• Ինչպես քնել Եթե օդորակիչ չկա, կարելի է օդափոխիչ օգտագործել: Այն չի հովացնում, բայց օգնում է ստանալ օդի շարժ: Շոգ ցերեկը փակեք պատուհանները և ծածկեք վարագույրով, դա կխոչընդոտի ննջասենյակի տաքացմանը: Ինչպես արագ հովանալ Օդափոխիչը ճիշտ օգտագործեք: Դրա շիթերն այնպես ուղղեք, որ դրանք հատակից վեր բարձրանան: Ինչպես սնվել Ցանկալի է նվազեցնել աղի օգտագործումը. այն ավելացնում է օրգանիզմի հեղուկի պահանջը: Մի՛ մոռացեք. շոգին սնունդն արագ է փչանում, հնարավոր է թունավորվել: Դա վերաբերում է հատկապես տորթերին, դրանցից ավելի լավ է ընդհանրապես հրաժարվել: Ինչպես խուսափել ջրազրկումից Սննդակարգում օրական ներառել շատ հեղուկ պարունակող մրգեր և բանջարեղեն: Ամեն անգամ ուտելուց առաջ 1 բաժակ ջուր խմել: Ուղեղին ինչպես ստիպել աշխատել Սեղանին սառույցով ափսե դրեք: Հալչելով սառույցը ձեզ կփոխանցի իր սառնությունը, կխոնավեցնի աշխատասենյակի օդը: Եթե պետք է կենտրոնանալ ու չի ստացվում, կարելի է պարբերաբար անուշադր շնչել: Ինչպես հաղթահարել շոգը քաղաքում Կրեք միայն բնական գործվածքներից հագուստ, այն պահպանում է օրգանիզմը գերտաքացումից: Ինչպես խնամել մազերը շոգին Ամռանը խորհուրդ է տրվում մազերը լվանալ UV-պրոտեկցիայով շամպուններով, փողոց դուրս գալուց առաջ քսել ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող սփրեյներ կամ մուսեր: Ինչպես շոգից փրկվել բնակարանում Պատուհաններին վարագույրներ կախեք: Սենյակ ընկնող լույսը ջերմաստիճանը բարձրացնում է 3-10 աստիճանով՝ ստեղծելով ջերմոցային էֆեկտ: Ինչպես խնամել մաշկը շոգին Քսուքներն անպայման պետք է ունենան արևապաշտպան բաղադրիչներ և լինեն առավելապես խոնավեցնող, ոչ թե սնուցող: Առանձնակի ուշադրություն դարձրեք կոպերի համար քսուքին. դա կպաշտպանի կնճիռներից: Ինչպես սեքսով զբաղվել շոգին Հրաժարվեք արագ և կրքոտ սեքսից, նախընտրությունը տվեք դանդաղ փաղաքշանքներին, ընդ որում՝ երկար դադարներով: Դա կօգնի չափից շատ «չտաքանալ» և խնայել օրգանիզմի ուժերը: Ընդհատումներին մնացեք անկողնում, ավելի լավ է՝ սառեցրեք իրար, օրինակ՝ սառույցով: ...

    Կարդալ ավելին
  • Տղամարդկանց խաբելու սիրահարների համար նոր իր է ստեղծվել, որը ներկայացրել է ekoD Works ճապոնական բրենդը։ Շապիկը կոչվում է «պատրանքների ցանկ» ու ստեղծում է մեծ կրծքի տպավորություն։ Սակայն եթե կողքից ենք նայում, ակնհայտ է դառնում խաբեությունը։   ...

    Կարդալ ավելին
  • 10 հնարք, որոնք կօգնեն հասանելի միջոցներով տնային պայմաններում վերացնել կոշիկի հոտը` 1. Մեխակ Չորացած մեխակը հոտը կքողարկի ավելի ուժեղ բույրով: Կարելի է նաև անանուխի մի քանի մանրացված տերև դնել: 2. Թեյ Թեյի փաթեթը դնում են միջատակի տակ: 3. Ակտիվացված ածուխ Ակտիվացված ածխի մի քանի հաբ կոշիկի մեջ դնելն արդյունավետ է: 4. Դարչին Միջատակի վրա դարչին ցանիր: Նույն նպատակով կարելի փխրեցուցիչ օգտագործել: 5. Սառնություն Կոշիկդ դիր թերթի մեջ, որ խոնավությունը ներծծվի, դիր տոպրակի մեջ և 24 ժամով դիր սառցարանը: ...

    Կարդալ ավելին
  • Թունավոր օձի կծածի դեպքում մեծ նշանակություն ունի ժամանակին ցուցաբերված առաջին օգնությունը։ Օձի կծելուց հետո առաջին 5 րոպեի ընթացքում սեղմեք կծած տեղի շուրջը, որպեսզի արյուն դուրս հոսի վերքից։ Այս գործողությունը թույլ է տալիս որոշ չափով հեռացնել թույնը։ Սեղմելը դադարեք, երբ վերքից այլևս արյուն դուրս չի գալիս։ Հանգստացրեք տուժածին, քանի որ նյարդային, գրգռված վիճակն արագացնում է արյան շրջանառությունը` նպաստելով մարմնում թույնի տարածմանը։ Հանեք բոլոր զարդերը և ճնշող իրերը։ Եթե օձը կծել է վերջույթը, ապա անշարժացրեք այն: Սահմանափակեք տուժածի շարժումները, նստեցրեք կամ պառկեցրեք նրան։ FBH.am-ը ձեզ է ներկայացնում, թե ինչ է կարելի և ինչ չի կարելի անել օձի խայթոցի դեպքում։       Ի՞նչ չի կարելի անել       Կան գործողություններ, որոնք չի կարելի անել օձի կծածի դեպքում։ Մի արտածծեք թույնը բերանով. բերանում եղած անգամ փոքր վերքից թույնը կարող է անցնել ձեր օրգանիզմ։ Կծած տեղի շրջանում կտրվածքներ մի արեք, մի այրեք կծած տեղը. ցավն արագացնում է արյան շրջանառությունը, ինչը նպաստում է թույնի տարածմանը։ Մի՛ օգտագործեք սառը թրջոցներ ու սառցապարկեր. դրանք օգուտ չեն տա տուժածին և կարող են նրա ինքնագիտակցությունը վատացնել։ Տուժածին մի տվեք ոգելից խմիչքներ, որոնք ևս արագանցում են արյան շրջանառությունը: Ինչպե՞ս խուսափել խայթոցից Ինչպես նշեց մասնագետը, ուշադիր լինելու դեպքում շատ խայթոցներից հնարավոր կլինի խուսափել: Օձերը, մասնավորապես, երբեք չեն հարձակվում հենց այնպես: Սկզբում դրանք «զգուշացնում են», որոշակի ձայներ հանում: Ուշադիր նայեք ոտքերի տակ ու Ձեր կողքերը, եթե բնության գրկում եք: Օձ տեսնելուց հետո պարզապես կանգ առեք, մի շարժվեք: Օձը, հասկանալով, որ իրեն ոչինչ չի սպառնում, կհեռանա: Հայաստանում, ի դեպ, 4 տեսակի թունավոր օձ կա, ամենավտանգավորներն են հայկական իժը եւ գյուրզան: Սակայն տարբերել դրանց կարող են ոչ բոլորը: Ի՞նչ անել, եթե օձը խայթել է Տուժածին պետք է անշարժացնել: Նրան չի կարելի թողնել քայլել կամ առհասարակ շարժվել: Փորձեք արտածծել թույնը: Դրանով դուք կհեռացնեք դրա 30 տոկոսն օրգանիզմից: Սակայն, մասնագետի խոսքով՝ չի կարելի անել դա, եթե բերանում վերք կա կամ դուք ունեք ստամոքսի խոց: Այնուհետեւ պետք է հնարավորինս արագ տուժածին հիվանդանոց հասցնել, որտեղ նրան հակաթույն կներարկեն: Հակաթույնի առաջին չափաբաժինը նախընտրելի է ներարկել խայթոցից վեց ժամ հետո: Ինչքան շուտ դա արվի, այդքան բարձր են տուժածի շանսերը: ...

    Կարդալ ավելին
  • Ամերիկյան Արիզոնա նահանգում օդի ջերմաստիճանը հասել է +47 աստիճան Ցելսիուսի: Ամեն ինչ բառացիորեն հալչում է՝ պլաստիկե արգելապատնեշները, ճանապարհային նշանները, փոստարկղերի համար նախատեսված սյուները: Իսկ մեքենաների սրաhն այն աստիճան է տաքանում, որ այնտեղ հնարավոր է թխվածքաբլիթ թխել: Անգամ փորձողներ են եղել․․․ ...

    Կարդալ ավելին
  • Այս նյութի հերոսուհին ժամանակին իր սիրեցյալի անվան առաջին տառը դաջել էր մատին: Բայց հետո ինչ-որ բան այնպես չի ստացվել, և սիրահար զույգը բաժանվել է: Աղջիկն էլ որոշեց խնայել 150 դոլար (հենց այդքան արժե դաջվածքների լազերային հեռացումը) և փորձեց ինքնուրույն հեռացնել այն: Նա վերցրեց 70%-նոց գլիկոնաթթու, խոզանակ և նշտար ու անցավ գործի: Հետևանքները սարսափելի ու բավական ցավոտ էին:   ...

    Կարդալ ավելին
  • Հունիսի 24-ին, Մինսկի Անկախության պողոտայում T-72 տանկը կորցրել է կառավարումն ու մեծ արագությամբ բախվել էլեկտրասյանը: Զրահամեքենաները փողոց էին դուրս բերվել երկրի Անկախության տոնի առթիվ կազմակերպվելիք միջոցառումների փորձի շրջանակներում: ...

    Կարդալ ավելին
  • Լեհական Խրուբեշուվ քաղաքի մերձակայքում ճահիճների չորացմամբ զբաղվող մի տղամարդ բավական լավ պահպանված ասպետական թուր գտավ: Մասնագետների գնահատմամբ՝ 1,5 կգ-նոց գտածոն ավելի քան 600 տարվա հնության է:  Տղամարդը ցանկացել է անանուն մնալ և գտածոն հանձնել է Ստանիսլավ Ստաշիցի անվան թանգարան:   ...

    Կարդալ ավելին
  • Երբ 29-ամյա Գրանտ Տրիբետը սկսեց հանդիպել Կասանդրա Ռեշարի հետ, գիտեր, որ սիրահարվել էր կնոջ, ով արդեն երեխա ուներ: Որոշ տղամարդկանց դա կարող է կանգնեցնել: Բայց ոչ նրան: Անակնկալի մասին, որը Գրանտը պատրաստել էր սիրելիի համար, Կասանդրան գրեց սոցցանցի իր էջում.   «Մենք նախաճաշեցինք, հետո գնացինք այգի զբոսնելու: Ես զգում էի, որ ինչ-որ շատ կարևոր բան է տեղի ունենալու: Մենք ոտքով երևի մեկ մղոն անցանք: Այնտեղ, փայտե կամրջի կենտրոնում, Գրանտը հանկարծ ծնկի եկավ և… ինձ առաջարկություն արեց: Բայց դրանով անակնկալները չվերջացան: Հետո նա առաջարկություն արեց դստերս…»: Նա նայեց նրան և հարցրեց. «Ադրիանա, կլինե՞ս իմ աղջիկը: Ես խոստանում եմ սիրել քեզ և քո մասին հոգ տանել մինչև կյանքիս վերջը»: Կասանդրան լաց եղավ երջանկությունից, նա պարզապես չէր կարող չհուզվել այդպիսի հսկայական սիրուց… Իսկ աղջիկը բացականչեց. «Այո: Ուռա: Մայրի՛կ, վերջապես ես հայրիկ կունենամ: Մենք հայրիկ ունենք»: Ի նշան այդ երջանիկ միության՝ Գրանտը փոքրիկին սրտաձև վզնոց նվիրեց: Հուզիչ պահը լուսանկարեց ընտանիքի ընկերուհին՝ լուսանկարիչ Մենդի Ջիլիլենդը: Կասանդրան նշում է, որ լիրաժեք ժամադրությունների ժամանակ չուներ, քանի որ պետք է հոգ տաներ դստեր մասին: Բայց եռյակը հաղթահարեց դժվարությունները, որոնք նրանց ավելի մտերմացրին: «Իմ աչքի առաջ ազդեցիկ և հիասքանչ ամուրին վերածվեց հոգատար, սիրող հոր իմ դստեր համար»: ...

    Կարդալ ավելին
  • Անկախ նրանից, թե մարդուն որքան եք սիրում, կան բաներ, որոնցից պետք չէ հրաժարվել նույնիսկ հանուն սիրո: Ներկայացնում ենք 3 բան, որոնք եթե ձեր զուգընկերը ձեզ իսկապես սիրում է, կհարգի: 1. Անձնական նպատակներ Զույգը կարող է շատ ընդհանուր նպատակներ ունենալ, բայց դուք պետք է նաև ձեր անձնական նպատակներն ունենաք: Եթե երազում եք կրթություն ստանալ կամ բիզնես սկսել, շարունակեք գնալ դեպի ձեր երազանքը: Ձեր զուգընկերը պետք է խրախուսի ձեզ և օգնի երազանքի իրականացման ճանապարհին: Անձնական նպատակների առկայությունը եսասիրություն չէ: Նպատակները, որոնք դուք դնում եք ձեր առաջ, երկուսիդ օգուտ կբերեն, ուստի տղամարդը պետք է ձեզնով հիանա: 2. Բնավորությունը Երբ նա փորձում է ձեզ փոխել, դա վատ է: Եթե նա ասում է, որ ձեզ սիրում է, բայց ուզում է, որ լրիվ ուրիշ լինեք, նա սիրահարված է ուրիշ կնոջ մասին մտքին, ոչ թե ձեզ: Զույգը պետք է միասին աճի և զարգանա: Երբեք չփոխվեք ուրիշի սպասելիքներին համապատասխանելու համար: 3. Ձեր ընկերները Ընկերությունը շատ կարևոր է: Այն օգնում է պահպանել անհատականությունը և օգնություն ստանալ, երբ անհրաժեշտ է: Դուք և ձեր զուգընկերը կարող եք ընդհանուր ընկերներ ունենալ, բայց լավ է նաև սեփական ընկերներ ունենալը: ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն