• FBH.am-ը ներկայացնում է, թե ինչ է սպասվում Ձեզ այսօր` ըստ հորոսկոպի նշանի։ Խոյ Խոյերի համար օրը նշանակալի, շրջադարձային է: Կարելի է անցնել ծրագրերի իրագործմանը, կարիերային և այլ նկրտումները հաստատել կոնկրետ գործերով: Անձնական նպատակներ հետապնդելիս կարևոր է հաշվի առնել ուրիշների շահերը և հաշվի նստել արտաքին պահանջների հետ: Անհրաժեշտ է համաձայնեցնել ձեր գործողություններն ամուսնու, ղեկավարի, գործընկերոջ հետ, որպեսզի բացառեք ավելորդ լարվածությունը: Ցուլ Ցուլերին կարող են սպասվել փոփոխություններ աշխատավայրում: Հնարավոր է դերերի փոփոխություն ընտանիքում: Եթե հետաքրքրված եք կարիերայի աճով կամ որոշակի արտոնություններով, օրվա իրադարձությունները կարելի է որպես ցատկահարթակ օգտագործել: Այդ դեպքում կարևոր է չդանդաղել և ժամանակին ընդունել իրադրության տված ազդակը: Եթե մրցակցությանը գերադասում եք խաղաղությունը և ներդաշնակությունը, արժե ավելի դիվանագետ լինել: Երկվորյակ Երկվորյակների մոտ հնարավոր է շրջադարձային պահ աշխատանքային կամ ստեղծագործական կարիերայում: Կյանքին նոր ռիթմ կարող է հաղորդել երեխաների ծնունդը կամ նրանց կյանքում կարևոր իրադարձությունը: Նշանակալի հարաբերությունները ճգնաժամի միջով կանցնեն, որից հետո կարող են զգալիորեն ձևափոխվել, նոր կարգավիճակ ստանալ: Օրվա առանցքային որակը կոնկրետ գործողությունների և ռիսկերի պատրաստ լինելն է: Խեցգետին Խեցգետիններին խորհուրդ է տրվում ուշադրությունը կենտրոնացնել կենսական հարթության վրա: Կարող է ակտուալ լինել քաղաքացիական կամ ընտանեկան կարգավիճակը, անշարժ գույքի, կենցաղի, կենսաոճի վերավերյալ հարցը: Գործի էությունը կարող է ինչ-որ բանի նկատմամբ պաշտոնական կամ բարոյական իրավունքներին վերաբերել: Հնարավոր է, որ ժամանակն է իրավունքները և լիազորությունները վերանայելու: Կարևոր է ձեր և ուրիշի անձնական դիրքորոշումը: Առյուծ Առյուծները պետք է բարձրացնեն իրենց կարգավիճակն ընկերների և ծանոթների աչքերում, ինչը կարող է ուղեկցվել ժամանակավոր անհանգստությամբ: Պակաս հաջողակների շրջապատում կարող է ազդեցիկ դեմք հայտնվել, ով մրցակից կամ ընդօրինակման առարկա կդառնա: Արժե այդ մարդու հետ ընտրել խաղաղությունը, ընկերությունը, համագործակցությունը, նույնիսկ եթե սկզբում դրա համար ջանքեր պահանջվեն: Աստղերը հուշում են, որ հարմարեցման փուլը երկար չի տևի: Կույս Կույսերը ստանում են ավելի շատ ազատություն, ստեղծագործության համար երկար սպասված դաշտ: Սակայն գործողությունների թարմացված սխեման կամ նոր հետաքրքրությունը ներդրումներ կպահանջեն: Բարեբախտաբար, կունենաք ռեսուրս, որից կկարողանաք միջոցներ վերցնել: Դա կարող է լինել մեկը, ով կօգնի գումարով, կամ այլ եղանակ, որը թույլ կտա լուծել ֆինանսավորման խնդիրը: Եկամտի աճ է սպավում ստեղծագործ անհատներին: Կշեռք Ժամանակն է, որ Կշեռքները խիզախությամբ լցվեն առաջին քայլի համար: Համարձակության համար պարգևատրումը կլինի ինքնաիրացումը, հեղինակության բարձրացումը, անձնական աճը: Հրաժարվելով ակտիվությունից և դրա հետ կապված ռիսկերից` միաժամանակ կհրաժարվեք ձեր բնական հավակնություններից և իրավիճակը լավացնելու հնարավորությունից: Շատ Կշեռքների համար գործունեության հիմնական դաշտը կլինի սեփական տարածությունը, տունը: Կարիճ Օրն ուժգնացնում է Կարիճների գաղտնի հավակնությունները: Առաջընթացի շարժիչը կարող է լինել թաքուն մրցակցությունը: Օգտակար է ունենալ հուսալի թիկունք, օրինակ` հավատարիմ ընկեր կամ գործընկեր, լավ իրավաբան-խորհրդատու: Շատերին նոր նվաճումների կդրդի սիրելի անձնավորությունը, ուսուցիչը կամ այլ նշանակալի անձ, ով կգերադասի մնալ ստվերում: Նրա հետ, ով ձեզ աջակցում է, կարևոր է ժամանակին վերացնել տարաձայնությունները: Աղեղնավոր Աղեղնավորներն ազատության նոր աստիճան են ստանում, կարող են անցնել երազանքի իրականացմանը: Հնարավորություն է առաջանում ոչ պաշտոնական առաջնորդ դառնալու, ձեր թիմը ստեղծելու կամ թարմացնելու, ձեզ հետաքրքրող մարդկանց կամ ատյանների աչքերում հավելյալ բալեր վաստակելու համար: Դրա համար ծրագրերը և սկզբունքները փոխելու անհրաժեշտություն չկա, սակայն մարտավարությունն արժե վերանայել: Այծեղջյուր Այծեղջյուրների համար օրը կարող է ջրբաժան լինել հիմա կամ երբեքի միջև: Առաջընթացը կարող է ուղեկցվել ծանրաբեռնվածության կտրուկ աճի հետ, սակայն եթե իսկապես ցանկանում եք բարձրանալ, գլուխ կհանեք առաջադրանքների ցանկացած ծավալի հետ: Կարևոր է ամբողջական մարտական պատրաստության գալ, հետաձգել երկրորդական գործերը և կենտրոնանալ ձեր գլխավոր նպատակի վրա: Ձեզ կարող է սպասվել դաժան մրցակցություն: Ջրհոս Ջրհոսները գերազանց հեռանկարներ ունեն, սակայն ճանապարհը կարող է այնքան հարթ չլինել, որքան սկզբում թվում էր: Հնարավոր է դժվար լինել հարմարվելու փուլը: Սկզբում դժվար կլինի հետևել կանոններին, պահպանել հավասարակշռությունը և նույնիսկ օգտվել արտոնություններից: Սպասվող ծանրաբեռնվածությունը կարող է անդրադառնալ ինքնազգացողության վրա: Սակայն աստղերը խորհուրդ չեն տալիս նյարդայնանալ, չափազանցել առաջադրանքի բարդության աստիճանը: Ձկներ Ձկներին աստղերը հուշում են, որ այժմ երազելու ժամանակը չէ, եկել է պահը ճակատագիրը ձեր ձեռքը վերցնելու և ինչ-որ կոնկրետ բան անելու: Օրն արդյունավետ է, եթե կողմնակից եք առաջընթացի և չեք վախենում նորության հետ կապված անհարմարություններից: Հզոր ազդակի բացակայության դեպքում շատերը ռիսկի են դիմում բաց թողնել ապագայի համար հետաքրքիր հնարավորությունը: Եթե պասիվ եք, կարող եք արհամարհել նոր ճանապարհը` անսովորության պատճառով: ...

    Կարդալ ավելին
  • FBH.am-ը ներկայացնում է, թե ինչ է սպասվում Ձեզ այսօր` ըստ հորոսկոպի նշանի։ Խոյ Օրը Խոյերի համար կսկսվի հաճելի իրադարձությամբ կամ ուղղակի լավ տրամադրությամբ: Եթե լավ տրամադրվածությունը կարողանաք պահպանել մինչ երեկո, այս օրերն ամենաբարենպաստ տպավորությունը կթողնեն: Հարաբերություններում լարվածությունն աստիճանաբար կնվազի, սակայն դրա հետ մեկտեղ կնվազի նաև շփման հետաքրքրությունը: Չարժե ձգձգել անձնական բնույթի կարևոր հանդիպումները: Հաջող կլինեն երեկոյան գնումները: Ցուլ Առավոտյան Ցուլերը դժվար թե դրսևորեն համառություն և վճռականություն: Առավոտյան ժամերին նախապատվելի է ազատ գրաֆիկը: Ամբողջությամբ ցուցադրել ձեր գործնականությունը, ֆիզիկական հնարավորությունները և գործնական որակները կհաջողվի գիշերվա մոտ: Այդ ժամանակ դուք ունակ եք հանկարծակի վերածվել տիպիկ աշխատասերի և գիշերվա կեսն աշխատել: Ծնող Ցուլերն այդ կերպ հեղինակավոր օրինակ կծառայեն իրենց երեխաներին: Երկվորյակ Երկվորյակներին մինչ երեկո կարող է ուղեկցել ոգևորությունը և լավ ապագայի հույսը: Հնարավոր է ռոմանտիկ տրամադրվածություն, ձգտում ամեն ակտուալի և առաջադիմականի: Օրվա վերջում արդեն կգաք այն գիտակցման, որ հույսերի իրականացման համար անհրաժեշտ է ինչ-որ բան անել: Աստղերը խորհուրդ չեն տալիս աշխատատար գործը սկսել այսօր, ավելի լավ է հիմնական թռիչքը թողնել հաջորդ առավոտվան: Երեկոյան անցանկալի է շատ ուտելը: Խեցգետին Խեցգետիններին աստղերը խորհուրդ են տալիս ավարտին հասցնել նախօրեի մտադրությունը կամ զբաղվել առօրյա աշխատանքի առավել հաճելի մասով: Ձեզ հաճույք կպատճառի այն ամենը, ինչը մոտեցնում է ձեր նպատակին, ձեզ գումար է բերում կամ ձեզ ոգևորություն է ներշնչում: Չարժե մինչ երեկո ձգձգել կարևոր մարդու հետ հաշտվելու պահը՝ հատկապես, եթե դա ձեր գործատուն է: Դժվար չի լինի կապ հաստատել վառ կամ ազդեցիկ կնոջ հետ: Առյուծ Առյուծներին այս օրը կպարգևի ներդաշնակություն և դրական զգացողություններ: Ցանկացած գործնական փաստարկից ավելի ուժեղ կլինի հաճույքի, հարմարավետության, գեղեցկության ձգտումը: Երեկոյան կաճի գործնականությունը, կուժգնանա զուտ նյութական շարժառիթը, կարող է ծրագրվել եկամտաբեր գործ: Եթե ձեր բնույթով «արտույտ» եք և չեք դիմանում գիշերային լարված աշխատանքին, աշխատանքային մեկնարկը կարող եք թողնել առավոտվան: Կույս Քանի դեռ երեկոն վրա չի հասել, շատ Կույսեր չեն ցանկանա զբաղվել առօրյա գործերով: Ձանձրալի գործերի փոխարեն ավելի լավ է նախապատվությունը տալ ստեղծագործական զբաղմունքներին, որոնք թույլ են տալիս պահպանել անձնական ազատությունը: Օրվա վերջում սպասվում է ուժերի վերելք, դժվարություններ հաղթահարելու պատրաստականություն: Տղամարդ Կույսերին կհաջողվի ցուցադրել իրենց գործնական որակները, էներգիան, հեղինակությունը: Կշեռք Կշեռքների համար հատուկ հետաքրքրություն կներկայացնի օրվա առաջին կեսը: Այդ ժամանակ ինտենսիվ կերպով աշխատում է ձեր միտքը, կարող է հանգիստ չտալ ինչ-որ հարց: Եթե մրցակցին չեք հասցրել ինչ-որ կարևոր բան ասել, արե՛ք դա առավոտյան: Այդ ժամանակ ավելի հեշտ կլինի շարադրել ձեր մտքերը, իսկ զրուցակիցը պատրաստ կլինի ընդունել դրանք: Տարաձայնությունների դեպքում համաձայնության գալու հնարավորություն կմնա: Կարիճ Կարիճներին խորհուրդ չի տրվում անուշադրության մատնել առօրյա պարտականությունները: Ամենայն հավանականությամբ կբախվեք աշխատանքի հաճելի մասի հետ: Մթնոլորտն ավելի հանգիստ կդառնա: Կասվեն բոլոր անհրաժեշտ բառերը, կհաստատվեն կապերը, կվերականգնվի էլեկտրոնային համակարգերի աշխատանքը: Օրվա վերջում կարող է արդիական դառնալ գործնական համագործակցության հարցը: Աղեղնավոր Օրը հաջող է անձնական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև արվեստի, գեղագիտության, զվարճանքների հետ կապված գործունեության համար: Կարող է արդիական դառնալ նվերների, անակնկալների, ունակությունների զարգացման, ձեր կամ ուրիշի արժանիքների ճանաչման թեման: Ծնող Աղեղնավորներին կուրախացնեն երեխաների տաղանդներն ու հաջողությունները: Նշանակալի հանդիպումները, բանակցությունները, գնումներն արժե անել առավոտյան: Այծեղջյուր Այծեղջյուրներին խորհուրդ է տրվում ուշադրություն հատկացնել տանը, կենցաղին, ընտանեկան մթնոլորտին: Կարելի է զբաղվել ինտերիերի, դիզայնի հարցերով: Ցանկալի չէ շտապեցնել ընտանեկան ցանկացած իրադարձություն, փորձել վերսկսել ընդհատված երկխոսությունը ծնողների հետ: Այսօր ընտանեկան միջավայրը և կենցաղը ձեզ համար գրգռող գործոն կլինեն: Օրինակ՝ ձեզ կարող է դուր չգալ տնեցիներից մեկի պահվածքը: Ջրհոս Իրավիճակը Ջրհոսներին թույլ է տալիս ելնել անձնական նախապատվություններից և համակրանքներից: Կարելի է այցելել պատկերասրահ, ցուցահանդես: Հաճելի տպավորություններ կթողնի սիրախաղը, ժամադրությունը: Կարող եք նոր ընկերներ ձեռք բերել հարևանների մեջ: Նոր պատվերներ կարող են ունենալ դիզայներները, մոդելյորները, երաժիշտները, արտիստները: Երեկոյան ստիպված կլինեք հրաժարվել նման կենսակերպից՝ հանուն գործնական առաջադրանքների լուծման: Ձկներ Օրվա ընթացքում հնարավոր է հաճելի փոքրիկ անակնկալ: Կարող եք անսպասելի նվեր, ոչ ստանդարտ բոնուս ստանալ: Կին Ձկներին աստղերը խորհուրդ են տալիս ավելի շատ ինքնուրույնություն դրսևորել: Այսօր կարող եք գեղեցիկ նորություններ ձեռք բերել, կարող եք նորաձև շեշտադրություն մտցնել ձեր իմիջի մեջ, տոնել հերթական փոքրիկ հաղթանակը: Խոշոր գնումները, տնտեսական ծախսերը, օգտակար բազմաֆունկցիոնալ իրերի որոնումներն ավելի լավ է թողնել վաղվան: ...

    Կարդալ ավելին
  • 1-ին միջոց Վերցրեք ձեր փոքր չափսի լուսանկարը (ինչպիսին պահանջվում է փաստաթղթերում): Նկարի սպիտակ ծայրերը պետք չէ կտրել: Ապա վերցրեք մաքուր սպիտակ թուղթ, ավելի մեծ չափսով, քան նկարն է, որը պատրաստել եք: Փակցրեք լուսանկարը թղթի մեջտեղում: Փակցված լուսանկարը պահեք սրտին մոտ 3 օր, այնպես, որ դեմքով դեպի առաջ լինի: 3 օր շարունակ դուք պետք է կրեք այդ թղթի վրա փակցված լուսանկարը: 3-րդ օրը վերցրեք հասարակ բաժակապնակը, նրա մեջ մոմ վառեք (անպայման լուցկիով, ոչ թե կրակայրիչով), վերցրեք սպիտակ թերթը, որի վրա փակցված է լուսանկարը, և խնամքով այրեք լուսանկարի կողքերի թուղթը: Լուսանկարը տեղադրեք նախապես պատրաստած մուգ ծրարի մեջ և տեղավորեք այնպիսի տեղ, որ, բացի ձեզնից, ոչ ոք չտեսնի, օրինակ՝ պահարանում կամ գրապահարանում՝ գքերի մեջ: Կտրտած թուղթն անհրաժեշտ է այրել մոմի կրակով շատ զգույշ, որպեսզի չթափվի, հավաքեք և թափեք զուգարանակոնքի մեջ: Կրակը պետք է մինչև վերջ այրվի: 2-րդ միջոց Սենյակում, որտեղ գտնվում է ձեր մահճակալը, տեղադրեք կակտուսով ծաղկաման, մեջը՝ հում ձու: Ձվի վրա ֆլոմաստերով գրեք ձեր անունը: Ձուն թողեք ինը օր: Այդ ինը օրերի ընթացքում այն կլանում է չար աչքի էներգիան: Ինը օր հետո անհրաժեշտ է ձուն խնամքով կոտրել, թափել կոյուղու մեջ և ջրով լվանալ՝ ասելով. «Ձուն թափում եմ, ինձնից կեղտը հեռացնում եմ», այնուհետև շնորհակալություն հայտնեք կակտուսին և ջրեք նրան: Չար աչքից ազատվելու համար Վերցրեք բաժակով ջուրը, 3 պտղունց աղ ավելացրեք, մոտեցրեք բաժակը ձեր շուրթերի մոտ և զրուցեք ջրի հետ: «Սուրբ Բատյուշկա, Մայր Աստվածուհի, օգնեք ինձ՝ Աստծո ծառային, հեռացրեք չար աչքը: Ամեն»: Այնուհետև աղի ջուրը լցրեք լվացարանի մեջ: Զազրախոսություներից և չար աչքից ազատվելու համար Եթե 2 ժամը մեկ լվացվեք հոսող սառը ջրով՝ կմաքրվեք չար աչքից և զազրախոսությունից: Բավական է այդպես անել 5 անգամ: Լվացվելուց հետո թափ տվեք ձեռքի մատները հոսող ջրի վրա: Լվացվելիս ձեռքերը պահեք դեմքի վրա՝ սեղմելով քթի և աչքերի մասում: ...

    Կարդալ ավելին
  • FBH.am-ը ներկայացնում է, թե ինչ է սպասվում Ձեզ այսօր` ըստ հորոսկոպի նշանի։ Խոյ Խոյերի մոտ առաջին պլանում կարող է հայտնվել առօրյան, առողջությունը, գործընկերների, ենթակաների, անձնակազմի հետ շփումը: Հագեցած օր է սպասվում աշխատավայրը փոխած Խոյերին: Կարող է խնդիր դառնալ ենթակարգությունը, փաստաթղթերում տիրող կարգը, շփումներում պարզությունը, սակայն արժե դրան ձգտել, այլապես դժվար կլինի լուծել ցանկացած` նույնիսկ չնչին խնդիր: Եթե օրակարգում առողջությունն է, արժե խուսափել անիրազեկ մասնագետներից: Ցուլ Ցուլերի համար իրադրությունը ներդաշնակ է, սակայն ստիպված կլինեն հաշվի առնել պարբերաբար ի հայտ եկող արգելքները, թյուրիմացությունը, խճճվածությունը: Արդյունքում օրը կարող է ամենաարդյունավետը չլինել ձեզ, ձեր երեխաների, աշակերտների, մերձավոր շրջապատի համար: Ամենասովորական գործերն ավելի վատ կստացվեն, եթե ցրվածություն դրսևորեք, անընդհատ կասկածեք, մտածեք միայն արդյունքի մասին, շեղվեք կասկածելի մանրուքներով: Երկվորյակ Օրը չի ավելացնի Երկվորյակների վստահությունը, կարող է ապակողմնորոշել: Կենցաղում կամ աշխատանքում տիրող մթնոլորտը կարող է մտքերում քաոս առաջացնել, դրդել վերադառնալ նախկին սովորություններին, վատ վարքագիծ դրսևորել: Արժե խուսափել արդեն ուսումնասիրված տհաճ թեմաների մեջ խորասուզումից: Անընդհատ աճող ոլորտներում արժե նախապատրաստական միջոցառումներ իրականացնել: Դա կօգնի չփչացնել դրական տրամադրվածությունը: Խեցգետին Խեցգետիններն այսօր հակված են հետաքրքրասիրության և կասկածների: Աճում է անստույգ տվյալներ ստանալու, անիրազեկ աղբյուրներին վստահելու, բամբասանքների զոհ դառնալու, ինչ-որ բան շփոթելու, ինչ-որ տեղ ուշանալու, մոլորվելու հավանականությունը: Անցանկալի է փաստաթղթեր ստորագրելը: Այնուամենայնիվ, նույնիսկ նման մթնոլորտում հնարավոր է առաջընթաց, եթե հստակ գիտակցեք տեղեկատվության հետ աշխատելու նպատակը: Առյուծ Առյուծներին խորհուրդ է տրվում ժամանակավորապես տրամադրվել խնայողական ռեժիմի: Չափավոր և զգույշ լինելն այսօր օգտակար է ոչ միայն ծախսերում, վճարումներում, այլ տնտեսական հարցերում, այլև շփման մեջ արժե զսպված լինել, չբացահայտել գաղտնի ներդրումները, գործարքները, չհրապարակել անձնական տվյալները: Լավագույն պահը չէ ծանոթությունների, գովազդային միջոցառումների, անձնական և գործնական հարաբերությունների զարգացման համար: Կույս Կույսերին աստղերը խորհուրդ են տալիս ուշադիր լինել, որպեսզի լավ մեկնարկը չփչացնեն տհաճ վրիպումներով: Այսօր հեշտ է սխալվել հենց այն հարցում, որը ձեզ համար առավել ակտուալ է: Սխալի մղել կարող է վախը, վատ սովորությունը, սխալ գնահատականը, պատրանքը, անիրազեկությունը: Չարժե հույսը դնել ձեզ վրա, ցանկացած գործում չի խանգարի ինքնաքննադատականությունը: Օգտակար կլինի տարբեր կարծքիների և տարբերակների համեմատությունը: Կշեռք Կշեռքներին խորհուրդ է տրվում դադար վերցնել: Չարժե ձեզանից պահանջել փայլուն հաղթանակներ, հատկապես, եթե լավագույն վիճակում չեք: Օրը չի տրամադրում արտաքին էֆեկտների, հակում է մեկուսի մտորումների, մանրակրկիտ ուսումնասիրությունների, կասկածների, վերստուգումների, գաղտնի շփման: Երթուղիներն այսօր ոլորուն են, հնարավոր են թյուրիմացություններ, ուշացումներ, կապի խափանումներ: Հնարավոր է պահանջվի փաստաթղթերի վերաձևակերպում: Կարիճ Կարիճների մոտ բարձր են հաջողության հնարավորությունները: Շատերի ուժեղ կողմը կդառնա ինտուիցիան, սակայն այն ոչ միշտ կաշխատի ինքնաբերաբար: Առանցքային հարցերին ճիշտ պատասխաններ գտնելու համար անհրաժեշտ կլինի նաև պարզ գլուխ, հոգեկան հավասարակշռություն, անձնական փորձի հաշվառում: Օրվա գլխավոր վտանգը վստահությունը կորցնելը, պարտվողական մտքերին տրվելը, ծանոթ հանգամանքներին ենթարկվելն է: Աղեղնավոր Աղեղնավորներին այսօր խորհուրդ է տրվում վերահսկել իրենց հայտարարությունները: Ցանկացած շփում կարող է առանցքային նշանակություն ունենալ: Հնարավոր է տեղի ունենա խորհրդակցություն, խորհրդատվություն, գործատուի կամ այլ նշանակալի մարդու հետ զրույց: Եթե վստահ չեք, կամ պարտադիր չէ արտահայտվել, ավելի լավ է լռել: Արժե խուսափել շփման մեջ նախաձեռնությունից: Ցանկալի է կարգի բերել փաստաթղթերը: Այծեղջյուր Այծեղջյուրների համար օրը երկիմաստ է, խոչընդոտները և խճճվածությունը կարող են իդեալական նախաձեռնությունը բերել զրոյական կետի: Փաստերը ճշգրտման կարիք ունեն: Ավելի լավ է հրաժարվել կարևոր անշրջելի քայլերից, ուղևորություններից, որպեսզի աշխատեք մանրուքների հետ: Կարող են հետաքրքիր արդյունք տալ կրկնակի խորհրդատվությունները, տեղեկատվական կամ գիտական որոնումները, տեքստերի և փաստաթղթերի հետ աշխատանքը: Ջրհոս Ջրհոսներին խորհուրդ չի տրվում չափից դուրս վստահող լինել. պրագմատիզմն այսօր նախընտրելի է իդեալիզմից: Օրվա շատ իրադարձություններում անվտանգության գրավականը կլինի զգուշությունը, բծախնդրությունը, որոշ դեպքերում արդարացված է կասկածամտությունը, վերաապահովագրումը: Նպատակների քողարկումը, տեղեկատվության գաղտնագրումը կարող են ոչ թե քմահաճույք, այլ անհրաժեշտություն դառնալ: Ձկներ Ձկներին խորհուրդ է տրվում քննադատորեն ընդունել ցանկացած առաջարկություն, տեղեկատվություն, ծանոթություն, դիմում: Ստացվող տվյալներում, ինչպես նաև ուրիշների մտադրություններում կարող  է խարդավանք թաքնված լինել, որը կարող եք ժամանակին չնկատել: Անցանկալի է բանավոր և գրավոր համաձայնություններ կնքելը: Անձնական շփման մեջ չափազանց կարևոր է տեսնել թույլատրելիի և արգելվածի միջև սահմանը և ձգտել այն չխախտել: ...

    Կարդալ ավելին
  • FBH.am-ը ներկայացնում է, թե ինչ է սպասվում Ձեզ այսօր` ըստ հորոսկոպի նշանի։ Խոյ Խոյերը լիարժեք հանգստի հնարավորություն կստանան: Արժե դրանից օգտվել, եթե ձեզ լարված աշխատանքի շրջան է սպասվում: Այսօր օգտակար կլինի հրաժարվել ավելորդ շփումներից, վազվզոցից, բարդ առաջադրանքների լուծումից: Դրական ազդեցություն կունենա հանգիստ մթնոլորտը, զբոսանքը, լավ քունը: Չարժե ձեզ զրկել ցանկացած զբաղմունքից, որը կարող է արթնացնել ձեր հիշողությունը և երևակայությունը: Այս օրերին սրվում է նաև ինտուիցիան: Ցուլ Այս օրը Ցուլերին թույլ կտա շատ չլարվել, շատ ժամանակ չծախսել տնային գործերի և գործնական հարցերի լուծման վրա: Եթե կանգնեք նպատակաուղղված ակտիվ գործունեության և հանգիստ ժամանցի միջև ընտրության առջև, կարելի է ընտրել երկրորդ տարբերակը: Հոգեբանական, էմոցիոնալ հարմարավետությունը ձեզ համար կարող է կենցաղային հարմարություններից ավելի կարևոր լինել: Այսօր չարժե զբաղվել այնպիսի հարցերի քննարկմամբ, որոնք զբաղցնում են ձեր ողջ ժամանակը: Երկվորյակ Երկվորյակներին աստղերը խորհուրդ են տալիս չշտապել ծրագրեր կազմելու, որոշումներ կայացնելու, գնահատականների և եզրակացությունների հարցում: Եթե մոտ ապագայում ձեզ սպասվում է լուրջ խոսակցություն, անդառնալի քայլ, պատասխանատու ելույթ, հարցազրույց, բանավեճ, քննություն, կրկնակի օգտակար կլինի լինել լռության և անորոշության մեջ գտնվելը: Այս օրերին կարող եք հաճույք ստանալ երևակայության թռիչքից, տարբերակների մտովի քննարկումից: Խեցգետին Խեցգետիններին դժվար կլինի համակերպվել իրադրության առօրեության հետ: Լիակատար հստակության փոխարեն շատերը կգերադասեն խորհրդավորության մթնոլորտը: Հնարավոր է մեծ հետաքրքրություն հեռավոր երկրների, օտար մշակույթների, լեգենդների և առասպելների նկատմամբ: Կարող է սրվել նաև երաժշտության, ռոմանտիկայի, հոգեբանական նրբությունների և հոգևոր կյանքի նկատմամբ ձգտումը: Երեխաները ծնողների հավելյալ ուշադրության կարիքը կզգան: Առյուծ Առյուծների տրամադրությունը կախված կլինի այն դերից, որը նրանց կյանքում խաղում են զգացմունքներն ու զգացողությունները: Եթե դուք զգայուն ռոմանտիկ անձնավորություն եք, սիրում եք երաժշտությունը, պոեզիան, բնությունը, հետաքրքրվում եք հոգեբանությամբ և կրոնով, գաղտնիքներով և հանելուկներով, չեք ձանձրանա, ձեր օրը հագեցած կլինի ինտենսիվ ապրումներով: Եթե ավելի պրագմատիկ եք, օրվա իրադարձություններում ոչ մի արտառոց բան չեք տեսնի: Կույս Կույսերի համար վտանգավոր կլինի ընկնել ինքնաբավության պատրանքի մեջ: Լիարժեք փոխհարաբերությունների համար անհրաժեշտ է լսել շրջապատի կարծիքը, մեծահոգություն դրսևորել, գնալ մանր զիջումների: Եթե ձեր կողքին զգայուն և նրբասիրտ անձնավորություն է, արժե ավելի շատ քնքշություն դրսևորել: Եթե ագրեսիվ տպավորություն թողնեք, վստահություն չեք ներշնչի, և նույնիսկ մտերիմները կարող են ձեզանից գաղտնիքներ պահել: Կշեռք Կշեռքներին այսօր օգտակար կլինի թուլացնել ոչ միայն ֆիզիկական, այլև ինտելեկտուալ ակտիվությունը: Եթե հայտնվել եք փակուղում, չարժե տագնապած նոր տեղեկատվություն փնտրել, ավելի լավ է նորից վերլուծել արդեն եղած տվյալները: Այսօր ինտուիցիան կարող է հուշել ձեզ դետալները, որոնք բաց էիք թողել: Անհրաժեշտ է ուշադրություն հատկացնել առողջությանը: Օգտակար կլինի շատ հեղուկ օգտագործել, բարենպաստ ազդեցություն կունենա խորը քունը: Կարիճ Կարիճների կյանքում այսօր գերակշռող են դրական տպավորություններն ու տրամադրությունները: Իրավիճակը թույլ է տալիս ոչ մի տեղ չշտապել, ամբողջությամբ ձեզ նվիրել հոբբիին, ռոմանտիկային կամ հանգստին: Հնարավոր է զուգահեռ հետաքրքրություն երկու գործով, գաղափարներով և մարդկանցով: Տիպիկ Կարիճների համար կարևոր է թույլ չտալ էմոցիոնալ քաղց: Ստեծղագործ անձանց խորհուրդ է տրվում ուղղակի հետևել երևակայությանը: Աղեղնավոր Աղեղնավորնեը լավ կանեն այս օրն անցկացնեն հանգիստ, անվտանգ վայրում: Այսօր առաջին պլանում էմոցիոնալ հավասարակշռությունն է: Առանց դրա ընկնում է կենցաղային հարմարությունների և այլ արտոնությունների արժեքը: Կարևոր է այն ամենը, ինչն օգնում է ձեզ պահպանել ներքին և արտաքին կայունությունը: Արժե խուսափել նրանցից, ովքեր ձեզ մոտ գրգռվածություն են առաջացնում կամ ձեզ թշնամաբար են վերաբերվում: Օրվա ֆոնը կարող է լինել անվստահությունը: Այծեղջյուր Այծեղջյուրները կգնահատեն հետաքրքիր տպավորությունները, որոնք պարգևում է այս օրը: Օրինակ` այսօր կարելի է համեմատել նույն օբյեկտի, վայրի, երևույթի նկատմամբ հին և նոր զգացողությունները: Հարմար օր է նրանց համար, ովքեր ցանկանում են սրել ինտուիցիան, խորաթափանցությունը: Սիրային կամ աշխատանքային ինտրիգը հաճույքի աղբյուր կդառնա, եթե գիտեք, որ անխոցելի եք: Չարժե տարվել նման խաղերով, եթե ձեր կարգավիճակը դեռևս անորոշ է: Ջրհոս Ջրհոսներին օգտակար կլինի հրաժարվել ցանկացած վազվզոցից, թուլանալ, մոռանալ օրվա խիստ ռեժիմի մասին: Էներգիան, որ այսօր նման կերպ կխնայեք, վաղը թույլ կտա առանց մեծ ջանքերի հասնել ցանկալիին: Եթե ձեզ սպասվում է ոչ միանշանակ իրադարձություն, դժվար գործ, արժե մտքում պտտել նույն սցենարի մի քանի տարբերակ: Պահեստային տարբերակները հոգեբանական հավելյալ ապահովագրություն կլինեն, եթե ձեզանում մինչև վերջ վստահ չեք: Ձկներ Ձկների համար այսօր կենսական անհրաժեշտություն է հանգիստը, լռությունը և ապրումների, երազների, երևակայությունների աշխարհում խորասուզվելը: Հնարավոր է հետաքրքրություն հոգեբանական և համակարգչային խաղերի, ինտրիգների նկատմամբ: Շրջապատի վրա կարող եք բազմադեմ մարդ-առեղծվածի տպավորություն թողնել: Երազում կամ իրականում կարող եք տեսնել մի նշան, որը ուրշներին ոչինչ չի ասի, իսկ ձեզ համար բավականին պերճախոս կլինի: ...

    Կարդալ ավելին
  • FBH.am-ը ներկայացնում է, թե ինչ է սպասվում Ձեզ այսօր` ըստ հորոսկոպի նշանի։ Խոյ Խոյերին աստղերը խորհուրդ չեն տալիս առավոտվա համար ինչ-որ բան ծրագրել. իրադարձությունների ընթացքը կարող է անկանխատեսելի լինել, ինչպեսև սեփական տրամադրությունը: Չարժե լուրջ ընդունել ուրիշի պատահական արարքը: Օրվա ընթացքում կաճի զգացմունքայնությունը, կապվածությունը, նոր սնունդ կստանան զգացմունքները, որոնք տածում եք երեխաների, ազգականների, սիրելի անձնավորության նկատմամբ: Ցուլ Հանգստյան օրերը Ցուլերին կօգնեն ինչ-որ բան փոխել մտերիմների հետ հարաբերություններում, նորովի հարմարվել ընտանեկան մթնոլորտին: Հնարավոր է նոր հետաքրքրություն բնակարանի, ամառանոցի նկատմամբ: Բացառված չէ, որ որոշեք փոխել բնակության վայրը, ցանկանաք ավելի հարմարավետ դարձնել ձեր կենցաղը: Աստղերը խորհուրդ են տալիս ձեր նախապատվությունները համաձայնեցնել մերձավոր շրջապատի սովորույթների հետ: Երկվորյակ Հանգստյան օրերի գալստյան հետ Երկվորյակներն իրենց ավելի հարմարավետ կզգան: Կարող են ի հայտ գալ նոր հետաքրքրություններ, մերձավոր շրջապատում հաճելի մարդիկ, հետաքրքրող հարցի վերաբերյալ հավելյալ տվյալներ, ստեղծագործության, երեխաների դաստիարակության, ամառային հանգստի և զվարճանքների վերաբերյալ գաղափարներ: Արժե հոգալ ընտանի կենդանիների կարիքները: Խեցգետին Խեցգետինների համար օրը կարող է սկսվել զգացմունքային անկայունությունից: Օրվա ընթացքում իրավիճակը կլավանա. տրամադրությունը կկարգավորվի, շատ բան կվերադառնա իր սովորական հունին: Միևնույն ժամանակ, աստղերն առանց սնունդի չեն թողնի ձեր զգացմունքները և ստեղծագործական գաղափարները, կարող են դրդել վատնողության, բարձրացնել ապրումների ինտենսիվությունը: Մտերիմների մոտ կարող են ավելանալ քմահաճույքները: Առյուծ Առյուծների համար հանգստյան օրերը կնշանավորվեն հաճելի իրադարձությամբ, անձնական ճաշակների փոփոխմամբ: Կարող է ուժգնանալ գեղեցկության, հարմարավետության, սիրո ինտիմ դրսևորումների ձգտումը, աճել հագուստի և ինտերիերի նորաձևության նկատմամբ հետաքրքրությունը, ի հայտ գալ արտաքինը փոխելու ցանկություն: Աստղերը խորհուրդ են տալիս չշտապել քմահաճույքները կյանքի կոչելու հարցում: Կույս Հանգստյան օրերի հետ Կույսերի մոտ մտորելու հավելյալ սնունդ կառաջանա: Տեղեկատվական սնուցման աղբյուր կարող է դառնալ մոռացված վայրերով ուղևորությունը, հին ծանոթի հետ հանդիպումը: Հաջող պահ է նամակագրության, մերձավոր շրջապատի, հարևանների, ազգականների, դպրոցական ընկերների հետ շփման վերականգնման համար: Ծախսերում չարժե շտապել, քանի դեռ չեք ճշտել ձեր ընթացիկ կարիքները: Կշեռք Կշեռքներին օրը կարող է դրդել նոր գայթակղիչ ծախսերի: Ծախսերի համար առիթ կարող է դառնալ նվերի ընտրությունը, զվարճանքի համար վճարումը, սեփական արտաքինը նորաձևության ստանդարտներին համապատասխանեցնելու ցանկությունը: Աստղերը հուշում են, որ գայթակղությունները կարող են նենգ լինել. այսօրվա գնումը կարող է սկիզբ դնել ծախսերի շղթայի ապագայում, քանզի մեկ ձեռքբերման վրա կանգ առնելը հեշտ չի լինի: Կարիճ Կարիճներին օրը կօգնի կենտրոնանալ իրենց կենցաղային, ինտելեկտուալ, գեղագիտական կարիքների վրա: Հին սովորություններին կարող են ավելանալ նոր ցանկություններ՝ կապված ծրագրի կամ ցանկալի իմիջի իրականացման հետ: Միաժամանակ, կաճեն զգացմունքայնությունը և զգայականությունը: Կարող է ուժգնանալ հարմարավետության, վատնողության ձգտումը, ցուցամոլության և ավելորդությունների հակումը: Աղեղնավոր Աղեղնավորներին աստղերը հուշում են, որ այսօր ամեն ինչի մասին չէ, որ արժե բացահայտ խոսել: Այսօրվա դրական միտումները կարող են ոչ միայն ամրապնդել վստահությունը, այլև թուլացնել զգոնությունը: Առավել կարևոր թեմաները ցանկալի է քննարկել այն մարդկանց հետ, ում վստահում եք: Կարևոր տեղեկություններն արժե փոխանցել հուսալի և պաշտպանված ալիքներով, այլապես դրանք կարող են վերածվել ձեզ վարկաբեկող նյութի: Այծեղջյուր Օրն Այծեղջյուրների մոտ կարող է հակասական ապրումներ առաջացնել: Բացառված չէ, որ առիթ ունենաք ձեր կյանքից ինչ-որ կարևոր բան հիշելու, օրինակ՝ սիրային պատմության ճակատագրական պահը կամ բիզնեսի կազմավորման բարդ շրջանը: Ծնողների մոտ դրամատիկ ապրումները կարող են կապված լինել երեխաների հետ: Զգացմունքների ինտենսիվությունն իր մեջ վտանգ է պարունակում, եթե պատրաստ չեք վերահսկել ձեր զգացմունքները: Ջրհոս Ջրհոսներին ստուգված ուղուց այսօր կարող են շեղել զգացմունքները, այդ թվում՝ ցավոտ հիշողությունները և նախկինում չբավարարված ցանկությունները: Հնարավոր է խոցվի ձեր ինքնասիրությունը: Զգացմունքային աղավաղումներին կարող է նպաստել սիրելի անձնավորության պահվածքի փոփոխությունները: Հորիզոնում նորից կարող է հայտնվել նախկին գործընկերը կամ համակրանքի առարկան՝սադրելով ձեզ խանդի կամ ոչ ադեկվատ քայլերի: Ձկներ Օրվա ընթացքում Ձկներն ավելի զգացմունքային և դյուրընկալ կդառնան, կարող են շատ բան դրամատիզացնել: Ապրումների ինտենսիվությանը և երևակայության ակտիվացմանը կարող է նպաստել հեռավորությունը, հարկադրված բաժանումը, հետաքրքրաշարժ նորությունը հին ծանոթից կամ նրա հետ հանդիպումը: Նորից կարող են իրենց մասին հիշեցնել չիրականացած երազանքները, իդեալները և հույսերը: Աստղերը խորհուրդ են տալիս մտածել ոչ թե անցյալի, այլ ապագայի մասին: ...

    Կարդալ ավելին
  • FBH.am-ը ներկայացնում է, թե ինչ է սպասվում Ձեզ այսօր` ըստ հորոսկոպի նշանի։ Խոյ Խոյերին խորհուրդ է տրվում աշխատել փորձված գործընկերների հետ: Առավել հաջող կլինեն պաշտոնապես ձևակերված նախաձեռնությունները: Կոնֆլիկտային իրավիճակներ հնարավոր են ուրիշի նախաձեռնությամբ, սակայն կարող են ձեզ վիրավորել: Լավագույն պահը չէ ամուսնության, ռոմանտիկ միությունների և նյութական շահ հետապնդող այլ համաձայնությունների համար. հենց սկզբից հնարավոր են տարաձայնություններ: Ցուլ Ցուլերին այսօր դժվար կլինի վերահսկել իրենց ցանկությունները, մեծ է պատահական տրամադրությանը կամ շրջակա միջավայրի ազդեցությանը տրվելու հավանականությունը: Անկայուն կարող է լինել ոչ միայն զգացմունքային ֆոնը, այլև իրադարձային. ձեզ հետաքրքրող սցենարը կարող է ժամանակավորապես հետաձգվել՝ անորոշություն առաջացնելով և նյարդայնության համար հող նախապատրաստելով: Երկվորյակ Երկվորյակներին աստղերը հուշում են, որ այսօր հաջողությունները և հաղթանակները հավանական են տնից դուրս, հեռու առօրյա իրադրությունից: Մտորումների փոխարեն արժե նախապատվությունը տալ գործողություններին: Դրական զգացողություններ և լավ գործնական արդյունք խոստանում է ավելի շուտ թիմային, քան անհատական գործունեությունը: Կարդարանան համատեղ նախագծի զարգացմանն ուղղված ջանքերը: Խեցգետին Խեցգետինների համար օրը կարող է նշանավորվել անհանգստությամբ: Բացառված չէ, որ այն ուշացած լինի և գործի ընթացքի վրա էական ազդեցություն չունենա: Ուշադրության կենտրոնում կարող են հայտնվել ընտանեկան նրբությունները: Կարող են հետաքրքրել հայրենիքում տիրող իրադարձությունները: Օրը կարող է ուժգնացնել նաև սիրային ապրումները, ձեզ ավելի ընկալունակ դարձնել իրադարձությունների ռոմանտիկ բաղկացուցչի նկատմամբ: Առյուծ Առյուծների գործողություններն այսօր պայմանավորված կլինեն ոչ միայն անհրաժեշտությամբ, այլև հոգեկան վիճակով: Այս կամ այն իրադարձությանը կարող եք մասնակցել ոչ միայն պարտքից դրդված, այլև հոգու կանչով: Կարող եք ոգևորության հավելյալ ազդակ ստանալ կամ անմոռանալի պահ ապրել միջոցառումների մասնակցելիս, հյուրընկալվելիս, մարդաշատ վայրում գտնվելիս: Եթե տրամադրությունը կայուն է, օրն ավելի արդյունավետ կարող է լինել: Կույս Կույսերի ուշադրությունը մինչ գիշեր կարող է սևեռված լինել կարևոր իրադարձության վրա: Եթե ներգրավված եք այս կամ այն գործողությանը, ժամանակ չեք ունենա մտորումների և կասկածների համար, ժամանակավորապես կմոռանաք անձնական խնդիրների, ծրագրերի կամ սովորությունների մասին: Մտահղացման իրագործման համար կարող են հավելյալ ծախսեր պահանջվել: Փողերը քամուն տալու վտանգ կա: Կշեռք Կշեռքները կարող են հաջողության հույս ունենալ գործերի մեծամասնությունում: Միևնույն ժամանակ, սցենարների մի մասը կարող է վերահսկողության չտրվել և զարգանալ սեփական օրենքներով: Իրադարձությունների անսպասելի շրջադարձ է հնարավոր կարիերայում, ընտանեկան գործում, սիրային պատմության մեջ, ֆինանսական ոլորտում: Հնարավոր են անկանխատեսելի արձագանքներ գործընկերների, ընկերների, ծնողների, ղեկավարության կողմից: Կարիճ Այսօրվա գործընթացները Կարիճներին կստիպեն մոռանալ սեփական ծրագրերի մասին կամ ժամանակավորապես հետաձգել դրանք: Ձեր օգնությունը կարող է պետք գալ ամուսնուն, համախոհների միությանը: Կարող է վճռական փուլին մոտենալ ընդհանուր գործը, որին ակտիվ մասնակցություն եք ցուցաբերում: Ձեր շահերը հետապնդելիս ստիպված կլինեք ապավինել աջակցող խմբին, հաշվի նստել խաղի կանոնների, գործող օրենքների, նորմերի հետ: Աղեղնավոր Աղեղնավորներին սպասվում է նախօրեի իրադարձությունների հետաքրքիր զարգացում: Մինչ գիշեր բացառված չեն անակնկալները: Եթե հետաքրքրված եք այս կամ այն կոնկրետ արդյունքով, աստղերը խորհուրդ են տալիս հրաժարվել պասիվ դիտորդի դերից, գործին ներգրավվել լիարժեք մասնակցի կամ առաջնորդի իրավունքներով: Շատ հնարավոր է, որ հիմնական լծակները ձեր ձեռքում կենտրոնանան, հատկապես, եթե բարձր հեղինակություն ունեք: Այծեղջյուր Այծեղջյուրներին խորհուրդ է տրվում օգտվել իրենց դիրքերն ամրապնդելու, կարիերայում մեկ աստիճան բարձրանալու հնարավորությունից: Հնարավոր է ձեզ համար ավելի կարևոր լինի ոչ թե բարձր պաշտոնը, այլ ձեզ հետաքրքրող շրջանակներում մասնագիտական կամ հոգևոր հեղինակությունը: Միևնույն ժամանակ, այսօր ավելի լավ է չտարվել, որպեսզի ձեր արածի մի մասը չջնջեք և ձեզ համար ավելորդ խնդիրներ չստեղծեք: Ջրհոս Ջրհոսներին օրը խոստանում է նախօրեի իրադարձությունների շարունակություն և հաջող ավարտ: Բացի ընթացիկ միջոցառումների բարեհաջող ավարտից՝ կարող եք դրական միտումների հույս ունենալ ավելի նշանակալի, երկարատև ծրագրերում: Առանձին անակնկալները չեն փչացնի ընդհանուր պատկերը և չեն չեղարկի ձեռքբերումները: Չնայած ոգևորությանը և վստահությանը՝ ավելի լավ է խուսափել նոր նախաձեռնություններից: Ձկներ Ձկները կարող են ցանկությունների իրականացման հույս ունենալ, սակայն միայն նախապես պայմանավորված շրջանակներում: Կարող է փակվել բարդ հարցը, կարող եք գումարային փոխհատուցում ստանալ: Հնարավոր է ոչ թե փող կամ պաշտոն ստանաք, այլ բարոյական բավարարվածություն կամ ապագայի համար արժեքավոր մարտավարական առավելություն: Բացառված չէ հուզիչ իրադարձություն անձնական կյանքում: ...

    Կարդալ ավելին
  • FBH.am-ը ներկայացնում է, թե ինչ է սպասվում Ձեզ այսօր` ըստ հորոսկոպի նշանի։ Խոյ Օրը հարմար է ոչ պաշտոնական շփման, ապագայի ծրագրերի քննարկման համար: Շատ Խոյերի կձգեն նմանատիպ հայացքներ ունեցող մարդիկ: Պահանջ կզգաք նորություններով փոխանակվելու: Բացառված չէ, որ օրվա մեծ մասը ստիպված լինեք անցկացնել համակարգչի առջև: Այս օրերը նաև տրամադրում են վիրտուալ սիրավեպերի, սնում են պլատոնական զգացմունքները: Այդ ալիքի վրա կարելի է թարմացնել համացանցային ծանոթությունները: Ցուլ Հարմար օր է անսովոր առաջադրանքներ լուծելու համար: Անհրաժեշտ արդյունքին հասնելու համար շատ Ցուլեր ստիպված կլինեն վերակառուցել մտածողությունը, երբեմն գործել իրենց ճաշակների և սովորությունների դեմ: Մեծ դեր կխաղա իրազեկությունը, ընկերասիրությունը, կապեր պահպանելու և տեղեկատվություն ստանալու ունակությունը: Ղեկավարների և գործարարների համար կարևոր կլինի հաշվի նստել աշխատակիցների կարծիքների հետ: Երկվորյակ Երկվորյակները կարող են ազատվել տհաճ պարտականություններից: Այս օրերի մթնոլորտը ձեզ համար լիովին ներդաշնակ է: Ձեզ ազատ և անկաշկանդ կզգաք ցանկացած իրավիճակում, այդ թվում՝ տնից հեռու, անծանոթ միջավայրում: Գերազանց պայմաններ են ստեղծվում կրթության, գրական և ցանցային աշխատանքի, հին ծանոթոների հետ հանդիպելու, համախոհներ որոնելու համար: Կարող եք հաջողությամբ անցնել մրցույթը, հարցազրույցը: Խեցգետին Խեցգետիններին աստղերը խորհուրդ են տալիս դուրս գալ սովոր շրջանակներից, սկսել նոր չափորոշիչներ կիրառել ուսման ոլորտում, շփման, կենցաղի մեջ: Այս օրերի մթնոլորտը թույլ կտա ավելի ազատ նայել շատ բաների՝ անկախ ստանդարտներից, ավանդույթներից և հեղինակություններից: Չարժե արհամարհել առաջադեմ տեխնոլոգիաները, վերջին նորությունները, նորաձևության միտումները: Պահվածքում չի խանգարի ավելի շատ անկաշկանդությունը: Առյուծ Առյուծները կարիք ունեն հստակեցնելու ծանոթության շրջանակը: Եթե նորից կարիք ունեք նախկին համախոհների ներկայության, տեղեկացրե՛ք ձեր մասին և մնացե՛ք կապի մեջ: Հաջող շփման գրավականն այսօր կլինի դիվանագիտությունը, հանդուրժողականությունը, ընկերասիրությունը, քաղաքավարի երկխոսության պատրաստակամությունը: Կարևոր է բաց լինել նորի համար և պատրաստ լինել փոխել հայացքները, եթե փաստերի տրամաբանությունն այդպես է հուշում: Կույս Առօրյա պարտականությունները կարող են պահանջել ինտենսիվ աշխատանք համակարգչի առջև: Միաժամանակ կհաջողվի անհրաժեշտ մարդկանց հետ կապեր հաստատել: Դրանք կարող են լինել գործընկերները, ենթակաները, հաճախորդները, ընկերները: Ձեզ կարող են գրավել նաև տարբեր միությունները, խմբակները: Ոչ պաշտոնական շփման համար գերազանց պլատֆորմ կլինի համոզմունքների նմանությունը, ընդհանուր հոբբին: Կշեռք Կշեռքները կարող են փայլել շփվողականությամբ, ճաշակով, ստեղծագործական մտածողությամբ, հաջող կդրսևորեն իրենց խորհրդատվության, դիզայնի, միջնորդության, ծրագրավորման ոլորտներում: Օրը հաջող է նորաձև հագուստի, բույրերի, ակտուալ աքսեսուարների գնման համար: Կին Կշեռքներին խորհուրդ է տրվում զբաղվել արտաքինի նրբություններով: Կարող եք նոր կոսմետիկ գիծ փորձել, համեմատել զանազան վարպետների ծառայությունները: Կարիճ Օրը Կարիճներին օգնում է թիմի ձևավորման հարցում, սակայն՝ միայն ազատ շփման, ընկերական համակրանքի մակարդակում: Փաստաթղթերի պաշտոնական կնքումը, պարտականությունների բաշխումը, կոնկրետ գործնական նրբությունների և ֆինանսական դետալների քննարկումն ավելի լավ է թողնել ավելի հարմար պահի: Այսօր ակտուալ է ոչ պաշտոնական շփումը: Ինչպես հին ընկերներին, այնպես էլ պոտենցիալ համախոհներին այսօր կարող եք հրավիրել ձեր տուն: Աղեղնավոր Աղեղնավորներին անհրաժեշտ է հետաքրքիր շփում կամ տեղեկատվության ներհոսք: Տրամադրությունը և օրվա ծրագրերը կարող են թելադրվել անցյալի որևէ գործոնի կողմից: Հնարավոր է սոցկայքերում ծանոթներ գտնեք, նորություն ստանաք հին ընկերոջից կամ գործընկերոջից: Կարելի է հանդիպում կազմակերպել դպրոցական ընկերների հետ: Շատ Աղեղնավորների համար կարևոր կլինի ոչ միայն հաճելի ժամանակ անցկացնելը, այլև հոգեպես մտերիմ մարդկանց հանդիպելը: Այծեղջյուր Այծեղջյուրներին չի վնասի ինչ-որ թեթև փորձը: Դա կարող է լինել անսովոր ճաշացանկ, հագուստի այլ գունային համադրում, նոր էկզոտիկ բույր: Բացառված չէ, որ ինչ-որ նորություն ցանկանաք էլեկտրոնիկայի ոլորտում: Մասշտաբային ծրագրերի դեպքում՝ ճիշտ կլինի սկսել փոքրից, այդ ժամանակ անհաջողությունը ձեզ վրա շատ թանկ չի նստի: Եթե ձեզ ինչ-որ բան պարզ չէ, չարժե ամաչել ավելորդ կամ «հիմար» հարց տալուց: Ջրհոս Ջրհոսների համար առաջնային կլինեն անձնական հետաքրքրությունները, սեփական շփման շրջանակը: Իհարկե, շրջապատի ճաշակներն ու խնդրանքները նույնպես հաշվի կառնվեն, սակայն սեփական կարիքները, ամեն դեպքում, կմնան առաջնային: Հաջող օր է զանազան մանր թարմացումների համար, որոնք ձեզ կյանքը վառ գույներով կլցնեն: Այսօր բնազդաբար կընտրեք հենց այն, ինչը ձեզ համար օգտակար և հեռանկարային է: Ձկներ Շատ Ձկների համար այսօր ակտուալ և ձգող է վիրտուալ շփումը: Ձեզ համար շատ տեղեկատվական կարող է լինել համացանցը: Դրա շնորհիվ կկարողանաք բազմապատկել ձեր գիտելիքները, ընդլայնել աշխարհայացքն ու հարստացնել բառապաշարը: Տվյալներ ստանալու և ճշմարտությունը պարզելու համար արժե մոռանալ անձնական հակակրանքի մասին: Հարմար պահ չէ համառ որոնումների համար, որոնք անհրաժեշտ ջանադրման դեպքում հաջողությամբ են պսակվում: ...

    Կարդալ ավելին
  • Օրվա կադրը. երբ հայրենասիրությունը վերածում են մարազմի՝     Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/AyQezBan/posts/1982814258631167 ...

    Կարդալ ավելին
  • Ցանկացած մարդու տանը դուք կարող եք հանդիպել ալյումինե փայլաթիթեղի։ Այն անփոխարինելի իր է խոհանոցում։ Շատ ուտեստների պատրաստման համար օգտագործում են հենց այդ փայլաթիթեղները: Սակայն մենք գիտենք փայլաթիթեղի օգտագործման մի հետաքրքիր տարբերակ, որն էլ այսօր ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Դուք երբևէ կմտածեի՞ք, որ փայլաթիթեղը կարող է օգնել ազատվել հոգնածությունից և անքնությունից։ Համացանցում այս հարցի շուրջ կան բազմաթիվ նյութեր։ Այս տարբերակով փայլաթիթեղի օգտագործումը շատ պարզ է։ Այն պետք է կտրել և դնել սառնարանում 4 ժամ (կարող եք նաև մի փոքր քիչ)։ Ահա և ամբողջ բաղադրատոմսը։ Հետո այն պետք է դնեք, այսպես ասած, խոցելի տեղերին, օրինակ՝ դեմքին, այտերին և այլն։ Այս գործընթացը հանգստացնում է մկանները և վերացնում հոգնածությունը։ Փայլաթիթեղի կիրառման մեկ այլ, հրաշալի տարբերակ։ Այն կարող է հանգստացնել հոդերի ցավը։ Դրեք փայլաթիթեղն այն մասի վրա, որտեղ ցավում է, և ֆիքսեք այն բինտով։ Որոշ ժամանակ հետո հոդերի վիճակը կբարելավվի։ Փայլաթիթեղը նաև օգտագործվում է այրվածքները բուժելու նպատակով։ Այս միջոցն արագորեն պայքարում է այրվածքի դեմ։ Իհարկե, խոսքը չի գնում այնպիսի այրվածքների մասին, որոնց առաջացման դեպքում անմիջապես պետք է դիմել բժշկի։ Ցավեր վիրահատությունից հետո։ Այս դեպքում ձեզ նույնպես կարող է օգնել փայլաթիթեղը։ Հարկավոր է այն բինտի օգնությամբ կապել պետքական մասում, իսկ երբ արդեն ցավը կթեթևանա, պարզապես հանեք այն։ ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն