Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • FBH.am-ը Ձեզ է ներկայացնում հետաքրքիր հոգեբանական թեստ, որի միջոցով կարող եք պարզել` ունեք արդյոք հումորի զգացում: Ստորև տրված է 15 հարց, պատասխանեք հարցերին, գումարեք միավորները և պարզեք, արդյոք օժտված եք հումորի զգացումով:   1.Ի՞նչ երաժշտություն ես ընտրում բջջային հեռախոսազանգիդ համար. ա) հիթային-1  միավոր բ) մանկական-3  միավոր գ) դասական-2 միավոր 2.Ապրիլի 1-ին խաբո՞ւմ ես ինչ-որ մեկին. ա) այո, «ծուղակներ» եմ սարքում միանգամից մի քանի հոգու համար-3միավոր բ) ճիշտ է, անձամբ ես կատակներ չեմ անում, բայց մասնակցում եմ ուրիշի կազմակերպածներին-2միավոր գ) ոչ, կարծում եմ` դա շատ վիրավորական է-1միավոր 3.Իսկ քեզ կարողանո՞ւմ են խաբել. ա) բարեբախտաբար, ոչ-1միավոր բ) այո, ու միշտ հիմար վիճակում եմ հայտնվում-2միավոր գ) այն էլ ոնց. մերոնց էլ դա է հարկավոր:-3միավոր 4.Հեռուստացույցով միայնակ  զվարճալի ֆիլմ դիտելիս բարձրաձայն  ծիծաղո՞ւմ ես. ա) այո, հաճախ-3միավոր բ) ոչ, միայն ժպտում եմ-2միավոր գ) չգիտեմ, ուշադրություն չեմ դարձրել-1միավոր 5.Սասունցի Դավիթը ձիով գնալիս ավազակների սուլոց է լսում: Գնում է սուլոցիուղղությամբ ու տեսնում թութակ-ավազակին` բարձր կաղնու վրա:Դավիթը հարցնում է.«Սրիկա, ի՞նչ ես աջ ու ձախ սուլում»: Ի՞նչ կպատասխանի թութակ-ավազակը. ա) «Ինչո՞ւ եմ սրիկա, ես` իմ կաղնին, ինչ կուզեմ, կանեմ»-2միավոր բ) «Ես քեզ մարտի եմ հրավիրում, ով հաղթի` կաղնին նրանն է»-1միավոր գ) «Դավիթ, սիրելիս, իջեցրու ինձ ծառից»-3միավոր 6.Նկատելով, որ  քեզ խաբում են, ինչպե՞ս կվարվես. ա) կհարցնեմ` ինչո՞ւ ես խաբում-2միավոր բ) ոչինչ էլ չեմ ասի, բայց ինձ տհաճ կլինի-1միավոր գ) կախված է նրանից` ով և ինչպես է խաբում: Կարող եմ ձևացնել` ոչինչ չեմ նկատում և արհամարհել-3միավոր 7.Սարսափ ֆիլմ դիտելիս,երբ շատ ես վախենում,անջատում ես ձայնը ա) չգիտեմ, չեմ փորձել-1միավոր բ) այո, և շատ ծիծաղելի է-3միավոր գ) ոչ, սովորական վախ է, էլի-2միավոր 8. Քեզ նյարդայնացնո՞ւմ  է  ուրիշների ծիծաղը. ա) այո, մանավանդ եթե վատ տրամադրություն ունեմ, իսկ նրանք քրքջում են-2միավոր բ) այո, որովհետև ինձ թվում է` նրանք ինձ վրա են ծիծաղում-1միավոր գ) ոչ, թեև երբեմն նյարդայնացնում է, եթե ինձ դուր չի գալիս` ինչի վրա են ծիծաղում-3միավոր 9. Հաճա՞խ ես ծիծաղում ուրիշների կատակների վրա. ա) միշտ-3միավոր բ) եթե ծիծաղելի է, այո-2միավոր գ) ոչ հաճախ-1միավոր 10. Սիրո՞ւմ ես սրամտությամբ մրցել ուրիշների հետ. ա) պաշտում եմ-3միավոր բ) ոչ, վախենում եմ ընթացքում լաց լինեմ-1միավոր գ) դժբախտաբար, այնքան էլ հնարամիտ չեմ: Հետո են գլխումս հաջողված կատակներ ծնվում, բայց` ուշացումով-2միավոր 11. Ի՞նչ ոճի հագուստ ես նախընտրում. ա) բոլոր նորաձև ոճերը-1միավոր բ) հարմար ջինսեր, բլուզներ, շապիկներ-2միավոր գ) որևէ յուրօրինակ բան. ինձ համար նորաձև է այն, ինչ ես եմ հագնում-3միավոր  12.Փողոցում մի երիտասարդի հետ ես ծանոթացել:Նա փորձում է ժամադրվել քեզ հետ, իսկ դու մերժում ես: Նրա ո՞ր պատասխանը քեզ ավելի շատ դուր կգա. ա) «Դե ինչ, հաճելի էր ծանոթանալ»-3միավոր բ) «Դե լավ, մի ուրիշ անգամ»-2միավոր գ) «Իսկ ինչո՞ւ»-1միավոր 13. Մի երիտասարդ ընկերների հետ պատուհանիդ տակ սերենադի նման ինչ-որ բան է նվագում: Ի՞նչ կմտածես. ա) հավանաբար, ընկերների հետ հիմարություններ է անում-2միավոր բ) ուզում է ինձ զվարճացնել-1միավոր գ) ի՜նչ զվարճալի է նա-3միավոր 14. Սիրո՞ւմ ես լինել ուշադրության կենտրոնում. ա) իհարկե-3միավոր բ) երբեմն-2միավոր գ) ոչ, ոչ այնքան-1միավոր 15. Եթե որևէ տափակ խաղ ես խաղում, ինչպե՞ս կվերաբերվես պարտությանդ. ա) ընդհանրապես չեմ սիրում հիմար խաղեր-1միավոր բ) սարսափելի. տրամադրությունս կփչանա-2միավոր գ) սարսափելի ոչինչ չկա. ի վերջո, ում բախտը չի բերում թղթախաղում, բերում է սիրո մեջ-3միավոր Արդյունքների ամփոփում         30-45 միավոր : Ուրախությունը մեջդ պարզապես փոթորկվում է: Նույնիսկ ափերից դուրս է գալիս: Քեզ համար ցանկացած իրադարձություն մի լավ ծիծաղելու առիթ է: Իսկ, ահա, մի անգլիացի գրել է, որ ինչի վրա ասես, բայց ոչ թե երբ ասես` կարելի է ծիծաղել: Մի քիչ զուսպ եղիր, թե չէ` հումորդ կընկալվի ոչ այնպես, ինչպես դու կուզենայիր: Եվ հաճախ ծիծաղիր հենց քեզ, այլ ոչ թե շրջապատիդ վրա: 20-29 միավոր: Նույնիսկ բարձր տրամադրության ժամանակ սառը գլխով ես դատում: Լրջությունն ու սթափ մտածելակերպը օգտակար հատկանիշներ են, սակայն… Որոշ խիստ մարդկանց մի խորհուրդ կարելի է տալ. շրջապատին մի նայեք «գազանային» խստությամբ: «Ամենամեծ հիմարություններն արվում են դեմքի հենց այդ արտահայտությամբ»,-ասել է անկրկնելի Մյունհաուզենը: Կատակելով ավելի հեշտ է անդուր իրավիճակից դուրս գալ, բացի այդ, կյանքում ամեն ինչ արժանի չէ խիստ դատապարտման ու խորը ապրումների: Սովորիր նկատել ծիծաղելին և սկսիր քեզանից: 15-19 միավոր:  Մի զարմացիր, եթե քեզանից երբեմն փախչում են. չափազանց մռայլ ես նայում իրերին ու երևույթներին, ինչից ծանր է թե´ քեզ, թե´ շրջապատի համար: Սակայն դա հնարավոր է փոխել: Ժպտալիս դեմքի մկանները առաձնահատուկ խթան են տալիս, որոնք դրական են ազդում նյարդային համակարգի վրա և թուլացնում լարվածությունը: Երբ քեզ վատ ես զգում, բարձրացրու գլուխդ և ժպտա. մեխանիզմը կաշխատի: Հոգուդ խորքում թեթևություն և հրճվանք կզգաս: Արա դա հայելու առաջ, փողոցում, աշխատանքի կամ դասերի ընդմիջմանը, կնկատես` ինչպես է կյանքդ փոխվում: Հաջողություն ենք մաղթում: ...

    Կարդալ ավելին
  • Խոյ Զգույշ եղեք, հիմա ամեն ինչ այնպես չի ընթանում, ինչպես կուզեիք, բայց շատ շուտով իրավիճակը կփոխվի դեպի լավը, պետք է միայն սպասել: Ցանկալի չէ ղեկավարության հետ քննարկել կարևոր հարցեր, հայացքների անհամապատասխանությունը կարող է լուրջ կոնֆլիկտի պատճառ դառնալ: Կարևոր գնումներ մի արեք, իսկ ավելի լավ է ընդհանրապես խանութներ մի գնացեք, անիմաստ գնումներ անելու ռիսկը մեծ է: Գործնական ակտիվությունը նվազել է, այս նշանի շատ ներկայացուցիչներ ընդհանրապես նախընտրում են ոչինչ չանել, չնայած գիտեն` դա կարող է տհաճությունների պատճառ դառնալ: Ցուլ Չնայած բացասական միտումների ազդեցությունն իրենն անում է, մի կորցրեք լավատեսությունը, փոքր անհաջողությունների վրա ուշադրություն մի դարձրեք և շարունակեք շարժվել դեպի ձեր նպատակը, նույնիսկ եթե շրջապատողներին այն անիրական է թվում: Հարմար օր է նոր գործ ձեռնարկելու և ձեր ուժերը փորձելու այն ոլորտում, որը վաղուց գրավում է ձեզ: Վատ օր չէ նաև ուղևորությունների համար, կարելի է մեծ ճամփորդություններ ձեռնարկել և գնել դրա համար անհրաժեշտ ամեն ինչ: Շատ ցուլերի կհաջողվի դրական փոփոխություններ արձանագրել անձնական կյանքում` ժամանակին նախաձեռնողականություն ցուցաբերելու և հանգամանքների բարենպաստ դասավորությունից օգտվելու շնորհիվ:   Երկվորյակներ Հարմար օր է հետաքրքիր և կարևոր գործ, մասշտաբային նախագիծ սկսելու համար, որի վրա դուք երկար կաշխատեք: Կհաջողվի հուսալի համախոհներ գտնել և վերականգնել հարաբերությունը հին գործընկերների հետ: Շատ երկվորյակների համար օրը կնշանավորվի ազդեցիկ անձնավորության հետ ծանոթությամբ, ում հովանավորչությունը օգտակար կլինի: Անձնական հարաբերությունների տեսանկյունից բարենպաստ օր է: Երկվորյակները կես խոսքից հասկանում են մտերիմներին, լեզու են գտնում նրանց հետ, ովքեր իրենց համար թանկ են: Երեկոյան ձեզ կհաջողվի հաճելի անակնկալ պատրաստել սիրելիի համար:   Խեցգետին Մի հրաժարվեք ձեր առջև դրված նպատակներից, մի շեղվեք ընտրած ուղուց, ինչ էլ որ ասեն շրջապատի մարդիկ. ձեզ մոտ ամեն ինչ կստացվի, եթե գործեք հետևողական և համառ: Հնարավոր են մանր անախորժություններ աշխատավայրում, տարակարծություններ գործընկերների և ղեկավարության հետ, բայց արագ և առանց ավելորդ ջանքերի կհաջողվի վերականգնել խաղաղությունը:  Հարմար օր է ուղևորությունների, ինչպես նաև դրանց հետ կապված փաստաթղթերի ձևակերպման համար: Դուք հեշտ եք ծանոթություններ հաստատում, բայց չեք շտապում մերձենալ այն մարդկանց հետ, ովքեր ձեզ դուր են եկել` ցանկանալով նախապես լավ ուսումնասիրել նրանց` հիասթափություններից խուսափելու համար: Առյուծ Չայած որ օրն անհաջող է, վհատվել պետք չէ, հաջորդը բոլոր առումներով ավելի լավը կլինի: Ձեզնից այսօր շատ բան չի պահանջվում. լինել համբերատար և նրբանկատ, չտրվել սադրանքներին, հետևել բարեկրթության կանոններին և ավանդույթներին: Բացի դրանից` աշխատեք պահպանել ձեր հեղինակությունը և բանբասանքների առիթ չտալ: Հնարավոր են տարաձայնություններ տանը և աշխատավայրում, բայց կխուսափեք կոնֆլիկտից ձեր հումորի զգացումի և ինքնահեգնանքի շնորհիվ: Կենսական ներուժը բարձր է, վատ ինքնազգացողությունը` քիչ հավանական: Կույս Ժամանակն է շրջապատի հետ հարաբերություններում փոփոխություններ մտցնել, օրինակ, նվազագույնի հասցնել այն մարդկանց հետ շփումը, ովքեր փչացնում են ձեր տրամադրությունը, քննադատում և հիշեցնում ձեր թերությունների մասին: Վատ չէր լինի նաև ղեկավարության հետ քննարկել այն հարցերը, որոնք անհանգստացրել են ձեզ վերջին շրջանում. նույնիսկ եթե պատասխանը ձեր սրտով չլինի, դու տեղեկացված կլինեք` ճիշտ որոշում կայացնելու համար: Ազատ ժամանակը ճիշտ կլինի անցկացնել տանը, շփվել մտերիմների հետ, ցանկալի է հրաժարվել աշխարհիկ միջոցառումներին մասնակցելուց, իսկ նոր ծանոթների հետ խորհուրդ է տրվում զգույշ լինել: Կշեռք Օրը վատ չի դասավորվում: Միգուցե դուք չգրանցեք բոլոր մասնագիտական հաղթանակները, որոնց հույսն ունեիք, բայց կհասնեք որոշակի հաջողությունների և կկարողանաք հպարտանալ դրանցով: Օրը լավ կանցնի մտավոր աշխատանքի և ապագայի հետ կապված պլաններ կազմելու համար, կարելի է լուծել ֆինանսական և սեփականության հետ կապված հարցեր: Նոր ծանոթությունները բարենպաստ գործնական համագործակցության և նոր սիրավեպի սկիզբ կդնեն: Ստեղծագործական ներուժը բարձր է, ձեր գաղափարները լավն են, որոշումները` յուրօրինակ և հաջող: Եթե այսօր կցանկանաք որևէ շրջադարձային փոփոխություն անել անձնական կյանքում, մի կասկածեք, ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Կարիճ Օրվա սկզբում պետք է շատ զգույշ լինել, ոչ բարենպաստ միտումների ազդեցությունն ուժեղ կլինի, իսկ սխալների հավանականությունը` բարձր: Բայց աստիճանաբար իրադրությունը կլավանա, երեկոն կլինի ավելի հաճելի և հետաքրքիր: Կմեծանա ստեղծագործական պոտենցիալը, լավ է զարկ  տալ երևակայությանը,  իսկ ազատ ժամանակը ծախսել սիրելի զգաղմունքների համար: Մեծ է նոր ռոմանտիկ հարաբերություններ սկսելու գայթակղությունը, ի դեպ, դուք այդքան էլ չեք զննում կոնկրետ թեկնածուին, այլ վստահում եք ձեր ինտուիցիային, որն էլ կարող է խաբել ձեզ: Մի շտապեք: Աղեղնավոր Ժամանակը զուր մի վատնեք: Օրը բարենպաստ է և դրանից պետք է օգտվել առաջին հերթին դրված մասնագիտական նպատակներին հասնելու համար: Ձեզ մոտ հիմա ամեն ինչ շատ ավելի լավ է ստացվում, քան նախկինում, շրջապատը կզարմանա ձեր հաջողությամբ: Եվ թող ձեզ չանհանգստացնի, որ մեկը ձեզ թաքուն նախանձում է, միևնույն է, նա ձեզ վնաս տալ չի կարող: Օրը բարենպաստ է խելացի և հետաքրքիր մարդկանց հետ շփումների համար: Եթե այդպիսիք ձեր ծանոթների մեջ չկան, մի հուսահատվեք, համապատասխան ծանոթություններ հաստատելու շանսերը մեծ են: Այծեղջյուր Ամեն ինչ այնքան էլ վատ չէ, միակ վհատեցնող փաստն այն է, որ իրադարձություններն այնքան էլ արագ չեն ծավալվում, որքան կուզեիք: Հաղթանակները հեշտ չեն տրվում: Պատրաստ եղեք ջանք թափելու և քրտնաջան աշխատելու. հիշեք` պարգևը ձեզ չի հիասթափեցնի: Պետական կազմակերպությունների ներկայացուցիչների և չինովնիկների հետ շփման համար բարենպաստ օր է: Կարելի է քննարկել աշխատավայրում ձեր առաջխաղացման և աշխատավարձի բարձրացման հետ կապված հարցեր: Օրը չեզոք է անձնական հարաբերությունների տեսանկյունից, եթե ցանկանում եք իրավիճակը դեպի լավը փոխել, ցուցաբերեք նախաձեռնողականություն: Ջրհոս Շատ հաջող օր է, ամեն ինչ ձեզ հեշտ է տրվում: Կարելի է խախտել ավանդույթները, վարվել ուզածի պես, նույնիսկ եթե շրջապատը հավանություն չտա: Ընկերներն ու համախոհները կօգնեն ձեզ, բայց առանց նրանց օգնության էլ դուք կկարողանաք հասնել ձեր ուզածին, այնպես որ որոշեք` ինչն է ձեզ համար ավելի կարևոր` համախոհների մասնակցությո՞ւնը, թե՞ գործողությունների ազատությունը: Մասնագիտական հեռանկարներ են բացվում, հնարավոր է կարիերայի աճ: Շատ ջրհոսների հաջողվում է լավ վաստակել կամ էլ գտնել եկամտի նոր աղբյուրներ: Ձկներ Օրը բարենպաստ կլինի մասնագիտական նպատակներին հասնելու և ստեղծագործական էքսպերիմենտների տեսանկյունից: Ձեր որոշումները ստանդարտ չեն, արարքներն օրիգինալ են, և զարմանալի չէ, որ դուք կգրավեք շրջապատի ուշադրությունը: Հարմար օր է նոր գործի և աշխատավայրի փոփոխության համար: Ֆիզիկական վարժությունները և սպորտով զբաղվելը կբարձրացնի ձեր տրամադրությունը: Ընկերների հետ հանդիպումները և ռոմանտիկ ժամադրությունները հաճելի տպավորություն կթողնեն: Կարելի է գնումներ կատարել և թարմացնել պահարանը: ...

    Կարդալ ավելին
  • Խոյ Այսօր չարժե որևէ կարևոր բան ձեռնարկել: Ավելի լավ է բավարարվել սովորական, ընթացիկ գործերով: Օրը չի համապատասխանում  գնումներա նելու և գործարքներ կնքելու համար: Ընդհանրապե` մեծ է ֆինանսական կորուստների և չնախատեսված ծախսերի հավանականությունը: Կարող են խնդիրներ ծագել ղեկավարության հետ հարաբերություններում, անսպասելիորեն կարող է պարզվել, որ ազդեցիկ մարդիկ ձեզանից դժգոհ են: Ինչով էլ դուք այսօր զբաղվելիս լինեք` հիշեք, որ շատ կարևոր է մանրունքների վրա ուշադրություն դարձնելըև ճշգրտությունը: Եթե դուք շեղվեք, ապա ամեն ինչ ձեր ցանկացածի հակառակով կընթանա: Ցուլ Չնայած օրն ընդհանուր առմամբ վատ ընթացք չունի, միևնույն է, դուք դրանից դժհոգ եք մնում: Էմոցիոնալ ֆոնն անբերանպաստ է, և դուք գրեթե մշտապես վատ տրամադրության մեջ եք, անվերջ նյարդայնանումե ք ամեն մի մանրուքից  և ինքներդ ձեզ համար բարդություններ ստեղծում: Չի հաջողվում պայմանավորվել համատեղ գործունեության շուրջ, նշանի որոշ ներկայացուցիչներ անգամ հասցնում են վիճել իրենց վաղեմի դաշնակիցների և գործընկերների հետ: Հարկ է, որ փողերի հետ որքան հնարավոր է զգույշ վարվեք, խուսափեք ամեն տեսակի ռիսկային ձեռնարկումներից: Որքան ավելի խնայողական լինեք այսօր` այնքան ավելի լավ: Երկվորյակներ Չարժե առավոտից ձեռնամուխ լինել բարդ ու պատախասնատու գործերի` դրանց համար առավել համար ժամանակահատվածը երեկոն է: Այդ իսկ պատճառով էլ օրն արժե սկսել որևէ պարզ ու կարճատև գործից և միայն որոշ ժամանակ անց փոխանցվել ավելի բարդ ու կարևոր գործերի: Որքան ավելի մոտ է երեկոն, այնքան ավելի հեշտությամբ եք դուք կարողանում լեզու գտնել մարդկանց հետ, այնքան ավելի շատ հետաքրքիր գաղափարներ են ծնվում ձեր գլխում: Հնարավորություն է ստեղծվում քանեդլ բարդ ու խճճված անձնական հաարաբերությունների կծիկը, դնել ակցենտներն այնպես, որ դրանցից գոն մնան բոլորը: Խեցգետին Բարենպաստ օր է: Գերիշխում է դրական միտումների ազդեցությունը, դուք շանս ունեք հաջողության հասնելու բոլոր ձեռնարկած գործերում, դրա համար պետք է միայն մի փոքր համառություն դրսևորեք: Օրը հարմար է ազդեցիկ մարդկանց հետ գործնական բանակցությունների համար` քննարկելով համագործակցության բոլոր պայմանները, դուք կարող եք վերջնական որոշում ընդունել, որն իր վերջո առավել ընդունելին կլինի ձեր հետագա գործունեության համար: Այսօր բավական օգտակար կլինի սպորտով զբաղվելը, ըդ որում` շատ կարևոր կլինի ձեր ուժերը մի ինչ-որ նոր մարզաձևում փորձելը: Արդյունավետ կանցնեն վերականգնողական և կոսմետիկ արարողությունները: Առյուծ Մի շտապեք ընդունել որոշումներ, որոնք կապված են բիզնեսի և պրոֆեսիոնալ գործունեության հետ` այսօր ձեզ համար բավական հեշտ է սխալներ թույլ տալը, ինչն էլ կարող է իր հետևից լուրջ կորուստների հանգեցնել: Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչների հնարավոր կլինի կողմնորոշվել ապագայի պլանների հարցում, ինչը շատ է զարմացնում շրջապատի մարդկանց , քանի որ վերջիներս սովոր են, դիմացինին տեսնել  կողմնորոշված և միշտ տեղյակ, թե ինչ է պետք է անել: Այսօր ձեզ համար սովորականից ավելի դժվար է լեզու գտնել մտերիմ մարդկանց հետ, դուք ավելի հակված եք սադրանքներ հրահրելու, ձեզ թույլ եք տալիս կտրուկ և վիրավորական արտահայտություններ Կույս Այսօր որքան ավելի շուտ ձեռնամուխ լինեք գործերի, այնքան ավելի մեծ հաջողությունների կհասնեք: յուրաքանչյուր ժամի հետ բացասական միտումների ազդեցությունը ուժեղանում է, և երեկոյան կարող են դրանք կուտակվելով լուրջ խնդիրներ առաջացնել ձեզ համար: Այնպես որ ձեր պլանների իրականացումը մի հետաձգեք: Դրանից բացի` պատպաստ եղեք բոլոր ձեր հարցերը ինքնուրույն  լուծելուն: Անձնական կյանքում հանավական են դժվարությունները, փոխադարձ չհասկացվածությունը, դրանց պատճառով դուք այսօր չե կենտրոնանում աշխատանքի վրա: Ֆինանսական պատկերը անբարենպաստ է` խորուրդ է տրվում կրճատել ծախսերը: Կշեռք Բարենպաստ օր է պրոֆեսիոնալ առումով, հնարավոր են լուրջ հաջողություններ գրեթե ամեն տեսալի գործերում նաև այնպիսիներում, որոնք առաջին հայացքից բավական բարդ ու անլուծելի են թվում: Այսօր կարելի է գործարքներ կքնել, ստորագրել համաձայնագրեր` երկարատև համագործակցության վերաբերյալ: Օրը հարմար է ինչպես գործնական, այնպես էլ անձնական հարաբերությունների կարգավորման համար: Հնարավոր կլինի մոռանալ փոխադարձ վիրավորանքներն ու վեճերը և նորովի ամեն կառուցել փոխադարձ հարգանքի, զգացմունքների և վստահության վրա: Կարիճ Այսօր մի շտապեք կարևոր ու բախտորոշ որոշումներ կայացնել` սա ձեզ համար այն օրերից է, երբ դուք դժվարությամբ եք կարոանում գնահատել իրավիճակն ու մարդկանց գործողությունները, այդ իսկ պատճառով էլ սխալի հավանականությունը շատ մեծ է: Շրջապատի մարդիկ սիրով են խորհուրդներ տալիս, և անգամ դա ձեզ այսօր չի փրկում, քանի որ միևնույնն է` այդ պահին անում եք այն, ինչը դուք գտնում եք նպատակահարմար, իսկ որոշ ժամանակ անց պարզվում է, որ դուք չեք կողմնորոշվել: Օրը առավել հարմար է պասիվ հանգստի, չհոգնեցուցիչ տնային գործերի, հաճելի ու հետաքրքիր մարդկանց հետ շփվելու համար: Աղեղնավոր Բարենպաստ օր է գործնական բանակցություններ վարելու, կարևոր հարցեր քննարկելու համար: Դուք հեշտությամբ եք գտնում համախոհների, և դա զարմանալի չէ` ձեր տեսակետը ճշմարիտ է, փաստարկները` համոզիչ, իսկ անձնական հմայքն էլ գործում է անվրեպ: Իրականացնելով գաղափարները, որոնք այսօր ծագում են ձեր գլխում, դուք կկարողանաք զգալի եկամուտներ ձեռք բերել: Անձնական հարաբերությունների ոլորտում նույնպես գերշիխում է դրական միտումների ազդեցությունը: Կարելի է և անհրաժեշտ է նախաձեռնություն ցուցաբերել` համոզված եղեք, որ աջակցությոն կստանաք: Այծեղջյուր Չեզոք օր է, րըո լիովին հարմար է նախկինում ծրծագրած պլաններն իրականացնելու, սկսած և կիսատ թողած գործերն ավարտին հասցնելու համար: Դուք հեշտությամբ եք կարողանում գլխավորը զատել երկրորդականից, չեք շեղվում մանրուքների պատճառով, սակայն միշտ չէ, որ դրսևորումեք նախաձեռնողականություն և ստեղծագործ մոտեցում, որոնք այսօր այդքան անհրաժեշտ են լիակատար հաջողություն հասնելու համար: Այսօր դուք ամենայն հավանականությամբ դեմ չեք լինի ծուլանալուն, տոնականորեն ժամանակն անցկացնելոն: Սկզբունքորեն դուք կարող եք դա ձեզ թույլ տալ` կենսական ներուժը բարձր է: Ջրհոս Բարենպաստ օր է , որը ձեզ խոստանում է հատուկ հաջողություններ ձեր պատվախնդիր պլաններն իրականացնելիս: Դուք շանս ունեք բարձրանալ կարիերայի աստիճաններով, համոզել ձեր ղեկավարությանն այն բանում, որ դուք արժանի եք ավելի բարձր պաշտոնների: Չի բացառված, որ նաև հաջողություններ ունենաք նոր աշխատատեղ փնտրելիս, որը կարող եք տնել և շատ շուտով հասկանաք, որդա հենց այն էր, ինչը դուք վաղուց երազում էիք: Օրը միանգամայն հարմար է աշխարհիկ միջոցառումների այցելելու համար, նաև հաջող կանցնեն հրապարակային ելույթները: Նշանի բազմաթիվ ներկայացուցիչների կհաջողվի հետաքրքիր ծանոթություններ հաստատել: Ձկներ Թող մանրուքները ձեզ չանհանգստացնեն` օրն ընդհանուր առմամբ բարենպաստ է, և եթե անգամ ինչ-որ բան այնպես չի ընթանում, պետք չէ դրանից մտահոգությունների մեջ ընկնել: Չի բացառված որ այսօր մտածեք կյանքում էական փոփոխությունների մասին, օրինակ` սկսեք փնտրել նոր աշխատանք, կամ էլ` պլաններ մշակեք անձնական նորությունների ունենալու ուղղությամբ: Հնարավոր են խնդիրներ առողջության հետ, հատկապես մեծ է հավանականությունը ալերգիկ հիվանդություններ ձեռք բերելու առումով: Երեկոն բավական հաճելի ու հանգիստ կանցնի ընտանիքի անդամների ու մտերիմների շրջապատում: ...

    Կարդալ ավելին
  • Խոյ Օրը բավական բարդ է դասավորվում: Գործերը, որոնցով դուք ստիպված եք լինելու զբաղվել, այնքան էլ բարդ չեն, սակայն հոգնեցնում են իրենց բազմազանությամբ, և դուք էլ պետք է մշտապես մեկից մյուսին անցնեք, այնպես որ հանգստի և ուժերը վերականգնելու համար ժամանակ չի մնա: Հնարավոր է, որ տհաճ լուրեր ստանաք կապված ձեր աշխատանքի հետ: Նշանի որոշ ներկայացուցիչներ դժվարությունների կհանդիպեն իրենց բիզնես-նախագծերն իրականացնելիս: Ցանկալի չէ այսօր կարևոր որոշումներ կայացնել կապված անձնական կյանքի հետ, քանի որ դուք դժվարությամբ եք պատկերացնում իրերի իրական վիճակը: Ցուլ Բարենպաստ օր է արդյունավետ աշխատելու համար: Այսօր ձեր հաջողություններն այնքան զգալի կլինեն, որ դրանք չնկատելն ուղղակի անհնար է: Հնարավոր է աշխատանքի համար բարձր պարգևի ստացում, չի բացառվում ծառայողական առաջխաղացում: Դուք շանս ունեք գտնել գործընկերների, ում հետ համագործակցությունը կարող է երկար տարիներ ձեզ մեծ եկամուտներ բերել: Ցավոք, ձեզ չի հաջողվում շատ ժամանակ անցկացնել մտերիմների հետ, և նրանք էլ կարող են վիրավորվել ձեր անուշադրությունից: Աշխատեք չփոխել այսօրվա վրա ընկերների հետ նշանակած հանդիպումները և ռոմանտիկ ժամադրությունը: Երկվորյակներ Օրը բավական հարմար է խոշոր գործարքներ կնքելու համար, այդ թվում և` անշարժ գույքի հետ կապված: Հաջող են անցնում արտերկյա գործընկերների հետ բանակցությունները, օրը հարմար է արտերկիր գործնական կամ զվարճալի ուղևորության մեկնելու համար: Ֆինանսական պատկերը բարենպաստ է, դուք խելամիտ եք տնօրինում փողը: Եռանդը, որով դուք ձեռնամուխ եք լինում ցանկացած ձեր խնդիրը լուծելու համար, թույլ է տալիս հեշտությամբ և արագ հասնել անհրաժեշտ արդյունքի, սակայն շփոթեցնում է շրջապատին: Դա կարող է առաջ բերել տարաձայնություններ մտերիմների հետ: Խեցգետին Հակասական օր է: Մի կողմից, ամեն ինչ ընթանում է ոչ այնքան վատ, ինչպես առաջին հայացքից թվում է, մյուս կողմից էլ` դուք հակված եք պահանջել անհնարինը ինչպես ձեզանից, այնպես էլ` շրջապատից, ինչը լրացուցիչ բարդություններ է առաջացնում: Դուք չափից ավելի մեծ տեղ եք տալիս այն բանին, թե ինչ են ձեր մասին մտածում ուրիշները, չնայած ավելի լավ կլիներ կենտրոնանալ ավելի պրակտիկ բաների վրա: Մեծ է հաշվարկներում սխալվելու հավանականությունը: Դուք ցրված եք և սովորականից ավելի հաճախ եք կորցնում իրերը, փողը և փաստաթղթերը: Հնարավոր են ուշադրության նշաններ, սիրո խոստովանություններ: Առյուծ Օրը հարմար է ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ` անձնական բնույթի բարդ խնդիրներ լուծելու համար: Դուք հաղթահարում եք ինչ-որ ներքին արգելքներ, սկսում եք ձեզ պահել սովորականից այլ կերպ, ինչով բավականաչափ զարմացնում եք շրջապատին: Հաստատվում են նոր ծանոթություններ, այդ թվում և` ռոմանտիկ, չի բացառվում, որ սիրահարվեք աշխատակիցներից մեկին: Դուք հարկ չեք համարում թաքցնել ձեր մտքերը, կամ գոնե դրանք քողարկված ներկայացնել, և զարմանալի չէ, որ շրջապատի մարդիկ հաճախ ձեզանից վիրավորվում են: Բարեբախտաբար, դուք ուղղում եք ձեր սխալները, ինչն էլ օգնում է խուսափել բազմաբնույթ կոնֆլիկտներից: Կույս Այսօր պետք կլինի շատ ջանք թափել: Գաղափարները, որոնք ձեզ կօգնեն հաջողության հասնել, ընկած չեն արտաքին մակերևույթի վրա, այնպես որ ստիպված եք լինելու գլուխ կոտրել: Մտածել պետք կլինի ինքնուրույն, քանի որ շրջապատի բազմաթիվ խորհուրդները ձեզ միայն շեղում են: Օրը հարմար է ֆինանսական խնդիրներ լուծելու համար: Ցանկալի է այսօր փակել  նախկին պարտքերը, անել բոլոր անհրաժեշտ վճարումները: Կարելի է օգտակար ծանոթություններ հաստատել` հիշեք, որ դուք բարեհաճ տպավորություն եք թողնում շրջապատի վրա, ամեն պատեհ առիթով ձեզ ցուցադրում եք լավագույն կողմերով: Կշեռք Ամենաբարենպաստ օրերից չէ, հատկապես` շփումների առումով: Դուք շատ եք ձգտում կարգավորել հարաբերությունները շրջապատի հետ, սակայն այդպես էլ ընդհանուր լեզու չեք գտնում: Ձեր կատակները ծիծաղելի չեն, դիտողությունները` անտեղի, և այն սառնությունը, որով ձեզ դիմավորում են, նվազեցնում է ձեր ինքնավստահությունը: Փոխարենը` ինքնուրույն աշխատանքում դուք լուրջ հաջողությունների եք հասնում, հերիք է միայն, որ կենտրոնանաք և ձեզ լիովին նվիրեք գործին: Հնարավոր է, որ տհաճ լուրեր լսեք, չի բացառվում, որ զբաղվեք ձեր ազգականներից որևէ մեկի խնդիրներով: Չեն բացառվում չպլանավորած ուղևորությունները, որոնցից մեկը կարող է սիրելի մարդու հետ վեճի առիթ դառնալ: Կարիճ Օրը դժվար թե նշանավորվի որևէ էական իրադարձությամբ, փոխարենը կապված կլինի նոր գաղափարների և անսպասելի բացահայտումների հետ: Կարելի է երկարաժամկետ նախագծեր մշակել` դուք հաստատ կգտնեք դրանք իրականացնելու միջոցներ: Ճշգրտությունն ու մանրուքների նկատմամբ ուշադրությունը կօգնեն խուսափել աշխատանքային սխալներից, ինչը առանձնակի կարևոր է հաշվարկների կազմման և փաստաթղթերի ձևակերպման ժամանակ: Օրը բարենպաստ է ուղևորությունների համար, հատկապես` ռոմանտիկ բնույթի: Դուք շատ լավ եք հասկանում ձեր սիրելի մարդու տրամադրությունն ու նրան մտահոգող խնդիրները: Աղեղնավոր Այսօր դուք այնպիսի եռանդով եք ձեռնամուխ լինում ձեր խնդիրների լուծմանը, որ թե’ մեծ և թե’ փոքր բարդությունները սարսափահար փախչում են ամեն ուղղությամբ, ձեր առջև բացելով հաջողության ուղին: Կարևորը, որ առաջին հաղթանակից հետո կանգ չառնեք, այլ` շարունակեք առաջ գնալ, և հաջողություններն իրենց երկար սպասեցնել չեն տա: Շփումները, հիմնականում` մտերիմ մարդկանց հետ, զգուշություն և զսպվածություն են պահանջում: Հաճախ եք դուք ասում այն, ինչը պետք չէ ասել, իսկ զղջում եք դրա համար բավական ուշ: Հնարավոր է վեճ մտերիմ մարդու հետ, ընդ որում` պետք է չէ հուսալ, որ հաշտեցումը շուտ կլինի: Այծեղջյուր Այսօր դուք տրամադրված եք սովորականից ավելի լուրջ, կիսատ չեք թողնում ձեռնարկած գործերը, ցուցաբերում եք կազմակերպվածության հրաշքներ: Արդյունքում ձեզ հաջողվում է ավարտին հասցնել սկսած նախագծերից ցանկացածը, միայն թե ափսոս` դրանից տրամադրությունը չի բարձրանում: Ինչը ձեզ այսօր կարող է ուրախացնել` դա միայն մտերիմ մարդու կողմից պատրաստած հաճելի անակնկալն է: Անձնական հարցում օրը բավական հարմար է ընտանիքին վերաբերող խնդիրների շուրջ կարևոր որոշումներ կայացնելու համար: Ռոմանտիկ ժամադրությունը չի արդարացնի ձեր հույսերը: Ջրհոս Օրվա բազմաթիվ խնդիրներ շատ ավելի պարզ կարելի է լուծել, քան դա առաջին հայացքից թվում է: Այն, որ  եղած խնդիրներին իրար ետևից փոխարինելու են գալիս նորերը, ձեզ բոլորովին չի մտահոգում: Գործնական բանակցություններում և հանդիպումներին ձեր ելույթները վառ ու հիշվող կլինեն, նշանի որոշ ներկայացուցիչների համար դրանք ճանապարհ կբացեն դեպի կարիերայի նոր բարձրունքներ: Այսօր կարելի է և փոխել աշխատանքը` նոր տեղում ձեզ մեծ հաղթանակներ են սպասում: Օրը հարմար է ընկերների հետ հանդիպման, երեկույթների և այլ աշխարհիկ միջոցառումների այցելելու համար: Ձկներ Օրը զերծ չէ դժվարություններից, սակայն դուք կկարողանաք խուսափել լուրջ խնդիրներից, եթե զգուշավորություն ցուցաբերեք: Հատկապես կարևոր է այն` բարդ գործիքներով աշխատելիս: Կենտրոնացեք սեփական գործերի վրա, հենց որ դուք միջամտում եք ուրիշների գործերին, ամեն ինչ վերահսկողությունից դուրս է գալիս: Ցանկալի է նաև հրաժարվել ղեկին նստած երկար ուղևորություններից, ինչպես նաև` օրվա մութ ժամանակ զբոսանքներից: Ցանկալի չէ մտերիմների հետ հարաբերություններ պարզաբանելը և երկարաժամկետ պլաններ կազմելը: Մանր, աննշան առօրեական գործերում հաջողությունը շատ ավելի հավանական է: ...

    Կարդալ ավելին
  • Մի ճապոնացի, հակագազը հագին, անօրինական ներխուժել է վթարված Ֆուկուսիմա ատոմակայանի հարակից ոչբնակելի քաղաք և զբոսնել դրա դատարկ փողոցներով ու խանութներով։ Քաղաքը 2013 թվականից ի վեր համարվում է ոչ բնակելի` ռադիացիոն մեծ քանակությամբ ալիքների պատճառով: FBH.am-ը Ձեզ է ներկայացնում «Ֆուկուսիմա» ատոմակայանի մերձակա վարակված քաղաքը ներսից`                            ...

    Կարդալ ավելին
  • Ինչպես ազատվել գլխացավից ընդամենը 15 վայրկյանում: ...

    Կարդալ ավելին
  • Երբ մենք լսում ենք Մալդիվների մասին, անմիջապես պատկերացնում ենք շքեղ կյանք, 5 աստղանի հյուրանոցներ, մաքուր և քաղցրահամ ջուր: Սակայն, ամեն մետաղադրամ էլ ունի հակառակ կողմ, այս դեպքում, այս դեպքում, այն արտահայտվում է արհեստական ​​կղզու վրա օրական կտրվածքով, 400 տոննա թափոնների տեսքով` հիմնականում պլաստմասի շշերի տեսքով, որը քամու և ուժեղ ալիքների հետևանքով դուրս են նետվում ծովից և ստանում այպիսի տհաճ պատկեր: ...

    Կարդալ ավելին
  • Որպեսզի նիհարեք պարտադիր չէ, որ ամբողջ օրը պահեք դիետա կամ այցելեք մարզասրահ: Ձեզ հարկավոր է ուղղակի հրաժարվել այնպիսի արտադրանքներից, որոնք վնաս են պատճառում Ձեր օրգանիզմին: Ոմանց համար դա թվում է անհնարին, բայց դա այդպես չէ ժամանակի ընթացքում օրգանիզմը հարմարվում է և այլևս չի պահանջում: Հետևեք Ձեր առողջությանը այս աղյուսակի օգնությամբ` 1. Չիպսեր: Ինքնին կարտոֆիլը չի համարվում օգտակար `ինչպիսի եղանակով էլ, որ պատրաստված լինի, իսկ չիպս պատրաստելուց օգտագործվում է այնպիսի նյութեր, որոնք մարդու մոտ առաջացնում են քաղցկեղ: 2. Գազավորված ըմպելիքներ: Գազավորված ըմպելիքի ոչ միայն քիմիական գույն է վնաս, այլ նաև պղպջակները: Ամենավտանգավորը համարվում է Կոկա-Կոլան, բայց կա նույնիսկ սրանից վտանգավորը դա Կոկա-կոլա Լայթն է քանի, որ իր մեջ պարունակում է շաքարի փոխարինիչ, որը շատ ավելի վատ է, քան սովորական Կոկա-Կոլան: 3. Fast-food (արագ սնունդ) միանգամայն ակնհայտ է, որ ցուցակից ամենավնասակար կերակուրը սա է: Եկեք փորձենք թվարկել արագ սնունդի առավելությունները, բացի արագությունից դրանք չկան: Ձեր քաղցը արագ բավարարելու համար դուք կարող եք ուտել նմանատիպ սենդվիչ ` պանրով, բանջարեղեններով, բայց դրանում չլինեն սոուսներ: 4. Մայոնեզ: Խոսքը գնում է խանութի մայոնեզների մասին: Եթե մի քանի օր շարունակ օգտագործեք մայոնեզ, մի քանի օրից անմիջապես կզգաք քաշի ավելացում, սա նաև վերաբերվում է կետչուպին: Սրանք կարելի է փոխարինել ցածր յուղայնությամբ թթվասերով և այդպիսով դուք կլինեք և առողջ և նիհար: 5. Աղ և շաքար: Ինչպես գիտենք և աղը և շաքարը կոչվում են <<սպիտակ մահ>>: Աղը վերացնում է ջուրը օրգանիզմից: Իսկ շաքարը նիհարողների համար 1 թշնամին է :Ճիշտ է հնարավոր չէ ընդհանրապես չօգտագործել, սակայն աղը կարող են քչացնել, իսկ շաքարը փոխարինել մեղրով: 6. Ալկոհոլային խմիչք: Նույնիսկ շաբաթը մեկ անգամ օգտագործումը համարվում է հարբեցողություն: Ամենավնասակարը դա գարեջուրն է, որը գիրացնում է և առավել ևս ազդում է մարդու առողջության վրա: 7. Երշիկ,ապխտած միս,նրբերշիկ: Ով իմանա ինչպես է պատրաստվում և ինչ մսից է պատրաստվում նրբերշիկը: Ապխտած երշիկ պատրաստելու համար հարկավոր է երկար ժամանակ, բնական է, որ օգտակար տարրերը ժամանակի ընթացքում վերանում են: Իսկ եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ երշիկների համը և հոտը Ձեզ ծանոթ համեմունքների հոտ չէ, այսինքն արհեստական է: 8. Տապակա: Տապական իր մեջ պարունակում է շատ մեծ քանակությամբ խոլեսթերին և կալորիա, որը ծանրաբեռնում է սրտի աշխատանքը: Կարող եք տապակել շատ թույլ: 9. Քաղցրավենիք: Մարմելադը, ժելեները չեն մտնում այս դասի մեջ, սակայն սրանք ավելի վտանգավոր են, քան մի կտոր տորթը: Այդ պատճառով փորձեք ուտել չիր, մեղր, դառը շոկոլադ:  10. Սպիտակ հաց: Հացը ինքնին այդքան էլ օգտակար չէ, կապ չունի ինչպիսի ալյուր է օգտագործված: Շատ ավելի լավ կլինի ուտել ամբողջովին մաքուր ցորենից պատրաստված ալյուրի հացը, որից կարող եք պատրաստել դուք ինքներդ: ...

    Կարդալ ավելին
  • Ավելորդ կիլոգրամից ազատվելու համար պարտադիր չէ հետևել խիստ դիետաների, իհարկե եթե գիրության խնդիր չունեք։ Եթե կարծում եք, որ Ձեր քաշից ավել եք մի քանի կիլոգրամով և ցանկանում եք նիհարել, ապա Ձեզ կարող է օգնել այս 5 միջոցներից որևէ մեկը։ 1․Ամեն ուտելուց առաջ խմեք 2 բաժակ ջուր Ամեն ուտելուց 15 րոպե առաջ 2 բաժակ ջուր խմելը կարագացնի նյութափոխանակությունը և սննդի մարսումը կկատարվի շատ արագ ու չի վերածվի ճարպի։ 2․Տաք ջուր՝ նախաճաշից առաջ Մշտապես կարող եք փորձել առավոտյան դետոքս ռեժիմը։ Առավոտյան դատարկ ստամոքսին խմեք 1 բաժակ տաք ջուր՝ մի փոքր մեղրով և կիտրանի հյութով։ 3․ Կտավատի յուղով կեֆիր՝ նախաճաշին Այս նախաճաշը կօգնի մաքրել աղիքները և վերականգնել աղիքային միկրոֆլորան։ 4․Սնունդը լավ ծամել Սա մեծ գաղտնիք չէ, սակայն հաճախ սոված ժամանակ մոռանում ենք այս մասին։ Սնունդը ճարպի չի վերածվում, եթե այն ծամում ենք 20­ից 30 անգամ։ 5․Դարչին և մեղր՝ ընդդեմ ճարպի Ճարպից արդյունավետորեն ազատվելու համար պատրաստեք դարչինով և մեղրով ըմպելիք։ 200մլ եռացած ջրին ավելացրեք կես թեյի գդալ դարչին և 1 թեյի գդալ մեղր։ Այս ըմպելիքի կեսը խմել երեկոյան՝ քնելուց առաջ, մյուս մասը՝ առավոտյան դատարկ ստամոքսին։ ...

    Կարդալ ավելին
  • Յուրաքանչյուր մարդ երազում է գտնել իր համար այն մեկին, ում հավատարիմ կլինի մինչև կյանքի վերջ: Երբեմն այդպիսի կողակցի որոնման աշխատանքները շատ ժամանակ է պահանջում, եթե ոչ մի ամբողջ կյանք: Երբեմն զույգերի հավատարմության հարցը պարզ է լինում ըստ նրանց կենդանակերպի նշանների համատեղելիության: Ոմանց հորոսկոպում ասվում է, որ նրանք միշտ հավատարիմ են, իսկ մյուսները՝ միգուցե և ուզում են լինել այդպիսին, բայց չեն կարողանում ոչինչ անել իրենց հետ, նրանց ձգում է դավաճանությունը, և ոչ թե նրա համար, որ նրանք այդքան վատն են, այլ՝ աստղերը նրանց հորոսկոպում այդպես են դասավորված: Եկեք ստուգենք ձեր զուգընկերոջը ըստ կենդանակերպի նշանի:  Խոյ Եթե կապվածությունը շատ երկար է՝ Խոյերը չեն կարող դիմակայել գայթակղությանը: Երբեմն, նա դավաճանում է միայն պարծենալու համար: Բայց, եթե դավաճանում են իրեն, ապա Խոյը պատրաստ է ամենադաժան վրեժին: Ցուլ Ցուլն իր բնությամբ խաղացող չէ: Նա ունի հուսալի զուգընկերոջ կարիք, որպեսզի չդավաճանի նրան: Երկվորյակ Ընդհանրապես չեն կարողանում ստել և թաքցնել իրենց դավաճանությունը: Ցավոք, նրանք ավելի հաճախ դավաճանում են ձեզ լավ ծանոթ ինչ-որ մեկի հետ: Խեցգետին Եթե կողակցի հետ հարաբերությունները այնքան էլ երջանիկ չեն, Խեցգետինները սկսում են մխիթարություն փնտրել ուրիշների մեջ: Եթե խեցգետինը դավաճանում է, փորձեք չխառնվել դրան: Մեղքը գցեք նրա վրա, ով ձեզ ասել է այդ մասին, և ներեք դավաճանին: Առյուծ Առյուծը չափից շատ հպարտ է, որպեսզի դավաճանի: Արդյոք Առյուծը կարո՞ղ է սխալվել կողակցի ընտրության հարցում: Որպեսզի Առյուծը դավաճանի, հարաբերություններում ինչ-որ լուրջ խնդիրներ պետք է ծագած լինի: Կույս Փոքրիկ սիրախաղերը նրանց համար խորթ չեն, բայց դրանք հազվադեպ են վերածվում իսկական սիրո: Բացի դա, Կույսերը տանել չեն կարողանում իրենց հեղինակությունը վտանգի ենթարկել, և հավատարիմ են մնում գոնե հանուն դրա: Կշեռք Այս ռոմանտիկ, հմայիչ արարածները բավականին հաճախ են սիրահարվում, բայց ամեն դեպքում միշտ տուն են վերադառնում: Եթե նրանք ամուսնացել են, ապա նրանց պարտականությունները կողակցի հանդեպ շատ լուրջ են: Բաժանումը Կշեռքների համար խելքից մետ չէ, անհավատալի է: Կարիճ Լուրջ է վերաբերվում սիրուն և ամուսնությանը: Կարիճը երբեք չի դավաճանում՝ բացառությամբ, եթե ընդհանրապես չի սիրում իր ամուսնուն: Աղեղնավոր Աղեղնավորները այլ նշաններից հեշտ են տրվում գայթակղությանը: Եթե ընձեռվի դավաճանելու հնարավորություն՝ Աղեղնավորներն անպայման կօգտվեն դրանից: Նա ուղղակի չի կարողանում զսպել իրեն, և նրա զուգընկերը պետք է դա հաշվի առնի: Այծեղջուր Եթե Այծեղջուրը սիրահարված չէ, ապա հավատարմությամբ նա աչքի չի ընկնում: Պատկերացրեք, որ ձեր դիմաց բացել են կոնֆետների տուփ, և առաջարկում են վերցնել միայն մեկը: Բայց եթե Այծեղջյուրը վստահ լինի կողակցի հավատարմության վրա, ապա երբեք չի դավաճանի: Ջրհոս Ջրհոսները շատ անկախ են, նրանք չեն սիրում, երբ իրենց ասում են, թե ինչպես իրենց պահեն: Նրանց անկանխատեսելիությունը պրոբլեմատիկ է դարձնում հավատարմության հարցը: Նկատի ունեցեք դա: Ձուկ Ձկներն ատում են դավաճանությունը: Եթե դուք նրանց դավաճանել եք, ապա նույնիսկ մի երազեք պահպանել նրա հետի հարաբերությունները: Եթե Ձկներն իմանան դրա մասին, ապա ձեր կյանքն իսկական դժոխքի կվերածեն: Մյուս կողմից, Ձկները դժվարությամբ են զսպում իրենց, որպեսզի չտրվեն գայթակղությանը: ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/Pcqc2r4IchH1WEBl20ci.jpg

    Բելառուսա-ադրբեջանական համատեղ «Լապշին» օպերացիան պարտություն էր երկու երկրների համար:  Այսպես՝ Ադրբեջանում լրջորեն հավատում են, որ լրագրողի ու բլոգերի դեմ արշավ իրականացնելով հասարակական կարծիքի նկատմամբ կարող է ունենալ տոտալ վերահսկողություն և, ունենալով քիչ թե շատ հաջողություն իր երկրի ներսում, Ադրբեջանը փորձեց այդ նույնը կիրառել ավելի մեծ միջավայրում՝ դուրս գալով միջազգային ասպարեզ: Արդյունքում ունեցանք Լապշինի դեպքը: Թե ինչպես արձագանքեց քաղաքակիրթ աշխարհը այդ երևույթին, բոլորին հայտնի է: Բնականաբար, Ադրբեջանը բոլոր տեղեկատվական տիրույթներում չէր դադարում շրջանառել ու շարունակ պտտեցնել իր «սկզբունքներին դեմ գնացած» մի «փոքրիկ բլոգերի» (նկատի ունեմ մի բլոգերը մի ամբողջ երկրի համեմատ) բերման ենթարկելու դեպքը: Ծիծաղելի է, սակայն փաստ, քանի որ Ադրբեջանը լրջորեն պատրաստվել էր այդ բեմականացմանը: Նպատակը մեկն էր՝ այ թե ինչ կլինի յուրաքանչյուրի հետ, ով կայցելի Արցախ: Այստեղ ևս ի դերև ելան Ադրբեջանի հաշվարկները՝ ոչ թե նվազեցին, այլ ավելացան դեպի Արցախ այցելությունները, ավելացավ Արցախի նկատմամբ հետաքրքրությունը. Ստեփանակերտում կազմակերպված ֆորումը դրա վառ ապացույցն է: Հանուն արդարության պետք է նշենք, որ բազմաթիվ է բլոգերների ու լրագրողների այն բանակը, որոնք թքած ունեն Ադրբեջանի սև ցուցակների ու Արցախ այցելելու նկատմամբ ադրբեջանական դիրքորոշման վրա: Բլոգերների այցը Արցախ այս տեսանկյունից արդեն նշանակում է Ադրբեջանի պարտություն: Արցախ ժամանած բլոգերների այցն ավարտվեց: Նրանց ոգևորությունն ու անթաքույց սերն առ Արցախ շուտով կարտացոլվեն իրենց հեղինակած հոդվածներում: Պետք է փաստենք, որ ադրբեջանական մեդիատիրույթում պանիկայի տպավորություն էին թողնում Արցախ այցելած բլոգերների ֆորումի վերաբերյալ նյութերը: Քանզի այն էֆեկտը, որ ակնկալում էր Բաքվի ղեկավարությունը ոչ թե չիրականացավ, այլ հակառակը տեղի ունեցավ: Կարող ենք պայմանականորեն անվանել «Լապշինի էֆեկտ»:  Աշխարհը հասկանում է, որ այդ սև ցուցակներն ու բռնության ոգով հռետորաբանությունն ու գործողությունները, որոնք կիրառվում է Արցախ այցելած արտասահմանցիների նկատմամբ, Ադրբեջանին տանում է դեպի մարգինալացում, այլ կերպ ասած՝ քաղաքակիրթ աշխարհը հասկանալով մերժում է Ադրբեջանի հակաքաղաքակրթական գործողությունները: Բլոգերներն ապացուցեցին դա: Ինչպես Ադրբեջան պետությունն է հնարովի, այնպես էլ նրա գործողությունները: Ադրբեջանում հնարովի է ամեն ինչ՝ պատմությունից սկսած մինչև Մեհրիբան Ալիևայի հավատարմությունը: Ու այս ամենը նշանակում է, որ Ադրբեջանում ցանկացած գործողություն միտված է մի բանի՝ քարոզչություն անելուն, որպեսզի ապացուցեն, որ իրենք հնարովի չեն, որ իրենք ուժեղ են, որ իրենք չեն պարտվել, որ իրենք ազգ են, սակայն չի ստացվում: Հոգեբաններն այս դրսևորումն անվանում են չկայացվածության բարդույթ: Ադրբեջանը չկայացվածության բարդույթ ունի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagnavan/posts/1601141036592997

    Կարդալ ավելին