• Ինչպիսին պետք է լինի ճիշտ և առողջ նախաճաշը. Նախաճաշն էներգիայի աղբյուր է ամբողջ օրվա համար: Այն չպետք է ծանրաբեռնի օրգանիզմը, պետք է լինի թեթև, բայց հագեցնող, որ օրգանիզմին էներգիա և ակտիվություն հաղորդի: Ձեզ եմ ներկայացնում մթերքներ, որոնք ամենահարմարն են նախաճաշի համար: Նարնջի հյութ Այն տալիս է անհրաժեշտ ակտիվություն, քանի որ պարունակում է շատ վիտամիններ և սննդանյութեր: Նարնջի հյութը, սակայն, կարելի է փոխարինել ցանկացած այլ մրգի կամ բանջարեղենի հյութով, որոնք նույնպես շատ վիտամիններ և սննդանյութեր են պարունակում: Փաթիլներ կամ մյուսլի Սրանք ևս լավ տարբերակ են նախաճաշի համար. պարունակում են շատ ածխաջրեր և հանքանյութեր: Դրանց կաթնամթերք ավելացնելու դեպքում քաղց չեք զգա մինչև ճաշ: Տարեկանի հաց Պարունակում է B խմբի շատ վիտամիններ, հանքային աղեր, ածխաջրեր, բջջանյութ, որոնք ուժ են տալիս օրվա համար: Կարելի է հացի վրա ձիթապտղի յուղ ավելացնել, որը շատ օգտակար է օրգանիզմի համար: Իսկ սպիտակ հացն ավելի լավ է բացառել սննդակարգից. այն գրեթե չի պարունակում օգտակար նյութեր, վատ է յուրացվում օրգանիզմի կողմից: Օգտակար յոգուրտներ Օգտագործեք բնական մթերքներից և արհեստական հավելումների նվազագույն քանակով յոգուրտներ: Մրգեր Մրգերը ևս շատ օգտակար են, իսկ ձմռանը դրանց փոխարեն կարելի է չրեր օգտագործել: Կաթնաշոռ Կաթնամթերքների շարքում կաթնաշոռն առաջին տեղում է սպիտակուցի և կալցիումի պարունակությամբ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vrezh.osipyan/posts/960427270746059 ...

    Կարդալ ավելին
  • Ստորև տրված է 15 հարց, պատասխանեք հարցերին, գումարեք միավորները և պարզեք, արդյոք օժտված եք հումորի զգացումով: 1.Ի՞նչ երաժշտություն ես ընտրում բջջային հեռախոսազանգիդ համար. ա) հիթային-1  միավոր բ) մանկական-3  միավոր գ) դասական-2 միավոր 2.Ապրիլի 1-ին խաբո՞ւմ ես ինչ-որ մեկին. ա) այո, «ծուղակներ» եմ սարքում միանգամից մի քանի հոգու համար-3միավոր բ) ճիշտ է, անձամբ ես կատակներ չեմ անում, բայց մասնակցում եմ ուրիշի կազմակերպածներին-2միավոր գ) ոչ, կարծում եմ` դա շատ վիրավորական է-1միավոր 3.Իսկ քեզ կարողանո՞ւմ են խաբել. ա) բարեբախտաբար, ոչ-1միավոր բ) այո, ու միշտ հիմար վիճակում եմ հայտնվում-2միավոր գ) այն էլ ոնց. մերոնց էլ դա է հարկավոր:-3միավոր 4.Հեռուստացույցով միայնակ  զվարճալի ֆիլմ դիտելիս բարձրաձայն  ծիծաղո՞ւմ ես. ա) այո, հաճախ-3միավոր բ) ոչ, միայն ժպտում եմ-2միավոր գ) չգիտեմ, ուշադրություն չեմ դարձրել-1միավոր 5.Սասունցի Դավիթը ձիով գնալիս ավազակների սուլոց է լսում: Գնում է սուլոցիուղղությամբ ու տեսնում թութակ-ավազակին` բարձր կաղնու վրա:Դավիթը հարցնում է.«Սրիկա, ի՞նչ ես աջ ու ձախ սուլում»: Ի՞նչ կպատասխանի թութակ-ավազակը. ա) «Ինչո՞ւ եմ սրիկա, ես` իմ կաղնին, ինչ կուզեմ, կանեմ»-2միավոր բ) «Ես քեզ մարտի եմ հրավիրում, ով հաղթի` կաղնին նրանն է»-1միավոր գ) «Դավիթ, սիրելիս, իջեցրու ինձ ծառից»-3միավոր 6.Նկատելով, որ  քեզ խաբում են, ինչպե՞ս կվարվես. ա) կհարցնեմ` ինչո՞ւ ես խաբում-2միավոր բ) ոչինչ էլ չեմ ասի, բայց ինձ տհաճ կլինի-1միավոր գ) կախված է նրանից` ով և ինչպես է խաբում: Կարող եմ ձևացնել` ոչինչ չեմ նկատում և արհամարհել-3միավոր 7.Սարսափ ֆիլմ դիտելիս,երբ շատ ես վախենում,անջատում ես ձայնը ա) չգիտեմ, չեմ փորձել-1միավոր բ) այո, և շատ ծիծաղելի է-3միավոր գ) ոչ, սովորական վախ է, էլի-2միավոր 8. Քեզ նյարդայնացնո՞ւմ  է  ուրիշների ծիծաղը. ա) այո, մանավանդ եթե վատ տրամադրություն ունեմ, իսկ նրանք քրքջում են-2միավոր բ) այո, որովհետև ինձ թվում է` նրանք ինձ վրա են ծիծաղում-1միավոր գ) ոչ, թեև երբեմն նյարդայնացնում է, եթե ինձ դուր չի գալիս` ինչի վրա են ծիծաղում-3միավոր 9. Հաճա՞խ ես ծիծաղում ուրիշների կատակների վրա. ա) միշտ-3միավոր բ) եթե ծիծաղելի է, այո-2միավոր գ) ոչ հաճախ-1միավոր 10. Սիրո՞ւմ ես սրամտությամբ մրցել ուրիշների հետ. ա) պաշտում եմ-3միավոր բ) ոչ, վախենում եմ ընթացքում լաց լինեմ-1միավոր գ) դժբախտաբար, այնքան էլ հնարամիտ չեմ: Հետո են գլխումս հաջողված կատակներ ծնվում, բայց` ուշացումով-2միավոր 11. Ի՞նչ ոճի հագուստ ես նախընտրում. ա) բոլոր նորաձև ոճերը-1միավոր բ) հարմար ջինսեր, բլուզներ, շապիկներ-2միավոր գ) որևէ յուրօրինակ բան. ինձ համար նորաձև է այն, ինչ ես եմ հագնում-3միավոր  12.Փողոցում մի երիտասարդի հետ ես ծանոթացել:Նա փորձում է ժամադրվել քեզ հետ, իսկ դու մերժում ես: Նրա ո՞ր պատասխանը քեզ ավելի շատ դուր կգա. ա) «Դե ինչ, հաճելի էր ծանոթանալ»-3միավոր բ) «Դե լավ, մի ուրիշ անգամ»-2միավոր գ) «Իսկ ինչո՞ւ»-1միավոր 13. Մի երիտասարդ ընկերների հետ պատուհանիդ տակ սերենադի նման ինչ-որ բան է նվագում: Ի՞նչ կմտածես. ա) հավանաբար, ընկերների հետ հիմարություններ է անում-2միավոր բ) ուզում է ինձ զվարճացնել-1միավոր գ) ի՜նչ զվարճալի է նա-3միավոր 14. Սիրո՞ւմ ես լինել ուշադրության կենտրոնում. ա) իհարկե-3միավոր բ) երբեմն-2միավոր գ) ոչ, ոչ այնքան-1միավոր 15. Եթե որևէ տափակ խաղ ես խաղում, ինչպե՞ս կվերաբերվես պարտությանդ. ա) ընդհանրապես չեմ սիրում հիմար խաղեր-1միավոր բ) սարսափելի. տրամադրությունս կփչանա-2միավոր գ) սարսափելի ոչինչ չկա. ի վերջո, ում բախտը չի բերում թղթախաղում, բերում է սիրո մեջ-3միավոր Արդյունքների ամփոփում         30-45 միավոր : Ուրախությունը մեջդ պարզապես փոթորկվում է: Նույնիսկ ափերից դուրս է գալիս: Քեզ համար ցանկացած իրադարձություն մի լավ ծիծաղելու առիթ է: Իսկ, ահա, մի անգլիացի գրել է, որ ինչի վրա ասես, բայց ոչ թե երբ ասես` կարելի է ծիծաղել: Մի քիչ զուսպ եղիր, թե չէ` հումորդ կընկալվի ոչ այնպես, ինչպես դու կուզենայիր: Եվ հաճախ ծիծաղիր հենց քեզ, այլ ոչ թե շրջապատիդ վրա: 20-29 միավոր: Նույնիսկ բարձր տրամադրության ժամանակ սառը գլխով ես դատում: Լրջությունն ու սթափ մտածելակերպը օգտակար հատկանիշներ են, սակայն… Որոշ խիստ մարդկանց մի խորհուրդ կարելի է տալ. շրջապատին մի նայեք «գազանային» խստությամբ: «Ամենամեծ հիմարություններն արվում են դեմքի հենց այդ արտահայտությամբ»,-ասել է անկրկնելի Մյունհաուզենը: Կատակելով ավելի հեշտ է անդուր իրավիճակից դուրս գալ, բացի այդ, կյանքում ամեն ինչ արժանի չէ խիստ դատապարտման ու խորը ապրումների: Սովորիր նկատել ծիծաղելին և սկսիր քեզանից: 15-19 միավոր:  Մի զարմացիր, եթե քեզանից երբեմն փախչում են. չափազանց մռայլ ես նայում իրերին ու երևույթներին, ինչից ծանր է թե´ քեզ, թե´ շրջապատի համար: Սակայն դա հնարավոր է փոխել: Ժպտալիս դեմքի մկանները առաձնահատուկ խթան են տալիս, որոնք դրական են ազդում նյարդային համակարգի վրա և թուլացնում լարվածությունը: Երբ քեզ վատ ես զգում, բարձրացրու գլուխդ և ժպտա. մեխանիզմը կաշխատի: Հոգուդ խորքում թեթևություն և հրճվանք կզգաս: Արա դա հայելու առաջ, փողոցում, աշխատանքի կամ դասերի ընդմիջմանը, կնկատես` ինչպես է կյանքդ փոխվում: Հաջողություն ենք մաղթում: ...

    Կարդալ ավելին
  • Խոյ Օրվա ընթացքում արմատական փոփոխությունները քիչ հավանական են: Ավելի լավ է օրը նվիրել հանգստին, իսկ կարևոր գործերը կարելի է հետաձգել: Կենսական ներուժը ցածր է: Նշանի շատ ներկայացուցիչներ հոգնածություն կզգան: Ֆիզիկական աշխատանքը, ուժասպառ անող ֆիզիկական մարզումները ցանկալի չեն: Այնուամենայնիվ, ձեռքերը ծալած նստել չարժե: Փորձեք որևէ հետաքրքիր զբաղմունք գտնել, ներգրավեք նաև ընկերներին, մտերիմներին, դա դրական կազդի ձեր հարաբերությունների վրա, նաև զվարճալի կլինի: Ցուլ Թեև օրը լավ կդասավորվի, նշանի որոշ ներկայացուցիչներ վատ տրամադրություն կունենան, խիստ զբաղված կլինեն իրենց հին խնդիրներով: Սակայն որևէ լուծում գտնել չի ստացվի, քանի դեռ չունեք այն ինֆորմացիան, որը կօգնի դուրս գալ ստեղծված իրավիճակից: Հետևաբար փորձեք լիցքաթափվել և լավատեսորեն տրամադրվել: Աշխատեք խուսափել ընտանեկան վեճերից: Անգամ եթե ամեն բան հարթվի, դեռ երկար ժամանակ տրամադրությունը վերականգնել չի ստացվի: Եթե ռոմանտիկ ժամադրության եք պատրաստվում, ապա պատրաստ եղեք նախաձեռնությունը ձեր ձեռքն առնել և հաճելիորեն զարմացնել սիրելիին, հակառակ դեպքում՝ ձանձրույթն ու հիասթափությունն անխուսափելի են: Երկվորյակ Տուրք մի տվեք երևակայությանը, այսօր դա ձեր օգտին չի լինի: Նաև չարժե խախտել ընդունված կանոնները և բոլորին դեմ գնալ: Որքան ավելի ուշադիր վերլուծեք շրջապատի մարդկանց կյանքի փորձը, այնքան քիչ սխալներ թույլ կտաք: Օրվա ընթացքում հնարավոր են հաճելի անակնկալներ: Կստանաք ուրախալի լուրեր, առաջարկներ, հրավերներ: Օրվա երկրորդ կեսին նշանի որոշ ներկայացուցիչներ նոր գաղափարներ կունենան, որոնց իրագործումը կյանքում մի շարք դրական փոփոխությունների կհանգեցնի: Ձեզնից կպահանջվի համառություն և նպատակասլացություն, հատկանիշներ, որոնց պակասը դուք չունեք: Խեցգետին Օրը բարեհաջող է նրանց համար, ովքեր պատրաստ են բոլոր գործերը մի կողմ դնել և կենտրոնանալ ամենակարևոր ծրագրերի վրա: Ուշադրություն չեք դարձնի շուրջը կատարվող իրադարձություններին, գայթակղությունների չեք տրվի: Այսօր առավելապես աչքի կընկնեք ձեր խառնվածքի այն գծերով, որոնցով հպարտանում եք, մի վախեցեք ի ցույց դնել դրանք բոլորին: Դժվարություններ կծագեն նշանի այն ներկայացուցիչների մոտ, որոնց աշխատանքը համարվում է հարմար միայն տղամարդկանց համար: Խուսափեք կոնֆլիկտներից, մրցակցությունից, դրանք կարող են լուրջ խնդիրներ ստեղծել և բարդացնել ձեր կյանքը: Առյուծ Այսօր չարժե ուղևորությունների հետ կապված ծրագրեր կազմել: Տհաճ միջադեպերի վտանգը մեծ է, և դրանք հետագայում կարող եք լուրջ խնդիրների հանգեցնել: Նշանի որոշ ներկայացուցիչներ չափից շատ կկարևորեն շրջապատի կարծիքը և հաճախ ջանք ու եռանդ չեն խնայի՝ իրենց համար անհետաքրքիր ծրագրերի իրականացմանը հասնելու համար: Մտերիմների հետ հնարավոր են տարաձայնություններ: Ընտանեկան վեճերից խուսափել չի ստացվի: Ձեր նկատողությունները կարող են վիրավորել: Խորհուրդ չի տրվում կարևոր թեմաներ քննարկել: Կույս Փորձեք արդյունավետ օգտագործել օրվա առաջին կեսը: Այդ ժամանակահատվածը շատ հարմար է մասնագիտական, նաև անձնական որոշ նպատակների հասնելու համար: Կարող եք խախտել ընդունված նորմերը, վարվել այնպես, ինչպես ներքին ձայնն է թելադրում: Ձեր այս վարքագիծը, եթե անգամ հանդիմանության արժանանան, միևնույն է՝ լուրջ խնդիրներ չեն ծագի: Օրվա երկրորդ կեսը ճիշտ է նվիրել հանգստին: Փորձեք լիցքաթափվել և վերականգնել ուժերը: Գործնական ակտիվությունը կնվազի, մեկուսանալու ցանկություն կունենաք: Խուսափեք մտերիմների հետ կարևոր հարցեր քննարկելուց: Կշեռք Օրվա մեծ մասը լավ կդասավորվի, հատկապես նրանց համար, ովքեր գիտեն, թե ինչ են ուզում, սկզբունքային հարցերում անզիջում են: Հնարավոր են գործնական առաջարկներ, որոնց համաձայնելով, հնարավորություն կունենաք դրսևորել ձեր մասնագիտական հմտությունները: Անձնական կյանքում հնարավոր են հաճելի փոփոխություններ: Երեկոյան որոշ խնդիրներ կծագեն, որոնք առաջին հայացքից կարող են անհաղթահարելի թվալ: Սակայն ժամանակից շուտ հանձնվել չարժե: Շատ շուտով կհասկանաք, որ դրանց լուծման համար անհավանական ջանքեր գործադրելու կարիք չկա, բավական է մի փոքր խորամանկություն դրսևորել և ամեն բան կստացվի: Կարիճ Ստիպված կլինեք ծրագրերից շեղվել, սակայն ընդհանուր առմամբ ամեն բան լավ կդասավորվի: Մի վախեցեք իմպրովիզներից, դրանք այսօր ձեր օգտին են: Ձեր նպատակասլացությունը շատերին կհիացնի, կօգնի գրավել նրանց ուշադրությունը, ովքեր հետաքրքիր են ձեզ: Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա: Քրոնիկ հիվանդությունները գլուխ կբարձրացնեն: Ուշադրություն դարձրեք առողջությանը, խնայեք ձեզ: Առողջարարական, կոսմետիտ պրոցեդուրաները ճիշտ տեղին կլինեն: Աղեղնավոր Զգացմունքային դաշտն անկայուն է: Նշանի շատ ներկայացուցիչներ վատ տրամադրություն կունենան, կկորցնեն, վերջերս ձեռնարկած, գործերի հանդեպ հետաքրքրությունը: Մտերիմների խորհուրդներն ու առաջարկները կանտեսեք, իսկ օգնությունից կհրաժարվեք: Փորձեք առավել լավատես լինել և դրական փոփոխությունները սպասեցնել չեն տա: Երեկոյան գործնական ակտիվությունը կնկատվի: Այս ժամանակահատվածը նպատակահարմար է՝ միևնույն կոմերցիոն շահերը հետապնդող մարդկանց հետ հանդիպելու համար:Կարող եք քննարկել համագործակցության պայմանները, համատեղ ծրագրեր կազմել: Այծեղջյուր Բարդ օր է սպասվում: Որոշ անցած- գնացած խնդիրներ կհիշեցնեն իրեց մասին, ստիպված կլինեք վերադառնալ տհաճ հարցերի, որոնք վաղուց լուծված էիք համարում:Մտերիմների հետ հնարավոր են վեճեր: Կդժվարանաք ձեր տեսակետը պնդել, կկորցնեք ինքնատիրապետումը: Շատ կարևոր է հանգստություն պահպանել և պարզ քննարկումը վեճի չվերածել: Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա: Առողջական խնդիրների պատճառով՝ հնարավոր է ստիպված լինեք որոշ ծրագրեր վերանայել: Հնարավոր է գումարային հարցերի ձգձգում, սակայն ֆինանսական լուրջ խնդիրներ չեք ունենա: Ջրհոս Այսօր կկայացնեք մի շարք կարևոր որոշումներ: Հստակ գիտակցում եք, թե ինչպես է պետք գործել, իսկ ձեզ շեղելը գրեթե անհնար է: Հեշտությամբ լեզու կգտնեք այն մարդկանց հետ, ում հետ նախկինում տարաձայնություններ եք ունեցել: Հարաբերություններում նշանակալի դրական փոփոխություններ չեն սպասվում, սակայն վեճեր և կոնֆլիկտներ ևս չեն ծագի: Հրաշալի օր է հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփվելու համար, սիրային ժամադրությունները լավ կանցնեն: Սիրահարված Ջրհոսները կարող են շատ ժամանակ անցկացնել սիրելիի հետ և դրական լիցքեր ստանալ: Ձկներ Բարեհաջող օր է բոլոր նրանց համար, ովքեր կոմերցիոն գործունեությամբ են զբաղվում, ծրագրում են մի շարք գործարքներ կնքել, որոշ գնումներ կատարել: Այսօր կարող եք սեփական բիզնեսը հիմնելու վերաբերյալ կարևոր հարցեր քննարկել: Հնարավոր է որոշակի գումար ստանաք: Կենսական ներուժը բարձր է, օրվա ընթացքում ինքնազգացողությունից չեք դժգոհի: Ակտիվ հանգիստը, սպորտով զբաղվելը կամ պարզապես մաքուր օդում զբոսանքները տրամադրություն կբարձրացնեն: Ընկերների հետ շփումը կոգեշնչի, կծնվեն նոր գաղափարներ: Էներգիայի մեծ հոսք կզգաք:  ...

    Կարդալ ավելին
  • Ցանկանում եք տպավորություն գործել ձեզ դուր եկած հորոսկոպի նշանի վրա, պարզապես կյանքի կոչել նրանց թաքնված երազանքները. ԽՈՅ Կին` երազում է,որ իր կողքին իրական ասպետ լինի, ով ցանկացած իրավիճակում կընդգծի նրա բացառիկությունը և միշտ կսատարի իրեն: Կին խոյը կարևորում է իր ընտրյալի միջինից բարձր հասակը և աթկետիկ մարմնակառուցվածքը: Տղամարդ` Երազում է բուռն խառնվածքով և վճռական կին տեսնել իր կողքին: Նա պետք է ազնիվ, կենսուրախ և հումորի լավ զգացում ունենա: Արտաքին տեսքում կարևորվում են մուգ վարսերը, սեքսուալ շուրթերը և կանացի արտահայտված բարեմասնությունները: ՑՈՒԼ Տղամարդ` երազում է հուզական հաճելի մթնոլորտ ստեղծող և խոհարարակն տաղանդ ունեցող կնոջ մասին: Նա պետք է շատ հավասարակշռված, կրթված ու փոքր-ինչ պահպանողական լինի: Կին` Փնտրում է ցանկացած տարիքում հոգով միշտ երիտասարդ տղամարդու, ում կարևորագույն նպատակը իր սիրելիին երջանկացնելն է: ԵՐԿՎՈՐՅԱԿ Տղամարդ` Նրա իդեալակ կինը խելացի է, բարի , ընկերասեր: Ունակ է ամեն բանի մեջ նկատել գեղեցիկը: Հետաքրքրվում է երաժշտությամբ: Արտաքինից` նիհար սևահեր է: Կին` նախընտրում է իր կողքին ուժեղ և ամեն բան իրենց վերահսկողության տակ պահող տղամարդկանց: Նրան հուսալի ընկեր է անհրաժեշտ, ում հետ կկարողանա ամուր ընտանիք կազմել: ԽԵՑԳԵՏԻՆ Տղամարդ` երազում է ալտրուիստ կնոջ մասին, ով կարող է ամբողջովին նվիրվել հարաբերություններին: Մեծամասամբ նրա ընտրյալը գեղեցկադեմ շիկահեր է: Կին` ցանկանում է իր կողքին հանգիստ բնավորությամբ, կրթված տղամարդ տեսնել, որին պատրաստ է ամբողջովին նվիրվել ու պատասխանել անսահման նվիրվածությամբ: ԱՌՅՈՒԾ Տղամարդ` իդեալական տարբերակը երեխաներ ու տարատեսակ արկածներ սիրող կենսուրախ կինն է, ով միշտ կգտնվի շրջապատի ուշադրության կենտրոնում: Կին` նրա ընտրյալը պետք է ակտիվ, կենսուրախ տղամարդ լինի, ով կկարողանա ապահովել իր և երեխաների անդորրը ու ապահով կյանքը: ԿՈՒՅՍ Տղամարդ` նրա երազանքը հանգիստ բնավորություն ունեցող բազմակողմանի զարգացած կին է, ով միշտ կշռադատված որոշումներ է կայացնում: Նա պետք է կարողանա առանց խոսքերի հասկանա,թե ինչ է զգում իր սիրելին: Կին` Առաջին հերթին նրա ընտրյալը պետք է նուրբ, զգայուն և բարի լինի: Նա ուշադիր է, հոգատար և միշտ հաճոյախոսում է իր սիրելիին: ԿՇԵՌՔ Տղամարդ` փնտրում է մեկին, ով կկարողանա բավարարել իր հոգևոր և ֆիզիկական պահանջները: Կշեռք տղամարդու համար կարևորը հարաբերություններում դոմինանտ դիրք ունենալն է: Կին` Նրան գրավում են գեղեցկադեմ և թափանցող հայացք ունեցող տղամարդիկ: Տղամարդը պետք է կարողանա զսպել իի էմոցիաները, բարձր ինտելեկտ և ճաշակ ունենա: ԿԱՐԻՃ Տղամարդ` կնոջ իդեալն ինքնավստահ է, խիզախ ու էներգիայով լի: Նա հրաշալի ինտուիցիա ունի, իսկ սեքսում միշտ զգում է, թե ինչ է անհրաժեշտ կողակցին: Կին` Կին կարիճը երազում է կրքոտ սրտակերի մասին, ով գտնվում է սոցիալական աստիճանի բարձր հարթակում և ցանկացած հարցի շուրջ ունի իր ուրույն հետաքրքիր կարծիքը: ԱՂԵՂՆԱՎՈՐ Տղամարդ` Նախընտրում է բարեհամբույր և սրտացավ կանանց: Հակառակ սեռի մեջ գնահատում է ազնվությունը, զսպվածությունը և սերը երեխաների ու կրոնի հանդեպ: Կին` նա կարևորում է և ներքին, և արտաքին գեղեցկությունը: Կին աղեղնավորի համար իր ընտրյալի կարևորագույն հատկանիշն անսահման նվիրվածությունն ու հավատարմությունն է: ՋՐՀՈՍ Տղամարդ` նրան անհրաժեշտ է ոգեշնչող կին, ով կկարողանա պայքարել նրա ալարկոտության նոպաների հետ: Իդեալական կինը պետք է կարողանա ցանկացած իրավիճակում սատարել տղամարդ ջրհոսին: Կին` նա հավատարիմ կյանքի ուղեկից է փնտրում: Տղամարդը պետք է առանձնանա իր էլէգանտությամբ և կարողանա դիմանալ կին ջրհոսին բնորոշ տրամադրության հաճախակի փոփոխություններին: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ Տղամարդ` փնտրում է կնոջ, ով կկարողանա հասկանալ իր նուրբ հոգին: Ընտրյալը պետք է կայուն բնավորության տեր մարդ է, ով կարևորում է ընտանեկան ավանդույթները: Կին` փնտրում է տղամարդու, ով կարող է գնահատել իր անկախ լինելու ձգտումը: Իդեալական տարբերակում տղամարդը պետք է կարողանա ապահովել ընտանիքի հոգեկան և սոցիալական կոմֆորտը: ՁԿՆԵՐ Տղամարդ` Գնահատում է էմոցիոնալ առումով զուսպ, շռայլ, ազնիվ ու արդար կանանց: Ձուկ տղամարդը կարևորում է իր ընտրյալի կանացիությունը, սերը բնության և արվեստի նկատմամբ: Կին` երազում , որ սիրած տղամարդը տարիքով մեծ լինի և իր համար կոմֆորտի և հարստության յուրահատուկ աշխարհ ստեղծի: Նախընտրում է կենսուրախ, նխատակասլաց, գործունյա տղամարդկանց, ովքեր ունակ են ինքնազոհության: ...

    Կարդալ ավելին
  • Խոյ Ստիպված կլինեք շատ աշխատել: Շունչ քաշելու ժամանակ չեք ունենա: Բացի այդ, մտերիմները ևս կծանրաբեռնեն ձեզ իրենց խնդիրներով: Սակայն, որքան էլ հագեցած լինի օրը, փորձեք ժամանակ գտնել և հանգստանալ, ձեզ անհրաժեշտ է վերականգնել ուժերը: Փորձեք մտորել վերջին ժամանակներս կատարված իրադարձությունների շուրջ: Միայնության մեջ անցկացրած ժամանակը կօգնի վերականգնել հոգեկան հավասարակշռությունը: Օրվա երկրորդ կեսին առավել զգույշ եղեք, վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է: Խուսափեք բարդ գործիքներ, սարքավորումներ կիրառելուց: Խորհուրդ է տրվում չօգտագործել ծանր, յուղոտ կերակուրներ, հետևեք, որ ձեր սննդակարգում ներառված լինեն բավական քանակությամբ թարմ մրգեր և բանջարեղեն: Ցուլ Օրվա առաջին կեսը կարող է ճակատագրական լինել անձնական հարաբերությունների համար: Մտածված գործելու դեպքում՝ կկարողանաք դրական փոփոխությունների հասնել: Այսօր շատ կարևոր է պահպանել ինքնատիրապետումը, զսպել հույզերը և սադրանքների չենթարկվել: Մասնագիտական տեսանկյունից օրը բարեհաջող է: Առանց որևէ ջանք գործադրելու կկարողանաք մեծ եկամուտ ստանալ: Երեկոյան ստեղծագործական ներուժը, ինքնադրսևորման ցանկությունը նոր թափ կստանան: Չեք վախենա ամեն տեսակ փորձարկումներից, և արդյունքը կգերազանցի ձեր սպասելիքները: Երկվորյակ Օրվա ընթացքում փայլուն գաղափարներ կծնվեն: Նշանի շատ ներկայացուցիչներ ձեռք կբերեն նոր հետաքրքրություններ ու նախասիրություններ: Ստեղծագործական ներուժը բարձր է: Ինքնավստահ եք և նախաձեռնող: Պատահական չէ, որ հեշտությամբ կգտնեք համախոհներ, ովքեր կօգնեն իրագործել ձեր ամենահամարձակ մտահղացումները: Հնարավոր է գումարային շահույթ: Սպասեք հաճելի նվերների: Հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրությանը կարժանանաք, շրջապատի վրա լավ տպավորություն կթողնեք: Խեցգետին Բարդ օր է սպասվում: Հաճախ տարաձայնություններ կառաջանան մանրուքների շուրջ: Այսօր չափից շատ խստապահանջ եք, թե՛ ինքներդ ձեր և թե՛ շրջապատի նկատմամբ: Հավատացեք, դժգոհությունը ձեզ գրավչություն չի հաղորդում: Հարաբերութունները, որոնք շատ թանկ են ձեզ համար, քայքայման եզրին են: Մեկուսանալու, ինքներդ ձեզ հետ միայնակ մնալու ցանկություն կունենաք: Դա ձեզ կօգնի հանգստանալ և վերականգնել ուժերը: Երկարաժամկետ նախագծեր կազմելիս հաշվի առեք, որ հետագայում ստիպված եք լինելու դրանք փոփոխության ենթարկել: Օրվա երկրորդ կեսին ստացված լուրերը կստիպեն խորհել, թե արդյոք ճիշտ հերթականությամբ եք դասավորում ձեր ծրագրերը: Առյուծ Այսօր կօգտագործեք ձեզ ընձեռնված բոլոր հնարավորությունները: Ուղևորությունները հրաշալի կդասավորվեն, ոչ միայն դրական լիցքեր կհաղորդեն այլև կօգնեն հետքրքիր ծանոթություններ հաստատել: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր մեծ ճանաչվածություն և համբավ ձեռք կբերեն, ի հայտ կգան նոր երկրպագուներ: Այսօր կծնվեն գաղափարներ, որոնք առաջին հայացքից կարող են անիրագործելի թվալ, սակայն հետագայում ձեզ կհաջողվի կյանքի կոչել դրանք: Ֆինանսական տեսանկյունից բարեհաջող օր է: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ: Կույս Այսօր կծագեն խնդիրներ, որոնց դուք զարմանալիորեն արագ և արդյունավետ լուծումներ կգտնեք: Մտերիմները կապշեն՝ տեսնելով, թե ինչ հեշտությամբ եք հաղթահարում ստեղծված դժվարությունները, ելք գտնում բարդ իրավիճակներից: Վստահաբար ի ցույց դրեք ձեր ձեռքբերումները, եթե հաջողվի ազդեցիկ մարդկանց ուշադրությանն արժանանալ, ապա հուսալի և առատաձեռն հովանավոր կգտնեք: Նպատակահարմար օր է նոր ծանոթությունների համար: Այսօր հիանալի տեսք ունեք, և դա կնկատեն բոլորը: Ուժասպառ անող մարզումները ցանկալի չեն, իսկ թեթև վազքը միայն օգտակար կլինի: Կշեռք Այսօր անիմաստ խոսակցությունները, ձեզ համար ոչ համակրելի մարդկանց հետ հանդիպումները շատ ժամանակ կխլեն: Զգացմունքային դաշտն անկայուն է, տրամադրությունը փոփոխական կլինի, ինչի պատճառն ինքներդ էլ չեք հասկանա: Ձեզ դժվար թե հաջողվի կենտրոնանալ, հնարավոր է թույլ տաք որոշ վրիպումներ: Նշանի մի շարք ներկայացուցիչներ այսօր կարող են մտերիմների հետ տարաձայնություններ ունենալ: Վիճաբանություններ կծագեն անգամ ամենասիրելի մարդկանց հետ: Ձեզնից կպահանջվի սթափվել, տուրք չտալ հույզերին և փորձել վերականգնել լավ տրամադրությունը: Կարիճ Ստիպված կլինեք շատ ժամանակ վատնել ձանձրալի, միապաղաղ, բայց նաև կենտրոնացում պահանջող աշխատանքի վրա: Ժամանակ առ ժամանակ ընկերներն օգնության կհասնեն, սակայն գործի հիմնական պատասխանատվությունը ձեր ուսերին կմնա: Ֆինանսական հաշվարկներում հնարավոր են բացթողումներ: Նշանի որոշ ներկայացուցիչներ գերագնահատում են իրենց հնարավորությունները, այդ իսկ պատճառով էլ հաճախ սխալվում են: Օրվա երկրորդ կեսին կենսական ներուժը կնվազի, ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա: Փորձեք, հնարավորինս շատ ժամանակ անցկացնել ընտանիքում, իսկ կենցաղական հարցերն այսօր ցանկալի է վստահել հարազատներին: Աղեղնավոր Հանգիստ, հաճելի օր է սպասվում: Այն դժվար թե առանձնանա որևէ նշանակալի իրադարձությամբ: Փորձեք օգտվել հնարավորությունից և ավարտին հասցնել սկսած գործերը: Կարող եք նաև նոր նախագծեր մշակել, սակայն, դրանք միայնակ իրագործելը ցանկալի չէ: Ցանկացած փոփոխություն այսօր օգտակար կլինի: Կարճ ուղևորությունները, անսովոր վայրեր այցելելը կօգնեն առույգանալ, նաև կարող են ոգեչնչման աղբյուր հանդիսանալ: Սիրային հանդիպումների համար օրն այնքան էլ խոստումնալից չէ: Նշանի շատ ներկայացուցիչներ կդժվարանան լեզու գտնել իրենց սիրելիների հետ: Այծեղջյուր Այսօր ստիպված եք կարևոր որոշում կայացնել, և որքան էլ փորձեք ժամանակ ձգել, միևնույն է հարցը շրջանցել չի ստացվի: Այսօր պարզապես ի վիճակի չեք հաշվի առնել բոլոր հանգամանքները, ի դեպ, չի բացառվում, որ որևէ մեկը, դիտմամբ թե պատահմամբ, ձեզ կեղծ լուրեր փոխանցի: Փորձեք լիցքաթափվել, լավ մտքերն ի հայտ կգան անսպասելի: Օգնության ակնկալիք չունենաք նրանցից, ովքեր ձեր գործերին իրազեկ չեն: Այսօր հնարավոր է զղջաք՝ ժամանակին հարազատների հետ չանկեղծանալու, սիրելիի հետ ձեր ապրումներով չկիսվելու պատճառով: Փորձեք առավել համարձակ և ազնիվ լինել: Ջրհոս Օրվա առաջին կեսը լարված ու անհանգիստ կանցնի: Մշտապես զբաղված եք, սակայն, կարծես, ինքներդ էլ չգիտեք, թե ինչով: Խճճված, անհասկանալի գործունեությունն այն չէ, ինչը կարող է տրամադրություն բարձրացնել: Փորձեք հստակ ծրագրեր կազմել և գործել դրանց համաձայն: Մի՛ արձագանքեք շրջապատի մարդկանց՝ ձեզ շեղելու, մոլորեցնելու փորձերին: Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Ձեզ առավել վստահ կզգաք: Ընկերները և համախոհներն օգնության կհասնեն, լավ խորհուրդներ կտան: Ձկներ Այսօր, որքան էլ դժվար լինի, փորձեք սադրանքների չենթարկվել: Բոլոր հարցերում հաստատակամություն դրսևորեք, հիշե՛ք, այսօր զիջումների ժամանակը չէ: Թույլ մի տվեք շահագործել ձեզ: Սեփական շատ խնդիրներ ստիպված կլինեք ինքնուրույն լուծել, և ամենևին էլ կարիք չկա ծանրաբեռնվել օտար մարդկանց հոգսերով: Հրաշալի օր է ընտանեկան, կենցաղային հարցերով զբաղվելու համար: Դրանք ձեզ մոտ հիանալի են ստավում նաև բավականություն են պատճառում: Օրվա երկրորդ կեսը հարմար է իմիջի փոփոխման, գեղեցկության սրահներ այցելելու համար:  ...

    Կարդալ ավելին
  • Մարմնամարզություն,որը կօգնի արագ նիհարել ...

    Կարդալ ավելին
  • Երբեմն մարդը կարող է սիրալիր և դրական թվալ, բայց անցնում է մի փոքր ժամանակ, և նա սկսում է նյարդայնացնել բոլորին: Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն ապրել չեն կարող առանց գրկախառնությունների, և ովքեր են առիթի դեպքում անմիջապես կռվի բռնվում: Խոյ   Գրավում է. Խոյ նշանի ներկայացուցիչների ամենագրավիչ հատկություններից մեկն այն է, որ կյանքում ամեն ինչ նրանք անում են մանկական ոգևորությամբ և հաճույքով: Վանում է. Խոյերն ամեն ինչ այնքան մոտ են ընդունում սրտին, որ ցանկացած մանրուքից կարող են կոնֆլիկտ ստեղծել և նույնիսկ կռվի մեջ ընկնել:   Ցուլ   Գրավում է. Ցուլերն անհրաժեշտ են համարում սիրալիր և հոգատիր լինել մարդկանց հանդեպ, և շատ շռայլ են այդ հարցում: Վանում է. Հիվանդանալու առաջին իսկ նախանշանների դեպքում, Ցուլը հեդաձգում է բոլոր գործերը, տեղյակ է պահում աշխատանքի չգնալու մասին, անջատում է հեռախոսը և իրեն այնպես է պահում, կարծես աշխարհի վերջը եկել է:   Երկորյակ   Գրավում է. Երկորյակները միշտ պարզ արտահայտում են իրենց զգացմունքներն ու մտքերը: Եթե նրանք սիրում են ձեզ՝ դուք այդ մասին անընդհատ կլսեք և կզգաք, որ դուք իսկական երկրպագու ունեք: Վանում է. Երկորյակները սովորություն ունեն իրենց այնպես պահել, կարծես բոլորից լավ են հասկանում ամեն ինչից, նույնիսկ այն ժամանակ, երբ դա ընդհանրապես այդպես չէ:   Խեցգետին   Գրավում է. Խեցգետինները ցանկանում են միշտ լինել իրենց սիրելիների և հարազատների կողքին: Խեցգետինը, հավատարիմ շնիկի պես, ձեր հետևից կգա ամեն տեղ, և եթե հարկ լինի, նույնիսկ աշխարհով մեկ: Վանում է. Ձեր բախտը կբերի, եթե դուք թեկուզ մեկ րոպե անցկացնեք ամեն ինչում վստահ Խեցգետինի ընկերակցությամբ: Նրանց անընդհատ աջակցություն է հարկավոր: Գրկեք Խեցգետիններին:   Առյուծ   Գրավում է. Յուրաքանչյուր Առյուծ իր մեջ ունի կենդանի, դրական էներգիա, որն ընդունակ է վարակել ցանկացածին, նույնիսկ ամենաանտարբեր մարդուն: Վանում է. Շատ առյուծներ այնքան հպարտ են և ինքնասիրահարված, որ երբ զգում են, որ իրենց չեն գնահատում, սարսափելի փնթփնթան են դառնում:   Կույս   Գրավում է. Եթե ձեր կողքին կույս կա, դուք կզգաք, որ ձեր մասին հոգ են տանում, ինչպես նաև երբեք չեք հիասթափվի նրա հետ զրույցից, այն երբեք անիմաստ չի թվա: Վանում է. Կույսերն այն աստիճանի թերահավատ են, որ երբեմն ուղղակի պետք է աչք փակել դրա վրա, բայց նրանք միևնույնն է չեն հանգստանա և կսկսեն հեգնել ձեզ:   Կշեռք   Գրավում է. Կշեռքներն այնքան են գնահատում ուրիշներին, որ շատ բաների կգնան՝ ցանկացած իրավիճակ հարմարավետ, հանգիստ և հաճելի դարձնելու համար: Վանում է. Կշեռքները ձեզ կասեն հենց այն, ինչ դուք ցանկանում եք լսել և ուրիշ ոչինչ:   Կարիճ   Գրավում է. Եթե վիրավորեն կամ նեղացնեն ինչ-որ մեկին, ում սիրում է Կարիճը, նա կանի ամեն ինչ՝ այդ մադուն պաշտպանելու համար, և այդ ժամանակ նեղացնողին չես նախանձի: Վանում է. Նրանք այնքան լուրջ են վերաբերվում մանրուքներին, որ նարնց մեջ անմիջապես խանդ ու զայրույթ է առաջանում ոչնչից:   Աղեղնավոր   Գրավում է. Աղեղնավորները բնության կողմից օժտված են լավատեսությամբ, ինչն օգնում է նրանց աշխարհը տեսնել որպես հույսերի և ուրախությունների վայր: Վանում է. Նրանց պերֆեկցիոնիզմը և գերիշխելու ձգտումը վանում են: Եթե դուք չեք անում այնպես, ինչպես նրանք են ասում՝ ուրեմն դուք սխալ եք:   Այծեղջուր   Գրավում է. Այծեղջուրները հուսալի են և բարյացակամ, նրանք մարդիկ են, ում վրա կարելի է հույս դնել ամեն հարցում: Վանում է. Եթե գործը լավ չէ պլանավորված, Այծեղջուրը կարող է նյարդայնանալ:   Ջրհոս   Գրավում է. Ջրհոսը միշտ պատրաստ է թողել ամեն ինչ, և օգնության ձեռք մեկնել, անկախ նրանից՝ իրենց կյանքում ամեն ինչ նորմալ է, թե ոչ: Վանում է. Ջրհոսներն իրենց տրամաբանությունն ու մտածելակերպն իդեալական են համարում, և փոխարեն այն բանի, որ լռեն և լսեն, շարունակում են խորհուրդներ տալ:   Ձուկ   Գրավում է. Ձկները մաքուր, նուրբ, բաց և կարեկցող մարդիկ են, նրանք ունակ են զգալու, որ մեկ այլ մարդ անհանգստացած է, և պատրաստ են օգնել նրան: Վանում է. Երբեմն թվում է, որ նրանք դանդաղացված տեմպով են ապրում, և նրանց, ինչ-որ բան անելու համար, երեք անգամ ավել ժամանակ է հարկավոր, քան ուրիշներին: ...

    Կարդալ ավելին
  • Խոյ. տաք գլուխ և կրքոտ սիրտ Հավատարմության վարկանիշը՝ 2 Եթե խոյը սիրահարվել է, ապա այդ փուլում Ձեր բախտը բերել է, որովհետև նա լինելու է ռոմանտիկ ու սենտիմենտալ։ Խոյը հակված է վստահել իր զգացմունքներին ու զգացողություններին, ուստի նա կխոստանա այն ամենը, ինչ Դուք կամենում եք։ Սակայն պետք չէ շտապեն։ Խոյը նվաճող է ու իր նպատակին հասնելուց հետո նա կարող է նոր թիրախի անցնել։ Այնուամենայնիվ, հարաբերություններում նա հանդարտ է ու ինքնավստահ։ Նա կդառնա լավ պաշտպան, սիրող ու հավատարիմ ամուսին, հիանալի հայր ու ոչ պակաս հիանալի սիրեկան։ Բայցևայնպես, Խոյին չի կարելի անվանել ամենահավատարիմ նշանը՝ հաշվի առնելով խոյերի սերը նոր զգացողությունների հանդեպ։ Ցուլ. Գլուխը խիստ հազվադեպ է կորցնում ու Կազանովայի դափնիների հետևից չի ընկնում Հավատարմության վարկանիշը՝ 1 Ցուլ տղամարդիկ արտաքուստ փակ են լինում, բայց փոխարենը կենդանակերպի այս նշանի տակ ծնվածների մոտ զգացմունքներն անասելի խորն են լինում։ Բացի դրանից, նրանք շատ համառ են ու ամեն գնով հասնում են իրենց նպատակին։ Այդ իսկ պատճառով, եթե Դուք Ցլի աչքերում տեսել եք ցանկություն, ապա իմաացեք, որ նրա համար ցանկություններն ու զգացմունքները նույնն են, ուստի եթե նա տենչում է Ձեզ, նշանակում է նա սիրում է Ձեզ, ու Ձեր բախտը բերել է։ Սիրո մեջ Ցլերը շատ նուրբ ու կրքոտ են, ինչպես նաև ավելորդ հարցերով ծանրաբեռնված չեն։ Եթե Ցուլն ամուսնացել է, նշանակում է նրա ընտրությունը լրիվ գիտակցական է եղել, ու նա ակնկալում է փոխադարձություն և հավատարմություն։ Ուստի Ցլերին կարելի է վստահորեն համարել ամենահավատարիմ ամուսիններ։ Երկվորյակներ. փոփոխականությունն անփոփոխ է Հավատարմության վարկանիշը՝ 3 Երկվորյակ տղամարդն իսկական գլուխկոտրուկ ու ռեբուս է։ Նրանք, ըստ էության, սառնասիրտ են, ու հարաբերությունների սկզբում նրանց մոտ ակնհայտ է Ձեզ ավելի լավ ճանաչելու ձգտումը։ Սակայն գալիս է մի պահ, երբ Երկվորյակը սկսում է պարփակվել ինքն իր մեջ։ Այդ պահերին նա մանրակրկիտ վերլուծում է ամենը ու եթե հասկանում է, որ հարաբերությունները ձեռնտու և հարմարավետ են, ապա դրանք կշարունակվեն, իսկ եթե ոչ, ապա նա շատ արագ անցնում է նոր թիրախի։ Ուստի, որպես կանոն, նրանք շատ անկայուն են ու հակված են հարաբերություններ խզելուն։ Սա չի նշանակում, որ Երկվորյակի հետ կապնվել չարժի, ամենևին… Ուղղակի պետք է ճանաչել նրանց բնավորության որոշ առանձնահատկություններ։ Խեցգետին. այդքան հիանալի ու այդքան անհավատարիմ Հավատարմության վարկանիշը՝ 3 Խեցգետին տղամարդիկ առաջին հայացքից թվում են ամենավստահելի զուգընկերները՝ հավատարիմ, սիրահարված ու ընտանիքի հիանալի հենասյուն։ Սակայն իրականում Խեցգետինները միայն սեփական հարմարավետությանն են ձգտում։ Նրանք կարողանում են արդարացում գտնել ամեն բանի համար, ընդ որում այնպես, որ նա ընդհանրապես մեղավոր չի լինում։ Անգամ եթե նրա սիրած աղջիկը բռնացնի նրան անկողնու մեջ մեկ այլ կնոջ հետ, ապա Խեցգետինը կհորինի 100 պատճառ, որոնց արդյունքում ի վերջո մեղավոր կլինի իրեն բռնացնող աղջիկը։ Նրանք շատ անկանոն են իրենց կապերում, սակայն Խեցգետինների մեջ հանդիպում են նաև այնպիսիք, ովքեր հավատարիմ են լինում դեռ պատանեկությունից ու անգամ այնպիսիք, ովքեր հավատարիմ են 35-ից հետո էլ։ Առյուծ. կենդանիների արքա՞ն Հավատարմության վարկանիշը՝ 1 Առյուծ տղամարդկանց հաճախ արելի է առանձնացնել ամբոխում արդեն իսկ՝ նրանց արտաքին տեսքով։ Նրանք ամրակազմ են լինում կամ էլ գոնե ձգտում են լինել այդպիսին, լավ են հագնվում, հարդարված են, սիրում են հաճելի բրենդային հագուստ ու նյութապաշտ են։ Բացի դրանից, նրանք սիրում են նվերներ մատուցել։ Առյուծները հորոսկոպի ամենահավատարիմ նշաններից մեկն են։ Առյուծի հետ կարելի է բաժանվել հետևյալ պատճառներով. եթե Դուք Ձեզ ավելի վեր եք դասում նրանից, եթե Դուք սկսում եք գերազանցել նրան կարիերային հաջողություններով, եթե Դուք սկսում եք փորձել կառավարել հարաբերությունները։ Մնացած դեպքերում կարող եք վստահ լինել, որ Առյուծը հավատարիմ ու վստահելի կլինի։ Կույսեր. վստայելի, պրակտիկ, բայց ինչո՞ւ դա չի գնահատվում Հավատարմության վարկանիշը՝ 1 Կույս տղամարդիկ այդքան էլ պարզունակ չեն։ Նրանք չեն սիրում թատերական բեմականացումներ, ուստի նա մինչև լույս չի պարի Ձեզ հետ, պատուհանի տակ էլ բանաստեղծություններ չի արտասանի։ Կույսերը միշտ վերլուծում են ու ուշադրություն են դարձնում դետալների վրա, նրանք հիշում են, թե ինչ եք հագել ու ինչպես եք վարվել և ինչ եք ասել։ Կույսերի համար սեքսը պարզապես ֆիզիկական կոնտակտ չէ։ Նրանք բավականին զզվող են ու ընտրողական, վախենում են վարակվել ինչ-որ բանով, ուստի պատահական կապերը նրանց մոտ գրեթե բացառված են։ Ուստի չնայած որոշակի ձանձրալիությանը՝ Կույսերը հավատարիմ ամուսիններ են դառնում։ Կշեռք. Վեներայի հովանավորչության ներքո Հավատարմության գործակիցը՝ 1 Կշեռքներն ազնիվ են, ուշադիր ու կարող են վստահելի ընկեր և զուգընկեր լինել։ Տղամարդ կշեռքները նվաճողներ չեն ու կարող են կոտրվել անգամ կենցաղային հարցերում, երբ իրավիճակը դասավորվում է այնպես, որ նրանք ի զորու չեն կամ էլ չեն հասնում հարմարվել դրան։ Նրանց դուր է գալիս հաճելի բաներ անել, հմայել, խաղալ և ի պատասխան նրանք ակնկալում են գովեստի խոսքեր, խոստովանանք, գովասանք և հիացմունք։ Այս տիպի տղամարդիկ սիրում են կայունությունն ու հավասարակշռությունը, ուստի հազվադեպ են դառնում դավաճանությունների և հարաբերությունների խզման պատճառ, իսկ եթե նա դավաճանի էլ, ապա անպայմանորեն կմատնի ինքն իրեն, քանզի հարմարավետ չի կարողանա ապրել՝ դա իր մեջ պահելով։ Կարիճ. ամենա-ամենա սիրեկա՞ն Հավատարմության գործակիցը՝ 3 Ընդունված է համարել, որ հենց կարիճներն են լավագույն զուգընկերներն անկողնում։ Կարիճ տղամարդուն պետք չէ հասանելիություն. որքան ավելի քիչ բան լինի հասանելի ու հասկանալի, այնքան մեծ է նրա հետաքրքրվածությունը։ Կարիճն ունի երկու բաղադրիչ՝ հոգի և միս։ Ավելի հաճախ նա կիրառում է երկրորդը, իսկ այ մուտք դեպի նրա հոգին դեռ պետք է վաստակել։ Ու այս երկու բաղկացուցիչները հավերժական կոնֆլիկտի մեջ են, քանի որ հոգին հավատարմություն է ուզում, իսկ մարմինը… Դե ինքներդ էլ գիտեք, թե ուր։ Ուստի կարիճ տղամարդն ամենաանհավատարիմ նշաններից է համարվում, սակայն եթե կարիճն ամուսնանում է, ապա կնոջ բախտը միանշանակորեն բերել է, որովհետև կարիճները պաշտպանում են իրենց ընտանիքն ու տունը՝ ասես ամրոց։ Աղեղնավոր. նա Աֆրիկայում էլ է աղեղնավոր Հավատարմության գործակիցը՝ 3 Հորոսկոպի այս նշանի անվանումը շատ համահունչ է այն կրողների էության հետ։ Աղեղնավոր տղամարդիկ ցմահ փորձարարներ են, ու էական չէ, թե ինչ նա կհայտնագործի ու կստանա իր փորձարարություններում։ Կարևորը պրոցեսն է, ոչ թե արդյունքը։ Նրանք ուզում են փորձել ամեն ինչ, բայց այդուհանդերձ, աղեղնավորները լինում են երկու տեսակի. առաջիններն ուղղում են իրենց սեքսուալ էներգիան ստեղծարարության վրա, իսկ երկրորդները ոչ մի տեղ էլ չեն ուղղում այն ու դառնում են իսկական դոնժուան։ Ընդ որում, երկրորդների համար սերը զուտ սպորտի, խաղի, արկածի պես մի բան է։ Աղեղնավորներն ամուսնանում են այն ժամանակ, երբ հասկանում են, որ իդեալական զուգընկեր գոյություն չունի, և նա ստիպված է լինելու բավարարվել նրանով, ինչ կա։ Այծեղջյուր. իրական կայունություն Հավատարմության գործակիցը՝ 1 Այծեղջյուները մեծ դժվարությամբ են սիրահարվում, բայց եթե դա լինում է, նրանց զգացմունքը շատ խորն է լինում։ Նրանք առանձնապես ուժեղ չեն՝ իրենց զգացմունքներն արտահայտելու հարցում, նրանք ռոմանտիկ չեն, բայ դա ամենևին չի խանգարում նրանց ամուր հարաբերություններ կառուցել։ Եթե այծեղջյուր տղամարդը սիրահարվել է կնոջ, ապա կարելի է լրիվ վստահ լինել, որ նա չի դավաճանի, իսկ ամուսնալուծությունից կհրաժարվի։ Այծեղջուրին պետք չէ գրավել ճոխ հագուստով ու հիասքանչ շպարով, քանզի, որպես կանոն, նրանք պահպանողական հայաքներ ունեն ու գերադասում են դասական հանդերձանք, իսկ պճնանքն ընկալում են, որպես կլոունադա։ Այծեղջյուրները շատ պրակտիկ են ամուսնությունում, խնայող ու աշխատասեր և նույնն էլ պահանջում են իրենց երկրորդ կեսից։ Ջրհոս. ազատությունը մեր ամեն ինչն է Հավատարմության գործակիցը՝ 3 Ջրհոսները սովոր չեն խնդրել, ուստի եթե դուք ուզում եք հարաբերություններ ջրհոսի հետ, ապա պետք է պատրաստ լինեք առաջին քայլն անելու, ու նա կգա ձեզ ընդառաջ։ Ջրհոսները հաճախ միասեր են, ուստի հավատարիմ են ամուսնությունում։ Ոմանք վստահում են իրենց կեսին ու չեն փորձում վերահսկել նրան և հաճախ գնում են փոխզիջման՝ հարկ եղած դեպքում։ Սակայն, որքան էլ դա պարոդոքսալ հնչի, ջրհոսները շատ հաճախ են ամուսնալուծվում, և դա տեղի է ունենում, որպես կանոն, քանի որ նրանց զույգը սկսում է համարել, որ իր ջրհոս տղամարդն այլոց համար ավելին է անում, քան սեփական ընտանիքի։ Ջրհոսը կարող է լքել, եթե զգա, որ իրեն «կապել» են տանը։ Ընդ որում, նահանջի պլանը նա պլանավորում է շատ երկար ու մանրակրկիտ, իսկ իրականացնում անսպասելիորեն՝ «Լաթերով գնաց հացի ու չվերադարձավ» սցենարով։ Ձկներ. զգայական ու հոգևոր Հավատարմության գործակիցը՝ 1 Ձուկ տղամարդիկ փափուկ են ու բարի, գիտեն երազել ու կարեկցել։ Սերը նրանց հանդեպ գալիս է դանդաղ ու աննկատ, բայց գնալով ավելի հասունանում ու զարգանում է։ Դա Զոդիակի հենց այն ներկայացուցիչներն են, ովքեր կարող են բանաստեղծություններ արտասանել ու սերենադներ երգել ձեր պատուհանի տակ։ Սակայն ինչպես գիտենք, մեդալը միշտ երկու կողմ ունի։ Երկրորդը կայանում է նրանում, որ վեհ զգացմունքների փոխարեն ձկները հաճախ նախապատվությունը տալիս են զուտ սեքսուալ հաճույքին։ Սակայն ամուսնությունում ձուկ տղամարդիկ ամենանվիրվածներն ու կապնվածներն են և անում են ամեն ինչ ընտանիքի համար։ ...

    Կարդալ ավելին
  • կասկածի տակ կառնվեն, սակայն հուսահատվելու կարիք չկա, ժամանակի ընթացքում ամեն բան կհարթվի: Հնարավորություն կունենաք վերականգնել հին ընկերական կապերը, իսկ նոր գործընկերների հետ խորհուրդ է տրվում առավել զգույշ լինել: Ընտանիքում ներդաշմակ մթնոլորտ կտիրի: Եթե ժամանակին ընդունեք ձեր սխալները, հետևեք խորհուրդներին, լսեք մյուսների տեսակետները, ապա կխուսափեք մի շարք կոնֆլիկտներից: Ցուլ Օրվա դրական կողմերը կգնահատեք ավելի ուշ, երբ կսկսեք վերլուծել և ամփոփել անցած իրադարձությունները: Հիշեք, որ փոքր վրիպումները դեռ ոչինչ չեն նշանակում, և դրանցից ողբերգություն սարքել չարժե: Շրջապատի հետ փոխըմբռնման հասնել չի ստացվի, սակայն լուրջ կոնֆլիկտներ ևս չեն ծագի, քանի որ օրվա ընթացքում ձեզ զուսպ և հավասարակշռված կպահեք: Անձնական կյանքում հնարավոր են որոշ տհաճ իրադարձություններ: Առավել ներողամիտ ու հանդուրժող եղեք սիրելիի հետ, անգամ եթե վերջինիս պահվածքը չգոհացնի ձեզ, փորձեք զիջումների գնալ: Երկվորյակ Օրը բարենպաստ է գործնական շփումների համար: Շրջապատեք ձեզ փորձառու և բանիմաց մարդկանցով, քանի որ նրանցից կարող եք շատ բան սովորել: Օրը հաջող կդասավորվի նրանց համար, ովքեր աշխատանք են փնտրում, գործնական հանդիպումները լավ կանցնեն, շրջապատի վրա հրաշալի տպավորություն կթողնեք: Օրը որքան էլ հագեցած անցնի, ժամանակ գտեք հանգստանալու, ուժերը վերականգնելու համար: Չափից շատ ծանրաբեռնվածությունը կարող է առողջական խնդիրների պատճառ դառնալ: Խեցգետին Պատրաստ եղեք ակտիվ մասնակցություն ունենալու հանրային, բարձրաշխարհիկ միջոցառումներին: Անգամ եթե ցանկություն չունեք որևէ տեղ գնալու, միևնույն է, փորձեք տրամադրվել և տանից դուրս գալ: Կհանդիպեք մարդկանց, ովքեր կկիսեն ձեր հետաքրքրությունները, օգտակար խորհուրդներ կտան: Ֆինանսական տեսանկյունից օրը բարեհաջող է: Հնարավոր են դրամական մուտքեր: Կարող եք հաջող գնումներ կատարել, գործարքներ կնքել: Առօրյա գործերը ձանձրալի և հոգնեցուցիչ կթվան: Հնարավորության դեպքում, հետաձգեք ամեն բան և լիցքաթափվեք: Առյուծ Այսօր հնարավոր են հաջող զուգադիպություններ: Նշանի շատ ներկայացուցիչներ հնարավորություն կունենան կյանքի կոչել այն բոլոր մտահաղացումները, որոնք հանգամանքների պատճառով անվերջ հետաձգվել են:Անգամ ավելի հզոր մրցակցի հետ պայքարից հաղթող դուրս կգաք, եթե ճիշտ պահին խորամանկության դիմեք: Կենսական ներուժը բարձր է, հոգնածություն չեք զգա: Օրվա երկրորդ կեսը նպատակահարմար է ակտիվ հանգստի, սպորտային մարզումների, կարճ ուղևորությունների համար: Կույս Փորձեք ավարտին հասցնել, շաբաթվա ընթացքում ձեռնարկած, բոլոր գործերը: Հետագայում ժամանակը չի բավականացնի դրանց անդրադառնալու համար: Հնարավոր են գործնական նոր առաջարկներ: Խնդիրների առջև կկանգնեք, որոնց լուծման համար որոշ ջանքեր կպահանջվեն:Կարող եք հետաքրքիր և օգտակար ծանոթություններ հաստատել, եթե միջոցառումների մասնակցելու հրավերները չմերժեք: Օրվա երկրորդ կեսին ցանկություն կունենաք առանձնանալ և միայնության մեջ վայելել ձեր հանգիստը, նաև մտորել այն ամենի շուրջ, ինչն իրոք կարևոր է ձեզ համար: Կսկսեք ապագայի համար ծագրեր կազմեք: Կշեռք Զգացմունքային դաշտն անկայուն է: Անգամ ամենահանգիստ Կշեռքներն այսօր հեշտությամբ են կորցնում հավասարակշռությունը, ենթարկվում սադրանքներին: Փորձեք սահմանափակել շփումները, խուսափեք առնչվել նրանց հետ, ովքեր նյարդայնացնում են ձեզ, պատեհ-անպատեհ հիշեցնում ձեր թերությունների և թուլությունների մասին: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ: Նշանի շատ ներկայացուցիչներ հակված են շռայլությունների, հաճախ կորցնում են չափի զգացումը: Խորհուրդ է տրվում հրաժարվել չծրագրված ուղևորություններից: Կարիճ Այն ամենը, ինչի մասին միայն երազել եք կիրականանա: Սակայն թուլանալ և անգործության մատնվել չարժե: Նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է գործել, վճռական քայլեր ձեռնարկել: Այսօր կհաջողվի շահեկան գործարքներ կնքել: Կենսական ներուժը ցածր է: Առողջական լուրջ խնդիրներ չեն ծագի: Օրվա վերջում կարող եք հոգնածություն զգալ: Խուսափեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունից: Աղեղնավոր Առավոտը բարեհաջող կանցնի բոլոր նրանց համար, ովքեր կարևոր գործնական հանդիպումներ կունենան, բանակցություններ կվարեն: Իսկ նշանի այն ներկայացուցիչներն, ովքեր այդ ժամանակահատվածը կնվիրեն սիրային ժամադրություններին, դժգոհելու առիթ ևս չեն ունենա: Օրվա մնացած մասն իր հետ մի շարք անախորժություններ կբերի: Հնարավոր են տարաձայնություններ, վեճեր ինչպես աշխատավայրում, այնպես էլ տանը: Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա, հնարավոր է որոշ քրոնիկական հիվանդությունների սրացում: Ուղևորությունների մեկնել չարժե: Զերծ մնացեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունից: Խնայեք ինքներդ ձեզ: Այծեղջյուր Բարեհաջող օր է միանգամայն նոր գործեր սկսելու համար: Այդպիսով հնարավորություն կունենաք դրսևորել մինչ օրս թաքնված ձեր տաղանդներն ու հմտությունները: Նոր ծանոթություններ հաստատելու, սրտեր նվաճելու առիթը բաց մի թողեք: Կարող եք որոշ գնումներ կատարել: Ձեր ուշադրությունը կգրավեն անսովոր, օրիգինալ իրեր, որոնց ձեռքբերման համար հետագայում չեք զղջա: Հրաշալի օր է շփումների համար: Կստացվի ընդհանուր լեզու գտնել անգամ նրանց հետ, ում չեք համակրում, ովքեր անվերջ հակառակվում են ձեզ: Հաշտության եզրեր կգտնեք մարդկանց հետ, ում հետ վերջերս գժտվել եք: Ջրհոս Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Օրը հրաշալի կդասավորվի: Խստապահանջ եք ոչ միայն շրջապատի, այլ նաև ինքներդ ձեր հանդեպ: Ջանք ու եռանդ չեք խնայում ծրագրերն իրագործելու, նպատակներին հասնելու համար, և ստացված արդյունքները հաճախ գերազանցում են ձեր սպասելիքները: Հնարավոր է անսպասելի գումարային շահույթ: Անձնական հարաբերությունները ներդաշնակ են: Կոնֆլիկտներ չեն ծագի: Միակ խնդիրն այն է, որ չափից շատ եք զբաղված ձեր գործերով: Կարող եք կարճ ուղևորության մեկնել, իսկ երկար ճանապարհորդությունները ցանկալի է հետաձգել: Ձկներ Կտրուկ քայլեր մի ձեռնարկեք, ծրագրերը մի փոխեք, շարունակեք համագործակցել նրանց հետ, ովքեր ձեզ երբեք հուսախաբ չեն արել: Հավատարիմ եք սեփական սկզբունքներին, ինչը ձեզ ավելի գրավիչ է դարձնում, օգնում է արժանանալ շատերի համակրանքին: Մտերիմները ձեզ վստահում են և պատրաստ են աջակցել ցանկացած հարցում: Ընտանեկան խնդիրներին լուրջ մոտեցեք: Հնարավոր են ազգականների անսպասելի այցելություններ, մանկության ընկերների հետ հանդիպումներ: Ինքնազգացողությունը լավ է, առողջական խնդիրներ չեն ծագի: ...

    Կարդալ ավելին
  • 1. Եթե ձեր «Սիրեցյալն» ունի տարօրինակ նախասիրություններ` հոբբիներ, դուք`   1.Ծիծաղում եք նրա նախասիրության վրա 1 միավոր 2.Խրախուսում եք նրա նախասիրությունները 2 միավոր 3.Նրա նախասիրությունները ժամանակի ընթացքում դառնում են նաև ձերը 3 միավոր   2. Ձեր ծննդյան օրը նա նվիրում է այն նույն գրքից, որ դուք ունեք, դուք`    1.Ասում եք, որ երկար ժամանակ է, ինչ փորձում եք գտնել այդ նույն գիրքը 3 միավոր 2.Ասում եք, որ դուք նույն գրքից ունեք 1 միավոր 3.Ժպտալով վերցնում եք գիրքը, մտածելով, որ կնվիրեք ինչ որ մեկին 2 միավոր   3. Նա ձեզ ժամադրության է հրավիրում և դուք գիտեք, որ նա քիչ գումար ունի, դուք`    1.Առաջարկում եք պարզապես այգում զբոսնել 3 միավոր 2.Առաջարկում եք գումարը երկուսով վճարել 2 միավոր 3.Հրաժարվում եք ժամադրության գնալ 1 միավոր   4. Ի՞նչ կհագնեք ժամադրության գնալիս   1.Շրջազգեստ, որ վերջերս էիք գնել 2 միավոր 2.Այն շրջազգեստը, որ նա ամենից շատ է սիրում 3 միավոր 3.Այն շրջազգեստը, որ դուք ամենից շատ եք սիրում 2 միավոր   5. Ի՞նչ կանեք, երբ նա երկու շաբաթով մեկնի երկրից    1.Կհանդիպեք ընկերուհիների հետ, կզբոսնեք նրանց հետ, կզվարճանաք 2 միավոր 2.Տանը կնստեք և անհամբեր կսպասեք նրա վերադարձին 3 միավոր 3.Կզանգեք ձեր նախկին «ընկերոջը» և նրա հետ դուրս կգաք զբոսնելու 1 միավոր   6. Եթե նրա մայրիկը ձեզ այնքան էլ չհավանի և իր պահվածքով ձեզ պարզ հասկացնի, որ մեկ ուրիշին է իր տղային համապատասխան զույգ համարում, դուք`   1.Կփորձեք բոլոր հնարավոր միջոցներով սիրաշահել նրան 3 միավոր 2.Կանեք ամեն ինչ, որ համապատասխանեք նրա չափանիշներին 2 միավոր 3.Անկեղծ կզրուցեք նրա հետ հասկանալու համար, թե ինչ խնդիր կա 1 միավոր   7. Եթե վիճել եք նրա հետ և վեճի մեղավորը դուք եք, ինչպե՞ս կվարվեք    1.Ներողություն կխնդրեք 3 միավոր 2.Կսպասեք, որ նա առաջինը զանգի 2 միավոր 3.Ամեն ինչ քո տեսանկյունից կպատմես ընկերուհիներիդ և կսկսես նրանց հետ միասին փնովել նրան 1 միավոր   8. Եթե դուք երեկոն անցկացնում եք տանը` ձեր ծնողների հետ, դուք`   1.Մտածում եք, որ հենց այնպես ժամանակ եք կորցրել 1 միավոր 2.Կարծում եք, որ հիանալի ժամանակ եք անցկացրել 3 միավոր 3.Սպասում եք, թե երբ է այդ երեկոն ավարտվելու 2 միավոր   9. Զբոսնելու ժամանակ հանդիպում եք այն երիտասրդին, ում հանդեպ որոշ ժամանակ առաջ այնքան էլ անտարբեր չէիք և նա առաջարկում է միասին զբոսնել   1.Դուք հրաժարվում եք 2 միավոր 2.Մերժում եք նրա առաջարկը և ասում, որ սիրում եք մեկ ուրիշին 3 միավոր 3.Համաձայնվում եք նրա հետ միասին զբոսնել 1 միավոր   10.Նա խոստացել էր երեկոյան զանգահարել,բայց արդեն ուշ երեկո է և նա մինչև հիմա դեռ չի զանգել 1.Ամբողջ գիշեր չեք քնում և սպասում եք նրա զանգին 3 միավոր 2.Սկսում եք լացել 2 միավոր 3.Զանգահարում եք ձեր ընկերուհիներին և գնում նրանց հետ զբոսնել 1 միավոր   Պատասխաններ (10­-15 միավոր) Ձեր զգացմունքները սեր անվանել միանշանակ չի կարելի: Դա հրապուրանք է, որը ժամանակի ընթացքում կանցնի: Դուք ինքներդ էլ շատ լավ գիտակցում եք, որ դա պարզապես ժամանակավոր հրապուրանք է:   (16-­ 26 միավոր)    Ձեր զգացմունքները տատանվում են սիրահարվածության և հրապուրանքի միջև: Ամեն ինչ նշանակություն ունի` մի փոքր սխալը անգամ կարող է ամեն ինչ տակնուվրա անել: Նա արդեն թանկ մարդ է դարձել ձեզ համար, սակայն, այդ զգացմունքները նույնպես չի կարելի անվանել սեր:   (27­30 միավոր)   Շնորհավորում եմ… Դուք իսկապես սիրում եք, ձեր սերը բավական հասուն և ուժեղ է: Դուք շատ լավ գիտակցում եք, որ ձեր երկրորդ կեսն էլ ունի բազմաթիվ թերություններ, սակայն, նրան ընդունում և սիրում եք այդ թերություններով հանդերձ: ...

    Կարդալ ավելին
Загрузка...

Քաղաքականություն