Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Կարելի՞ է «երես տալ» երեխային վաղ տարիքում. այս հարցը հաճախ են տալիս այն մայրերը, ովքեր անհանգստանում են, որ իրենց հոգատարությունն ու քնքշությունը փոքրիկի հանդեպ կհանգեցնի նրան, որ երեխան էգոիստ կմեծանա: Հոգատարության ու սիրո պակասը երեխայի համար ավելի վտանգավոր են, քան դրանց ավելցուկը: Այս մասին արժե հիշեցնել խիստ ծնողներին, ովքեր վախենում են երեխային երես տալուց: Բայց ինչպե՞ս տարբերել երեխայի կամակորությունները բնական պահանջմունքներից: Օրինակ, եթե նորածին երեխան , որին մի քանի րոպե առաջ են կերակրել, լաց է լինում, դա վկայում է այն մասին, որ նա քաղցած է մնացել: Այլ է ավելի մեծ տարիքի երեխաների դեպքում: Գալիս է որոշակի տարիք, երբ ծնողները պետք է հասկանան, որ ընտանիքի սիրելի փոքրիկը կուռք չէ: Սովորաբար շփացած երեխաները մեծանում են այն ընտանիքներում, որտեղ շատ դաստիարակներ կան: Երեսառածությունը կանխելու համար անհրաժեշտ է հաճախ հետաքրքրվել՝ արդյո՞ք երեխային անհրաժեշտ է այն, ինչ նա ուզում է: Եթե նա կարողանա հիմնավորել իր ցանկությունը և կարողանա համոզել, ուրեմն քմահաճ չէ: Ամենից քմահաճ են հաճախակի հիվանդացող երեխաները, քանի որ նրանք ավելի շատ հոգատարության ու ուշադրության կարիք ունեն: Այդ իսկ պատճառով նա հաճախ է քմահաճություններ անում և նրան հաճախ են լսում, քանի որ չեն ուզում նեղացնել: Դրա հետևանքով երեխայի գիտակցության մեջ կարող է ամրապնդվել այն միտքը, որ երբ հիվանդ է, իրեն ամեն ինչ կարելի է: Բնական է, որ հիվանդ երեխան քնքշանքի և հոգատարության կարիք ունի, սակայն երբ անհրաժեշտ է ասել «ոչ», երբեք մի՛ ասեք «այո»: Թող նա հասկանա, որ «չի կարելի»-ն չքննարկվող հարց է: ...

    Կարդալ ավելին
  • Մոլորակի բնակչության մոտ 20%-ը խոսում է քնած ժամանակ և մի խումբ գիտնականները, որոշել են ուսումնասիրել այս երևույթը՝ պարզելու համար, թե ինչու է դա տեղի ունենում:: Մասնագետների պնդմամբ՝ մեծ մասամբ քնած ժամանակ խոսում են երեխաները: Այս փաստը պայմանավորված է նրանով, որ օրվա ընթացքում նրանք բազում անմոռանալի էմոցիաներ են ստանում, որոնք վերարտադրում են գիշերը, իսկ գերգրգռված գլխուղեղն ակտիվացնում է խոսքի կենտրոնները: Հասուն տարիքի մարդկանց մոտ շատ ավելի հազվադեպ է նկատվում այս երևույթը և մասնագետներն առանձնացրել են քնի ընթացքում խոսակցությունների երկու տեսակ: Երբեմն կարելի է լսել ինչպես հասկանալի խոսք, որը հատուկ է ոչ խորը քնին, այնպես է անհասկանալի խոսք, որն ի հայտ է գալիս, երբ մարդն արդեն խորը քնած է լինում: Մասնագետների խոսքով՝ ընդհանուր առմամբ՝ քնած ժամանակ խոսելն անվնաս երևույթ է, որն առողջության համար վտանգ չի ներկայացնում և որպես կանոն ցույց է տալիս մարդու էմոցիոնալ լինելը: Սակայն հարկ է նշել, որ երբեմն նման երևույթը կարող է մատնանշել որոշ խնդիրներ, մասնավորապես՝ էպիլեպսիայի զրագացման վտանգը: ...

    Կարդալ ավելին
  • Խոյ Հրաշալի օր է կոմերցիոն գործունեություն ծավալելու, գործարքներ կնքելու համար: Աստղերն առավել բարյացակամ են նրանց հանդեպ, ովքեր աշխատում են առևտրի ոլորտում: Նոր բիզնես ծրագրեր կկազմեք, ձեռք կբերեք համախոհներ, ովքեր կօգնեն իրագործել դրանք: Կարող եք տուրք տալ երևակայությանը, անգամ ամենահամարձակ և անսովոր մտահաղացումները կարող են իրականանալ: Կանանց հետ շփումներում առավել զգույշ եղեք: Ընկերուհիները, գործընկեր կանայք կարող են լուրջ խնդիրներ ստեղծել ձեզ համար: Մինչդեռ տղամարդիկ անտարբեր չեն անցի, սիրով կաջակցեն ձեզ: Ցուլ Առավել զգոն և շրջահայաց եղեք: Վստահեք միայն նրանց, ովքեր բազմիցս ապացուցել են ձեզ իրենց նվիրվածությունը: Խարդախությունների զոհ դառնալու վտանգը մեծ է: Օրվա ընթացքում ֆինանսական կորուստներ կկրեք: Աշխատանք փոխելը, նոր պարտականություններ ստանձնելն այսօր ցանկալի չեն: Սակայն եթե ստիպված եք դա անել, ապա նման հարցերին ամենայն լրջությամբ մոտեցեք: Հարկ եղած դեպքում դիմեք աջակիցներին, ընկերներից խորհուրդ հարցրեք: Ինքնուրույն կայացրած որոշումների համար, հնարավոր է, զղջաք: Մտերիմների հետ հնարավոր են տարաձայնություններ, սակայն եթե որոշ ջանքեր գործադրեք, ապա լուրջ վեճերից կհաջողվի խուսափել: Համբերատար եղեք և հանգստություն պահպանեք ցանկացած իրավիճակում: Երկվորյակ Մտերիմներն այսօր կնկատեն ձեր բոլոր վրիպումները և կանտեսեն հաջողությունները: Անվերջ քննադատության կարժանանաք, ինչը շատ կնյարդայնացնի: Հին ընկերները, համախոհները ոգևորությամբ չեն ընդունի և հավանության չեն արժանացնի ձեր մտահաղացումները: Հուսահատվել չարժե, շատ շուտով իրավիճակը կփոխվի դեպի լավը: Կենտրոնացեք առավել կարևոր գործերի վրա, փորձեք դրանք ավարտին հասցնել: Սակայն մի գերագնահատեք ձեր ուժերը, քանզի դա կարող է գերհոգնածության հանգեցնել: Խեցգետին Բարեհաջող օր է աշխատելու, որոշ կարևոր հարցեր կարգավորելու համար: Որքան էլ շատ լինեն դժվարությունները, միևնույն է կհաղթահարեք դրանք, ցանկացած իրավիճակում արագ կկողմնորոշվեք, ճիշտ լուծումներ կգտնեք: Ձեր ճարպկության շնորհիվ կգերազանցեք մրցակիցներին: Հրաշալի օր է հարազատ մարդկանց ընկերակցությամբ հանգստանալու, լավ ժամանակ անցկացնելու համար: Ձեռք կբերեք նոր նախասիրություններ: Այնպիսի գործեր կձեռնարկեք, որոնք կհետաքրքրեն բոլորին: Հնարավոր է սիրային հարաբերություն սկսեք: Առյուծ Այսօր կոմերցիոն գործունեությունը հաջողություն կբերի: Նոր գործընկերների հետ կնքած գործարքները շահութաբեր կլինեն և անգամ կգերազանցեն ձեր սպասելիքները: Նպատակահարմար օր է ստեղծագործական մոտեցում և ինքնատիպ լուծումներ պահանջող նախագծերի շուրջ աշխատելու համար: Արվեստի հանդեպ հետաքրքրասիրությունը կմեծանա: Մտերիմները կհպարտանան ձեր հաջողություններով: Հակառակ սեռի ներկայացուցիչներն այսօր առանձնակի ուշադրություն կցուցաբերեն և հաճոյախոսություններ կշռայլեն: Զգացմունքային դաշտը կայուն է: Օրը կառանձնանա վառ տպավորություններով և հաճելի հիշողություններով: Կույս Աշխատեք առավելագույնս արդյունավետ օգտագործել օրվա առաջին կեսը, քանզի հենց այս ժամանակահատվածն է բարենպաստ գործնական հաջողություններ ունենալու, նաև անձնական կյանքում դրական փոփոխություններ կատարելու համար: Այսօր ստիպված կլինեք լեզու գտնել, ձեզ համար, ոչ համակրելի մարդկանց հետ: Այդ ամենին փորձեք հանգիստ վերաբերվել: Օրվա երկրորդ կեսին, ինքնազգացողության վատացում կզգացվի հատկապես նրանց մոտ, ովքեր զբաղվում են ծանր ֆիզիկական աշխատանքով: Երեկոն անցկացրեք հանգիստ, ընտանեկան միջավայրում: Խուսափեք ամեն տեսակ հավաքույթներից, բարձրաշխարհիկ միջոցառումներից: Կշեռք Շրջապատի մարդկանց լավ եք ճանաչում, կարդում եք նրանց մտքերը, հասկանում անգամ ամենատարօրինակ վարքագծի դրդապատճառները: Այսօր կարող եք մի շարք խնդիրներ կարգավորել, հարաբերություններ վերականգնել: Ցանկության դեպքում՝ կկարողանաք ազդել մարդկանց վրա, կառավարել նրանց, անգամ շահագործել, սակայն դա չեք անի, կնախընտրեք ազնիվ գործել: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ, սպասեք թանկարժեք նվերների: Հրաշալի օր է գործուղումների, նաև արտերկրից ժամանած մարդկանց հետ շփվելու համար: Կարիճ Ձեր լավագույն կողմերը դրսևորելու հնարավորություն կունենաք, շրջապատի մարդկանց համակրանքին կարժանանաք: Կգրավեք ձեզ հետաքրքրող մարդկանց ուշադրությունը: Ազդեցիկ անձանց հետ շփումները օգտակար են թե անձնական և թե գործնական տեսանկյունից: Բոլոր կարևոր հանդիպումները խորհուրդ է տրվում անցկացնել ոչ պաշտոնական միջավայրում: Այսօր կարող եք ռոմանտիկ ճանապարհորդությունների մեկնել: Ընտանիքի անդամների հետ շփումը կուրախացնի: Սիրելի մարդու ընկերակցությամբ լավ ժամանակ կանցկացնեք: Միայնակ Կարիճները հետաքրքիր ծանոթություններ հաստատելու հնարավորություն կունենան: Աղեղնավոր Անկախ նրանից, թե ինչ ծրագրեր ունեք, շտապեք իրականացնել դրանք: Այսօր դուք պարզապես պարտավոր եք գործի անցնել: Հակառակ դեպքում, եթե ձեռքերը ծալալծ նստեք և սպասեք հրաշքների,  ոչ միայն կկորցնեք հաջողության հասնելու ձեր հնարավորությունները, այլև կզրկվեք այն, ինչ ձեռք եք բերել ձեր մեծ աշխատասիրության շնորհիվ: Երեկոյան խուսափեք ընտանեկան վեճերից, դրանք կսրեն առանց այն էլ լարված իրավիճակը: Օրվա երկրորդ կեսը ցանկալի է անցկացնել միայնության մեջ: Ադպիսով կհաջողվի հանգիստ խորհել ծագած հարցերի շուրջ, կողմնորոշվել ապագա ծրագրերի և դրանց իրականացման եղանակների հարցում: Այծեղջյուր Բարեհաջող օր է սպասվում: Հեշտությամբ կհաղթահարեք բոլոր դժվարությունները, կկարգավորեք մի շարք կարևոր հարցեր: Գործընկերները սիրով կաջակցեն ձեզ: Ձեռք կբերեք նոր համախոհներ, որոնց հետ հետագայում արդյունավետ կհամագործակցեք: Հրաշալի օր է աշխատանքային սիրավեպ սկսելու համար: Հարազատների հետ շփումը ուրախություն կպարգևի: Կարող եք ընտանիքի անդամների հետ միասին ուղևորության մեկնել, զվարճանալ ընկերական միջավայրում: Հնարավոր է՝ սիրո խոստովանություն լսեք, հարաբերություններ կսկսեք, որոնք լուրջ զրգացում կստանան: Ջրհոս Անախարժություններով լի օր է: Անգամ ամենամանր խնդիրները ձեզ հունից հանում են, իսկ ծրագրերի ձախողման դեպքում , լիովին կորցնում եք հոգեկան հավասարակշռությունը: Մտերիմներին ձեր պահվածքն անհասկանալի կթվա, իսկ տրամադրություն բարձրացնելու նրանց բոլոր ջանքերն, ապարդյուն կանցնեն: Հնարավոր են ֆինանսական որոշ խնդիրներ, անհաջող գնումներ: Օրվա երկրորդ կեսը կնվիրեք ընտանիքին, հարազատների բարեկեցությունը ձեզ համար առաջնային կլինի: Փորձեք ժամանակ գտնել նաև հանգստի համար: Աշխատեք բարձր պահել տրամադրությունը, լավացնել ինքնազգացողությունը և ցրել մռայլ մտքերը: Ձկներ Այսօր խորամանկության դիմել չարժե, քանի որ բացահայտվելու և անհարմար իրավիճակում հայտնվելու հավանականությունը մեծ է: Աշխատավայրում զերծ մնացեք ավելորդ ձևականությունից: Անբարենպաստ օր է՝ ղեկավարների հետ մտերմանալու, նրանց հետ սիրային հարաբերություններ սկսելու համար: Հարազատների հետ հնարավոր են որոշ տարաձայնություններ: Ամեն բան արեք լուրջ կոնֆլիկտներից, վեճերից խուսափելու համար: Ֆինանսական հարցերով զբաղվել չարժե, հապճեպ կայացրած որոշումները կարող են լուրջ վնաս հասցնել: ...

    Կարդալ ավելին
  • Նախկինում ավելը հատուկ նշանակություն ուներ։ Դրա օգնությամբ մարդիկ դուրս էին անում չարը՝ ազատվելով տհաճություններից, աղքատությունից։ Womanhappiness.ru կայքը գրում է, որ մեր նախնիները մի շարք միջոցներ են օգտագործել՝ տուն բարեկեցություն և հարստություն բերելու համար։ Փոքրացող լուսնի պայմաններում ողջ տունը ավլեք, ամբողջ աղբը հավաքեք տան մուտքի մոտ։ Տան մուտքը համարվում է սահման երկու աշխարհների միջև։ Աղբը հավաքեք գոգաթիակի մեջ, դատարկեք տոպրակի մեջ և դուրս եկեք տան մուտքից՝ ասելով հետևյալ բառերը՝ «Աղբը՝ աղբին, բարին՝ բարուն։ Ուրիշի չարությունն անհրաժեշտ չէ, ուղարկում եմ այնտեղ, որտեղից եկել է»։ Աղբն ավելի հետ դուրս հանեք փողոց։ Տուն գնացեք՝ առանց ետ նայելու։ Ինչպես են հին ժամանակներում ավելով գողացել հաջողությունը Հնագույն ժամանակներում գոյություն է ունեցել ծես, որի օգնությամբ հարուստ և հաջողակ մարդկանցից գողացել են հաջողությունը։ Այդ նպատակով վերցնում էին ավելը, գնում հաջողակ մարդու տան մոտ, դարպասի մոտ գտնվող հատվածը սկսում ավլել՝ ասելով. «Ձեր հաջողությունը վերցնում եմ ինձ»։ Հավաքված հողը տանում էին տուն և գցում աղբամանի մեջ։ Այդ աղբը տանը պետք է մնար մի գիշեր։ Հետո այն կարելի է դեն նետել։ Որ օրերին է պետք ավլել՝ գումար ունենալու համար Երկուշաբթի ավլել չի կարելի։ Այդ կերպ կարող եք կորցնել գումարները։ Երեքշաբթի ավլելով կարող եք գումար գտնել։ Այս օրը տունը մաքրելով կարող եք գտնել կորցրած գումարը։ Չորեքշաբթի ավլելով կարող եք բիզնեսում և վաճառքի ոլորտում հաջողություն ունենալ։ Հինգշաբթի օրը դուրս են հանում աղքատությունը։ Այդ նպատակով բացում են բոլոր պատուհանները, որպեսզի փոշին, կորստի էներգիան կարողանան դուրս գալ պատուհանից։ Ուրբաթ ավլելը նշանակում է՝ կորցնել գումարը։ Շաբաթ օրն ավլել կնշանակի՝ գումար հրավիրել տուն։ Կիրակին մաքրության համար նախատեսված չէ։ ...

    Կարդալ ավելին
  • 10 բան, որ կհասկանան միայն աղջիկները: ...

    Կարդալ ավելին
  • Հավկիթի որակը պայմանավորված է նրա թարմությամբ: Արտաքին տեսքից երբեմն դժվար է հասկանալ թարմ է այն, թե ոչ: Կան մի քանի գաղտնիքներ, որոնք կօգնեն Ձեզ գնումներ կատարելիս: Հավկիթի օգտագործման ժամկետը կախված է դրա պահպանման պայմաններից: Շոգ եղանակին այս մթերքը շատ ավելի արագ է փչանում: Իսկ ինչպես հասկանալ հավկիթը թա՞րմ է, թե ոչ: Ոչ այնքան թարմ բանջարեղենը, միրգը, միսը, ձուկը շատ հեշտությամբ կարելի է տարբերակել արտաքին տեսքից, իսկ եթե շատ հին է՝ նաեւ տհաճ հոտից: Ձվի դեպքում ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ, քանի որ արտաքնապես եւ հոտով դրա թարմ լինելը շատ դժվար է որոշել: Իհարկե, երբ ձուն փտած է, դրա տհաճ հոտը զգացվում է, բայց մինչ այդ կան շատ, ոչ այնքան հաճելի փուլեր, որոնց ժամանակ նույնպես չի կարելի տվյալ ձուն ուտել: Խանութներում վաճառվող ձվի վրա դրոշմված է թղչնաֆաբրիկայի շտամպն ու պահպանման ժամկետը: Սովորաբար դրանք նախատեսված են մեկ ամսյա օգտագործման համար, եթե ճիշտ պայմաններում են պահվում: Բայց տնական ձվերի վրա ոչ մի դրոշմ չկա եւ հենց այստեղ էլ Ձեզ պետք կգան մեր խորհուրդները: Տնական ձվերը տարբեր են լինում  եւ չի կարելի դրանց 100%-ով վստահել, ինչպես խանութում վաճառվողները, քանի որ երբեմն ֆաբրիկաներում մաքրում են հին շտամպը եւ դրա փոխարեն նորը դրոշմում:   Խորհուրդը հետեւյալն է. թարմությունը պարզելու համար պետք է բաժակի մեջ ջուր լցնել եւ դնել հավկիթը: Եթե այն մնում է ջրի ամենաստորին հատվածում, ապա այն իսկապես թարմ է, եւ Ձեզ չեն խաբել: Եթե ձուն բաժակի ստորին հատվածում է, բայց ինչ-որ չափով ուղղահայաց (եւ ոչ հորիզոնական) դիրքով է մնում, ապա ձուն այնքան էլ թարմ չէ եւ պետք է այն արագ ուտել: Ընդ որում, նման ձուն չի կարելի հում վիճակում ուտել: Իսկ եթե ձուն սկսում է լողալ, ապա առանց երկմտելու դեն նետեք այն: Այս թեստը իսկապես օգտակար է եւ հավաստի, քանի որ ձվի կեղեւը ծակոտեն ծածկույթ ունի եւ ինչքան ձուն հին է, այնքան շատ օդ է ներթափանցում դրա միջով: Իսկ ինչքան շատ եղավ օդի քանակը ձվի մեջ, այնքան շատ այն կսկսի լողալ բաժակի մեջ: Հիշեցնենք, որ ձվի պահպանման ժամկետը երեսուն օր է, բայց ձուն դիետիկ համարվում է միայն առաջին յոթ օրերի ընթացքում: ...

    Կարդալ ավելին
  • ԱՄՆ-ի Տեխաս նահանգի թաիլանդական ռեստորաններից մեկում որոշել են կատակել հաճախորդների հետ։ Ինչպես պահանջում է 21-րդ դարում արդեն հայտնի ու տարածված թրենդը ռեստորաններում կերակուրն ուտելուց առաջ հարկավոր է լուսանկարել և տեղադրել այն Instagram–ում։ Եվ այդ «առաքելությունը» կատարելու համար հարկավոր է իմանալ Wi-Fi-ի գաղտնաբառը։ Բայց ինչպիսի դժբախտություն, Սան Անտոնիոյի այս ռեստորանում գաղտնաբառն իմանալու համար հարկավոր էր լուծել բարդ մաթեմատիկական հասվասարումը։ Հաճախորդներից շատերին այդպես էլ չի հաջողվել լուծել խնդիրը և արդյունքում Wi-Fi-ի գաղտնաբառի հավասարումը հայտնվել է Համացանցում, ուր բոլորը փորձում են ստանալ պատասխանը և իմանալ այդ «չարաբաստիկ» գաղտնաբառը։  ...

    Կարդալ ավելին
  • FBH.am-ը առաջարկում է պատասխանել այս պարզ թեստի մի քանի հարցին, և պարզել, թե ձեր սիրելին որքանով է կարևորում ձեզ և ինչ տեղ եք գրավում նրա կյանքում: Հետևյալ հարցերից յուրաքանչյուրին դուք պետք է տաք միայն մեկ հնարավոր պատասխան՝ Այո, դա այդպես է - 4 միավոր Հնարավոր է, որ այդպես է - 3 միավոր Դժվար թե դա այդպես է - 2 միավոր Դա ամենևին այդպես չէ - 1 միավոր   1. Ես զգում եմ, որ նրան կարող եմ վստահել հնարավոր ամեն ինչ 2. Ես վստահ եմ, որ նա ինձ լավ է վերաբերվում 3. Ես կարող եմ ասել, որ նա միայն ինձ է պատկանում 4. Նա ամենահմայիչ տղամարդն է 5. Հանուն նրա ես պատրաստ եմ ամեն ինչի 6. Ես կցանկանայի նման լինել նրան 7. Երբ ես ինձ վատ եմ զգում, ցանկանում եմ կիսվել միայն նրա հետ 8. Ինձ թվում է, մենք էությամբ նման ենք միմյանց 9. Ես ինձ պատասխանատու եմ համարում նրա լավ տրամադրության համար 10. Մեծամասամբ առաջին հանդիպման ժամանակ նա մարդկանց դուր է գալիս   11. Ինձ հաճելի է գիտակցելը, որ նա ինձ ավելի շատ է վստահում, քան ուրիշներին 12. Նա շատ խելացի է 13. Առանց նրա ինձ համար շատ դժվար կլիներ 14. Երբ մենք միասին ենք, մենք նույն տրամադրությունն ենք ունենում   Արդյունքների ամփոփում՝   Մաքսիմալ արդյունք - 56 Մինիմալ արդյունք - 14 Ցածր արդյունքի դեպքում՝ 14-28 միավոր, խոսել փոխադարձ զգացմունքների մասին ապարդյուն է, 43-56 միավորի դեպքում ձեր միջև թագավորում է սերը և համակրանքը, Իսկ 29-42 միավորի դեպքում կարելի է եզրակացնել, որ երջանկությունը միայն սիրո մեջ չէ: ...

    Կարդալ ավելին
  • Խոյ Կարիք չկա խուճապի մատնվելու` օրը թեև սովորական չէ, բայց և չի խոստանում անհուսալի լինել: Ամեն ինչ չէ, որ անմիջապես հաջողվում է, բայց դա պատճառ չէ` սկսածը մի կողմ նետելու: Համառությունը և նպատակասլացությունը կօգնեն մինչև վերջ հասցնել ամենաանհույս թվացող գործերը: Ընդ որում` մտերիմներն ու բարեկամները հաճույքով ձեռք կմեկնեն այսօր, եթե դիմեք նրանց օգնությանը: Շրջագայությունների, այդ թվում և կարճաժամկետ, ավելի լավ է մեկնեք օրվա երկրորդ կեսին, քանի որ առավոտյան կարող են դժվարություններ ծագել, ընդհուպ վեճեր` ուղևորության մյուս մասնակիցների հետ: Սուր գործիքներով աշխատելիս պահպանեք մատները: Փոքր բայց տհաճ վերքեր ստանալու հավանականությունը մեծ է: Ցուլ Գերակշռում է դրական միտումների ազդեցությունը, և, նույնիսկ եթե դժվարություններ էլ ծագեն, դրանք ձեզ համար կլինեն հեշտ հաղթահարելի: Այսօր լի եք ձեր ուժերի վրա վստահությամբ և լավատեսությամբ, ինչը փոխանցվում է նաև շրջապատի մարդկանց: Պատահական չէ, որ նրանք ցանկանում են հնարավորինս մոտ գտնվել ձեզ և վարակվել ձեր լավատեսությամբ: Օրը նպաստավոր է ինչպես ընկերական, այնպես էլ ռոմանտիկ հարաբերությունների զարգացման համար: Թե հատկապես ինչ ուղղությամբ դրանք կզարգանան, կախված է ձեր ցանկությունից: Օրվա երկրորդ կեսին դուք ավելի շատ երազկոտ կդառնաք, գործերը կմղվեն հետին պլան: Օրվա այդ ժամանակահատվածում շատ Ցուլեր որևէ հնար կգտնեն սիրելի անձնավորությանը հաճելի անակնկալ մատուցելու: Երկվորյակ Այսօր հաջողությունները ուղիղ համեմատական են գործադրված ջանքերին: Այնպես որ, եթե ցանկանում եք ինչ-որ բանի հասնել, ստիպված կլինեք չարչարվել: Օգնականների հարցում նույնպես օրը շռայլ չէ: Նույնիսկ մտերիմները չեն շտապի աջակցել ձեզ, էլ ուր մնաց նոր ծանոթները: Հնարավոր են տարաձայնություններ տարիքով ավագ հարազատների հետ, բայց դուք կաշխատեք բանը լուրջ կոնֆլիկտի չհասցնել և շատ ճիշտ կվարվեք: Օրը հարմար է սպորտով զբաղվելու, առողջարարական պրոցեդուրաներ ընդունելու համար: Եթե այսօր որոշեք սննդակարգ պահել, ապա ձեզ համար դժվար չի լինի մինչև վերջ հետևել դրա կանոններին: Խեցգետին Շատերին օրը կթվա ձանձրալի և դա պատահական չէ: Դուք ցանկանում եք վառ տպավորություններ, անսովոր հանդիպումներ ունենալ, սակայն ոչ մեկը, ոչ էլ մյուսը չկա: Նույնիսկ փորձերը` կյանքի մեջ որևէ փոփոխություն մտցնելու, անհաջողության են մատնվում: Կարող են տարաձայնություններ ծագել մտերիմների հետ: Ոչ միշտ կհաջողվի պաշտպանել սեփական տեսակետները, և կառուցողական սկիզբ ունեցող բանավեճն անգամ կարող է ավարտվել փոխադարձ կշտամբանքներով և դիտողություններով: Ավելի լավ է ձեռնպահ մնալ ինչպես իմիջի, այնպես էլ անծանոթ կոսմետիկ միջոցների փորձարկումներից: Իսկ եթե, այնուամենայնիվ, ծրագրել եք այցելել գեղեցկության սրահ, ապա բավարարվեք սովորական պրոցեդուրաներով: Առյուծ Օրը վառ և հիշարժան կլինի: Առավոտը կուրախացնի ձեզ լավ նորություններով կամ թանկագին մարդու հետ հանդիպումով: Օրվա այդ ժամանակահատվածը հարմար է նաև նոր ծանոթություններ հաստատելու համար: Ծանոթությունները, սակայն, ավելի շատ ընկերական, քան ռոմանտիկ բնույթի կլինեն: Կեսօրը նպաստավոր է մեծ կենտրոնացում պահանջող գործով զբաղվելու, օրինակ, որևէ դժվար յուրացվող առարկա ուսումնասիրելու համար: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անսպասելի հաջողություններ կամ հանգամանքների նպաստավոր դասավորում: Բացառված չե, որ ձեզ մատուցեն ռոմանտիկ բնույթի հաճելի անակնկալներ և նույնիսկ սիրո խոստովանություն անեն: Կույս Օրը ամենից շատ հարմար է հանգստի համար` տանը կամ այն վայրերում, որոնք ծանոթ են ձեզ և հարմարավետ: Մտերիմների հետ շատ հեշտ լեզու կգտնեք, նրանց հետ հաճույքով կզբաղվեք նույնիսկ ձեզ համար ոչ հետաքրքիր գործերով: Այսօր ձեռնպահ մնացեք նոր ծանոթություններ հաստատելուց: Ձեզ դժվար թե հաջողվի ճիշտ պատկերացում կազմել անծանոթ մարդու մասին: Ռիսկ կա, որ կդառնաք սեփական երևակայությունների զոհը: Հնարավոր են մանր կորուստներ. Հատկապես պետք է ուշադիր լինել բանալիների հարցում: Կորած իրերը, այնուամենայնիվ, արագ կգտնվեն, եթե չսկսեք նյարդայնանալ: Կարելի է գնումներ կատարել: Առաջին հերթին ձեռք բերեք այնպիսի իրեր, որոնք կապ ունեն ձեր նախասիրությունների հետ: Կշեռք Հակասական օր է: Ցավոք, ոչ դրական միտումների ազդեցությունը բավականին մեծ է, և դրանից մեծապես կտուժեն նրանք, ովքեր նախապես ծավալուն ծրագրեր էին կազմել կամ սպասում էին, որ կկարողանան կարևոր նպատակներ իրագործել: Հանդիպումները չեն արդարացնի սպասելիքները, հնարավոր են վեճեր հին ընկերոջ կամ սիրած անձնավորության հետ: Մյուս կողմից էլ` չի կարելի ասել, որ օրը անհուսալիորեն վատն է: Շատ Կշեռքների համար այն կնշանավորվի հետաքրքիր գաղափարների ծնունդով, որոնք սկիզբ կդնեն հետագա` դեպի լավը փոփոխությունների: Կարելի է փոխել բնակարանը կամ զբաղվել նրա բարեկարգմամբ, անշարժ գույքի գնման հետ կապված իրավաբանական հարցեր լուծել: Կարիճ Օրվա առաջին կեսը շատ արդյունավետ կլինի: Դուք արագ կկարողանաք կարգավորել դժվարին ու խճճված գործերը: Այդ ժամանակահատվածում կկարողանաք հեշտությամբ առավելության հասնել հակառակորդների նկատմամբ և ձեռք կբերել նոր դաշնակիցներ: Ձեր հաջողությունները աննկատ չեն մնա, կլսեք մեծ թվով հաճոյախոսություններ ձեր հասցեին: Երեկոյան կենսական ներուժը փոքր-ինչ կթուլանա, նշանի շատ ներկայացուցիչներ հոգնածություն կզգզն, բայց դա չի խանգարի պահպանել կենսուրախությունն ու լավատեսությունը: Հնարավոր են նոր ծանոթություններ և ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: Աղեղնավոր Շատ գործեր, որոնք ծրագրել էիք իրականացնել այսօր, հարկ կլինի հետաձգել: Փոխարենը անակնկալ ձևով կհայտնվի մի հետաքրքիր գործ, որ երկար ժամանակով կզբաղեցնի ձեզ: Օրը բարենպաստ է նոր ծանոթությունների և հարաբերություններ սկսելու համար: Դրանք շատ արագ լուրջ բնույթ կստանան և ոչ քիչ դրական լիցքեր կհաղորդեն ձեզ: Վստահեք ներքին ձայնին: Նրա հուշումներն այսօր անսխալ են, ժամանակին: Կարելի է խոշոր գնումներ կատարել, ինչպես նաև գումար ներդնել թե սեփական, և թե բարեկամների բիզնեսում: Օրը նպաստավոր է տրանսպորտային միջոց ձեռք բերելու համար: Այծեղջյուր Բավականին դժվար օր է սպասում: Նույնիսկ նրանք, ովքեր առանձնապես մեծ ծրագրեր չունեն, կհանդիպեն դժվարությունների և ստիպված կլինեն զբաղվել ոչ այն գործերով, ինչով կցանկանային զբաղվել: Ընդ որում, ամեն ինչ ստիպված կլինեք անել միայնակ, որովհետև ձեզ կհիասթափեցնեն մարդիկ, որոնց օգնության վրա հույս էիք դրել: Հնարավոր է հանդիպեք հեռավոր ազգականների, ովքեր ձեզ հետ կկիսվեն ոչ այնքան հաճելի նորություններով: Պահպանեք ձեզ. վերքեր ստանալու հավանականությունը մեծ է, իսկ եթե հիվանդանաք, ապա դժվար թե կարողանաք արագ ապաքինվել: Մեծ է նաև սիրած մարդու հետ վիճելու հավանականությունը: Վեճը կարող է սկսվել դատարկ բանից, բայց այն հետագայում լուրջ ընթացք կստանա, եթե դուք ժամանակին կանգ չառնեք: Ջրհոս Բավականին բարդ օր է սպասում: Նույնիսկ նրանք, ովքեր ծրագրել էին զբաղվել միայն սովորական, հասարակ գործերով, կարող են հանդիպել դժվարությունների կամ թույլ տալ մանր, սակայն ցավալի վրիպումներ: Վեճերը հաճախակի կլինեն, որոնց համար առիթ կդառնան ձեր, թեև ծիծաղելի, բայց ինչ-որ տեղ կպչուն և վիրավորական դիտողությունները: Հնարավոր են ֆինանսական դժվարություններ: Նշանի շատ ներկայացուցիչներ կհետաձգեն այն գնումները, որոնց մասին վաղուց են երազել: Գործընկերների և բիզնես աշխարհի մարդկանց հետ հանդիպումները ցանկալի չեն: Հնարավոր են տարաձայնություններ, որոնք երկար ժամանակով կփչացնեն հարաբերությունները: Ձկներ Մի վախեցեք դժվարություններից. դուք դրանք հեշտությամբ կհաղթահարեք այսօր: Հատկապես արդյունավետ կլինեն նոր, դեռևս չփորձարկված մեթոդները: Այնպես որ, մի վախեցեք շեղվել սովորական ուղուց: Հնարավոր են նշանակալի դրամական մուտքեր և թանկարժեք նվերներ: Օրը նպաստավոր է նաև արվեստի գործեր կամ ոսկերչական իրեր գնելու համար: Օրվա երկրորդ կեսը դասավորվում է առաջին կեսից ավելի հաջող: Կենսական ներուժը մեծ է: Շատ Ձկներ կձգտեն մասնակցել էլիտար միջոցառումների, տեսակցել հին ընկերների հետ: ...

    Կարդալ ավելին
  • Ահա այսպիսի դպրոցական պարագաներ էին օգտագործում խորհրդային շրջանի և 90-ականների երեխաները:                         ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/FavmjBSl7af6uYRCdGUs.jpg

    «ԵԼՔ» դաշինքի համագումարի ընթացքում, ցավոք սրտի, հնչեց ընդամենը մեկ ծրագրային թիվ: Փաշինյանը ասեց, որ նա կապամենաշնորհի բանանի շուկան 47 րոպեյում: Սա սուտ է: Նա դա չի կարող անել ոչ 47 րոպեյում , ոչ 47 ժամում, ոչ 47 օրում, ոչ էլ նույնիսկ 47 շաբաթում, նման ժամկետներում դա տեխնիկապես անհնար է: Այդ խոստումը իրականություն չի կարող դառնալ անկախ այդ մասին բղավելու ուժգնությունից։ Կտրուկ ուժային գործողությունները այս ոլորտում ունենալու են աղետալի հետևանքներ, օրինակ, ի դեմս բազմահազար քաղաքացիների բանկային ավանդների կորստի: 47 րոպեյում հնարավոր չէ ստեղծել շոշափելի արդյունք, բայց հնարավոր է հազարավոր մարդկանց կյանքի խնայությունները փոշիացնել: Պատմությունը նման բազմաթիվ օրինակներ գիտի: 47 րոմեյում շատ-շատ մի հատ ոչ այդքան հիմնավորված ելույթ գրես: Տնտեսագետ ընկերներիս քոմենթների համար առաջարկում եմ սեփական կանխատեսումս, տեսեք ինչ եք ասում: Բանանի մենաշնորհի վերացումը բերելու է՝ - բանանի գնի անկմանը 10%-ով (մոտ 90 դրամ) - բյուջեի մուտքերի կարճաժամկետ անկում վերհոհիշյալ անկման 22%-ով (մոտ 240,000,000 դրամ) - սպառումը կմնա նույն մակարդակի վրա - բանկային համակարգի ճգնաժամի, և առնվազն մեկ բանկի սնանկացմանը՝ իր հազարավոր ավանդատուների ավանդների կորուստով - ավանդների երաշխավորման հիմնադրամի ճգնաժամին, որը իր հերթին կվտանգի այլ բանկերում ներդրված ավանդների ապահովությունը  - ֆինանսական համակարգի դոմինոանման տապալում - և լիքը այլ դաժան բաներ Հ.Գ. Ինչու՞ է մարդկանց թվում, որ իրենք շատ խելացի են, իսկ ասենք Սերժ Սարգսյանը՝ ոչ: Որտեղի՞ց ա գալիս էդ անհաղթահարելի գայթակղությունը քեզ թույլ տալ մտածել, որ Սերժը լոխ ա, ու որ իր կառուցած համակարգը կարելի է րոպեների ընթացքում քանդել: Մաթևոսյանի չոբանները շատ ավելի խոհեմ և քաղաքականապես կիրթ էին, քան մեր քաղաքակիրթ պայքարիստները: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/adanielian/posts/10158113683460501

    Կարդալ ավելին