• Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի հյուսիսում ավտոմեքենայի վարորդը դստերը կապել է ավտոմեքենայի բեռնախցիկին և այդպես ճանապարհ ընկել։ Դա տեսել է մեկ այլ վարորդ և ոստիկանություն հայտնել։ Իդրիս Ք․ անունով տղամարդուն ոստիկանները բերման են ենթարկել։ Նրա խոսքով՝ իր 13-ամյա դուստրը շատ է խնդրել իրեն անել այնպես, որ բեռնախցիկին կապված երթևեկի, և հայրը որոշել է մեկ անգամ կազմակերպել դա։ Նա երեխային ամրացրել է հեծանիվներ տեղափոխող հարմարանքին, որը մինչև 150 կգ ծանրություն կարող է կրել, ուստի նրան ոչ մի վտանգ չէր սպառնում։ Այսպես նրանք 300-400 մետր երթևեկել են։ Դեռ հայտնի չէ, թե տղամարդու համար ինչ պատիժ է նախատեսված։ ...

    Կարդալ ավելին
  • FBH.am-ը ներկայացնում է, թե ինչ է սպասվում Ձեզ այսօր` ըստ հորոսկոպի նշանի: Խոյ Խոյերի համար ողջ մայիսը շատ հաջող կընթանա, այսօր ևս բացառություն չէ, ակտիվ եղեք աշխատավայրում, կամ ձեր պաշտոնը կբարձրանա, կամ ավելի լավ գործի կանցնեք: Ցուլ Աստղերը հուշում են, որ մայիս ամիսը ձեզ համար բավական ծանր ամիս է, բայց խոսքը ամենևին այսօրվա մասին չէ: Օրը լի կլինի անակնկալներով: Երկվորյակ Այսօր ձեռնարկեք այն գործը, որը մինչ այս պահը միշտ հետաձգում էիք: Այսօր ամեն ինչ կհաջողվի: Խեցգետին Աստղերը խորհուրդ են տալիս շրջապատից և ոչ մեկի հետ անկեղծ չլինել, ձեր դիմացինները չեն գնահատում ձեր անկեղծությունը: Առյուծ Եթե զգում եք, որ ձեր քայլերը ցանկալի արդյունքը չեն տալիս, դադար վերցրեք, ուրեմն հիմա հարմար պահը չէ: Կույս Ժամանակ մի վատնեք՝ փորձելով լուծել իրոք անլուծելի հարցերը, մանավանդ, որ դրանք ձեզ հետ այնքան էլ կապ չունեն: Կշեռք Աշխատեք շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ, վերջին ժամանակներս դուք շատ եք դրսում լինում: Կարիճ Այսօր ինչ էլ որ անեք, հաջողությունը երաշխավորված է: Այնպես որ համարձակ սկսեք: Աղեղնավոր Ձեզ նոր ծանոթություն է սպասվում, որը կհանգեցի սիրային հարաբերությունների, այն էլ շատ հաջող: Այծեղջյուր Ուշադրություն մի դարձրեք այն մարդկանց, որոնք անընդհատ փորձում են ձեզ կոտրել, նրանք սխալվում են: Ջրհոս Դուք այսօր կլինեք բոլորի ուշադրության կենտրոնում: Փորձեք ձեր շրջապատին հուսախաբ չանեք: Ձկներ Անձնական կյանքում որոշ դժվարությունների առաջ կկանգնեք: Բայց ամուր եղեք, դրանք ժամանակավոր բնույթի են: ...

    Կարդալ ավելին
  • Սովորաբար տղան, ում հետ դուք հանդիպում եք, դառնում է ձեր ամենահարազատ և սիրված մարդը, բայց ոչ միանգամից, այլ քայլ առ քայլ: Սակայն լինում են պահեր, երբ դուք հասկանում եք` ահա սկսվել է նոր, կայուն փուլ ձեր հարաբերություններում:   1. Նա ձեզ ծանոթացրել է իր ընկերների և հարազատների հետ: Ինչ է դա նշանակում` դուք ստացել եք օրինական կարգավիճակ: 2. Նա հրավիրել է ձեզ ինչ-որ մեկի հարսանիքին: Սովորաբար այդպիսի իրադարձություններին հանկարծակի ծանոթներին չեն հրավիրում: Առավել ևս ձեզ պարտադիր տանջելու են «իսկ դուք երբ եք պատրաստվում» հարցով: Նա գիտի դրա մասին և դա նրան չի խանգարում: 3. Դուք հենց նոր նշել եք հարաբերությունների առաջին տարին: Թվերի մոգականությունը ազդում է նաև նրանց վրա, ով ցույց է տալիս, որ ամյակներին ուշադրություն չի դարձնում: Մեկ տարի իրար հետ, դա այն պահն է, երբ ժամանակն է մտածել համատեղ ապագայի մասին: 4. Դուք քննարկել եք համատեղ ապագան: Տարբեր պատճառներով մարդիկ երբեմն հայտնվում են փակուղի տանող հարաբերություններում: Միգուցե ձանձրույթից կամ միայնակության զգացողությունից ելնելով, ուղղակի լավ ժամանակ անցկացնելու համար: Այդպիսի հարաբերություններում հասունանում է պահ, երբ երկուսն էլ զգում են, որ կատակը երկարել է և ժամանակն է ավարտել դա: Սակայն եթե դուք սկսում եք խոսալ, թե ինչ եք անելու ոչ միայն առաջիկա հանգստյան օրերին, այլ օրինակ մեկ տարի անց, ուրեմն ձեր մոտ ամեն ինչ լուրջ է: 5. Դուք դադարել եք խաղեր խաղալ: Հաշվել, թե որքան ժամանակից հետո կարելի է հաջորդ հարաբերությունը ուղղարկել, որպեսզի կպչուն չերևալ կամ մտածել, երբ կարելի է ավելի անկաշկանդ խահել...իսկ այժմ դուք պահում եք ձեզ բնական: 6. Դուք սկսել եք նրա մոտ փոխնորդ հագուստ պահել և նա դեմ չէ: 7. Նրա ընկերները դադարել են կիսվել «նրա» և «ձեր» ընկերների: Այժմ նրանք ընդհանուր են: 8. Դուք ջնջել եք ձեր տվյալները ծանոթության կայքերից: Դա այլևս ձեզ պետք չէ, դուք փնտրտուքների մեջ չեք և չեք պատրաստվում: Դուք արդեն կատարել եք ձեր ընտրությունը: 9. Դուք վերապրել եք մեծ վեճ, սակայն ձեր հարաբերությունները ամեն ինչից ուժեղ են գտնվել: ...

    Կարդալ ավելին
  • Շատ կանայք նշում են, որ ներկելով մազերը այլ գույն նրանք սկսել են ավելի շատ ուշադրության անդրադառնալ տղամարդկանց կողմից: Միթե՞ սեքսուալ լինելու համար բավական է ներկել մազերը:   Սեքսոլոգները նշում են, որ մեզ հաճախ ձգում է հակառակ գենոտիպը: Հենց դրա համար հարավային տղամարդիկ շատ են սիրում շիկահերներին, իսկ բաց մաշկով տղամարդիկ սիրում են ասիական արտաքինով, մուգ մաշկով աղջիկների: Այս գիտելիքները սակայն ձեզ չեն օգնի զարգացնել սեքսուալությունը, քանի որ դուք չեք կարող փոխել մաշկը և չեք կարող հարմարվել ամեն տղամարդու:   Ինչպե՞ս զարգացնել սեքսուալությունը   Հետազոտությունը ցույց է տվել, որ տղամարդիկ սեքսուալ են համարում․   - երազկոտ, փոքր-ինչ հեռացված հայացքը - նրբությունը, զգացմունքայնությունը - սերը ռիսկի և սուր զգացողությունների նկատմամբ - թեթև բնավորությունը, հումորի զգացումը - կյանքի նկատմամբ դրական տրամադրվածությունը - որոշ մասնագիտություններ։       Համարվում է, որ հասուն տղամարդկանց ավելի շատ ձգում է անկեղծությունը և դրական տրամադրվածությունը և ոչ «մութ ռոմանտիկան», որը ավելի շատ դեռահասների երազանքներում է: Բացի այդ, գոյություն ունի հետազոտություն «արտաքին» սեքսուալության մասին՝ դիմահարդարման, սանրվածքի, հագուստի, որոնք գրավիչ են թվում տղամարդկանց համար․   - բնական դիմահարդրում - երկար ալիքավոր մազեր - սովորական կոշիկներ՝ միջին բարձրության կրունկի վրա - կիպ ջինսեր - շրջագեստներ։   Ինչպե՞ս դառնալ սեքսուալ կին Քանի որ մարդիկ տարբեր են, երկար մազերը, հումորի զգացումը, ուղեկցորդուհու մասնագիտությունը չի երաշխավարում հաջողություն, սակայն մեծացնում են հնարավորությունները: Սեքսուալ դառնալու համար, պետք է սովորել ուշադիր լինել: Եթե դուք հետևեք տղամարդուն և լսեք նրան առաջին ժամադրության ժամանակ, ապա կզգաք, թե ինչն է նրան դուր գալիս և ինչ է նա ակնկալում ձեզանից: Ավելի ազատ դառնալու համար հոգեբանները խորհուրդ են տալիս պարերով զբաղվել: Վերջինս ձեզ ինքնավստահություն կտա և կբարձրացնի տրամադրությունը: Կանացի սեքսուալությունը ներսից է գալիս՝ բաց զգեստը և երկար մազերը բավական չեն լինի: Ուրիշներին դուր գալու համար պետք է առաջին հերթին հասկանաք և սիրեք ինքներդ ձեզ: Մարդկանց գրավում են յուրահատուկ անհատական գծերը, այդ պատճառով վառ անձնավորությունները, անկախ իրենց արտաքինից, ունենում են շատ երկրպագուներ: Եղեք բնական, վստահ, բաց, ուրախացեք կյանքին, դա անպայման ձեզ գրավչություն կհաղորդի նրա աչքերում: ...

    Կարդալ ավելին
  • FBH.am-ը Ձեզ է ներկայացնում, թե ինչպիսի 10 անպետք բաներ պետք է վերացնեք, որպեսզի զգացեք ձեզ երջանիկ ու բավարարված 1. Ազատվեք միշտ ձեր ճշմարտացիությունը ապացուցելու պահանջից Մեր մեջ այնքան շատ են այնպիսինները, ովքեր նույնիսկ հիանալի հարաբերությունների կորստի սպառնալիքից, ցավ պատճառելով, սթրես հրարհրելով չի կարող հարմարվել և ընդունել այլ տեսակետ: Սակայն իրականում կորուստները չարժեն դրան: 2. Թողեք վերահսկումը Պատրաստ եղեք հրաժարվել մշտապես ամեն ինչ վերահսկելու անհրաժեշտությունից: Մի վերահսկեք իրադարձությունները, մարդկանց, իրավիճակները: 3. Բաց թողեք մեղքի զգացումը Ազատվեք ուրիշներին մեղադրել նրա համար, թե ինչ ունեք կամ չունեք, թե ինչ եք զգում կամ չեք զգում: Դադարեք ցաք ու ցրիվ անել ձեր էներգիան և ամբողջությամբ պատասխանատվություն վերցրեք ձեր կյանքի համար: 4. Դադարեք բացասական խոսակցությունները ձեր հետ Որքան շատ մարդիկ են վնասում իրենք իրենց, միայն նրա համար, որ թույլ են տալիս բացասական մտքերին և զգացմունքներին ղեկավարել իրեց կյանքը: Մի վստահեք ամեն ինչին, ինչ ասում է ձեր ուղեղը: Դուք ավելի լավն եք, քան իրականում կարծում եք: 5. Դադարեք մշտական անհրաժեշտությունից բողոքել ամեն ինչից՝ մարդկանցից, և իրավիճակներից: Ոչինչ չի կարող ձեզ դժբախտացնել կամ ոչ մի իրավիճակ չի կարող ձեզ տխրեցնել: Իրավիճակը չէ, որ այդպիսի զգացողությունների է բերում: 6. Հրաժարվեք քննադատությունից Դադարեք քննադատել մարդկանց: Բոլորս տարբեր ենք: 7. Ազատվեք այլ մարդկանց վրա տպավորություն թողնելու անհրաժեշտությունից Մի ձևացրեք, եղեք այնպիսին, ինչպիսին դուք կաք: Ընդունեք ինքներդ ձեզ: 8. Դադարեք հակազդել փոփոխություններին Փոփոխությունները բնական են: Դրանք անհրաժեշտ են մեզ առաջ շարժվելու համար, օգնում են փոխել մեր կյանքը դեպի դրականը: 9. Մի պիտակավորեք Մի պիտակավորեք մարդկանց և իրադարձությունները, որոնք չգիտեք կամ չեք հասկանում: Աստիճանաբար բացեք ձեր գիտակցությունը նորի համար: 10. Բաց թողեք անցյալը Դա շատ բարդ է, առավել ևս երբ անցյալը ավելի է դուր գալիս քան ներկան, իսկ ապագան մի քիչ վախեցնում է: Սակայն մեզ անհրաժեշտ է ընդունել այն փաստը, որ ներկան այն ամենն է, ինչ մենք ունենք: ...

    Կարդալ ավելին
  • FBH.am-ը ներկայացնում է, թե ինչ է սպասվում Ձեզ այսօր` ըստ հորոսկոպի նշանի: Խոյ Աշխատանքային օրերին Խոյերը կարող են ավելի մեծ ուշադրություն հատկացնել իրենց համար ակտուալ հարաբերությունների զարգացմանը: Այս օրը կարելի է հատկացնել ժամադրություններին, այցերին, միջոցառումներին միասին մասնակցությանը: Առաջնորդական որակները պետք է տեղը զիջեն գործընկերայիններին: Արժե պահպանել շրջապատում ընդունված կանոնները: Չի խանգարի արտաքինի նկատմամբ հավելյալ հոգատարությունը, լավ շարժուձևի, ճաշակի առկայությունը: Ցուլ Ցուլերին խորհուրդ է տրվում հանգստյան օրերն այնպես ծրագրել, որ ծանրաբեռնվածությունը շատ չլինի: Օգտակար կլինի բաշխել պարտականությունները: Արժե ավելի շատ ուշադրություն հատկացնել արտաքինին: Աստղերը հուշում են, որ այսօր գեղեցկության մասին հոգատարությունն անբաժան է առողջության մասին հոգատարությունից: Լավ ինքնազգացողության համար անհրաժեշտ է նաև հոգեկան անդորր, զգացմունքային հավասարակշռվածություն: Երկվորյակ Հանգստյան օրերի սկիզբը Երկվորյակների համար հաճելի կլինի: Իրավիճակը կնպաստի փակուղային մտորումների կամ քննարկումների շրջանից դուրս գալուն: Հնարավոր է ստեղծագործական կամ ֆիզիկական ակտիվություն: Լավատեսությունը և էներգիան կավելացնեն սպորտը, պարերը: Հարմար պայմաններ կձևավորվեն ամուսնական հարաբերությունների կարգավորման, սիրավեպի զարգացման համար: Հնարավոր են հետաքրքիր գաղափարներ գործնական ոլորտում: Խեցգետին Խեցգետիններին խորհուրդ է տրվում դադար վերցնել լարված ինտելեկտուալ աշխատանքի, ուսման մեջ: Որպեսզի օրը հաճելի անցնի, անպայման չէ փոխել գտնվելու վայրը, կարելի է գերազանց ժամանակ անցկացնել տանը: Հարմար պահ է հյուրեր ընդունելու, ռոմանտիկ ընթրիքի համար: Հաճույք կպատճառի ստեղծագործական զբաղմունքը: Լավ կլինի զբաղվել տարածքի և առանձին տարրերի դիզայնի ընտրությամբ, ինչը կարող է տանը հաճելի մթնոլորտ ապահովել: Առյուծ Այս օրն Առյուծներին դրական տրամադրություն և նախաձեռնության համար տարածություն կպարգևի, թույլ կտա առաջ շարժվել գլոբալ ծրագրի իրականացման մեջ: Գործնական, ռոմանտիկ կամ ստեղծագործական ոլորտում ցանկացած ակտիվություն կենթարկվի հիմնական նպատակին, որին այժմ համառությամբ ձգտում եք: Հաջող պահ է մշակութային և մարզական միջոցառումների մասնակցելու, զվարճանքի կենտրոններ այցելելու, ժամադրության, այցերի համար: Կույս Կույսերը կարող են մտորումներից, բանավեճերից, ինտելեկտուալ գործունեությունից անցնել ավելի նյութական նպատակների և օբյեկտների: Ակտիվ գնումները կարող են ոչ միայն օգուտ բերել, այլև լավ ժամանանցի միջոց դառնալ: Ընտրության և գնման գործընթացը կարող է զվարճանալու, ճաշակը զարգացնելու, հայացքները թարմացնելու, հաճելի մթնոլորտում հին ընկերներին հանդիպելու գերազանց եղանակ լինել: Լավ է ընտրել նվերներ, հագուստ և կոսմետիկա: Կշեռք Կշեռքները կարող են խաղադրույքը կատարել անձնական հմայքի վրա: Այսօր դուք գերազանց տեսք ունեք, ձեր բոլոր գործողությունները տեղին և արդյունավետ են: Գերազանց կնայվեք զուգընկերոջ կողքին: Հիանալի օր է կոսմետիկ գործընթացների, հագուստի և աքսեսուարների ընտրության համար, սակայն փորձարկումներում անհրաժեշտ է շրջահայացություն: Այսօր առավել խոցելի կլինի բանավոր խոսքը. կարող եք սխալ ձևակերպել ձեր միտքը կամ չբավարարող արձագանք ստանալ: Կարիճ Օրը հաճելի շատ բան է խոստանում Կարիճներին, որոնք կողմնորոշվում են խաղաղության, ներդաշնակության, արդարության, փոխադարձ շահի սկզբունքներով: Ներքին հավասարակշռությունը դեպի ձեզ կձգի մարդկանց, ում հետ ձեզ հեշտ և հարմարավետ է: Այսօր կարելի է կարգավորել հետաքրքրությունները, զբաղվել ընդհանուր գործով, ավելի շատ դիվանագիտություն մտցնել բարդ հարաբերություններում, հաջող լուծում գտնել խճճված խնդրին: Աղեղնավոր Աղեղնավորները կարող են օրը լրացնել հետաքրքիր գործերով, հաճելի տպավորություններով, ստեղծագործությամբ: Արժե հրաժարվել ինտենսիվ մտավոր ծանրաբեռնվածությունից, դադար վերցնել վեճում կամ մտովի երկխոսության մեջ: Հարմար պահ է հյուր գնալու, ընկերախմբում գտնվելու համար: Կարելի է զբաղվել սիրելի հոբբիով, հարթակ ձևավորել ապագա հաջողությունների համար, նոր կիրառում գտնել ձեր տաղանդներին և փորձին: Այծեղջյուր Ժամանակն է, որ Այծեղջյուրները նորից մտածեն նպատակին հասնելու միջոցների մասին: Չարժե հույսը դնել ագրեսիվ եղանակների վրա: Ավելի գործուն կարող են լինել դիվանագիտությունը, փոխադարձ համակրանքը: Հնարավոր է, որ ձեր խնդիրը կարելի է լուծել գործընկերոջ ճիշտ ընտրությամբ, համախատասխան միության կնքմամբ, հետաքրքրությունների հավասարակշռմամբ: Եթե ցանկանում եք դուր գալ կամ առաջընթաց գրանցել, կարևոր է շահեկան ներկայացնել ձեր արժանիքները: Ջրհոս Ջրհոսները կարող են ժամանակ չկորցնել և ակտիվացնել ջանքերը միանգամից մի քանի ուղղություններում: Հաջող օր է ռոմանտիկ և փոխշահավետ հարաբերությունների զարգացման, գործարքների կնքման, նպատակային ճանապարհորդությունների ավարտի, նախագծերի առաջխաղացման, հետաքրքրությունների միավորման, օրինական իրավունքների պաշտպանության համար: Չեն վնասի չափավոր ծանրաբեռնվածությունները: Ձկներ Ձկներին խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել գեղագիտության, օրինականության, հետաքրքրությունների հավասարակշռեցման վրա: Հնարավոր է, որ հենց այդ գործոններին նշանակություն չեք տալիս և դրանով բարդացնում եք անհրաժեշտ մարդկանց հետ փոխըմբռնման պահպանման առաջադրանքը: Կախված իրավիճակից՝ կարող է պետք գալ պայմանագիր կնքելու, ամուսնանալու, բաժանվելու, աշխատանքային վեճերը լուծելու ժամանակ իրավունքների և պարտականությունների իմացությունը: ...

    Կարդալ ավելին
  • Հույն և իսպանացի գիտնականները պարզել են, որ օրական 6-8 ժամ քունը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը և երկարաձգում է կյանքը։ Սակայն եթե մարդը քնում է օրական 6 ժամից քիչ կամ գիշերը հաճախ է արթնանում, ապա նրա մոտ մեծանում է առանց ախտանշանների աթերոսկլերոզի զարգացման հավանականությունը։ Այս մասին հաղորդում է EurekAlert-ը։ Այդ մասին են վկայում 11 ուսումնասիրությունները, երբ գիտնականները երկար ժամանակ հետևել են տարբեր ախտանշաններ ունեցող մարդկանց խմբերին։ Ուսումնասիրությունների արդյունքում գիտնականները եզրակացրել են, որ 9․3 տարվա ընթացքում գիշերները քիչ կամ վատ քնող անձնանց շրջանում սրտի իշեմիկ հիվանդության և կաթվածի հավանականությունը մեծացել է համապատասխանաբար 11 և 33 տոկոսով։ ...

    Կարդալ ավելին
  • FBH.am-ը ներկայացնում է, թե ինչ է սպասվում Ձեզ այսօր` ըստ հորոսկոպի նշանի: Խոյ Խոյերի վարքագիծն այսօր թելադրում են այլ մարդիկ, արտաքին հանգամանքները, ծառայողական պարտականությունները, առողջական վիճակը: Կարող եք հայտնվել օգտակար տեղեկատվությամբ հագեցած իրադրությունում կամ ինտրիգների, բամբասանքների տրամադրող իրավիճակում: Հնարավոր է ինտենսիվ շփում կամ նամակագրություն հիմնարկների, տեխնիկական աջակցման ծառայության ներկայացուցիչների, աշակերտների, ծառայակիցների հետ: Ցուլ Ցուլերը կարող են հաջողությամբ այս օրն օգտագործել աշխարհայացքի ընդլայնման, բանակցությունների համար: Կարելի է ամբողջությամբ խորասուզվել նամակագրության կամ ուսումնական գործընթացի մեջ: Շատ տպավորություններ են խոստանում զբոսանքները, հանդիպումները, հատկապես եթե ճանապարհորդում եք ծանոթ վայրերում կամ շփվում եք նրանց հետ, ում վաղուց չեք տեսել: Հարմար պահ է նախկին դասարանցիների, դպրոցի ուսուցիչների հետ հանդիպման համար: Երկվորյակ Երկվորյակների ուշադրությունն այսօր կենտրոնացած է մասնավոր կյանքի կամ խորությամբ հուզող հարցերի վրա: Հնարավոր են ինտենսիվ բանավեճեր տանը կամ մերձավոր շրջապատում: Հնարավոր է հատուկ հետաքրքրություն շոշափվող հարցերի իրավաբանական, փիլիսոփայական կամ հոգևոր ասպեկտների նկատմամբ: Հագեցած օր է սպասվում հետազոտություններով, ինքնակրթությամբ, ինտելեկտուալ կամ բժշկական բնույթի ծառայությունների մատուցմամբ զբաղված Երկվորյակներին: Խեցգետին Այսօր Խեցգետինները կդրսևորեն սովորելու ունակություն, հետաքրքրասիրություն, շփվողականություն: Օրը թույլ է տալիս փայլել կրթվածությամբ, համալրել գիտելիքների պաշարը, միանալ հավելյալ տեղեկատվական աղբյուրների, զարգացնել օգտակար կապերը և խոսքային հմտությունները: Օրը հարմար է ընթերցանության, ուսումնասիրությունների, գրադարան այցելելու, քննարկումների մասնակցելու համար: Հնարավոր են հանդիպումներ հին ծանոթների հետ: Առյուծ Առյուծներին խորհուրդ չի տրվում որևէ բան ձեռնարկել՝ նախապես չհավաքելով բոլոր հասանելի տվյալները: Եթե փաստերը, թվերն ու խորհուրդները հակասական են, կարող է ժամանակ պահանջվել, որպեսզի չհամակարգված դետալները միասնական պատկերում հավաքեք: Ավելի լավ է այսօրվա համար չկազմակերպել ռոմանտիկ միջոցառումներ, քանզի գործնական ըմբռնումները կարող են առաջին տեղում լինել: Վաղաժամ են նոր խոշոր գնումները: Կույս Կույսերը կարող են կիրառել իրենց մանկավարժական, հռետորական, գրական, հետազոտական տաղանդները: Շատերը կդրսևորեն պերճախոսություն և համոզելու ունակություն, հեշտությամբ կգրավեն ցանկացած լսարանի: Հնարավոր է հետաքրքրություն փիլիսոփայության, իրավունքի, էթիկայի նկատմամբ: Եթե ձգտում եք ճշմարտության, օբյեկտիվության, չարժե սահմանափակվել թեմայի սեփական տեսլականով, իսկ զրուցակցի հետ երկխոսությունը վերածել ձեր մենախոսությանը: Կշեռք Կշեռքներին աստղերը խորհուրդ չեն տալիս շտապել փաստաթղթերի ձևակերպման, ուսման, ուղևորությունների ծրագրի հաստատման հարցում: Մոտակա շաբաթներին ավելի արդիական կլինեն արդեն ծանոթ ուղղությունները, կապերը, աղբյուրները: Չարժե շտապեցնել իրադարձությունները և ձգտել լիակատար ճշգրտության: Անվստահությունն օգտակար կլինի, եթե դրդի հետաքրքրող թեմայի շուրջ հավելյալ որոնումների, օգնի խորացնել գիտելիքները: Ձեզ կարող են պետք գալ հին նշումները: Կարիճ Կարիճներին կարող են պետք գալ նախկինում հաստատած կապերը, ինչպես նաև նախկին հետաքրքրությունները, գիտելիքները: Հնարավոր է որոշեք վերադառնալ հին մտադրություններին, վերանայել ծրագրերը: Օրը հարմար է կոլեկտիվ քննարկումների, նախկին համախոհների հետ հանդիպման, համաժողովի կամ շփում ենթադրող այլ միջոցառման մասնակցելու համար: Օրակարգում կարող են նորից հայտնվել նախկինում հանրաճանաչ թեմաները: Աղեղնավոր Աղեղնավորներին խորհուրդ չի տրվում հետաձգել խորհրդակցություններին մասնակցությունը, խուսափել ղեկավարության հետ զրույցից, ատյաններ այցելելուց: Միևնույն ժամանակ, չարժե շտապել վերջնական եզրակացություններում և սպասել կատեգորիկ վճիռներ: Գաղափարների, որոշումների, փաստաթղթերի ձևակերպման համար կարող են օրեր, շաբաթներ պահանջվել: Հնարավոր է կրկնական խորհրդատվություն, հավելյալ հարցազրույց, գիտելիքների համալրում պետք գա: Այծեղջյուր Այծեղջյուրների համար օրը բարենպաստ է: Կստանաք հավելյալ տեղեկատվություն, որը կդրդի անհրաժեշտ եզրակացությունների և կօգնի դնել բոլոր շեշտերը: Կարելի է ևս մեկ անգամ օգտվել ազդեցիկ կապերից, հարուստ տեղեկատվական աղբյուրներից: Պետք կգա օտար լեզվի, արտասահմանյան իրողությունների իմացությունը: Հաջող օր է մանկավարժների, ուսանողների, լրագրողների, ճանապարհորդների, հետազոտողների համար: Չարժե հետաձգել հանդիպումները, բանակցությունները: Ջրհոս Այսօր շատ Ջրհոսների ղեկավարում է հետաքրքրասիրությունը: Ինտելեկտուալ հետաքրքրվածությունը կօգնի մոռանալ գործնական տհաճ պահերի մասին և օգուտ քաղել նույնիսկ այն իրադարձություններից, որոնք ի սկզբանե անհույս էին թվում: Օրը հարմար է այլընտրանքներ, բարդ հարցերին պատասխաններ որոնելու, կրթված մարդկանց հետ սերտ շփման համար, ովքեր ունակ են ձեզ ինչ-որ բան սովորեցնել: Դժվար պահին հաջող հուշում կտան նախկին մշակումները: Ձկներ Ձկներին խորհուրդ չի տրվում խուսափել երկխոսությունից. բացատրվելու, համաձայնության գալու, կոնֆլիկտը հարթելու հնարավորությունը կարող է վերջինը լինել: Եթե հետաքրքրված եք հանրության ուշադրությամբ, հաճախորդների շրջանակի ընդլայնմամբ, հավելյալ աջակցության ստացմամբ, չարժե արհամարհել հայտարարություն անելու, հանդիպում, համաժողով անցկացնելու հնարավորությունը: Ամուսիներին, ծնողներին և երեխաներին կարևոր է իրար լսել: ...

    Կարդալ ավելին
  • Ձկներ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ամաչկոտ են անծանոթների ներկայությամբ: Հաճախ են առեղծվածային թվում: Ձկները կարող են երեխայի նման միամիտ լինել, նրանք շարունակում են ամուր կառչած մնալ հույսերից ու երազանքներից: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները բավական նման են երեխաներին, ովքեր հավատում են երջանիկ ավարտով հեքիաթներին: Ձկները կարողանում են հմայել գեղեցիկ խոսքերով, բայց երբեմն, երբ վտանգ են զգում, կարող են ստել, մարդկանց մանիպուլյացիայի ենթարկել: Խեցգետին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ազնիվ են, անկեղծ այն մարդկանց հետ, ում վստահում են: Իդեալական ընկերներ են: Հնարավոր չէ օգտագործել Խեցգետիններին կամ անհարգալից վերաբերմունք դրսևորել նրանց նկատմամբ: Վիրավորված Խեցգետինները կարողանում են վրեժ լուծել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները զգացմունքային են, ինչը գրեթե միշտ օգնում է նրանց: Նրանք ընդամենը ցանկանում են սիրել ու սիրված լինել, աջակցել ու օգնել: Կարիճ: Կարիճներն իսկապես գրավիչ են: Նրանք հիմնականում չեն վստահում մարդկանց, սիրում են քչերին: Միշտ զգուշավոր են, քանի որ հասկանում են մարդկանց բնավորության մութ կողմերը: Նրանք մշտապես մի քայլ առաջ են ձեզնից և կստուգեն՝ նմա՞ն եք արդյոք մյուսներին, ում իրենք անարժան են համարում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հեշտությամբ կազատվեն ձեզնից: ...

    Կարդալ ավելին
  • FBH.am-ը ներկայացնում է, թե ինչ է սպասվում Ձեզ այսօր` ըստ հորոսկոպի նշանի: Խոյ Խոյերը ազատ կարող են նախաձեռնություն ցուցաբերել: Այս օրերին պարտադիր չէ ենթարկվել ստանդարտներին, կարելի է գործել յուօրինակ, միայն ձեզ հատուկ ոճով: Դա ձեզ վրա կգրավի նույնիսկ նրանց ուշադրությունը, ովքեր մինչև վերջերս ձեզ թերագնահատում էին: Հակառակ սեռի ներկայացուցիչների աչքերին բավականին գրավիչ կլինեք: Սիրելի անձնավորությունը ձեզ կհասկանա առանց ավելորդ խոսքերի, ի հայտ եկող զգացմունքները կլինեն անկեղծ և փոխադարձ: Ցուլ Ցուլերը ճիշտ կանեն հրաժարվել ձանձրալի պրակտիցիզմից: Այսօր կարելի է զբաղվել անսովոր առաջադրանքներով, որոնց լուծման համար անհրաժեշտ է համարձակություն, արագություն, հնարամտություն: Հարմար օր է ինտերիերի թարմացման, բիզնեսի կամ կենցաղային պայմանների արդիականացման համար: Ոչ ստանդարտ մտահղացումներում ձեզ սիրով կաջակցեն ընկերները և մտերիմները: Մի՛ վախեցեք ինքնաբուխ անսովոր փորձարկումից: Երկվորյակ Երկվորյակները կցանկանան օրն ակտիվ ռեժիմով անցկացնել: Կախված իրավիճակից՝ դա կարող է լինել ֆիզիկական ակտիվություն կամ ինտելեկտուալ վերելք: Լավ տրամադրությունը կավելացնի ձեր էներգիան, կօգնի չմտածել տհաճ բաների մասին: Հիանալի օր է ստեղծագործական աշխատանքի համար՝ հատկապես, եթե անհրաժեշտ է ավարտին հասցնել արդեն պատրաստի գաղափարը: Նախընտրելի է գործել ոչ թե միայնակ, այլ զույգով, թիմով: Խեցգետին Խեցգետինների մոտ այս օրն ավելացնում է նպատակասլացությունը, ինչպես նաև պարգևում է արագ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ էներգիա: Այսօր շատ կարևոր կլինի ճիշտ պահը բռնելու ունակությունը: Չարժե ավելորդ մտածել գլոբալ հարցերի մասին: Հնարավոր են չծրագրված հաջող գնումներ: Ակտիվ գործողությունները կարող են հավելյալ եկամուտ ապահովել: Ղեկավարությունը կգնահատի ձեր օպերատիվությունը: Առյուծ Առյուծների համար օրը կարող է ոչ միայն հաջող, այլև նշանակալի լինել: Եթե հաղթանակին մեկ քայլ է մնացել, այն արժե անել հենց այսօր: Գերազանց օր է նախաձեռնությունների համար: Էներգիան կարելի է ներդնել անձնական մտադրությունների իրականացման գործում: Ողջունվում է գործողությունների անսովոր ոճը: Լավատեսության հավելյալ աղբյուր կդառնա ընկերների օգնությունը: Սիրելի անձնավորությունն ամբողջությամբ ձեր կողմից կլինի: Կույս Կույսերն այսօր ներգրավված կլինեն ընկերների գործերում կամ զբաղված կլինեն ոչ ստանդարտ ստեղծագործական նախագծերով: Բացառված չէ, որ օրվա գլխավոր թեման լինի անձնական կյանքը: Ցանկացած դեպքում օգտակար կլինի ընկերասիրություն և անկեղծություն դրսևորել: Գործնական հարցերում չարժե թաքցնել ձեր իրական հետաքրքրությունները, իսկ սիրո մեջ՝ ձեր իսկական զգացմունքները: Ամաչկոտությունը և խորհրդավորությունը կգործեն ձեր դեմ: Կշեռք Կշեռքներին օրը լիքը լավ բաներ է խոստանում: Գերազանց կընթանա գործընկերային բիզնեսը, ստեղծագործական համագործակցությունը, կուրախացնեն սիրային կյանքի իրադարձությունները: Կարող եք անսպասելի նվեր ստանալ: Հաջող օր է ինքնագովազդի, համատեղ խաղերի և զվարճանքների, ժամադրության կամ նշանադրության համար: Ցանկալի է ոչ միայն վայելել պահի առավելությունները, այլև ինչ-որ բան նախաձեռնել ապագայի համար: Կարիճ Կարիճներին հագեցած օր է սպասվում: Լավ կլինի յուրացնել նոր տեխնոլոգիաներ, արդիականացնել աշխատասենյակը, հղկել ստեղծագործական կամ տեխնիկական վարպետությունը, պատրաստվել տոնի: Մարզիկների մոտ հաջող կանցնեն պարապմունքները: Հնարավոր է անհապաղ գործ, որը կփոխի օրվա ծրագրերը: Աճում են գործատուի ուշադրությունը ձեզ վրա հրավիրելու, գործընկերների հետ ընկերությունն ամրապնդելու հնարավորությունները: Աղեղնավոր Աղեղնավորների իմիջի օգտին այսօր աշխատում են նախկին ձեռքբերումները: Կարող են վերակենդանանալ երբեմնի զգացմունքները: Գործնական հարցերում պետք կգա հին ընկերների օգնությունը: Հաջողություն է խոստանում արտասահմանցիների հետ փոխգործակցությունը, լավ շփում կապահովեն ընդհանուր հետաքրքրությունները: Հիանալի օր է մարզիկների և մարզիչների, մենեջերների, ճանապարհորդների համար: Այծեղջյուր Այծեղջյուրները ստիպված կլինեն ժամանակ հատկացնել ընտանիքին, կենցաղին, բնակարանային խնդիրներին, ինչպես նաև ստեղծագործության, անձնական կյանքի և բիզնեսի նրբություններին: Որքան յուրօրինակ լինի ձեր առաջադրանքը, այնքան ավելի շատ էներգիա կունենաք այն արագ լուծելու համար: Այսօր ամենահանգիստ օրը չէ: Ձեզ կարող է ինչ-որ բան գրգռել մտերիմների պահվածքում: Այսօր խորհուրդ չի տրվում զբաղվել երկար, աշխատատար առօրյա գործերով: Ջրհոս Լավ օր է ռոմանտիկ շփման համար, եթե զգացմունքները փոխադարձ են: Ջրհոսներին հաջողություն է խոստանում աշխատանքային, ստեղծագործական, մարզական համագործակցությունը: Ավելորդ չի լինի ընկերական հարաբերություններ պահպանել հարևանների, ուղեկիցների հետ: Հնարավոր է յուրօրինակ հայտնագործում, դեպքերի անսպասելի հաջող ընթացք: Հաճելի տպավորություններ կթողնեն կարճ հանդիպումները և ուղևորությունները: Ձկներ Ձկների մոտ հնարավոր են չծրագրված ծախսեր: Այսօր լավ կլինի ձեռք բերել նոր իրեր, հանգստի և առողջության վերականգնման համար մթերք, աշխատանքային գործիքներ: Հավելյալ ծախսեր կարող են պահանջել երեխաների կարիքները, տոնը կամ նվերը: Ազդեցիկ դեմքի հետ կարևոր հանդիպումն ավելի լավ է հետաձգել: Նրբությունների դետալային քննարկումը կարող է երկրորդ պլան մղվել անհապաղ գործի պատճառով: Կարող է նորից բացվել հավելյալ եկամտի աղբյուրը: ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն