• Կարճահասակ աղջիկները հաճախ բարդույթավորվում են իրենց հասակի պատճառով և փորձում ավելի բարձրահասակ երևալ: Հավանաբար դուք արդեն ունեք բարձրակրունկների մի բազմություն, սակայն ավելի բարձրահասակ երևալու համար հագուստը նույնպես շատ կարևոր է: Ձեզ ենք ներկայացնում 6 հագուստ, որ պետք է լինի ցանկացած կարճահասակ աղջկա զգեստապահարանում:        1. Բարձրակրունկներ, որոնց վրա դուք իսկապես կարողանում եք քայլել Այո՛, ավելի բարձրահասակ երևալու հարցում բարձրակրունկներն անփոխարինելի են: Սակայն հարկավոր է ընտրել այնպիսի մոդելներ, որոնք կլինեն հարմարավետ: 2. Լայն տաբատներ, որոնք երկարացնում են ոտքերը Ավելի բարձրահասակ երևալու համար համադրեք ձեր բարձրակրունկները լայն տաբատի հետ, որը բավականին երկար է և ծածկում է ձեր կոշիկները: Այս հնարքի շնորհիվ դուք ավելի բարձրահասակ կերևաք: 3. Ծնկից լայնացող իդեալական նստող ջինսե տաբատ Իդեալական ջինսե տաբատն ասես պարգև լինի: Իսկ այ ծնկից լայնացող երկար տաբատը կերկարացնի ձեր ոտքերն՝ ի տարբերություն skinny մոդելի: 4. Ճիշտ երկարության վերարկու (ոչ շատ երկար, ոչ շատ կարճ) Վերարկուների հետ խնդիրն այն է, որ դրանք հիմնականում հասնում են ձեր ծնկներին, և հասակի պատճառով պարզապես անհնար է դառնում դրանք կրել տափակ կոշիկների հետ: Այդ իսկ պատճառով հարկավոր է գտնել իդեալական երկարություն, որը լինի ձեր ազդրերի մակարդակից փոքր ինչ երկար: 5. V-աձև բացվածքով բլուզ Նմանատիպ բացվածքով բլուզները երկարացնում են պարանոցը և ուշադրություն գրավում դեպի ձեր մարմնի վերևի հատվածը: 6. Միդի (midi) երկարության շրջազգեստ, որը ձեզ վրա մաքսի (maxi) չի նստում Այո՛, ձեր հասակի առավելությունն այն է, որ դուք հանգիստ կարող եք կրել կարճ կիսաշրջազգեստներ: Սակայն, պարզվում է, որ դուք կարող եք կրել նաև ավելի երկար մոդելներ: Լավագույն երկարությունը ձեզ համար մինչև սրունքի մեջտեղը հասնող փեշն է: ...

    Կարդալ ավելին
  • Յուրաքանչյուր տնային տնտեսուհու հայտնի է, թե որքան դժվար է այրվածքից մաքրել թավայի կամ կաթսայի հատակը: Որպես կանոն, այդ գործողության համար անհրաժեշտ են լինում հատուկ մաքրող միջոցներ և ֆիզիկական մեծ ուժի վատնում: Ներկայացնում ենք պարզ հնարք, որը թույլ կտա արագ և առանց մեծ ջանքերի մաքրել այրվածքները: Հարկավոր է ընդամենը սոդա և սովորական 9% քացախ: Պետք է դնել թավան վառված երեսով դեպի վեր, այնուհետև շաղ տալ սոդան. կարելի է քսել սոդան խոնավ սպունգով, որպեսզի այն չցրվի: Ինչից հետո պետք է քացախով թրջել թավայի վրայի սոդան և սպասել, մինչև սոդայի և քացախի փոխազդեցությունը ավարտվի և դրանք խառնված լինեն: Կարելի է արդեն մաքրել թավան սպունգով՝ վառված հատվածները հեռացնելու համար. այժմ դրանք ավելի հեշտ կմաքրվեն: Եթե կեղտաբծեր դեռ մնում են, ապա պետք է կրկնել գործողությունը ևս մեկ անգամ, իսկ վերջում լվանալ թավան տաք ջրով: ...

    Կարդալ ավելին
  • Ըստ գիտնականների՝ կանայք ծրագրված են ամուսնական անհավատարմության: Պոլիգամիան կանանց արյան մեջ է: Այս եզրակացությունն արվեց աշխարհի 62 երկրներում կատարված ուսումնասիրությունների հիման վրա: Առաջին դավաճանությունը տեղի է ունենում միջինում ամուսնությունից 4 տարի անց: Բացի նախատրամադրվածությունից՝ ընտանիքների քանդվելուն նպաստում են հարբեցողությունը, չքավորությունը, հայաքցների անհամատեղելի տարբերությունը, բարոյականության դեգրադացիան: Գլխավոր պատճառը, որ կինը դավաճանում է իր զուգընկերոջը, սեքսուալ անբավարարվածությունն է: Դավաճանությունների երկրորդ պատճառ կարելի է նշել վրեժը: Ամուսինը չափազանց քիչ ժամանակ և ուշադրություն է հատկացնում, ստանում է ըստ արժանվույն: Եթե գլխովին սուզվում է աշխատանքի մեջ, գործուղումների է գնում, կնոջը ստիպում կասկածել իր հավատարմության հարցում, նա էլ դա փոխհատուցում է պատահական գիշերային կապերով, որ կանացի հպարտության վիրավորանքն անցնի: Դավաճանության պատճառ կարող է լինել սեքսի ոչ միայն քանակը, այլև որակը: Ամենաբարդ իրավիճակն է, երբ կինն իսկապես սիրահարվում է: Կինը հեռանում է ընտանիքից, լքում է երեխաներին և ամուսնուն, որովհետև հասկանում է՝ այդ ամենն իրական չէր: ...

    Կարդալ ավելին
  • Միայնակ լինելն ու ապրելը կարող են շատ հիասքանչ լինել։ FBH.am-ի կողմից ներկայացվող այս նկարազարդումները ցույց կտան, թե ինչպես։   ...

    Կարդալ ավելին
  • Այս թմբուկավոր ատրճանակի տերը որոշեց փորձարկել նոր գնված չինական արտադրության զրահ ծակող փամփուշնները, բայց դառնորեն զղջաց: Ձգանը քաշելուց հետո փամփուշտներն ուղղակի պայթեցին թմբուկի մեջ՝ վիրավորելով ատրճանակի տիրոջը: ...

    Կարդալ ավելին
  • Չինաստանի Սիչուան նահանգի 24-ամյա բնակչուհին իր նորածին փոքրիկին դրել էր պոլիէթիլենային տոպրակի մեջ ու առաքիչի միջոցով ուղարկել մանկատուն: Առաքման ծառայության աշխատակիցն անհանգստացավ, երբ «բեռը» սկսեց շարժվել և լացել: Փոքրիկին հիվանդանոց տեղափոխեցին, իսկ տխրահռչակ ծնողին ձերբակալեցին: ...

    Կարդալ ավելին
  • Խոյ Խոյերը լի են կենսական էներգիայով: Նրանք արկածասեր են, չեն վախենում և սիրում են ռիսկի դիմել: Նրանք ունակ են իրենք իրենց պաշտպանելու և շատ համարձակ են: Համառ են և իմպուլսիվ:  Հայտնի Խոյեր՝ Չարլի Չապլին, Լեդի Գագա, Ռենե Դեկարտ, Յոհան Սեբաստիան Բախ։ Կարիճ Կարիճները ոչնչի առաջ կանգ չեն առնի իրենց նպատակին հասնելու ճանապարհին: Նրանք վտանգավոր հակառակորդներ են: Նրանք բավականին ինքնահավան են և կոպիտ: Սիրային հարաբերություններում շատ կրքոտ են: Վստահություն, հաստատակամություն, նպատակասլացություն՝ ահա նրանց գլխավոր հատկանիշները: Հայտնի Կարիճներ՝ Պաբլո Պիկասո, Լեոնարդո դի Կապրիո, Ռայան Գոսլինգ, Քեթի Փերի։  Խեցգետին ԽԵցգետինները հիմնվում են իրենց զգացողությունների վրա: Նրանց մոտ շատ լավ է զարգացած ինտուիցիան, ինչի շնորհիվ նրանք կարողանում են հաջողություններ գրանցել: Խեցգետինները շատ պահանջկոտ են:  Հայտնի Խեցգետիններ՝ Գուստավ Կլիմտ, Հուլիոս Կեսար, Ջորջ Բուշ, արքայազն Ուիլիամ։ Առյուծ Առյուծներն ի ծնե առաջնորդներ են: Հզորությունը նրանց արյան մեջ է: Նրանք մշտապես դոմինանտում են, քանի որ այլ կերպ պարզապես չեն կարողանում: Նրանք շատ խարիզմատիկ են և համառ: Հաճախ լինում են չափից դուրս հպարտ և անգամ մեծամիտ: Հայտնի Առյուծներ՝ Բարաք Օբամա, Էնդի Ուորհոլ, Մադոննա, Լուի Արմսթրոնգ։ ...

    Կարդալ ավելին
  • Պարզեք, թե ձեզ ինչ է սպասվում մոտակա ժամանակներս: Քարտ 1 Պատրաստվեք փոփոխությունների, մի՛ վախեցեք փակել որոշ դռներ, դրան զուգահեռ ձեր առաջ կբացվեն նորերը: Մի վախեցեք դժվարություններից: Վստահեք ինքներդ ձեզ, մի փոքր էգոիստ եղեք և կենտրոնացեք սեփական նպատակների վրա: Էգոիզմի առողջ չափաբաժինը ձեզ հաստստ չի խանգարի: Քարտ 2   Կարևորը մի շտապեք: Համբերություն հավաքեք և վստահ եղեք, որ ամեն բան ընթանում է նախագծածին համապատասխան: Համբերատար եղեք նաև մտերիմների հանդեպ, անգամ եթե նրանք սխալ են, փորձեք ձեզ վերահսկել: Ձեզ էմոցիոնալ ամիս է սպասվում, ուստի փորձեք խնայել ձեր նյարդերը: Գտեք այնպիսի զբաղմունքներ, որոնք ձեզ կօգնեն լիցքաթափվել: Քարտ 3 Իսկական ժամանակն է կյանքը վերանայելու: Եթե ձեզ թվում է, որ ձեր կյանքը միօրինակ է, ապա հիշեք, որ դուք կարող եք դա փոխել: Նոր բաներ փնտրեք և փորձեք: Ամեն բան ձեր ձեռքերում է: Ձեր շրջապատում կան բազում հնարավորություններ, բավական է դրանք նկատել և օգտագործել: ...

    Կարդալ ավելին
  • Infiniti ընկերությունը Pebble Beach Concours d’Elegance էլեգանտության ամերիկյան մրցույթի շրջանակում ներկայացրել է Prototype 9 կոնցեպտը։ Մեքենան նվիրված է 1940-ականների մարզական մեքենաներին։ Նախագծի հեղինակն է Ալֆոնսո Ալբաիսան։ Մեքենան ունի 150 ձիաուժ հզորությամբ էլեկտրական շարժիչ։ 890 կգ կշռող մեքենան 100 կմ/ժամ արագություն զարգացնում է 5.5 վայրկյանում, առավելագույն արագությունը 170 կմ/ժամ է։ Մրցավազքային պայմաններում մարտկոցների լիցքավորումը կբավականացնի 20 րոպե։ Կոնցեպտ-մեքենան մեկտեղանոց է։ Սերիական արտադրության հնարավորության մասին դեռևս տեղեկություններ չկան։ v ...

    Կարդալ ավելին
  • 2000-ականների սկզբին շատերի տանը ընտանեկան դիտման առարկա էր «Կլոն» սերիալը: Ներկայացնում ենք փոքրիկ Սամիրայի՝ ֆիլմում Լատիֆայի դստեր ապագա ճակատագիրը: Հանդիսատեսը հիշում է ինքնիշխան և կամակոր Սամիրային, որ ամեն կերպ ոչ միայն հրաժարվում էր գլխաշոր կրելուց, այլև ուզում էր իր կյանքում արմատախիլ անել նախնիների բոլոր արևելյան ավանդույթները: Ստեֆանի Ֆերնանդես դի Բրիտուն այժմ արդեն 30 տարեկան է: Նա հասցրել է ամուսնանալ ֆուտբոլիստ Ալեշանդրո Պատոյի հետ: Ստեֆանին ծնվել է 1987թ. Սան Պաուլուում: Վաղ հասակից նա հաճախել է մոդելային կուրսերի և դերասանական վարպետության դասեր է առել: Նրան անընդհատ հրավիրում էին նկարահանվելու գովազդային տեսահոլովակներում: 10 տարեկանում նա արդեն ստացավ իր առաջին լուրջ դերը արգենտինական Chiqiititas Brazil սերիալում: Բրազիլիա վերադառնալով՝ աղջիկը պայմանագիր կնքեց տեղական հեռուստաընկերության հետ սերիալների նկարահանման գործով: Ստեֆանին հայտնի է «Կլոն», «Երկնքից ընկած հրեշտակը», «Թալիսման», «Կյանքի էջերը», «Ծանր բեռ», «Արգելված ցանկություն», «Մարդկանց կյանքը» և այլ մելոդրամաներում խաղացած դերերով: 2009թ. դերասանուհին ամուսնացավ Ալեշանդրո Պատոյի հետ: Մեկ տարի անց, սակայն, նրանք ամուսնալուծվեցին: Ստեֆանին իրեն սնանկ հայտարարեց և նախկին ամուսնուց պահանջեց նրա բազմամիլիոն շահույթի 20 տոկոսը: Պատոյի փաստաբաններին հաջողվեց նվազեցնել դերասանուհու պահանջը մինչև ամսական 5 000 ռեալ: Այժմ Ստեֆանին ապրում է նախկին ամուսնու հաշվին, քանի որ ստուդիան դադարեցրել է նրա հետ կնքած պայմանագիրը: ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն