• Մահաթմա Գանդին մանրամասն ներկայացման կարիք չունի: Հնդկաստանում նրա անունը այնքան հարգանով է պատված, որքան սրբերինը: Աշխարհում բոլորը գիտեն այն մարդուն, ով իր երկրին 1947-ին անկախության բերեց բրիտանական կառավարությունից: 1. Փոխեք ձեզ «Եթե ցանկանում ես, որ աշխարհը փոխվի, ապա ինքդ դարձիր այդ փոփոխությունը» Եթե դուք փոխեք ձեր մտքերը, ապա կփոխվեն ձեր զգացումներն ու գործերը: Դրա շնորհիվ ձեզ շրջապատող աշխարհը կփոխվի: Ոչ միայն այն պատճառով, որ դուք աշխարհին նայելու եք նոր զգացմունքների և մտքերի պրիզմայից, այլև այն պատճառով, որ ներքին փոփոխությունները թույլ կտան անել այնպես, ինչպես դուք նախկինում չէիք անի՝ հենվելով նախկին ապրելակերպի վրա: 2. Վերահսկողություն իրականացրեք ինքներդ ձեզ վրա «Առանց իմ համաձայնության ոչ ոք չի կարող ինձ վնասել» Այն, ինչ Դուք զգում եք, և այն, ինչին արձագանքում էիք, կախված է միայն ձեզնից: Կան տարբեր իրավիճակներում վարքի շաբլոններ, բայց մեծ մասամբ ինքներդ կարող եք ընտրել, թե ինչ մտածել և զգալ ամեն ինչի նկատմամբ: Հնարավոր է, որ դա միանգամից տեղի չունենա կամ էլ անընդհատ տեղի չունենա, և հին ձևով մտածելը իր մասին իմանալ կտա: Բայց աստիճանաբար գիտակցում եք, որ ոչ ոք չի կարող վերահսկել ձեր զգացումները, և Դուք կարող եք այդ մտածելակերպը կիրառել առօրյա կյանքում: 3. Ներեք և մոռացեք «Թույլը երբեք չի ներում: Ներումը ուժի նշան է» Հնարավոր չէ չարիքը չարիքով հաղթել: Ինչպես ասվում է նախորդ խորհրդում՝ դուք միշտ ինքներդ եք ընտրում՝ ինչին ինչպես վերաբերվել: Երբ դուք սկսեք ավելի ու ավելի շատ դիմել հենց նման մտածելակերպի, ապա կարող եք տեղի ունեցող ամեն ինչին վերաբերվել այնպես, ինչպես դա օգտակար է ձեզ և այլ մարդկանց համար: Եթե դուք չեք ներում, ապա թույլ եք տալիս անցյալին և այլ մարդու վերահսկել քո զգացումները: Ներելով՝ դուք կարող եք ազատել ձեզ և կենտրոնանալ այլ բանի վրա: 4. Անգործության մատնվելով՝ ոչ մի բանի չեք հասնի «Սեփական փորձի գրամն ավելի թանկ արժե, քան ուրիշների տոննաներով խորհուրդները» Քիչ բան է հնարավոր անել, եթե իրական գործողություններ չձեռնարկեք: Դուք կարող եք սփոփանք գտնել դատողություններում, անվերջ կարդալ կամ սովորել: Եվ Ձեզ կթվա, որ առաջ եք շարժվում: Բայց դրա հետ մեկտեղ Դուք ոչ մի իրական արդյունք չեք ունենա: Որպեսզի իսկապես հասնեք նրան, ինչին ուզում եք և իսկապես հասկանաք ինքներդ Ձեզ, Ձեր աշխարհը, հարկավոր է պրակտիկա: Գրքերը կարող են Ձեզ գիտելիքներ տալ, այլ ոչ թե հմտություններ: Հարկավոր է գործել և գիտելիքները գործի դնել: 5. Ապրեք իրականությամբ «Ես չեմ ուզում կանխատեսել ապագան: Ինձ անհանգստացնում է ներկան: Աստված ինձ հնարավորություն չի տվել ղեկավարել այն, ինչ լինելու է» Ներքին հակամարտությունները հաղթահարելու լավագույն տարբերակը ներկայում մնալն է: Ինչո՞ւ: Երբ դուք ապրում եք ներկայով, ապա չեք անհանգստանում, թե ինչ կլինի հետո, չէ՞ որ ցանկացած դեպքում Դուք չեք կարող վերահսկել իրավիճակը: 6. Մենք միայն մարդիկ ենք «Ես հայտարարում եմ, որ սովորական մարդ եմ, որը կարող է մոլորվել, ինչպես ցանկացած այլ մահկանացու: Բայց ես բավականաչափ հնազանդ եմ, որպեսզի ընդունեմ իմ սխալները և նահանջել»: «Այնքան էլ իմաստուն չէ վստահ լինել սեփական իմաստնությանը: Հարկավոր է հիշել այն մասին, որ ուժեղագույնը կարող է թուլություն ցուցաբերել, իսկ իմաստնագույնը կարող է սխալ թույլ տալ»: 7. Համառ եղեք «Սկզբում Ձեզ չեն նկատում, հետո Ձեզ վրա ծիծաղում են, իսկ հետո Ձեզ հետ պայքարում են, իսկ հետո Դուք հաղթում եք»: 8. Մարդկանց մեջ բարին փնտրեք և օգնեք «Ես հույսս դնում եմ միայն մարդկանց մեջ լավի վրա: Ես ինքս առանց մեղքերի չեմ, այդ պատճառով էլ ինձ իրավունք չեմ վերապահում ուրիշների սխալների վրա կենտրոնանալ» 9. Ներդաշնակ, անկեղծ եղեք և մնացեք այնպիսին, ինչպիսին կաք «Երջանկությունն այն է, որ ինչ դուք մտածում, խոսում և անում եք, ներդաշնակության մեջ կլինեն» Ձեր շփման հմտությունների բարելավման լավագույն խորհուրդներից մեկն այն է, որ Ձեզ հարկավոր է անկեղծ շփվել ու վարվել այլ մարդկանց հետ: Երբ Ձեր մտքերը, բառերը և գործողությունները ներդաշնակ են, Դուք հսկայական ներքին հաճույք եք զգում: Դուք զգում եք ուժերի հոսք և բավարարված եք ինքներդ Ձեզնով: Եթե դուք իսկապես անկեղծ եք, ապա մարդիկ ուզում են լսել, թե ինչ եք իրենց ասում: Մի՛ խաբեք ինքներդ Ձեզ 10. Շարունակեք աճել և զարգանալ «Անընդհատ զարգացումը կյանքի օրենք է: Եվ այն մարդը, որը միշտ փորձում է հստակ սահմանված կանոնների միայն հանուն կայունության՝ իրեն սխալ դրության մեջ է դնում»: Դուք կարող եք զգալիորեն բարելավել Ձեր հմտությունները, փոխել սովորությունները կամ էլ վերանայել Ձեր գնահատականը: Դուք կարող եք հասնել Ձեր բնույթի և շրջապատող աշխարհի ավելի խորը գիտակցության: Իհարկե, դրա հետ մեկտեղ դուք կարող եք անհեթեթ տեսք ունենալ կամ էլ ժամանակ առ ժամանակ չհասկանալ, թե ինչ է պետք անել: Դուք կարող եք ներդաշնակության հաստատման կամ անկեղծ շփման խնդիր ունենալ, բայց հակառակ դեպքում Դուք ինքներդ Ձեզ վատ դրության մեջ կդնեք: Դուք կպաշտպանեք հին հայացքները և կառչել նրանցից, որպեսզի կայուն տեսք ունենաք, քանի դեռ չեք հասկացել, որ ինչ-որ բան այնպես չէ: ...

    Կարդալ ավելին
  • Պարզվում է` առանց հագուստի քնելն առողջարար է ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական առումներով: Քունն առանց հագուստի օգնում է խուսափելու մարմնի գերտաքացումից: Ինչպես նշում են մաշկաբանները, մարմնի բնական ու նորմալ ջերմաստիճանն արագ վերականգնում է մաշկի հետ կապված խնդիրները: Մերկ քունը պակասեցնում է նաև արյան մեջ եղած սթրեսի հորմոնները և օգնում վերահսկել քաղցի զգացողությունը: Հագուստով քնելիս մարդն առավոտյան ուտում է ավելի շատ, քան կանոնավոր ու մշտական մերկ քնելիս: Այնպես որ, սիրելի լեդիներ, աշխատեք քնել մերկ՝ այդպես խուսափելով նաև ավելորդ կիլոգրամներից: ...

    Կարդալ ավելին
  • Խոյ Առավոտյան ժամերը բարեհաջող կդասավորվեն բոլոր նրանց համար, ովքեր կարևոր գործնական հանդիպումներ կունենան, բանակցություններ կվարեն: Սակայն դժգոհելու առիթ չեն ունենա նաև նշանի այն ներկայացուցիչները, ովքեր այդ ժամանակահատվածը կնվիրեն սիրային ժամադրություններին: Օրվա մնացած մասն իր հետ մի շարք անախորժություններ կբերի: Հնարավոր են տարաձայնություններ, վեճեր, ինչպես աշխատավայրում, այնպես էլ տանը: Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա, հնարավոր է որոշ քրոնիկական հիվանդությունների սրացում: Ուղևորությունների մեկնել չարժե: Զերծ մնացեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունից: Խնայեք ինքներդ ձեզ: Ցուլ Լարված օր է սպասվում: Ընթացիկ հարցերի վրա կենտրոնանալ չի ստացվի: Որքան էլ փորձեք ուշադիր լինել, միևնույն է, անվերջ ինչ-որ բան տեսադաշտից բաց կթողնեք, վրիպումներ թույլ կտաք: Նշանի շատ ներկայացուցիչներ վեճերի մեջ կներքաշվեն, լեզու չեն գտնի նրանց հետ, ում միշտ աջակցել են: Նոր նախագծեր կազմել չարժե: Կարող եք նախապատրաստական աշխատանքներ տանել, համախոհների հետ ծրագրեր քննարկել: Տրված խոստումներին լուրջ մի վերաբերվեք, անգամ լուրջ և բարեսիրտ մարդիկ, այսօր կդժվարանան իրենց խոսքին տեր կանգնել: Երկվորյակ Բարեհաջող օր է միանգամայն նոր գործեր սկսելու համար: Այդպիսով հնարավորություն կունենաք դրսևորել, մինչ օրս թաքնված, ձեր տաղանդներն ու հմտությունները: Նոր ծանոթություններ հաստատելու, սրտեր նվաճելու առիթը բաց մի թողեք: Կարող եք որոշ գնումներ կատարել: Ձեր ուշադրությունը կգրավեն անսովոր, օրիգինալ իրեր, որոնց ձեռք բերման համար հետագայում չեք զղջա: Հրաշալի օր է շփումների համար: Կստացվի ընդհանուր լեզու գտնել անգամ նրանց հետ, ում չեք համակրում, ովքեր անվերջ հակառակվում են ձեզ: Հաշտության եզրեր կգտնեք մարդկանց հետ, ում հետ վերջերս գժտվել եք: Խեցգետին Թեև աշխատանքում որոշ դժվարություններ կծագեն, միևնույն է, ճիշտ ժամանակին կհասցնեք լուծել բոլոր հարցերը և մասնագիտական հաջողությունների հասնել: Մինչ շրջապատում բոլորն  անվերջ վիճում են, ինքներդ անհապաղ գործի կանցնեք և, ուշադրություն չդարձնելով այդ ամենին, ցանկալի արդյունքների կհասնեք: Ֆինանսական որոշ գործեր կարող են հետաձգվել: Որքան էլ տարվեք աշխատանքով, մի մոռացեք, որ մտերիմները ձեր ուշադրության և հոգատարության կարիքն ունեն: Երեկոյան փորձեք լիցքաթափվել: Սիրային ժամադրությունները չեն հիասթափեցնի, եթե որոշ ջանքեր գործադրեք: Առյուծ Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Օրը հրաշալի կդասավորվի: Խստապահանջ եք ոչ միայն շրջապատի, այլ նաև ինքներդ ձեր հանդեպ: Ջանք ու եռանդ չեք խնայում ծրագրերն իրագործելու, նպատակներին հասնելու համար, և ստացված արդյունքները հաճախ գերազանցում են ձեր սպասելիքները: Հնարավոր է անսպասելի գումարային շահույթ: Անձնական հարաբերությունները ներդաշնակ են: Կոնֆլիկտներ չեն ծագի: Միակ խնդիրն այն է, որ չափից շատ եք զբաղված ձեր գործերով: Կարող եք կարճ ուղևորության մեկնել, իսկ երկար ճանապարհորդությունները ցանկալի է հետաձգել: Կույս Այսօր այն օրն է, երբ կարելի է օգուտ քաղել անգամ ամենահամարձակ մտահաղացումներից: Ճիշտ եք գնահատում իրավիճակը: Հասկանում եք, թե ում հետ է պետք համագործակցել, ինչ ներդրումներ կատարել, ինչ համաձայնագրեր ստորագրել և այլն: Պատահական չէ, որ ձեզնից խորհուրդ կհարցնեն նրանք, ովքեր  ավելի փորձառու են: Անձնական հարաբերությունների տեսանկյունից բարեհաջող օր է սպասվում: Եսասիրություն կդրսևորեք, սակայն չափի զգացումը չեք կորցնի և հանդիմանության չեք արժանանա: Հրաշալի օր է բնության գրկում հանգիստ կազմակերպելու համար: Կշեռք Կտրուկ քայլեր մի ձեռնարկեք, ծրագրերը մի փոխեք, շարունակեք համագործակցել նրանց հետ, ովքեր ձեզ երբեք հուսախաբ չեն արել: Հավատարիմ եք սեփական նախասիրություններին, սկզբունքներին, ինչը ձեզ ավելի գրավիչ է դարձնում, օգնում է արժանանալ շատերի համակրանքին: Մտերիմները  ձեզ վստահում են և պատրաստ են աջակցել ցանկացած հարցում: Ընտանեկան խնդիրներին լուրջ մոտեցեք: Հնարավոր են ազգականների անսպասելի այցելություններ, մանկության ընկերների հետ հանդիպումներ: Ինքնազգացողությունը լավ է, առողջական խնդիրներ չեն ծագի: Կարիճ Այն ամենը, ինչի մասին միայն երազել եք կիրականանա: Սակայն թուլանալ և անգործության մատնվել չարժե: Նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է գործել, վճռական քայլեր ձեռնարկել: Այսօր կհաջողվի շահեկան գործարքներ կնքել: Կենսական ներուժը ցածր է: Առողջական լուրջ խնդիրներ չեն ծագի: Օրվա վերջում կարող եք հոգնածություն զգալ: Խուսափեք ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, զերծ մնացեք ծանրություն բարձրացնելուց: Աղեղնավոր Հրաշալի օր է աշխատելու, որոշ ստեղծագործական հարցեր կարգավորելու համար: Չեք շեղվի այն ամենից, ինչն իրոք կարևոր է ձեզ համար: Կգործեք և որոշումներ կկայացնեք ինքնուրույն: Կվերլուծեք ստեղծված իրավիճակը և ճիշտ հետևություններ կանեք: Նշանի ներկայացուցիչները լի են էներգիայով, կհասցնեն բոլոր գործերն ավարտին հասցնել: Անձնական հարաբերություններում հնարավոր են խնդիրներ, կարող եք այնպիսի տեղեկություն ստանալ, ինչը կստիպի հիասթափվել սիրելի մարդուց և կփչացնի ձեր տրամադրությունը: Նոր ծանոթների հետ առավել զգույշ եղեք, այսօր չափից շատ դյուրահավատ եք, ինչն ամենևին էլ ձեր օգտին չէ: Այծեղջյուր Այսօր հնարավոր են հաջող զուգադիպություններ: Նշանի շատ ներկայացուցիչներ հնարավորություն կունենան կյանքի կոչել այն բոլոր մտահղացումները, որոնք հանգամանքների պատճառով անվերջ հետաձգվել են: Անգամ ավելի հզոր մրցակցի հետ պայքարից հաղթող դուրս կգաք, եթե ճիշտ պահին խորամանկության դիմեք: Կենսական ներուժը բարձր է, հոգնածություն չեք զգա: Օրվա երկրորդ կեսը նպատակահարմար է ակտիվ հանգստի, սպորտային մարզումների, կարճ ուղևորությունների համար: Ջրհոս Զգացմունքային դաշտն անկայուն է: Անգամ ամենահանգիստ Ջրհոսներն այսօր չափից շատ զգայուն են, հեշտությամբ են կորցնում հավասարակշռությունը, ենթարկվում սադրանքներին: Փորձեք սահմանափակել շփումները, խուսափեք առնչվել նրանց հետ, ովքեր նյարդայնացնում են ձեզ, պատեհ-անպատեհ հիշեցնում ձեր թերությունների և թուլությունների մասին: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ: Նշանի շատ ներկայացուցիչներ հակված են շռայլությունների, հաճախ կորցնում են չափի զգացումը: Խորհուրդ է տրվում հրաժարվել չծրագրված ուղևորություններից: Ձկներ Փորձեք ավարտին հասցնել շաբաթվա ընթացքում ձեռնարկած բոլոր գործերը: Հետագայում ժամանակը չի բավականացնի դրանց  անդրադառնալու համար:  Հնարավոր են գործնական նոր առաջարկներ: Խնդիրների առջև կկանգնեք, որոնց լուծման համար որոշ  ջանքեր կպահանջվեն: Կարող եք հետաքրքիր և օգտակար ծանոթություններ հաստատել, եթե միջոցառումների մասնակցելու հրավերները չմերժեք: Օրվա երկրորդ կեսին ցանկություն կունենաք առանձնանալ և միայնության մեջ վայելել ձեր հանգիստը, նաև մտորել այն ամենի շուրջ, ինչն իրոք կարևոր է ձեզ համար: Կսկսեք ապագայի համար ծրագրեր կազմեք:  ...

    Կարդալ ավելին
  • Ինչո՞ւ պետք է կենդանակերպի որոշ նշանների ներկայացուցիչներ միշտ կոպտեն, իսկ մյուսները ստիպված լինեն ամեն ինչ ներել: Աշխարհում վաղուց արդեն կարծիք է ձևավորվել, որ կենդանակերպի 12 նշանների շարքում կան 5 «ամենածանրերը»: Այս նշանների նկատմամաբ միշտ հատուկ «լոյալ» վերաբերմունք է ցուցաբերվում, չէ՞ որ նրանք ծնվել են «այդպիսի» նշանի տակ, և նրանց փոխարեն ամեն ինչ կանխորոշել է ծննդյան ամսաթիվը: Նրանց շատ բան է ներվում, չէ՞ որ նրանցից ոչինչ կախված չէ: Բայց արդյո՞ք ամեն ինչ այնպես է, ինչպես մենք սովոր ենք համարել: Ինչո՞ւ պետք է կենդանակերպի որոշ նշանների ներկայացուցիչներ միշտ կոպտեն, իսկ մյուսները ստիպված լինեն ամեն ինչ ներել: Որտե՞ղ է ոսկե միջինը, և կա՞ արդյոք այդպիսին: Կարիճ Կարիճներն ամենասարսափելի չարագործներն են ամբողջ թագավորությունում: Նրանք միշտ տիրապետում են այն, ինչ ցանկանում են: Նրանց համար անհնարին ոչինչ չկա: Նրանք ունեն շատ դաժան վերաբերմունք աշխարհի նկատմամբ, սուպեր էգո և ոխակալ բնավորություն. ա՛յ այսպիսի «խարդավանքի» սրվակ: Նրանց համար մարդիկ իրենց անձնական ունեցվածքն են, դրա համար, եթե Դուք ընկել ենք նրանց ցանցը, ապա ընդմիշտ ստրկության մեջ եք: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների հետ յուրաքանչյուր տեսակի հարաբերություն սպառնում է ծանր հետևանքներ ունենալ: Խոյ Խոյերը ծայրահեղ իմպուլսային անձնավորություններ են: Նրանք ընդունակ են 15 վայրկյանում քանդել այն, ինչ կառուցել են տարիներով, և դա վերաբերում է ոչ միայն բիզնես նախագծերին, այլ նաև նրանց հարաբերություններին: Նրանք միշտ ճիշտ են, իսկ եթե ճիշտ չեն, Դուք պետք է ընդունեք, որ նրանք ճիշտ են: Այսպիսի պարզ կանոն գոյություն ունի նրանց կյանքում: Եթե Դուք սիրահարվել եք Խոյին, ապա պատրաստ եղեք, որ ընտանիքում 2 օրից ավելի խաղաղություն չի լինի: Իսկ ահա կրակը կբոցկլտա անընդհատ: Երկվորյակ Երկվորյակներին ինչ-որ մեկը միշտ ինչ-որ տեղ է տանում: Նրանց համար դժվար է տեղում նստել, դրա համար էլ նրանց է հատկացվում 3-րդ պատվավոր հորիզոնականը: Երկվորյակները վառ են, շատախոս և կամակոր: Ամենաբարդ պահերին նրանք հագնում են «անտարբերության» դիմակը, կամ նույնիսկ դաժանության, և հեռանում են «պարահանդեսից»` առանց հրաժեշտ տալու: Շրջապատի կարծիքը նրանց համար ոչինչ չի նշանակում: Նրանց գլխում իրենց սեփական երևակայական աշխարհն է: Երկվորյակները նենգ են: Ջրհոս Ջրհոսները շատ յուրահատուկ են շփման մեջ: Նրանք գնահատում և հարգում են միայն իրենց կարծիքը: Նրանց համար շատ նորմալ է մեղադրել ինչ-որ մեկին՝ իրենց արդարացնելու համար: Նրանք նպատակասլաց են, բայց երբեմն՝ դեսպոտիկ: Ջրհոսները խելացի են, բայց հաճախ էմոցիաները վեր են բարձրանում, և նրանք սկսում են հեռանալ նախօրոք մտածված և ճիշտ ուղուց: Այծեղջյուր Այծեղջյուրները շատ ծանր են շփման մեջ: Համառությունը նրանց 2-րդ «եսն» է: Նրանք երբեք չեն անի այն, ինչ չի ցանկանում իրենց հոգին: Այծեղջյուրները հազվադեպ են ինչ-որ մեկին հարգում, դրա համար նրանց շփման շրջանակը շատ սահմանափակ է: Նրանք տանել չեն կարող ձանձրույթը, դրա համար էլ շրջապատում են իրենց աշխարհի հզորների ամենաարժանի ներկայացուցիչներով: Եթե Դուք սիրահարվել եք Այծեղջյուրին, ապա Ձեզ անհրաժեշտ կլինի ծով տոկունություն և համբերություն: ...

    Կարդալ ավելին
  • The Journey of Female Health Sciences  ամսագիրը հետազոտություններ է արել՝ պարզելու համար, թե որ երկիրն է առաջատարը կնոջ կրծքերի չափերով։  Հեղինակները հաշվի են առել, որ ցուցակում չպետք է լինեն պլաստիկ վիրահատության դիմած կանայք։  Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանը զբաղեցնում է 60-րդ հորիզոնականը, Ադրբեջանը՝ 59-րդ, Ռուսաստանը՝ 40-րդ։ Ցանկն ամբողջությամբ այստեղ Երկրներ, որտեղ կանայք ամենամեծ կրծքերն ունեն։ Առաջին 20-ը   ԱՄՆ (սպիտակամորթներ) Կանադա ԱՄՆ (սևամորթներ) Իռլանդիա Լեհաստան Մեծ Բրիտանիա Նիդեռլանդներ Կոլումբիա Իսլանդիա Վենեսուելա Թուրքիա Ավստրալիա Նոր Զելանդիա Նորվեգիա Գերմանիա Ֆինլանդիա Շվեդիա Դանիա Իսպանիա Բուլղարիա   Նյութի աղբյուր՝ http://dambldoor.blogspot.am/2016/06/60.html ...

    Կարդալ ավելին
  • Ինչպես ճիշտ մարզել պրեսը ...

    Կարդալ ավելին
  • Սիրո հիմքը էմոցիոնալ կապն է, տարվածությունը, բայց ոչ մի հրապուրանք չի կարող դիմակայել ժամանակի փորձությանը, եթե սիրահարների միջև չկա համատեղելիություն: Ֆիզիկական տարվածությունը միայն սկիզբն է, սիրավեպի սկիզբը, բայց սերը չի նշանակում կառավարում:Կինը կարող է տղամարդուն  գրավել՝ ստիպելով, որ խանդի, կամ գայթակղել, ապա վանել:Մի՞թե սա իսկական սեր է, անկեղծ զգացմունք...  Կինը պետք է հարցը դնի ոչ թե «Ինչպե՞ս նրան ստիպեմ սիրահարվել», այլ «Ինչպե՞ս նրան ավելի լավ ճանաչեմ» կամ «Ինչպե՞ս անեմ, որ ինձ լավ ճանաչի» :Երբ տղամարդն ու կինը իրար լավ են ճանաչում, նրանց միջև կարող է սեր  ծնվել(իսկ գուցե և ոչ):Ամեն դեպքում նրանց հարաբերություններն անկեղծ են և ազնիվ:Սերն անհնար է, եթե չկա սկզբնական համատեղելիություն:Կինը չի կարող տղամարդուն ստիպել, որ իրեն սիրի, բայց նա կարող է տղամարդու մոտ ցանկություն արթնացնել, որը հետագայում կարող է վերաճել վստահության և իրապես մտերմիկ հարաբերության:Ինչպե՞ս գրավել Ձեզ դուր եկած տղամարդու ուշադրությունը և նրան հրահրել ակտիվ գործողությունների:   1.ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՏԵՍՈՂԱԿԱՆ ՇՓՈՒՄ:Հայացքը կարող է արտահայտել ցանկացած զգացմունք:Դուք կարող եք տղամարդուն գրավել պարզապես մի հայացքով: Մեծն Լառոշֆուկոն նկատել է. «Սերը քողարկել, երբ այն կա, այնքան անհնար է, որքան և ցույց տալ, իբր այն կա» :Ձեր զգացմունքները աննկատ չեն մնա:Տեսողական շփումը մերձեցման առաջին քայլն է, որտեղ ասվում է մտադրությունների և հետաքրքրությունների մասին:Տղամարդկանց զգալի մասը չի համարձակվում մոտենալ կնոջը, եթե վստահ չէ, որ վերջինս իր նկատմամբ անտարբեր չէ՝ վախենալով մերժվելուց:Այնպես որ մի՛ կարխեք, որ Ձեզ ճիշտ չեն հասկանա, և տղամարդուն հստակ զգացնել տվեք, որ նա Ձեզ դուր է գալիս:  2.ԽՆԴՐԵՔ ՁԵՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԸՆԿԵՐՈՋԸ ՁԵԶ ԾԱՆՈԹԱՑՆԵԼ:Երբեմն աղջիկը ստիպված է շփումն անձամբ նախաձեռնել,քանի որ կան տղամարդիկ, ովքեր ամաչկոտ են, կամ էլ նրանց մտքով անգամ չի անցնում, որ իրենցով հետաքրքրված են:Այս դեպքում ձեր ընդհանոր ընկերոջը կարող եք խնդրել, որ ծանոթացնի՝ ներկայացնելով որպես պատահական հանդիպում:Այնուհետև ամեն ինչ Ձեզանից է կախված:Դուք կարող եք սկսել ոչինչ չպարտավորեցնող զրույցը:Եթե Ձեզ հաջողվի գրավել տղամարդուն,հետագա նախաձեռնությունը կանցնի նրա ձեռքը և օգտվելով այդ հնարավորությունից՝ նա կնշանակի հաջորդ հանդիպումը: 3.ՆՐԱՆ ԺԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՉԵՔ: Եթե վստահ եք, որ տվյալ տղամարդուն դուր եք եկել, բայց գիտեք, որ նա շատ ամաչկոտ է, որպեսզի Ձեզ ժաադրության կանչի, կատարե՛ք առաջին քայլը:Բայց այդ քայլը անելուց առաջ պետք է համոզված լինեք, որ նա Ձեր նկատմամբ անտարբեր չէ և միայն չի կողմնորոշվում գործել՝ վախենալով մերժումից:Վստահ տղամարդը անհապաղ կհրավիրի դուր եկած աղջկան ժամադրության, հատկապես, եթե նկատի կնոջ հետաքրքրվածությունը: 4.ՄԻ ԵՂԵՔ ԶԶՎԵՑՆՈՂ:Եթե անգամ տղամարդը Ձեզ շատ է դուր եկել, և Դուք գրեթե վստահ եք, որ նա Ձեր ճակատագիրն է, կարիք չկա հանդիպելիս բարձրաձայնել այդ մասին:Ինչպես ասվեց, ոչ մի պարսավելի բան չկա, եթե կինը լինի կապի նախաձեռնողը և ցույց տա իր հետաքրքրվածությունը, բայց կարիք չկա հոգնեցնել, դա միայն կվանի տղամարդուն:Տղամարդը պետք է իրեն զավթիչ զգա և վերահսկի հարաբերությունները(կամ թերևս նրա մոտ պետք է պահպանվի այդ երազանքը): 5.ՓՈՐՁԵՔ ԱՎԵԼԻ ԼԱՎ ՃԱՆԱՉԵԼ ՏՂԱՄԱՐԴՈՒՆ:Եթե Ձեզ դուր է եկել տղամարդը, միանգամայն պարզ է, որ Դուք կցանկանաք նրա մասին որքան հնարավոր է շատ տեղեկություն իմանալ, սերտեք նրա սովորություններն ու ցանկությունները:Տղամարդիկ շատ էմոցիոնալ են, բայց հաճախ քողարկում են այդ էմոցիաները մաչոյի վահանի տակ:Կնոջ խնդիրն է զինաթափ անել նրանց, բայց ոչ տանջելով, այլ վստահությամբ և անկեղծ ուշադրությամբ:Տղամարդիկ սովորաբար ավելի հաճախ կիսվում են աղջիկների, քան ընկերների հետ, որոնց առջև հարկավոր է դեմքը պահել:Եթե հաջեղվի դառնալ այդ աղջիկը, ապա Ձեզ հնարավորություն կընձեռնվի ձևավորել մտերմիկ հարաբերություններ: 6.ԵՂԵՔ ՍՈՎՈՐԱԿԱՆԻ ՊԵՍ:Հայտնի է, որ ստիպողաբար քնքուշ չես կարող լինել, և ոչ մի կնոջ չի հաջողվի տղամարդու մոտ զգացմունք ձևավորել՝ ընդդիմանալով իր ցանկություններին:Կարելի է արթնացնել ցանկություններ, ստիպել ամուսնանալ, բայց վերջին հաշվով դա ևս բավարարվածություն չի պարգևի:Ցաբկացած հարաբերության մեջ հարկավոր է պահպանել անկեղծութունն ու ազնվությունը, թերևս այն բանի համար, որ իմանաք, որ սիրում են հենց Ձեզ, ոչ թե Ձեր կերտած պատկերը(համաձայնե՛ք,Դուք չեք կարող այն խաղալ ողջ կյանքի ընթացքում):Մի փորձեք տղամարդու համար լինել այն միակ իդեալեակն կինը, հարմարվել նրա ճաշակին: Մի վախեցե՛ք լինել սովորականի պես, որպես կանոն՝ տղամարդուն դուր է գալիս հետաքրքրությունների տարբերությունը, և նրանք չեն սպասում, որ կանայք տարվեն բոքսով կամ ֆուտբոլով:Ի վերջո, հետաքրքրությունների նույնությունը բերում է ընկերության, և ո՛ սիրո: 7.ԵՂԻՐ ՎՍՏԱՀ:Սեր տենչալը բնական ցանկություն է, և փոխադարձ սիրո հասնելը ևս բնական է:Բայց չպետք է մոռանալ, որ հարկավոր է նախևառաջ սիրենք ինքներս մեզ:Եթե Ձեզ ձանձրացնում է միայնությունը սեփական անձի հետ, Դուք կսկսեք տղամարդկանց որս:Տղամարդիկկ հարգում են ինքնավստահ կանանց, ովքեր կարողանում են գնահատել հաստատակամությունը և անկախությունը:Իսկ հարգանքը սիրո դղյակ տանող քայլ է: ...

    Կարդալ ավելին
  •   Համացանցում հետաքրքիր մի նկար է տարածվել, որտեղ առաջին հայացքից պատկերված է ինքնասպանության դրվագ. դիակ, գրություն, արյան հետք պատին։ Մինչև մեր հավանական ճիշտ տաբերակին անցնելը, փորձեք ինքներդ կռահել, թե իրականում ինչ է տեղի ունեցել.   Չնայած այս հանելուկի լուծումը ոչ մեկ հստակ չի կարող տալ` առանց փորձագիտական եզրակացության, բայց մեկ նկատառում, որը առավել աչքի է զարնում, քան չծխած գլանակն ու թողած գրությունը։ Թղթի և ակնոցի, ինչպես նաև ընկած աթոռի դիրքից կարելի է կռահել, որ մարդն ընկնելիս նստած է եղել, այսինքն` նա նստել է դեմքով դեպի պատուհանը, և եթե աջ ձեռքով ինքնասպան եղած լիներ, ապա արյան հետքերը պատի աջ հատվածում չէին լինի։ Այստեղից հետևություն` նկարի հերոսին սպանել են և բեմադրել իքնանսպանություն։ Նրան սպանել են նստած դիրքում` հանկարծակիի բերելով, քանզի արյան հետքերը չափազանց ցածր են կանգնած մարդու համար։ Ինչպես նաև կրակել են ձախ քունքին, քանզի արյան հետքերը աջ հատվածում են։ Դե իսկ կիսատ ծխած գլանակն էլ հաստատում է այս եզրակացությունը, քանզի ոչ մի ինքնասպան լինող կիսատ չի թողնում իր ծխախոտը, հակառակը` փորձում է գոնե մի քանի վայրկյանով ուշացնել այդ ճակատագրական պահը;   Եթե ունեք Ձեր տարբերակը` մեծ հաճույքով կքննարկենք. ...

    Կարդալ ավելին
  • Եթե ձեր ծննդյան օրը զույգ է (օրինակ' 2, 4, 6 և այլն), և ձեր զուգընկերոջը նույնպես, ուրեմն ձեր բախտը բերել է: Կարող եք առանց մտավախությունների ընտանիք կազմել. փոխըմբռնումն ու աջակցությունն ապահովված են: Ձեր ցանկությունները, համային նախասիրությունները, ընկերների գնահատականները համընկնում են: Եթե նույնիսկ ծագում են վաղանցիկ վեճեր, դրանք բոլոր դեպքերում լուծվում են' չհասնելով կողմնակի մարդկանց օգնությանը: Եթե ձգտում եք հարաբերությունների կայունության, երկար և խաղաղ շփումների, ավելի լավ «համախոհ» չեք գտնի: Զույգի փոխհարաբերություններում հակառակ պատկերը կձևավորվի այն դեպքում, եթե զույգերից մեկը ծնվել է շաբաթվա զույգ, իսկ մյուսը' կենտ օր: Ծանոթության առաջին ամիսներին զույգերին տանջում են կասկածները' ինչպես ճիշտ հասկանալ զուգընկերոջ այս կամ այն խոսքը, վարքը կամ արարքը: Եթե նույնիսկ նրանց մեջ սեր է արթնանում, դա, միևնույնն է, անհանգիստ զգացմունք է' մշտական վեճերով և հաշտություններով: Նրանց միությունն անկայուն կլինի. նույնիսկ 10-20 տարի միասին ապրելով նրանք չեն կարողանա վստահաբար ասել, որ լավ են միմյանց հասկանում: Դա վերաբերում է թե´ կյանքի հանդեպ ունեցած հայացքներին, թե´ սննդի և հագուստի հարցում ունեցած նախասիրություններին: Ոմանց դա կարող է դուր գալ, քանի որ երևակայության, գաղտնիքներ բացահայտելու մշտական հնարավորություն է մնում. ողջ կյանքում երկրորդ կեսը մնում է չբացահայտված «տիեզերք», իսկ դա, ինչպես հայտնի է, գրգռում է հետաքրքրությունը: Սակայն որոշ բացառությունների մասին, այնուամենայնիվ, արժե խոսել: Սա վերաբերվում է այն սիրահար զույգերին, որոնցից մեկը ծնվել է ամսի 7-ին, ինչպես նաև' 14-ին, 21-ին կամ 28-ին (հասկանալի է' բազմակի 7-երի): 7-ը բավականին ուժեղ թիվ է. վերոնշյալ ամսաթվերին ծնվածները միշտ առավելություն ունեն. նրանք միշտ առաջատար են այդ միություններում: Նրան պարզապես անհնար է ենթարկեցնել, վերադաստիարակել: Մնում է միայն լիցքաթափվել և ընդունել նրա առաջնորդողի որակները ինչպես ընտանեկան կյանքում, այնպես էլ աշխատավայրում: Եթե երկու կեսերի ծննդյան օրերում առկա է 7 թիվը, ապա այն լավ ապագա է խոստանում: Մնաց ևս մեկ, բավականին ուժեղ ամսաթիվ' 29-ը: Ամսվա 29-ին ծնվածները մեծ ճակատագրի կրողներ են. բարձր պաշտոններ կամ գիտական բացահայտումներ, համաժողովրդական սեր... Սովորաբար նրանց կյանքը դառնում է հասարակության ձեռքբերումը: 18 ամսաթիվը մասնագետներն անվանում են «սատանայական» քանի որ դրանում առկա է երեք 6, միաժամանակ' արիստոկրատական: Ամսի 18-ին ծնվածները ողջ կյանքում ապահոված կլինեն, երջանիկ, ինչը նախանձ կառաջացնի շրջապատում: Նրանք նշանակալի արդյունքների են հասնում ուսման մեջ, սպորտում, կարիերայում, բավականին հաջող գործարքներ են կնքում: Միայն թե պատահական չէ, որ այս թիվը «սատանայական» են համարում, քանի որ այն մշտական վտանգ է սպառնում առողջությանը: Ամեն դեպքում, ի հեճուկս հոռետեսների, կատարյալ հարաբերություններ գոյություն ունեն: Համատեղելիության բոլոր գաղտնիքներն իմացող աստղաբանները բացահայտում են կատարյալ զույգի փնտրտուքների նրբությունները: Խոյ Կյանքի ուղու առաջին կեսին ձեզ ավելի հեշտ է գտնել իդեալին Կրակի տարերքի հարազատ նշանների' Առյուծների և Աղեղնավորների շրջանում: Ընդ որում' Առյուծները պետք է զբաղված լինեն ստեղծագործ աշխատանքով և չհավակնեն լիարժեք առաջնորդության: Իսկ Աղեղնավորները մշտապես գործուղումներում կլինեն: Կյանքի երկրորդ հատվածում կատարյալ միություն կստեղծեք նրանց հետ, ովքեր ծնվել են Երկվորյակների և Ջրհոսի համաստեղության տակ: Թեպետ միությունը հաջող կլինի միայն այն դեպքում, եթե երկրորդ կեսի համար դա արդեն առաջին ամուսնությունը չէ: Ցուլ Ձեր որոնումներն ուղղեք Հողի տարերքի նշանների ուղղությամբ' Կույսի և Այծեղջյուրի: Ճիշտ է, Կույսերը պետք է սեփական բիզնես ունենան և չընկղմվեն կենցաղը դասավորելու մեջ: Իսկ Այծեղջյուրը պետք է մեծ լինի 5-10 տարով: 40 տարեկանից հետո ձեր իդեալը միանգամայն կարող է լինել Խեցգետինը' վաղեմի ընկեր, ում պատմել եք ընտանեկան, սեռական գաղտնիքներ: Կամ էլ Ձկները, որոնց դեռ հարկավոր է ճիշտ գայթակղել: Երկվորյակներ Կյանքի առաջին կեսին ձեր երկրորդ կեսին անպայման կգտնեք Ջրհոսների և Կշեռքների շրջանում: Կշեռքների հետ շատ հեշտ կշփվեք, իսկ Ջրհոսները դեռ առաջին հանդիպումից պետք է սովորեն դողալ ձեր' առավել վաղ ձևավորված հարաբերությունների վրա: Հետագայում իրավիճակը արմատապես կփոխվի: Ձեզ անհրաժեշտ կլինի բացառապես հպարտ, կամային և անկախ Առյուծը' իր հսկայական նկրտումներով կամ լրիվ ինքնաբավ Խոյը, որը Ձեզ կարևոր մարդու զգացում կհաղորդի: Խեցգետին Երիտասարդ տարիքում հատկապես ուշադրություն դարձրեք Կարիճի և Ձկների վրա: Միայն թե Կարիճին պետք չէ առանձնապես վստահել, եթե նույնիսկ միասին եք աշխատում: Ձկների հետ հնարավոր է երկարատև միություն, որի հիմքը հուզական խորը կապվածությունն է: Հասուն տարիքում ձեզ կերջանկացնեն Կույսն ու Ցուլը: Առաջին հերթին Ցուլը պետք է առավել քան պատկառելի կարողություն ունենա, իսկ Կույսը իրավունք չունի հավակնելու ընտանեկան բյուջեի: Առյուծ Մինչև երեսունհինգ տարեկանը ձեր երկրորդ կեսի կատարյալ գծերը տիրապետում են Խոյն ու Աղեղնավորը: Ամեն դեպքում Խոյի հետ պետք է զգույշ լինել. երկու զուգընկերներն էլ վտանգավոր կապերի հակումներ ունեն: Աղեղնավորը մշտապես կպատմի հրաշալի ծրագրերի մասին, որոնք, սակայն, պետք է դուք իրագործեք: Կյանքի մայրամուտում հնարավորություն կունենաք ճաշակել երջանկությունը Երկվորյակների և Կշեռքի հետ միությունում: Հստակ պայմանների դեպքում, որ Երկվորյակները կարող են լինել ձեր դասընկերները, ովքեր չէին գնահատվել առավել երիտասարդ տարիքում, իսկ Կշեռքի նշանի տակ ծնվածը կարող է ձեր առաջին սերը լինել: Կույս Առաջին կեսում ջանացեք խուսափել բոլոր թեկնածություններից' բացառությամբ, իհարկե, Ցուլի և Այծեղջյուրի' Հողի տարերքի նշանների: Ցուլը վաղվա օրվա հանդեպ ամրություն և վստահություն կներշնչի: Այծեղջյուրը ձեզ կուղղորդի կարիերային աճի, եթե, իհարկե, ինքը հասել է դրան: Կյանքի երկրորդ կեսում հարաբերություններն առավել հետաքրքիր կլինեն Խեցգետնի և Կարիճի հետ, միայն թե այդ ընթացքում Խեցգետինը պետք է լավ տուն կամ բնակարան ունենա, իսկ Կարիճը մինչ այդ մի լավ աջ ու ձախ գնա և մարի սեռական բնույթի հետաքրքրությունները: Կշեռք Կյանքի զարթոնքում նախապատվությունը տվեք Երկվորյակներին և Ջրհոսին' հորոսկոպի «օդային» նշաններին: Միայն թե Երկվորյակները չթողնեն ուսումը: Ջրհոսների հետ հարկավոր կլինի «կիսել» նրա տարբեր հետաքրքրությունները: Կյանքի երկրորդ կեսին համապատասխան կլինեն Առյուծն ու Աղեղնավորը: Ընդսմին, Առյուծը խաղատներ այցելելու սովորություն չպետք է ունենա: Իսկ Աղեղնավորը պետք է սոցիալական բարձր մակարդակ ունենա: Կարիճ Կյանքի առաջին կեսին աշխատեք ուշադրություն դարձնել Խեցգետնի և Ձկների վրա: Խեցգետինը հարուստ չպետք է լինի, չնայած ինտելիգենտ ծնողները չեն խանգարի: Իսկ Ձկների մեջ ուշադրություն դարձրեք նրանց առողջությանը. թույլ Ձկները շուտով կհոգնեն բուռն կրքերից: Կյանքի երկրորդ կեսին ձեր իդեալը կդառնան ինչպես Կույսը, այնպես էլ Այծեղջյուրը: Գերազանց է, եթե Կույսը ղեկավար պաշտոն զբաղեցնի, դրանով հանդերձ' չհրամայելով տանը: Իսկ Այծեղջյուրը շատ ժամանակ է հատկացնում ծնողներին: Աղեղնավոր Կյանքի ուղու զարթոնքին Ձեր ճակատագիրը Խոյի ու Առյուծի շարքերում է' հոգով ձեզ մոտ «կրակե» նշանում: Հետևեք, որ Խոյը բռնկուն չդառնա, իսկ Առյուծը չափազանց գեղեցիկ չլինի, քանի որ դա սպառնում է հաճախակի դավաճանություններով: Քառասուն տարեկանից հետո ուշադրություն դարձրեք Կշեռքի համաստեղության տակ ծնվածներին, հատկապես եթե նրանք երազում են երկարատև լուրջ սիրավեպի մասին կամ Ջրհոսին, միայն եթե նա արդեն պատրաստ է ընտանեկան հարաբերությունների: Այծեղջյուր Կյանքի տարիների զարթոնքին ձեզ կյանքի ուղեկից ընտրեք տնակյաց Ցուլին և Կույսին' իրենց «հողային» աշխարհայացքով: Ցուլը միշտ ձգտում է զբաղվել տնային գործերով, քան մասնագիտական գործունեությամբ: Կույսն էլ չպետք է աշխատավայրում ձեզանից ավելի երկար մնա: Կյանքի երկրորդ կեսին ձեզ առավել հարմար կլինեն Կարիճն ու Ձկները: Սակայն միայն այն դեպքում, եթե Կարիճը արդեն փորձառու է սեռական կյանքում, իսկ Ձկները իմաստուն և համբերատար կլինեն ուրիշի անհաջողությունների նկատմամբ: Ջրհոս Կյանքի առաջին կեսին ձեր ընտրյալը Երկվորյակներն են ու Կշեռքը: Սակայն Երկվորյակներին չեք կարող ձեզ կպած պահել, քանի որ նրանք պետք է զգան ազատությունը: Իսկ Կշեռքի հետ հարկավոր է երկակի խաղ վարել: Քառասունից հետո փնտրեք Աղեղնավորին կամ Խոյին, ովքեր կստիպեն ձեզ լցվել կրքով: Խոյը պետք է առավել քիչ ուշադրություն դարձնի աշխատանքին: Ձկներ Կյանքի զարթոնքին ձեզ երկրորդ կես ընտրեք Խեցգետնին կամ Կարիճին: Հետևեք, որ Խեցգետինն իրեն միակ ընկեր ծնողներին չհամարի, իսկ Կարիճներին չպետք է թույլ տալ սեքսուալ վտանգավոր առաջարկներ: Երկրորդ կեսին կյանքը կապեք Այծեղջյուրի կամ Ցուլի հետ: Այծեղջյուրի հետ ամուսնությունը բարեհաջող կլինի, իսկ Ցուլին արժե ընդունել իր թերություններով հանդերձ: ...

    Կարդալ ավելին
  • 1.Փակեք ձեռքերը կողպեքի նման (ինչպես պատկերված  է 1 նկարում): Եթե վերևում ձախ ձեռքի բթամատն է, ապա թղթի վրա գրեք «Ձ»,  հակառակ դեպքում` «Ա»: 2. Նշան բռնեք մի կետի վրա: Եթե աջ աչքն եք փակել և նայում եք ձախով,  ուրեմն «Ձ» տառն է, հակառակ դեպքում` «Ա»: 3. Ձեռքերը խաչել կրծքին: (Նապոլեոնի դիրք): Եթե առջևում ձախ ձեռքն է, ուրեմն «Ձ» տառն է, հակառակ դեպքում` «Ա»: 4. Ծափահարեք: Եթե աջ ձեռքն եք հարվածում ձախին, ուրեմն «Ձ» տառն է, հակառակ դեպքում` «Ա»: ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ:   «ԱԱԱԱ» (100-տոկոսանոց աջլիկ) - սկզբունքային, կոնսերվատիվ, խուսափում է կռիվներից և վեճերից: «ԱԱԱՁ» - անվճռականութուն: «ԱԱՁԱ» - կոկետություն, վճռականություն, հումորի զգացում, արտիստիզմ (հիմնականում կանանց մոտ):    «ԱԱՁՁ» - (հազվադեպ զուգակցում) նախորդի նման, սակայն ավելի մեղմ բնավորություն: «ԱՁԱԱ»-դանդաղ ընտելացում, զգուշավորություն մարդկանց հետ հարաբերություններում, համբերատարություն և սառնություն (հիմնականում կանանց մոտ):  «ԱՁԱՁ» - (ամենահազվադեպ զուգակցումը) անպաշտպանություն, ճնշմանը ենթարկվող (հիմնականում կանանց մոտ): «ՁԱԱԱ» - (հաճախակի հանդիպող բնավորություն) էմոցիոնալ,  հետևողականության և հաստատակամության բացակայություն, սիրալիր, շփվող: «ՁԱԱՁ» - նմանություն նախորդի հետ, միամտություն, թեթև բնավորություն: «ՁՁԱԱ» - ընկերասիրություն և պարզություն, ցրվածություն և ինքնավերլուծման հակում: «ՁՁԱՁ» - բարեսրտություն, վստահություն:   «ՁՁՁԱ» – Էմոցիոնալ, վճռական:   «ՁՁՁՁ» - (100-տոկոսանոց ձախլիկ) հնին նորովի նայելու կարողություն, ուժեղ էմոցիաներ, ընդգծված անհատականություն, եսասիրություն, համառություն, երբեմն ինքնամփոփ: «ՁԱՁԱ» - բնավորության ամենաուժեղ տիպը, դժվարությամբ է փոխում իր տեսակետները, նպատակասլացություն: «ՁԱՁՁ» - Նախորդ տիպն է, բայց ավելի անկայուն, անհաստատ, հակված է ինքնավերլուծության, դժվարություններ  է ունենում նոր ընկերների ձեռքբերման մեջ:  «ԱՁՁԱ» - թեթև բնավորություն, կոնֆլիկտներից խուսափելու ընդունակություն, հեշտությամբ են շփվում մարդկանց հետ և նոր ընկերներ ձեռք բերում, հաճախ են փոխում հետաքրքրություննեըը «ԱՁՁՁ» - փոփոխականություն և անկախ լինելու, ամեն ինչ ինքնուրույն գլուխ բերելու ցանկություն: ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն