• Խոյ Օրվա առաջին կեսը կնվիրեք աշխատանքին: Չեք ցանկանա հրաժարվել ձեր նպատակներից, իսկ դրանք իրագործելու համար որոշ ժամանակ կպահանջվի: Ձեր նպատակասլացությունը  կգնահատվի, իսկ ջանքերն ապարդյուն չեն անցնի: Ավագ սերնդի ներկայացուցիչների հետ շփումն օգտակար է: Նրանք կկիսվեն իրենց գիտելիքներով և տարիների ընթացքում ձեռք բերած փորձով: Օրվա երկրորդ կեսին կարող եք ֆինանսական որոշ հարցեր լուծել: Գործարարի ձեր հոտառությունն այսօր շատ սուր է: Սիրային ժամադրությունները հրաշալի կանցնեն: Ուղևորություններից անմոռանալի տպավորություններ կստանաք: Ցուլ Իրադարձություններով հագեցած, հետաքրքիր օր է սպասվում: Անգործության չեք մատնվի: Նոր գործեր կձեռնարկեք, անգամ ամենահամարձակ մտահղացումները հավանության կարժանանան: Օրվա ընթացքում շրջապատված կլինեք մարդկանցով, ում հետ հրաշալի հարաբերությունների մեջ եք: Հնարավոր են անսպասելի, սակայն շատ հաճելի առաջարկներ: Հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփումը կուրախացնի, թեթև ֆլիրտը ձեզ մոտ հրաշալի կստացվի: Հին ընկերներից լավ լուրեր կստանաք, իսկ նրանց հետ հանդիպումը հաճելի զգացողություններ կպարգևի: Երկվորյակ Օրվա ընթացքում դրական լիցքերի պակաս չեք զգա: Հետաքրքիր մտահղացումներ կծնվեն, մտերիմները կօգնեն իրագործել դրանք: Զբաղվեք այն ամենով, ինչը հոգեհարազատ է, կարող եք նոր գործեր ձեռնարկել: Հրաշալի օր է սպորտային մարզումների համար: Հնարավոր են մի շարք հանդիպումներ, կտեսնեք մարդկանց, որոնց նախկինում այնքան էլ չեք համակրել, սակայն այժմ հնարավոր է փոխեք ձեր կարծիքը: Հին խնդիրներն ու տարաձայնությունները կմոռացվեն, կարող եք նոր հարաբերություններ սկսել: Բոլոր հարցերում ապավինեք ներքին ձայնին, այն այսօր չի հիասթափեցնի: Խեցգետին Հնարավոր են որոշ անախորժություններ, սակայն ստիպված եք ընդունել, որ խնդիրների մեծ մասը ինքներդ եք ստեղծում: Խորամանկության դիմել չարժե, ցանկալի արդյունքի կարող եք հասնել միայն ձեր անկեղծության շնորհիվ: Հարմար օր է մանկության ընկերների հետ հանդիպելու, լավ ժամանակ անցկացնելու համար: Նշանի ներկայացուցիչների համար տնային գործերը ձանձրալի չեն թվա: Կզբաղվեք մաքրությամբ, որոշ փոփոխություններ կկատարեք: Կարող եք համեղ ուտեստներ պատրաստել: Օրը հարմար է հյուրեր ընդունելու համար: Առյուծ Օրվա ընթացքում լուրջ խնդիրներ չեն ծագի, եթե ֆինանսական հարցերում հապճեպ որոշումներ չկայացնեք, իսկ գնումներ կատարելիս առավել խելամիտ լինեք: Ընտանիքում հարաբերությունները ներդաշնակ են, եթե անգամ որոշ հարցերի շուրջ համաձայնության չգաք, միևնույն է տարաձայնություններ չեն ծագի: Համատեղ ծրագրերն իրականացնելու համար փորձեք համախմբել ուժերը և գործել միասնական: Առաջնորդի ձեր կարողությունները դրսևորելու ճիշտ ժամանակն է: Ձեր մոտեցումները կկիսեն և խորհուրդներին կհետևեն անգամ նրանք, ովքեր շատ ավելի փորձառու են: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են առողջական խնդիրներ, խնայեք ձեզ: Կույս Հնարավոր են մանր անախորժություններ, որոնք, սակայն, չարժե սրտին մոտ ընդունել: Լուրջ խնդիրների վտանգ չկա, իսկ չնչին դժվարությունները հեշտությամբ կհաղթահարեք: Օրվա առաջին կեսին մարդկանց ուշադրությունը գրավելու համար կարող եք  գործի դնել ձեր ողջ հմայքը: Այս ժամանակահատվածում խոստումնալից, ռոմանտիկ ծանոթությունները չեն բացառվում: Օրվա երկրորդ կեսին մտերիմների հանդեպ առավել հոգատար կլինեք, ինչը նրանց անչափ կուրախացնի: Ընկերների, հարազատների համար կարող եք որոշ նվերներ գնել, անակնկալներ մատուցել սիրած անձնավորությանը: Կշեռք Շտապողականությունն այսօր ձեր օգտին չէ: Անգամ պարզ թվացող խնդիրներին ամենայն լրջությամբ մոտեցեք: Ճիշտ կվարվեն նշանի այն ներկայացուցիչները, ովքեր օրվա կնվիրեն հանգստին: Զբոսանքները լավ կազդեն ինքնազգացողության վրա, տրամադրություն կբարձրացնեն: Սիրելիների հետ շփումներում առավել նրբանկատ եղեք, նրանք այսօր չափազանց զգայուն են և խոցելի: Ձեր մեկնաբանություններում հնարավորինս զուսպ եղեք: Երեխաների հետ կատակել չփորձեք, նրանք ձեզ ճիշտ չեն հասկանա և կվիրավորվեն: Փորձեք ընթերցանությամբ զբաղվել: Հրաշալի օր է նոր գիտելիքներ ձեռք բերելու համար: Կարիճ Ամեն բան հրաշալի կդասավորվի, անհանգստանալու առիթ չեք ունենա: Հեշտությամբ կիրագործեք բոլոր ծրագրերը, քանզի ընկերներն ամեն կերպ կաջակցեն ձեզ, ստեղծված խնդիրներին լուծումներ կգտնեն և առհասարակ իրենց հրաշալի կդրսևորեն: Բարեհաջող օր է նոր ծանոթություններ հաստատելու համար: Տուրք մի տվեք երևակայությանը, այն այսօր կարող է մռայլ մտքերի, վատատեսության պատճառ դառնալ: Ստեղծագործական գործունեութունը, սպորտը, պարերը, զվարճալի ուղևորությունները  կօգնեն ձեզ ողջ օրը չընկճվել և լավատեսություն պահպանել: Աղեղնավոր Բավական է ինքնաքննադատությամբ զբաղվեք: Այդպես կարող եք մեղադրել ինքներդ ձեզ այն ամենի մեջ, ինչի հետ բոլորովին կապ չունեք: Հիշեք՝ աստղերը ձեր կողմից են: Փորձեք կենտրոնանալ թույլ տված սխալներն ուղղելու վրա: Այսօր դա անելու համար լավ հնարավորություն կունենաք: Հաճելի մարդկանց ընկերակցությամբ հրաշալի երեկո է սպասվում: Եթե հոգնածության պատճառով ստիպված լինեք հրաժարվել ակտիվ հանգստից, կամ զվարճանքի վայրեր այցելելու առաջարկներից, միևնույն է՝ տանն էլ հրաշալի ժամանակ կանցկացնեք, հետաքրքիր զբաղմունքներ կգտնեք: Այծեղջյուր Օրը բարեհաջող ընթանց կունենա, եթե ձեզ ճիշտ դրսևորեք: Հաջողության հասնելու համար ստիպված կլինեք շատ աշխատել: Մի ծուլացեք և մի հետաձգեք գործերը, անգամ եթե այդպես վարվելու ցանկությունը մեծ է: Ձեր ունեցվածքի հանդեպ առավել ուշադիր եղեք: Այսօր որևէ թանկարժեք իր կորցնելու կամ խարդախության զոհ դառնալու վտանգը մեծ է: Ֆինանսական տեսանկյունից օրն այնքան էլ բարեհաջող չէ: Փոխարենը՝ սիրային հարցերում ամեն բան հրաշալի է: Եթե տուրք տաք ձեր անսպառ երևակայությանն, ապա ժամադրություններից միայն հաճելի և անմոռանալի հուշեր կմնան: Ջրհոս Զինվեք համբերությամբ, համբերությունն այսօր ձեզ շատ պետք կգա: Հնարավոր են խնդիրներ գործնական հարաբերություններում: Այսօր ձեզ չի հաջողվի լեզու գտնել կանանց հետ, անգամ նրանց հետ, ում սովորաբար կես խոսքից հասկացել եք: Այսօր պետք է նախապես մանրակրկիտ պատրաստվել ծրագրած բոլոր հանդիպումներին: Ռոմանտիկ ժամադրությունները ևս բացառություն չեն կազմում: Այսօր, մարդկանց վրա լավ տպավորություն թողնելու համար ձեր տեսքը պետք է անթերի լինի: Սակայն մի փորձեք դրան հասնել սանրվածքի կամ իմիջի կտրուկ փոփոխությունների գնով: Ձկներ Ֆինանսական տեսանկյունից  օրն այնքան էլ բարեհաջող չէ: Կրած վնասները շատ ավելի զգալի կլինեն, քան օրվա եկամուտը: Վաղեմի հակառակորդներն իրենց մասին հիշեցնել կտան: Թեև նրանք ի վիճակի չեն վնասել ձեզ, միևնույն է զգոն և աչալուրջ եղեք: Հարազատների հետ հարաբերություններն այնքան էլ հարթ չեն, որքան թվում է, և ոչ էլ այնքան ներդաշնակ, ինչպես կցանկանայիք: Սակայն համակերպվելու կարիք չկա, այսօր հնարավորություն կունենաք լուծել կուտակված բոլոր խնդիրները, պարզել ծագած թյուրիմացությունները: Վստահ շարժուձևն այսօր շատերին կստիպի հարգանքով վերաբերվել ձեր տեսակետներին:  ...

    Կարդալ ավելին
  • Պատասխանիր հարցերին եւ իմացիր՝ շու՞տ ես սիրահարվում, թե՞ ոչ, պահանջկո՞տ ես սիրո հարցում եւ այլն: 1. Գնում ես ընկերոջդ/ընկերուհուդ տուն: Այնտեղ կարող ես հասնել երկու ճանապարհով՝ երկար, բայց լի զվարճություններով, եւ կարճ, բայց համեմատաբար տխուր: Ո՞ր ճանապարհը կընտրես: 2. Ճանապարհին երկու վարդի թուփ ես տեսնում՝ կարմիր եւ սպիտակ: Որոշում ես քսան հատ վարդ տանել: Ի՞նչ համամասնությամբ կվերցնես: 3. Երբ տուն ես հասնում, դուռը բացում է տան անդամներից որեւէ մեկը: Ի՞նչ կանես՝ կխնդրես, որ իրեն կանչե՞ն, թե՞ ինքդ կգնաս նրա մոտ: 4. Բարձրանում ես նրա ննջարան, բայց այնտեղ ոչ ոք չկա: Որտե՞ղ կդնես ծաղիկները՝ անկողնո՞ւ վրա, թե՞ պատուհանի գոգին: 5. Գնում եք քնելու տարբեր սենյակներում: Առավոտյան նրա սենյակը մտնելիս տեսնում ես, որ նա արթուն է, թե քնած: 6. Տուն գնալու ժամանակն է: Հիմա ո՞ր ճանապարհը կընտրես՝ կա՞րճ, թե՞ երկար:   Արդյունքները`  1. Ճանապարհն այն է, թե ինչպես ես սիրահարվում: Եթե ճանապարհը կարճ է, ապա դու սիրահարվում ես արագ եւ հեշտությամբ, իսկ եթե այն երկար է, ապա սիրահարվելու համար քեզ ժամանակ է անհրաժեշտ: 2. Կարմիր վարդերի քանակությունը ցույց է տալիս, թե որքանով ես դու նվիրվում սիրուն, սպիտակ վարդերի քանակությունը` ինչքան ես պահանջում: 3. Սա ցույց է տալիս, թե ինչպես ես նախընտրում լուծել սիրածիդ հետ կապված խնդիրները: Եթե խնդրում ես կանչել նրան, ապա նախընտրում ես խուսափել խնդիրներից և սպասում ես, որ դրանք ինքաբերաբար կանցնեն, իսկ եթե ինքդ ես գնում նրա մոտ, ապա դու նախընտրում ես բոլոր հարցերը ինքդ լուծել: 4. Տեղը, թե որտեղ ես դնում ծաղիկները, նշանակում է, թե որքան ես ուզում տեսնել սիրելիիդ: Եթե ծաղիկները դնում ես անկողնուն, ապա դու շատ ես ուզում տեսնել նրան, իսկ եթե դնում ես պատուհանագոգին, ապա քեզ առանց դրա էլ հիանալի ես զգում: 5. Սա քո վերաբերմունք է սիրելիիդ անձին: Եթե նա քնած է, ապա դու նրան ընդունում ես այնպիսին, ինչպես որ կա, իսկ եթե արթուն է, ապա դու ուզում ես, որ նա փոխվի քեզ համար: 6. Այս մեկն էլ ցույց է տալիս, թե ինչքան երկար ես սիրում: Եթե ընտրում ես երկար ճանապարհը, ապա դու բավականին երկար ես սիրում, իսկ կարճի դեպքում դու շուտ կորցնում ես հետաքրքրությունը սիրո մեջ: ...

    Կարդալ ավելին
  • Բոլորս էլ գիտենք, որ գարունը սարերի ետևում չէ և շուտով թեթև շորերի, կարճ կիսաշրջազգեստների և նեղ տաբատների սեզոնն է գալու: Այդ ժամանակ, որպես օրենք, կանայք և աղջիկները ցանկանում են առավել գեղեցիկ երևալ: Սակայն ձմռան տոների արդյունքում առաջացած ավելորդ կիլոգրամները մեծ վտանգ են ներկայացնում յուրաքանչյուրիս համար. կիսաշրջազգեստը այնպես գեղեցիկ չի ընդգծում իրանը ինչպես նախկինում. տոպ վերնաշապիկները կարճացել են, տաբատն էլ արդեն փոքրացել է: Եվ այստեղ հարց է ծագում «ինչպես նիհարել, առանց առողջական խնդիրների»: Այս հարցի միակ պատասխանը սպորտով զբաղվելն է, սակայն մեզանից շատերը չեն կարողնում այցելել ֆիտնես ակումբներ կամ լողավազան և կրկին դիմում են հին ավանդական ձևերին`դիետայով նիհարելուն: Առաջին հերթին, եթե դուք ցանկանում եք ճիշտ նհարել տան պայմաններում, անհրաժեշտ է հետևել սննդակարգին: Շատերը ոգևորվում են և միանգամից անցնում խիստ դիետայի և ստիպում օրգանիզմին կորցնել 10 տոկոս քաշ կարճ ժամանակահատվածում, որը կարող է բերել տարբեր հիվանդությունների: Ճիշտ է նիհարել 1-2 կգ ամսում: Եթե ձեզ հաջողվել է նիհարել մի քանի կիլոգրամ, մի փորձեք ավել նիհարել: Ավելի լավ է մի որոշ ժամանակ փորձեք պահել այդ քաշը: Տան պայմաններում նիհարելու համար լավ է հրաժարվել քաղցրից և խմոր պարունակող ուտեստներից, ինչը շատ ու շատ քաղցրակերների համար շատ դժվար փորձություն է: Մենք բոլորս էլ փորձել ենք չուտել քաղցր որոշ ժամանակ, սակայն չենք դիմացել և կերել այնքան շատ քաղցրավենիք, որքան չէինք ուտի դա մի քանի օրվա ընթացքում: Շաքարավազը փոխարինեք մեղրով, դա և օգտակար է և ավելի համեղ: Թեյը կարելի է խմել ոչ թե թխվածքաբլիթներով, այլև ծիրանի չրով, շոկոլադե կոնֆետի փոխարեն օգտագործեք մարմելադ: Եվ մեկ փոքրիկ հմտություն, եթե դուք ցանկանում եք նիհարել և չեք պատկերացնում ձեր կյանքն առանց քաղցրի կերեք ձեր քաղցրավենիքներն առավոտյան, այլ ոչ թե երեկոյան: Քանի որ դուք օրվա ընթացքում կկարողանաք կորցնել ձեր կողմից ավելացրած կալորիաները: Ճիշտ նիհարելու համար լավ է ուտել շուտ շուտ, բայց քիչ: Թող նախաժաշը և ճաշը լինեն ամենահագեցածը, իսկ ընթրիքը թող լինի ավելի թեթև: Մի օգտագործեք երեկոյան այնպիսի ուտեստներ, որոնք ուշ են մարսվում և որոնք ծանր են ստամոքսի համար: Օրինակի համար տապակած միս, սունկ, թխվածքներ և այլն: Դա կապված է նրա հետ, որ գիշերը նյութափոխանակությունը շատ դանդաղ է կատարվում: Բացի դա, նման ուտելիքից հետո, առավոտյան ձեզ մոտ կարող է գլխացավ առաջանալ, կամ ընդհանրապես չկարողանաք քնել: Ընթրիքին կարելի է ուտել ձուկ, խաշած միս, մի քանի ծովային ուտեստներ և բանջարեղեն: Նրանք կարող են մարսվել 2-3 ժամում, հետևաբար գիշերը օրգանիզմը կարող է հանգստանալ: Ընթրել փորձեք ոչ շատ ուշ, մոտավորապես ժամը 6-7: Կերեք շատ բանջարեղեն և մրգեր, քանի որ նրանց մեջ շատ վիտամիններ կան: Բայց հիշեք, որ ոչ բոլոր մրգերն են նպաստում նիհարելուն: Օրինակ բանանի մեջ և թզի մեջ շատ շաքար կա: Սակայն մի շտապեք հանել այս մրգերը ձեր ցուցակից: Չնայծ դրան, նրանք շատ օգտակար են, բայց ամեն ինչ չափի մեջ է լավ: Կերեք մեկ բանան օրը, բայց կերեք շատ խնձոր, գազար և նարինջ: Ուտելով միրգ և բանջարեղեն, չի նշանակում, որ պետք է միս չուտել: Մեր սնվելը պետք է առողջարար լինի, քանի որ օրգանիզմը պետք է ստանա անհրաժեշտ վիտամիններ: Փոխարինեք տապակած միսը խաշած մսով: Յուղոտ խոզի միսը փոխարինեք ձկով կամ հավի մսով և այլն: Ամենալավ գաղտնիքը տնային պայմաններում նիհարելու համար ջուրն է: Նախքան ուտելը 30-40 րոպե շուտ խմեք ջուր, լավ է, որ ջուրը լինի տաք: Դա մի փոքր կլցնի ձեր ստամոքսը և դուք ավելի քիչ կուտեք: Եթե չեք կարողանում հրաժարվել հացից ընդհանրապես, այդ դեպքում ավելի լավ է փոխարինեք սպիտակ հացը սև հացով: Թեյը խմեք ոչ թե անմիջապես ուտելուց հետո, այլև 20-30 րոպե հետո: Քանի որ 30 րոպե հետո է օրգանիզմը գիտակցում, որ հագեցած է և թեյի հետ արդեն չեք ցանկանա քաղցր որևէ բան ուտել: Ընդհանրապես լավ է թեյը խմել առանց շաքարավազի, իսկ սև թեյը փոխարինեք կանաչ թեյով: Քանի որ կանաչ թեյը եռացնելուց հետո պահպանում է օգտակար հատկանիշները: Կանաչ թեյը նաև լավացնում է արյան շրջանառությունը, և դուրս է գալիս խոլեստերինը և վտանգավոր աղերը: Սակայն հիշեք, որ կանաչ թեյը վտանգավոր է հղի կանանց համար: Սակայն որքան էլ խոսենք սնվելու մասին նիհարելու ամենալավ տարբերակը համարվում է ֆիզիկական աշխատանքը: Եթե շատերը զլանում են վարժություններ կատարել, ապա պարը կարող է հիանալի ձևով փոխարինել այդ ամենին: 30-60 րոպե պարը կդարձնի ձեզ ավելի թեթև և ճկուն: ...

    Կարդալ ավելին
  • Ողջ աշխարհում մեծ կուրծքը համարվում է կնոջ առավելություններից մեկը: Հազարավոր կանայք մեծ գումարներ են ծախսում պլաստիկ վիրահատությունների միջոցով իրենց կուրծքը մեծացնելու համար: Մեծ կուրծք ունեցող կանայք ավելի հեշտ են հաջողության հասնում հատկապես շոու-բիզնեսում, որտեղ շեշտը դրված է հիմնականում արատքին տվյալների վրա: Աննա Վանեսյանը աչքի է ընկնում իր մեծ կրծքերով.«Հայաստանի ամենամեծ կրծքերով աղջիկը», այսպես են նրան շատերն ընկալում։ Սակայն մեծ կուրծք ունենալն այս աղջկա համար ավելի շատ խնդիրներ է առաջացնում. համացանցում նրան քննարկում են, իսկ ավելի հաճախ՝ քննադատում: Wnews.am-ը սկսում է նոր հարցազրույների շարք՝ «Սարսափելի Գեղեցիկ» ՝ Հայաստանում գեղեցկության ընկալումների վերաբերյալ . ոմանց համար մեր շարքի կանայք գեղեցիկ են, ոմանց համար ոչ: Մենք կփորձենք պարզել, թե որն է պատճառը, ինչու են նրանց կառուցվածքով հիանալու փոխարեն, Հայաստանում քննադատում նրանց: Գուցե պատճառն Աննայի դեպքում նրա լուսանկարներն են, որոնցում նա ամեն կերպ փորձում է ցուցադրել իր առավելությունը: Բայց մյուս կողմից, ոմանք նկարում են իրենց գեղեցիկ շրթունքները, ոմանք՝ ոտքերը, իսկ Աննան նկարում է իր կուրծքը: Ինչևէ, այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ հենց «Հայաստանի ամենամեծ կրծքերով աղջկանից», ով մեր շարքի առաջին հյուրն է: Աննան մանսագիտությամբ նկարչուհի է, այժմ պատրաստվում է իր անհատական ցուցահանդեսին։ Նա զբաղվում է մոդելային կարիերայով, որը, ինչպես ինքն է նշում, իրեն շատ հոգեհարազատ է։ Որպես հոբբի սովորել է նաեւ դաջվածք անել, իսկ այժմ այն իր համար նաեւ աշխատանք է դարձել։ -Ինչպե՞ս են տղամարդիկ արձագանքում Ձեր արտաքինին։ -Այս հարցից ենթադրում եմ, որ մտածում եք այդքան էլ ստանդարտ արտաքին չունեմ։ Ասեմ, որ տղամարդիկ բավականին լավ են արձագանքում, ի դեպ, ես ոչինչ չեմ անում աչքի ընկնելու համար, բնությունն ինձ այսպիսին է ստեղծել` փոքր-ինչ տարբերվող։ -Այսինքն չե՞ք դիմել կրծքերի մեծացման վիրահատության։ -Այս հարցն ինձ օրական հարյուր անգամից ոչ պակաս են հղում։ Ես չեմ դիմել վիրահատությունների։ Ինձ բնությունն այսպիսին է ստեղծել եւ ես դրա համար շատ ուրախ եմ: Արտաքինս ինձ շատ է դուր գալիս։ Ոչինչ չէի փոխի, գուցե մազերիս գույնը, բայց ոչ ավելին։ -Ինչպե՞ս եք վերաբերում Ձեր հասցեին հնչող վատ մեկնաբանություններին։ -Բացարձակ ուշադրություն չեմ դարձնում վատ մեկնաբանություններին, քանի որ դրանք հնչում են միայն ինքնահաստատման կարիք ունեցող մարդկանց կողմից։ -Ձեր արտաքինը նպաստու՞մ, թե՞ խանգարում է անձնական կյանքում։ -Ցանկացած ոլորտում կարող է նպաստել կամ խանգարել արտաքինս, սակայն անձնականում դա ոչ մի դեր ունենալ չի կարող, քանի որ ինձ հետ շփվող յուրաքանչյուր մարդ փորձում է խորանալ իմ ներքինի մեջ, հասկանալ իմ մարդ տեսակը։     Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝  https://wnews.am/2015/11/28/meckrcqer/   ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն