանները: Դուք կարող եք ամբողջ օրը նստել և լսել ուրիշների կյանքի պատմությունները: Անծանոթ մարդկանց կյանքի մասին պատմությունները հմայում են Ձեզ:Կարող է թվալ, թե Դուք հանգիստ և հասարակ եք, բայց իրականում շատ ակտիվ եք: Ձեզ գրավում է անընդհատ նոր գիտելիքներ ձեռք բերելը և մարդկային փոխհարաբերությունները: 4. Ընդունարանի համար նախատեսված դասական բազմոց Դուք ընտրել եք փիլիսոփայի բազկաթոռը:Դուք շատ աշխույժ և ուրախ մարդ եք: Երբեք չեք ձանձրանում ու չեք ձանձրացնում շրջապատի մարդկանց: Կյանքը Ձեզ համար մի մեծ արկած է: Դուք մի փոքր էքսցենտրիկ եք, բայց Ձեր ընկերները Ձեր «տարօրինակությունները» մեծ սիրով են տանում: Այս բազկաթոռը նախընտրող մարդիկ անընդհատ աշխատում են իրենց վրա և զարգանում են: 5. Խիստ ոճի բազկաթոռ-աթոռ ճաշասենյակի համար Դուք ընտրել եք գիտնականի աթոռը: Շատ համառ բնավորություն ունեք: Ամբողջ օրը կարող եք անցկանել որևէ զեկույց կամ շատ բարդ գիրք կարդալով: Երբեք չեք մոլորվում մտքերի աշխարհում: Միշտ հստակ գիտեք ինչ եք ուզում, և կարողանում եք զսպել Ձեր էմոցիաները: Դուք հաճախ այնքան սառն եք Ձեզ պահում, որ մարդկանց կարող է թվալ, թե արտաքին աշխարհը Ձեզ չի հետաքրքրում: Բայց իրականում դուք ամեն ինչ վերլուծում եք Ձեր մեջ: 6. Բազկաթոռ-պարկ Դուք ընտրել եք ճանապարհորդի բազկաթոռը: Դուք անըդհատ որևէ նոր բանի փնտրտուքի մեջ եք: Դուքշ շատ անհանգիստ ևանհամբեր բնավորություն ունեք: Շատ եք սիրում ճանապարհորդել, նորություններ փորձել: Իսկ երբ չեք ճանապարհորդում, ապա զբաղված եք ճանապարհորդելու մասին երազելով: ...

    Կարդալ ավելին
  • Խոյ Օրը տրամադրեք կենցաղային հարցերին: Կարող եք մաքրությամբ զբաղվել, ձեռք բերել տան համար անհրաժեշտ իրեր, տեխնիկա: Այսօր ուղևորությունները հոգնեցուցիչ կթվան: Նրանք, ովքեր ռոմանտիկ տրամադրություն ունեն, կարող են հրաշալի ժամանակ անցկացնել սիրելիի հետ, եթե առավել հոգատարություն ցուցաբերեն վերջինիս հանդեպ: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունը՝ լավ: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը դրական կազդի տրամադրության վրա: Ցուլ Բարենպաստ օր է ամեն տեսակ բարդ խնդիրներ հաղթահարելու համար: Ձեզ անհնար է մոլորեցնել կամ շեղել: Հստակ գիտեք, թե ինչ եք ուզում և ցանկալի արդյունքը ստանալու համար, ընտրում եք ամենակարճ ճանապարհը: Հնարավոր են որոշ ֆինանսական կամ գույքային հարցերի հստակեցումներ: Ամենայն հավանականությամբ մեծ գումար կստանաք: Նպաստավոր օր է կարևոր փաստաթղթեր լրացնելու համար: Անախորժություններ ևս չեն բացառվում: Մտերիմների հետ կարող են խնդիրներ ծագել: Փոխըմբռնման հասնել հազիվ թե հեշությամբ հաջողվի: Նյարդային լարվածությունը վատ ինքնազգացողության պատճառ կդառնա: Կգանգատվեք գլխացավից: Երկվորյակ Լարված օր է սպասվում: Նշանի  ներկայացուցիչները ստիպված կլինեն լուրջ որոշումներ կայացնել: Արված քայլերը շրջապատի կողմից հավանության չեն արժանանա: Այսօր շատ Երկվորյակներ, մասնագիտության հետ կապված, հիասթափություն կապրեն: Գործընկերների հետ հնարավոր են տարաձայնություններ, լուրջ վեճեր կծագեն նաև ղեկավարության հետ: Հետաձգեք ուղևորությունները, այսօր երկար  ճանապարհը կհոգնեցնի ու կձանձրացնի ձեզ: Հնարավոր է տրամադրության անկում: Նոր տպավորություններով չեք ոգևորվի: Փորձեք թարմացել զգեստապահարանը, հաջող գնումները կուրախացնեն ձեզ: Խեցգետին Օրվա առաջին կեսը բարեհաջող կդասավորվի: Շատ բան կհասցնեք անել: Հնարավոր են հաճելի լուրեր, նաև հանդիպում ձեզ համար շատ թանկ մարդու հետ: Ընթացքում դրական միտումների ազդեցությունը կնվազի, կսկսեք անհանգստանալ, մռայլ մտքեր կհամակեն ձեզ: Այդ ամենը բացասաբար կազդի տրամադրության վրա: Հարազատների հետ հնարավոր են տարաձայնություններ: Ձեզ կթվա, թե ձեզ չեն լսում և չեն հասկանում: Անգամ ձեր զուսպ պահվածքը չի օգնի խուսափել վեճերից: Փորձեք լիցքաթափվել և զինվել լավատեսությամբ: Առյուծ Օրը լավ ընթացք կունենա, եթե զինվեք համբերությամբ և հետաձգեք կարևոր գործերը: Շտապողականությունն այսօր ձեր օգտին չի աշխատի: Փորձեք հոգեկան հավասարակշռություն պահպանել: Լավագույն ձևը ինչ-որ հաճելի գործի վրա կենտրոնանալն է: Հնարավոր է՝ լուր ստանաք այն մարդուց, ով նախկինում նեղացրել է ձեզ և այժմ փորձում է քավել իր մեղքը: Եթե անձնական կյանքում կտրուկ փոփոխություններ անելու գայթակղություն կա, ապա ամեն կերպ խուսափեք դրանից: Նման հարցեր կարգավորելու համար անբարենպաստ օր է: Երեկոյան կողմ ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա: Կույս Լի եք էներգիայով: Այսօր չեք հրաժարվի անգամ ամենաանիրականանալի թվացող ծրագրերից: Հարկ եղած դեպքում պատրաստ եք համբերատար սպասել, ինչը կօգնի օրվա ընթացքում հանգստություն պահպանել և զերծ մնալ ավելորդ լարվածությունից: Բարենպաստ օր է գործնական, ինչպես նաև անձնական բնույթի կարևոր հարցեր քննարկելու համար: Կշռելով ձեր օգուտն ու վնասը՝ հնարավոր է այնպիսի որոշման հանգեք, որը նախկինում անընդունելի է եղել: Սիրելիի հետ հարաբերությունները ջերմ են: Փոխադարձ հարգանքն ու վստահությունն էլ ավելի կամրապնդվեն: Կշեռք Ամեն ինչ լավ է: Եթե անգամ որոշ ծրագրեր չեն իրագործվում, առանձնապես անհանգստանալու կարիք չկա: Ամեն բան իր ժամանակն ունի, և դուք հրաշալի գիտակցում եք, որ վաղ թե ուշ, կստանաք այն ինչ ուզում եք: Ֆինանսական հարցեր կարգավորելու հմար օրն այնքան էլ բարենպաստ չէ: Հրաշալի օր է ռոմանտիկ ժամադրության համար: Սիրելիի հետ անցկացրած ժամանակը հաճելի պահեր կպարգևի ձեզ: Ընկերական հանդիպումները ևս չեն հիասթափեցնի: Կենսական ներուժը բարձր է: Սպորտային բացօթյա պարապմունքները դրական ազդեցություն կունենան: Կարիճ Այսօր զգացմունքային դաշտն անկայուն է: Տրամադրությունը փոփոխական կլինի: Կդժվարանաք լեզու գտնել բոլոր նրանց հետ, ում, սովորաբար, կես խոսքից հասկացել եք: Մրցակիցները ասես գուշակում են ձեր ծրագրերը և անում ամեն բան, որպեսզի դրանք չիրագործվեն: Փորձեք հանգստոթյուն պահպանել: Ձեզնից հեռու վանեք բացասական լիցքերը: Հոգեկան հավասարակշռություն ձեռք բերելու հարցում կօգնեն մարզանքները: Կարող եք ստեղծագործական գործունեությամբ զբաղվելը: Հնարավոր է ինքնազգացողության վատացում, դիմադրողականությունը ցածր է: Աղեղնավոր Բարեհաջող օր է, հատկապես նրանց համար, ովքեր պատրաստ են նախաձեռնությունն իրենց ձեռքն առնել: Հնարավոր է ծանոթություն այնպիսի անձնավորության հետ, ով հետագայում հուսալի գրծընկեր ու օգնական կդառնա: Բարենպաստ օր է նոր բիզնես ծրագրեր քննարկելու համար: Ընտանիքում հնարավոր են տարաձայնություններ: Սակայն ավելի ուշ հարաբերություններում ներդաշնակությունը կվերականգնվի: Հրաշալի օր է տան ներքին հարդարանքի պարագաներ, կահույք գնելու համար: Այծեղջյուր Հնարավոր են անսպասելի ուղևորություններ: Ստիպված կլինեք որոշ ծրագրեր հետաձգել: Չնայած նրան, որ շրջապատում բոլորը փորձում են շփոթեցնել ձեզ, թեկուզ ոչ միտումնավոր, միևնույն է, ձեզ հաջողվում է ճիշտ որոշումներ ընդունել: Այսօր հնարավոր են անակնկալ նվերներ, կլինեն նաև գայթակղիչ առաջարկներ: Հրաշալի օր է ազգականներին այցելելու, նաև ընտանիքին վերաբերող որոշ հարցեր քննարկելու համար: Կենսական ներուժը բարձր է: Ինքնազգացողությունից չեք դժգոհի: Ջրհոս Մի շտապեք կյանքի կոչել ձեր մտահղացումները: Շուտով, շատ ավելի նպաստավոր պահեր կստեղծվեն  դրանք իրագործելու համար: Հնարավորություն կընձեռնվի ամրապնդել ձեր մասնագիտական դիրքորոշումը:  Ֆինասական հարցերում առավել զգուշավոր եղեք: Գումարային կորուստներ կրելու վտանգը մեծ է: Հրաշալի օր է հարազատների հետ շփման, նաև  ընտանեկան միջոցառումների համար: Ընկերների հետ հանդիպումը կբարձրացնի տրամադրությունը: Շատ Ջրհոսներ այսօր կլուծեն վերջին ժամանակներս իրենց անհանգստացրած որոշ անձնական խնդիրներ: Ձկներ Այսօր ռիսկի դիմել չարժե: Կիրառեք միայն փորձված միջոցներ: Հնարավոր են տհաճ անակնկալներ, վեճեր ձեզ համար շատ թանկ մարդկանց հետ: Սակայն շուտով ամեն բան կհարթվի, դուք, ձեր հերթին, ջանքեր չեք խնայի հաշտության եզրեր գտնելու համար: Օրը նպատակահարմար չէ սիրային հանդիպումների համար: Դրանք, ամենայն հավանականությամբ, չեն արդարացնի ձեր սպասելիքները, նույնիսկ կարող են հիասթափեցնել: Նոր ծանոթություններից ևս մեծ ակնկալիքներ չունենաք, դրանք հազիվ թե լուրջ զարգացում ստանան: Օրն առավել բարեհաջող կդասավորվի ընտանիք կազմած Ձկների համար:  ...

    Կարդալ ավելին
  • 1 Սև կաթիլ – Այս աշխարհում դուք կարծես կաթիլ լինեք, միշտ զգում են ձեր կարիքը՝ բաժակը լի լինելու համար: Դուք շրջապատի հոգին եք, դուք ցանկացած երեկույթի պակասող մասնիկն եք (եթե ներկա չեք լինում այդ երեկույթին): Ձեզ բոլորը շատ են սիրում: Դուք բոլորի համար ամենալավ ընկերն եք: 2 Բույս – Դուք աճում եք: Մշտապես զարգանալը ձեզ ավելի ու ավելի լավն է դարձնում: Դուք ծաղկում եք ձեր ողջ կյանքի ընթացքում: Ձեզ մոտ ամեն ինչ պլանավորված է, դուք գիտեք, թե ինչ եք ցանկանում այս կյանքից: 3 Մատներ – Շատերի համար դուք չափանիշ եք: Դուք միշտ բոլորին խորհուրդներ եք տալիս, օգնում եք: Դուք իդեալական հոգեբան եք: Ամենակարևորը, որ ձեր կյանքում էլ լինեն մարդիկ, ովքեր պատրաստ են միշտ լսել, աջակցել և օգնել ձեզ: ...

    Կարդալ ավելին
  • Խոյ Հակասական օր է: Ցավոք, ոչ դրական միտումների ազդեցությունը բավականին մեծ է, և դրանից մեծապես կտուժեն նրանք, ովքեր նախապես ծավալուն ծրագրեր էին կազմել կամ սպասում էին, որ կկարողանան կարևոր նպատակներ իրագործել: Հանդիպումները չեն արդարացնի սպասելիքները, հնարավոր են վեճեր հին ընկերոջ կամ սիրած անձնավորության հետ: Մյուս կողմից էլ` չի կարելի ասել, որ օրն անհուսալիորեն վատն է: Շատ Խոյերի համար այն կնշանավորվի հետաքրքիր գաղափարների ծնունդով, որոնք սկիզբ կդնեն հետագա` դեպի լավը փոփոխությունների: Կարելի է փոխել բնակարանը կամ զբաղվել նրա բարեկարգմամբ, անշարժ գույքի գնման հետ կապված իրավաբանական հարցեր լուծել: Ցուլ Օրվա առաջին կեսը շատ արդյյունավետ կլինի: Դուք արագ կկարողանաք կարգավորել դժվարին ու խճճված գործերը: Այդ ժամանակահատվածում կկարողանաք հեշտությամբ առավելության հասնել հակառակորդների նկատմամբ և ձեռք կբերել նոր դաշնակիցներ: Ձեր հաջողություններն աննկատ չեն մնա, կլսեք մեծ թվով հաճոյախոսություններ ձեր հասցեին: Երեկոյան կենսական ներուժը փոքր-ինչ կթուլանա, նշանի շատ ներկայացուցիչներ հոգնածություն կզգան, բայց դա չի խանգարի պահպանել կենսուրախությունն ու լավատեսությունը: Հնարավոր են նոր ծանոթություններ և ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: Երկվորյակ Բավականին բարդ օր է սպասում: Նույնիսկ նրանք, ովքեր ծրագրել էին զբաղվել միայն սովորական, հասարակ գործերով, կարող են հանդիպել դժվարությունների կամ թույլ տալ մանր, սակայն ցավալի վրիպումներ: Վեճերը հաճախակի կլինեն, որոնց համար առիթ կդառնան ձեր, թեև ծիծաղելի, բայց ինչ-որ տեղ կպչուն և վիրավորական դիտողությունները: Հնարավոր են ֆինանսական դժվարություններ: Նշանի շատ ներկայացուցիչներ կհետաձգեն այն գնումները, որոնց մասին վաղուց են երազել: Գործընկերների և բիզնես աշխարհի մարդկանց հետ հանդիպումները ցանկալի չեն: Հնարավոր են տարաձայնություններ, որոնք երկար ժամանակով կփչացնեն հարաբերությունները: Խեցգետին Օրն ամենից շատ հարմար է հանգստի համար տանը կամ այն վայրերում, որոնք ծանոթ են ձեզ և հարմարավետ: Մտերիմների հետ շատ հեշտ լեզու կգտնեք, նրանց հետ հաճույքով կզբաղվեք նույնիսկ ձեզ համար ոչ հետաքրքիր գործերով: Այսօր ձեռնպահ մնացեք նոր ծանոթություններ հաստատելուց: Ձեզ դժվար թե հաջողվի ճիշտ պատկերացում կազմել անծանոթ մարդու մասին: Ռիսկ կա, որ կդառնաք սեփական երևակայությունների զոհը: Հնարավոր են մանր կորուստներ։ Հատկապես պետք է ուշադիր լինել բանալիների հարցում: Կորած իրերը, այնուամենայնիվ, արագ կգտնվեն, եթե չսկսեք նյարդայնանալ: Կարելի է գնումներ կատարել: Առաջին հերթին ձեռք բերեք այնպիսի իրեր, որոնք կապ ունեն ձեր նախասիրությունների հետ: Առյուծ Կարիք չկա խուճապի մատնվելու` օրը թեև սովորական չէ, բայց և չի խոստանում անհուսալի լինել: Ամեն ինչ չէ, որ անմիջապես հաջողվում է, բայց դա պատճառ չէ` սկսածը մի կողմ նետելու: Համառությունը և նպատակասլացությունը կօգնեն մինչև վերջ հասցնել ամենաանհույս թվացող գործերը: Ընդ որում` մտերիմներն ու բարեկամները հաճույքով ձեռք կմեկնեն այսօր, եթե դիմեք նրանց օգնությանը: Շրջագայությունների, այդ թվում և կարճաժամկետ, ավելի լավ է մեկնեք օրվա երկրորդ կեսին, քանի որ առավոտյան կարող են դժվարություններ ծագել, ընդհուպ վեճեր`ուղևորության մյուս մասնակիցների հետ: Սուր գործիքներով աշխատելիս պահպանեք մատները: Փոքր բայց տհաճ վերքեր ստանալու հավանականությունը մեծ է: Կույս Գերակշռում է դրական միտումների ազդեցությունը, և, նույնիսկ, եթե դժվարություններ էլ ծագեն, դրանք ձեզ համար կլինեն հեշտ հաղթահարելի: Այսօր լի եք ձեր ուժերի վրա վստահությամբ և լավատեսությամբ, ինչը փոխանցվում է նաև շրջապատի մարդկանց: Պատահական չէ, որ նրանք ցանկանում են հնարավորինս մոտ գտնվել ձեզ և վարակվել այդ հաճելի ՙվիրուսով՚: Օրը նպաստավոր է ինչպես ընկերական, այնպես էլ ռոմանտիկ հարաբերությունների զարգացման համար: Թե հատկապես ինչ ուղղությամբ դրանք կզարգանան, կախված է ձեր ցանկությունից: Օրվա երկրորդ կեսին դուք ավելի շատ երազկոտ կդառնաք, գործերը կմղվեն հետին պլան: Օրվա այդ ժամանակահատվածում շատ Կույսեր որևէ հնար կգտնեն սիրելի անձնավորությանը հաճելի անակնկալ մատուցելու: Կշեռք Մի վախեցեք դժվարություններից. դուք դրանք հեշտությամբ կհաղթահարեք այսօր: Հատկապես արդյունավետ կլինեն նոր, դեռևս չփորձարկված մեթոդները: Այնպես որ, մի վախեցեք շեղվել սովորական ուղուց: Հնարավոր են նշանակալի դրամական մուտքեր և թանկարժեք նվերներ: Օրը նպաստավոր է նաև արվեստի գործեր կամ ոսկերչական իրեր գնելու համար: Օրվա երկրորդ կեսը դասավորվում է առաջին կեսից ավելի հաջող: Կենսական ներուժը մեծ է: Շատ Կշեռքներ կձգտեն մասնակցել էլիտար միջոցառումների, տեսակցել հին ընկերների հետ: Կարիճ Այսօր հաջողությունները ուղիղ համեմատական են գործադրված ջանքերին: Այնպես որ, եթե ցանկանում եք ինչ-որ բանի հասնել, ստիպված կլինեք չարչարվել: Օգնականների հարցում նույնպես օրը շռայլ չէ: Նույնիսկ մտերիմները չեն շտապի աջակցել ձեզ, էլ ուր մնաց նոր ծանոթները: Հնարավոր են տարաձայնություններ տարիքով ավագ հարազատների հետ, բայց դուք կաշխատեք բանը լուրջ կոնֆլիկտի չհասցնել և շատ ճիշտ կվարվեք: Օրը հարմար է սպորտով զբաղվելու, առողջարարական պրոցեդուրաներ ընդունելու համար: Եթե այսօր որոշեք դիետա պահել, ապա ձեզ համար դժվար չի լինի մինչև վերջ հետևել դրա կանոններին: Աղեղնավոր Բավականին դժվար օր է սպասում: Նույնիսկ նրանք, ովքեր առանձնապես մեծ ծրագրեր չունեն, կհանդիպեն դժվարությունների և ստիպված կլինեն զբաղվել ոչ այն գործերով, ինչով կցանկանային զբաղվել: Ընդ որում, ամեն ինչ ստիպված կլինեք անել միայնակ, որովհետև ձեզ կհիասթափեցնեն մարդիկ, որոնց օգնության վրա հույս էիք դրել: Հնարավոր են հանդիպեք հեռավոր ազգականների, ովքեր ձեզ հետ կկիսվեն ոչ այնքան հաճելի նորություններով: Պահպանեք ձեզ. վերքեր ստանալու հավանականությունը մեծ է, իսկ եթե հիվանդանաք, ապա դժվար թե կարողանաք արագ առողջանալ: Մեծ է նաև սիրած մարդու հետ վիճելու հավանականությունը: Վեճը կարող է սկսվել դատարկ բանից, բայց այն հետագայում լուրջ ընթացք կստանա, եթե դուք ժամանակին խելքի չգաք: Այծեղջյուր Շատ գործեր, որոնք ծրագրել էիք իրականացնել այսօր, հարկ կլինի հետաձգել: Փոխարենը անակնկալ ձևով կհայտնվի մի հետաքրքիր գործ, որ երկար ժամանակով կզբաղեցնի ձեզ: Օրը բարենպաստ է նոր ծանոթությունների և հարաբերություններ սկսելու համար: Դրանք շատ արագ լուրջ բնույթ կստանան և ոչ քիչ դրական լիցքեր կհաղորդեն ձեզ: Վստահեք ներքին ձայնին: Նրա հուշումներն այսօր անսխալ են, ժամանակին: Կարելի է խոշոր գնումներ կատարել, ինչպես նաև գումար ներդնել թե սեփական, և թե բարեկամների բիզնեսում: Օրը նպաստավոր է տրանսպորտային միջոց ձեռք բերելու համար: Ջրհոս Շատերին օրը կթվա ձանձրալի, և դա պատահական չէ: Դուք ցանկանում եք վառ տպավորություններ, անսովոր հանդիպումներ ունենալ, սակայն ոչ մեկը, ոչ էլ մյուսը չկա: Նույնիսկ փորձերը` կյանքի մեջ որևէ փոփոխություն մտցնելու, անհաջողության են մատնվում: Կարող են տարաձայնություններ ծագել մտերիմների հետ: Ոչ միշտ կհաջողվի պաշտպանել սեփական տեսակետները, և կառուցողական սկիզբ ունեցող բանավեճն անգամ կարող է ավարտվել փոխադարձ կշտամբանքներով և դիտողություններով: Ավելի լավ է ձեռնպահ մնալ ինչպես իմիջի, այնպես էլ անծանոթ կոսմետիկ միջոցների փորձարկումներից: Իսկ եթե, այնուամենայնիվ, ծրագրել եք այցելել գեղեցկության սրահ, ապա բավարարվեք սովորական պրոցեդուրաներով:  Ձկներ Օրը վառ և հիշարժան կլինի: Առավոտը կուրախացնի ձեզ լավ նորություններով կամ թանկագին մարդու հետ հանդիպումով: Օրվա այդ ժամանակահատվածը հարմար է նաև նոր ծանոթություններ հաստատելու համար: Ծանոթությունները, սակայն, ավելի շատ ընկերական, քան ռոմանտիկ բնույթի կլինեն: Կեսօրը նպաստավոր է մեծ կենտրոնացում պահանջող գործով զբաղվելու, օրինակ, որևէ դժվար առարկա ուսումնասիրելու համար: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անսպասելի հաջողություն կամ հանգամանքների նպաստավոր դասավորում: Բացառված չէ, որ ձեզ մատուցեն ռոմանտիկ բնույթի հաճելի անակնկալներ և նույնիսկ սիրո խոստովանություն անեն:  ...

    Կարդալ ավելին
  • Խոյ Օրը հարուստ է իրադարձություններով և նույնիսկ էներգիայով առլեցուն Խոյերին այն ձանձրալի չի թվա: Եվ դա այն պատճառով, որ այսօր բոլորը միմյանց ձեռքից են խլում նշանի ներկայացուցիչներին, դիմում նրանց օգնությանը, խնդրում մատուցել այս կամ այն ծառայությունը, ուշադրություն պահանջում իրենց նկատմամբ: Բայց դուք չեք մոռանում նաև ձեր գործերի մասին, և հանգստանալու, շունչը տեղը բերելու համար ժամանակ չի մնում: Ռոմանտիկ հարաբերությունները հարթ ընթացք չունեն: Ոչ բոլոր Խոյերին կհաջողվի ճիշտ մոտեցում հանդես բերել սիրելի մարդու նկատմամբ, թեև նրանք շատ կջանան դա անել: Նոր ծանոթություններ հաստատեք զգուշությամբ, մի վստահեք առաջին տպավորություններին: Ցուլ Հրաշալի օր է ինքնադրսևորման համար: Կարող եք ձեռնարկել ցանկացած գործ և վստահ լինել, որ այն հաջողությամբ ավարտին կհասցնեք: Ցանկալի արդյունքների կհասնեք ավելի արագ, քան մտածում եք: Բավականին ժամանակ կունենաք հանգստի, հաճելի մարդկանց հետ շփվելու, հետաքրքիր շրջագայությունների համար, միևնույն ժամանակ առիթը բաց չեք թողնի ինչ-որ լավ և օգտակար բան սովորելու: Կենսական ներուժը մեծ է, հնարավոր չէ ձեզ ընկճել, հոգնածություն չեք զգա, եթե նույնիսկ ողջ օրն անցկացնեք ոտքի վրա: Հնարավոր են անսպասելի նվերներ և հաճելի անկնկալներ: Երկվորյակ Օրը սովորական չէ: Այն կլինի հետաքրքիր և հիշվող: Նշանի ներկայացուցիչներին հարկ կլինի շատ բան սովորել, ընդ որում, ոչ միայն հաճելի և ընդունելի մարդկանցից: Դուք կփորձեք խուսափել վեճերից, բայց դա ոչ բոլորին կհաջողվի. մի փորձեք իրավիճակը լիցքաթափել կատակների միջոցով: Այսօր հումորի զգացումը կարող է ձեզ դավաճանել: Զգուշավորություն հանդես բերեք ծախսերի հարցում: Դուք ծախսում եք ավելի շատ, քան իրականում անհրաժեշտ է: Կարող եք ձեռք բերել իրեր, առանց որոնց էլ հնարավոր է հրաշալի յոլա գնալ: Խիստ անցանկալի է պարտքով գումար տալ-վերցնելը, և, ընդհանրապես, ֆինանսների հետ կապված ինչ-ինչ պարտականություններ ստանձնելը: Խեցգետին Հեշտ հաղթանակների հույս չունենաք: Ինչ-որ բանի ձեզ կհաջողվի հասնել, բայց դրա համար մեծ ջանքեր կպահանջվեն: Սա ավելի շատ վերաբերում է այն Խեցգետիններին, ովքեր այսօր ծրագրել են ընտանեկան ինչ-ինչ միջոցառումներ, հանդիպումներ կարևոր մարդկանց հետ: Շրջագայություններից հարկ է խուսափել, որովհետև անցանկալի դիպվածների հնարավորությունը մեծ է: Փոխարենը, չեն բացառվում հաջողված գնումները, միևնույն ժամանակ հնարավոր են նվերներ և հաճելի անկնկալներ: Սիրահարված Խեցգետինները շրջապատված կլինեն սիրելի էակի ուշադրությամբ և չեն դժգոհի ռոմանտիկայի պակասից: Առյուծ Այսօր պետք է ջանաք սադրանքների չենթարկվել: Ձեզ հավասարակշռությունից հանել և ուղուց շեղել չի փորձի միայն ամենաալարկոտ մարդը: Այնպես որ, փորձեք պահպանել հանգստությունը և սառը դատողությունը, եթե չեք ցանկանում, որ ինչ-որ մեկն իր հետաքրքրությունների շրջանակում օգտվի ձեր բարությունից ու դյուրահավատությունից: Հարթ չեն ընթանա հարաբերությունները ավագ սերնդի ներկայացուցիչների հետ, որոնց համար անհասկանալի, երբեմն նույնիսկ տհաճ են ձեր համարձակ մտքերը: Ձեռնպահ մնացեք ամեն տեսակի ինտրգներից, խորամանկություններից, արկածախնդրություններից և ռոմանտիկ հարաբերություններում առաջին հերթին հենվեք թափանցիկության և ազնվության վրա: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ: Աշխատեք լավ տեսք ունենալ: Կույս Վառ, հագեցած և հիմնականում հաճելի օր է: Կույսերն այսօր հնարավորություն ունեն հասնելու իրենց վաղուցվա նպատակներին, ինչպես նաև շահել այն մարդկանց համակրանքը, ովքեր երկար ժամանակ հետաքրքրություն են առաջացրել իրենց մեջ: Ողջունելի են ինքնատիպ և նույնիսկ էքսրավագանտ պահվածքը, կարելի է, նույնիսկ անհրաժեշտ են իմիջի հետ կապված փորձարկումները: Հնարավոր են չծրագրված, բայց խիստ հաջողված ճամփորդություններ: Շատ Կույսեր դրանց ընթացքում հետաքրքիր ծանոթություններ կհաստատեն, նոր հարաբերությունները կզարգանան ավելի շուտ գործնական և բարեկամության ոլորտներում, քան ռոմանտիկայի ուղղությամբ: Կշեռք Ձեզ բարդ օր է սպասում: Կարող եք տուժել ինչ-որ մեկի մանրակրկիտ մշակված խարդավանքից, դառնալ փորձված խառնակչի զոհ: Ավելի շատ վստահեք ձեր առողջ դատողությանը, քան շրջապատի խորհուրդներին, այլապես կհայտնվեք թակարդում, որից դուրս գալը հեշտ չի լինի: Մարդը, ում միշտ վստահել եք, իրեն տարօրինակ է պահում: Մի փոքր ավելի ուշադիր եղեք և անմիջապես կհասկանաք, նրա արարքների բուն պատճառները: Հնարավոր են առողջության հետ կապված թեթև անհանգստություններ, հոգնածության նշաններ կզգաք արդեն կեսօրից: Ավելի լավ է բարդ գործեր չձեռնարկեք, քանի որ այսօր հակված եք շուտ ընկճվելու, ձեր հետաքրքրությունը շատ արագ մարում է նույնիսկ այն գործերի հանդեպ, որոնց դեռ երեկ մեծ ոգևորությամբ էիք վերաբերվում: Կարիճ Աստղերն այսօր ձեր կողմից են: Շտապեք օգտվել այդ հանգամանքից և իրագործել նախկին մտահղացումները: Բաց մի թողեք նոր բան սովորելու և օգտակար փորձ ձեռք բերելու հնարավորությունը: Ցանկացած աղբյուրից նոր տեղեկատվություն ստանալու պատրաստակամությունը (չմոռանալով, իհարկե, ստուգել դրա արժանաավատությունը) ձեր այսօրվա հաղթաթղթերից մեկն է: Օրը բարենպաստ է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար, հնարավոր է նույնիսկ այն մարդու հետ, ում դուք երկար ժամանակ է, ինչ ճանաչում եք, բայց միշտ ընդունել եք որպես բարեկամի կամ գործընկերոջ: Ստեղծագործական ներուժը մեծ է: Երևակայությանը ազատություն տալու համար երեկոն ամենահարմար ժամանակահատվածն է: Աղեղնավոր Օրվա առաջին կեսը կլինի հանգիստ և հաճելի: Աշխատեք այդ ընթացքում ավարտին հասցնել շաբաթվա ընթացքում կիսատ մնացած գործերը, հանդիպել ընկերների հետ, կամ ուղղակի հանգստանալ և վերականգնել ուժերը: Խոհարարական նորարարությունները և դիզայնի բնագավառի ստեղծագործական որոնումները հաջողությամբ կպսակվեն: Օրվա երկրորդ կեսին իրեն զգացնել կտա բացասական միտումների ազդեցությունը, որն առաջին հերթին կանդրադառնա ձեր հուզաշխարհի վրա: Կդառնաք դյուրագրգիռ, նեղացկոտ, ինչը կխանգարի ըմբոշխնել մտերիմների հետ հաճելի շփումները: Այծեղջյուր Շատ բարդ օր է: Հարկ կլինի կայացնել որոշումներ, որոնց դեռևս հոգեբանորեն և բարոյապես պատրաստ չեք, ինչպես նաև պատասխանատվություն ստանձնել այլ մարդկանց բարօրության համար: Թեև դուք առաջին անգամ չեք այդ իրավիճակում, բայց այսօր ձեզ հանգիստ չեն տա նախազգացումները, որ ինչ էլ անեք, միևնույնն է, ամեն ինչ չէ, որ կդասավորվի ձեր ուզածի պես: Սակայն այդ մտավախությունները չափազանցված են, իսկ իրականում անհանգստանալու առիթներն այդքան էլ շատ չեն: Ժամանակ գտեք առողջարարական և վերականգնողական պրոցեդուրաների, սպորտով զբաղվելու համար: Այդ ամենը կօգնի ձեզ լինել առավել լավատես: Ավելորդ չի լինի նաև հոգեհարազատ զրույցը սիրած մարդու հետ: Ջրհոս Օրը զարմանալիորեն բարեհաճ է նրանց հանդեպ, ովքեր հատուկ ոչինչ չեն ծրագրի, հանգամանքներից չեն կառչի, այլ պարզապես կտրվեն հոսանքին: Այսօր հատկապես այդ Ջրհոսները կհասնեն իրենց նպատակներին ու մի բան էլ ավելի: Օրը հարմար է օտար լեզու սովորելու և, առհասարակ, տրվելու այնպիսի զբաղմունքների, որնք կնպաստեն մտահորիզոնի ընդլայնմանը: Լավ են դասավորվում շրջագայությունները, այդ թվում և՝ նախապես չծրագրավորված: Նույնիսկ եթե ճամփորդությանը պատրաստվելու շատ կարճ ժամանակ է մնում, դուք ոչինչ չեք մոռանա և ճանապարհ կընկնեք հրաշալի տրամադրությամբ: Հնարավոր են ձեռնտու գնումներ: Ձկներ Կարիք չկա խուճապի մատնվելու, եթե ինչ-որ բան այնպես չի դասավորվում, ինչպես կցանկանայիք: Բացասական միտումների ազդեցությունը թեև մեծ է, բայց ոչ երկարատև: Միևնույն ժամանակ, պատահական հաջողությունը կարող է շատ բան փոխել դեպի լավը, հնարավորություն ընձեռել արագ և առանց մեծ ջանքերի հասնել նպատակակետին: Օրը բարենպաստ է համագործակցության, զանազան միջոցառումների մասնակցելու, հանիպումների համար: Օգտակար կլինեն այն մարդկանց հետ շփումները, որնց վաղուց չեք հանդիպել: Կենսական ներուժը մեծ է, չեք ընկճվում և ձեզ հաջողվում է ողջ էներգիան ուղղորդել դրական հունով: Իմիջի փոփոխության հետ կապված փորձարկումները ցանկալի արդյունք կապահովեն, ձեզ կգոհացնի գեղեցկության սրահ հաճախելը: ...

    Կարդալ ավելին
  • Գերմանիայի կայսր Կարլ 5-րդի կառավարությունը, ժամանակին ճիշտ գնահատելով շոկոլադի եկամտաբերությունը, ցանկանում Էր այս ապրանքի համար պետական մենաշնորհ սահմանել։ Իսկ ինչպես գրում Է իսպանացի պատմաբան Օվիեդոն՝ «Դարեր շարունակ միայն հարուստն ու ազնվականը կարող Էր իրեն շոկոլադ թույլ տալ, քանի որ նա բառացիորեն փող Էր խմում»: Իսկ կակաոյի պտուղները որպես արժույթ օգտագործել են շատ ազգեր... 100 այդպիսի սերմի դիմաց հնում կարելի Էր լավ ստրուկ ձեռք բերել։ Ըստ նույն այս հաշվարկի 100 պտուղ արժեր խեցգետինը, 200՝ եփւսծ հնդկահավը, 6 պտուղ՝ մարմնավաճառը։ Սև և սպիտակ շոկոլադ Առաջինը համբուրվելով Լուի 13-ի կնոջ՝ Մարիա Ավստրիացու հետ՝ շոկոլադը հետագայում գերեց նաև շատ այլ ազնվականուհիների սրտերը, որոնք շոկոլադի մասին լեգենդներին ավելացրին ևս մեկը, ըստ նրանց՝ կակաոյի ծառը պետք Է որ աճելիս լինի դրախտում։ Սակայն շոկոլադոֆիլերի այս տեսակետը ծաղրի արժանացավ այսպես կոչված շոկոլադոֆոբերի կողմից, նրանցից մեկը՝ մադամ դե Սեվինյեն, փորձեց նույնիսկ համոզել հանրությանը, թե իր ընկերուհին սևամորթ երեխա է ունեցել միայն այն պատճառով, որ չարաշահել է շոկոլադը։ Բարեբախտաբար նրան չհավատացին անգամ նրանք, ովքեր չգիտեին, թե իրականում ինչպես է պատահում, որ երեխաները սևամորթ են ծնվում։ Եվ կարծես հենց նրանք որոշեցին, որ շոկոլադը պետք է գնահատել ոչ թե «օգտակար է/օգտակար չէ» սկզբունքով, այլ «համեղ է/համեղ չէ» մոտեցմամբ։ Այսպես շոկոլադը վերածվեց նորաձևության, որը 19-րդ դարում, շնորհիվ ընդլայնվող շոկոլադի պլանտացիաների, մատչելի դարձավ նաև դղյակներից դուրս։ 1820 թ–ին մինչ այդ իբրև խմիչք օգտագործվող շոկոլադը համադրվեց կակաոյի յուղի, շաքարավազի և լիկյորի հետ՝ ստանալով «Ֆրայ և Սանս»–ի սալիկների ձևը։ 1828 թ-ին Ամեդե Կոլերի մտքով անցավ շոկոլադին ընկույզներ ավելացնել։ 1875 թ–ին գոյություն ուներ արդեն նաև կաթով շոկոլադը, իսկ Շվեյցարիան հասցրել էին հռչակել շոկոլադի երկիր¦: Այնուհետև իտալացիները հնարեցին շոկոլադի արտադրության համար անհրաժեշտ լիցենզիան, Անգլիայում Chocolate House–ներն ավելի հաճախելի դարձան, քան թեյարանները, իսկ 1920 թ–ին անգլիացի Ջոն Մարսն իրեն հավերժացրեց համանուն շոկոլադե բատոններով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alvina.babayan/posts/10206301089956903 ...

    Կարդալ ավելին
  • 1. Հավանում ես` ասա: 2. Չես հավանում` ասա: 3. Ինչ-որ մեկին կարոտել ես` կանչիր: 4. Հասկանալի չէ` հարցրու: 5. Ուզում ես հանդիպել` հրավիրիր: 6. Ինչ-որ բան ես ուզում` խնդրիր: 7. Երբեք մի վիճիր: 8. Ուզում ես հասկանալի լինել` բացատրիր: 9. Եթե մեղավոր ես` միանգամից ասա դրա մասին և մի փնտրիր արդարացում քեզ համար: 10. Միշտ հիշիր, որ ամեն մարդ իր ճիշտն ունի և այն հաճախ չի համընկնում քոնի հետ: 11. Մի շփվիր վատ մարդկանց հետ: 12. Կյանքում գլխավորը սերն է, իսկ մնացածը` ունայնություն: 13. Մարդու պրոբլեմները գտնվում են միայն իր գլխում: 14. Շրջապատող աշխարհը ոչ չար է, ոչ էլ բարի. նրա համար միևնույնն է, դու կաս, թե` ոչ: 15. Աշխատիր հաճույք ստանալ յուրաքանչյուր իրադարձությունից: 16. Միշտ հիշիր, որ այսպիսի այլ կյանք դու չես ունենալու: 17. Մի եղիր անտանելի: 18. Հիշիր, որ դու ոչ մեկին ոչինչ պարտք չես: 19. Հիշիր, որ քեզ ոչ ոք ոչինչ պարտք չէ: 20. Մի ափսոսա ոչ ժամանակ, ոչ էլ գումար` աշխարհը ճանաչելու հաճույքի համար: 21. Կյանքում հույսդ դիր միայն քեզ վրա: 22. Հավատա քո զգացողությանը: 23. Կանանց, ինչպես նաև երեխաների հետ եղիր համբերատար և մի քիչ ներողամիտ: 24. Եթե դու վատ տրամադրություն ունես, մտածիր, որ երբ մահանաս, ապա դա էլ չես ունենա: 25. Ապրիր այսօր, որովհետև երեկն արդեն չկա, իսկ վաղը կարող է չլինել: 26. Իմացիր, որ այսօր ամենալավ օրն է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/M0vses/posts/1129338260473777 ...

    Կարդալ ավելին
  • Համացանցում երևի ամենաշատը տղաներն են դիմում նոր ծանոթություններ փնտրելուն: Ոմանց մոտ ստացվում է, ոմանց մոտ էլ՝ ոչ, ու կարծում եմ բոլորն է ունեցել են խնդիրը առաջին հանդիպման կանչելու կամ հեռախոսահամարը իմանալու: Inchuzem-ը առաջարկում է օրիգինալ ձև հեռախոսահամարը իմանալու համար, ուղղակի աղջիկը կամ տղան պետք է ունենան սեր դեպի մաթեմատիկան, կամ չալարեն կատարել պարզ գործողություններ հաշվիչի միջոցով… Սկսեցինք… 1-ին քայլով խնդրում ենք նրանից, որ հաշվիչի վրա հավաքի իր հեռախոսահամարի առաջի 4 թիվը (կոդը առանց դիմացի 0-ի, օրինակ 051123456 հեռախոսահամրի դեպքում, հաշվիչի վրա պետք է հավաքի 5112) 2-րդ քայլով նա պետք է այդ թիվը (մեր օրինակում 5112) բազմապատկի 80 -ով… (կստացվի 5112*80=408960 ) 3-րդ քայլով ստացված արդյունքին (մեր օրինակում 408960) գումարի 1 (կստացվի 408960+1=408961 ) 4-րդ քայլով ստացված արդյունքին (մեր օրինակում 408961) բազմապատկում ենք 250-ով (կստացվի 408961*250=102240250 ) 5-րդ քայլով ստացված արդյունքին (մեր օրինակում 102240250) ասում ենք որ գումար իր համարի վեջին 4 նիշը (մեր օրինակում դա 3456) (կստացվի 102240250+3456=102243706 ) 6-րդ քայլով ասում ենք որ կրկնի 5-րդ քայլը, ստացված արդյունքին (մեր օրինակում 102243706) գումար իր համարի վերջին 4 նիշը (մեր օրինակում դա 3456) (կստացվի 102243706+3456=102247162 ) 7-րդ քայլով ստացված արդյունքից (մեր օրինակում 102247162) հանում ենք 250 (կստացվի 102247162 — 250 = 102246912 ) 8-րդ քայլով ստացված արդյունքը (մեր օրինակում102246912) բաժանում ենք 2-ի (կստացվի 102246912 / 2 = 51123456) 9-րդ քայլով ասում ենք որ մեզ ցույց տա վերջնական ստացված պատասխանը… Եթե նա կատարի 9-րդ քայլը ապա մենք կունենանք նրա հեռախոսահամարը, իր միամտության ու ոգևորության պատճառով…   Հ.Գ. ուղակի հետաքրքիր հնարք հաշվիչի և պարզ մաթեմատիկական գործողությունների միջոցով… կիրառություններից մեկը ես ցույց տվեցի իմ օրինակում… Ամեն հարցում կարելի լինել օրիգինալ և իքնատիպ… Share ենք անում և մենաբանում, եթե ինչ-որ խնդիրներ են լինում հաշվելու ընթացքում ...

    Կարդալ ավելին
  • Գիտնականներն ապացուցել են, որ մարդու մարմնի դիրքը քնած ժամանակ կարող է շատ բան պատմել տվյալ մարդու բնավորության, ցանկությունների և ապրելակերպի մասին: Բացի այդ` հոգեբանները պնդում են, որ քնած մարդու մարմնի լեզուն երբեք չի խաբում:       1.Մեջքի վրա քնելու սովորությունը խոսում է մարդու ինքնավստահության և հոգեբանական ներուժի մասին: Նման մարդիկ վստահ են իրենց զգում ցանկացած իրավիճակում և միշտ պատրաստ են նոր տեղեկատվության ընդունմանն ու ընկալմանը:   2.«Նործնի դիրք», այս դիրքը նկարագրվում է հետևյալ կերպ. մարդը քնում է կողքի վրա, ոտքերը դեպի փորը ծալած և վերմակը գրկած: Այս դիրքըը խոսում է այն մասին, որ մարդը վախենում է ռեալ կյանքից և չի ցանկանում մասնակցել իր շուրջը կատարվող իրադարձություններին, առավելևս` ի վիճակի չէ կառավարել դրանք:   3.Փորի վրա քնող մարդիկ փորձում են կառավարել սեփական կյանքն ու ինքնուրույն որոշումներ կայացնել: Բացի այդ` նման մարդիկ դժվարությամբ են քննադատություն ընդունում, քանի որ համարում են, որ իրենց որոշումները բացարձակ ճիշտ են:   4.Կողքի վրա քնող մարդիկ, որպես կանոն, ունեն վերլուծական ուղեղ, հանգիստ են, հավասարակշռված և շատ հաճելի շփման մեջ: Նրանք բավականին հեշտ հարմարվում են ցանկացած իրավիճակի և հանգիստ են տանում կյանքի դժվարությունները:  ...

    Կարդալ ավելին
  • Ասինք չէ էլի, նյետ... Այս կտավի տերը պնդում է՝ այն պատկանում է շոտլանդացի հայտնի նկարիչ Փիթեր Դոյգի վրձնին: Դոյգը, որն արդի ամենահայտնի նկարիչներից մեկն է, ասում է՝ ՙԵս չեմ նկարել՚... Նկարի տերը դատի է տվել նկարչին՝ կտավի հեղինակ լինելու իրողությունը հերքելու համար... Հաջորդ ամիս Իլինոյս նահանգում կայանալու է դատավարությունը, որի ընթացքում Դոյգը պարտավոր է ապացուցել, որ ինքը չի այս ստեղծագործության հեղինակը... Սենց բան երբեւէ լսե՞լ էիք... Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=1155874494474577&set=a.151954001533303.35451.100001561137692&type=3&theater ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/x3cwc9LbBSwds3XI5wNP.png

    Ինչպես հայտնի է, 18-ին ռուսական օդատիեզերական ուժերը թուրքական օդուժի հետ միասին իրականացրել են առաջին համատեղ ռազմագործողությունն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ Սիրիայի Հալեպ նահանգի հյուսիսում՝ Ալ-Բաբ քաղաքի մերձակայքում: Ընդհանուր առմամբ, գործողությանը մասնակցել են ռուսական ԶՈՒ 9 և թուրքական օդուժի 8 միավորներ՝ հետախուզության կողմից կանխավ տրամադրված և կողմերի միջև փոխհամաձայնեցված ահաբեկչական կառույցի 36 թիրախների դեմ. գործողության մասին նախապես տեղեկացվել են նաև սիրիական իշխանությունները: Բացի ռազմական տեսանկյունից, այս ռազմագործողությունը բավական կարևոր է ինչպես քաղաքական, այնպես էլ սիրիական հակամարտության շրջանակներում կողմերի որդեգրած մոտեցումների մերձեցման և առարկայական արդյունքների ամրագրման առումով. փաստացի կերպով, այն իրականացվում է դեռևս հունվարի 12-ին Մոսկվայում ՌԴ ՊՆ-ի և Թուրքիայի ԶՈՒ ԳՇ-ի միջև ստորագրված համագործակցության հուշագրի հիման վրա: Ինչպես հայտնի է, Մոսկվայի և Անկարայի միջև կայացած ռազմական համագործակցության վերոնշյալ փորձը հաջորդել է կողմերի անմիջական հովանավորությամբ անցյալ տարեվերջին Սիրիայի տարածքում հաստատված և դեռևս գործող հարաբերական հրադադարի ռեժիմին, ինչպես նաև՝ առաջիկա օրերին Աստանայում կայանալիք միջսիրիական քաղաքական բանակցությունների նախօրեին. ասել է, թե այս իրողությունը փաստում է սիրիական հակամարտության շրջանակներում համագործակցության հարցում նախկին հակառակորդների սկզբունքային և հետևողական գործելաոճի մասին: Սա մի հանգամանք է, որը բացակայում էր Սիրիայի տարածքում նախկինում հաստատված հրադադարի տապալված փորձերի ընթացքում՝ հիմնականում ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների հիման վրա: Բացի նշվածից, ռուս-թուրքական համագործակցությունը և կողմերի հետևողական մոտեցումներն այդ հարցի շուրջ թույլ են տալիս կանխատեսելու, որ եթե այնուամենայնիվ, տարբեր պատճառներով՝ թե՛ ներսիրիական, թե՛ տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական գործոններով պայմանավորված, Սիրիայում գործող ներկա հրադադարի ռեժիմն ու քաղաքական գործընթացը նույնպես տապալվեն, ապա առնվազն կողմերի միջև փոխհամաձայնեցված գործողություններն, անգամ համագործակցությունը կարող է շարունակվել՝ առնվազն երկկողմանի շահերի փոխադարձ ճանաչման համատեքստում. իսկ այդ իրողությունը որակապես նոր իրավիճակ կստեղծի Սիրիայի տարածքում առկա ուժային հավասարակշռության տեսնկյունից: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.petrosyan.05/posts/1227951447242067

    Կարդալ ավելին