Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Երեկ՝ դեկտեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզոմ: Ժամը 19:10-ի սահմաններոմ Վանաձոր քաղաքի բնակիչ, 68-ամյա Խաչիկ Հարությունյանը իր վարած УАЗ 33 03 մակնիշի 18 ՕՏ 182 համարանիշի ավտոմեքենայով Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 49 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել նույն շենքի բնակչուհի, 78-ամյա Հրանուշ Բոզոյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն, որտեղից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչ Մ. Ստեփանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:   Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/hy/article/2015/12/15/72907/ ...

    Կարդալ ավելին
  • ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում: Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/hy/article/2015/12/15/72903/ ...

    Կարդալ ավելին
  • «Հայկական Ժամանակ» թերթը տեղեկացնում է, որ այս տարվա հոկտեմբերից մինչև այժմ, այսինքն՝ գրիպի սեզոնին, Հայաստանում արձանագրվել է «խոզի գրիպի» 3 դեպք։ Այս տեղեկությունը թերթին հայտնել են առողջապահության նախարարությունից։ «Վարակված է եղել 2 երեխա և 1 հղի, որոնք արդեն առողջացել են։ Առողջապահության նախարարությունը, սակայն, հիշեցնում է, որ «խոզի գրիպը» վաղուց արդեն դասվել է մարդուն բնորոշ սեզոնային գրիպի ենթատեսակների շարքը, մարդու օրգանիզմը ծանոթ է դրան և ունի որոշակի հակամարմիններ։ Այդուհանդերձ, հարևան Իրանում խոզագրիպի հարյուրավոր դեպքեր կան, իսկ ավելի քան 30 մարդ մահացել է»,–հավելել է թերթը։ Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/hy/article/2015/12/15/72900/ ...

    Կարդալ ավելին
  • Երեկ՝ դեկտեմբերի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Կարեն Սարգսյանը Բաբաջանյան փողոցում՝ թիվ 83 էլեկտրական սյան դիմաց, իր վարած Mitsubishi մակնիշի 26 ՍՍ 998 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի բնակիչներ, 26-ամյա Լիլիթ Մուրադյանին և 29-ամյա Գոհար Մուրադյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածները տեղափոխվեն «Էրեբունի» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Հրանտ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:  Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/hy/article/2015/12/15/72904/ ...

    Կարդալ ավելին
  • Վերջին 10 օրերին «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության կողմից կազմակերպել էր ամանորյա բարեգործական աճուրդ-վաճառք, որին ներկայացված էին բացառապես ձեռքի աշխատանքներ: Աճուրդի ողջ հասույթը պետք է հատկացվի սահմանամերձ Այգեձորում և Չինարիում երեխաների համար ամանորյա միջոցառում կազմակերպելու և տեղի երեխաների համար տոնական նվերներ ձեռք բերելու աշխատանքների կազմակերպմանը: Դեկտեմբերի 12-ին Հանրապետության hրապարակի հարակից այգում տեղի ունեցավ նախաձեռնության ներկայացուցիչների հանդիպումն աճուրդի հաղթողների հետ: Վերջիններիս հանձնվեցին իրենց գնումները: Ընդանուր առմամբ հանգանակվել է շուրջ 242 100 դրամ:  Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության ջանքերով և Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի (ի դեմս տնօրեն Ռուբեն Բաբայանի) օժանդակությամբ սահմանամերձ Այգեձոր և Չինարի համայնքների երեխաների ու տեղի բնակիչների համար կկազմակերպվի տիկնիկային ներկայացում: Կլինեն նաև Ձմեռ պապ և Ձյունանուշ, որոնք էլ ամանորյա նվերներ կհանձնեն նշված համայնքներում բնակվող երեխաներին:  Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/hy/article/2015/12/14/72892/ ...

    Կարդալ ավելին
  • Այսօր` դեկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում 42-ամյա Արայիկ Խաչատրյանը իր վարած КамАЗ մակնիշի 435 UL 62 համարանիշի ավտոմեքենայով և 468 L 01 քարշակով (ցիստեռն) Վանաձոր- Վրաստանի Հանրապետության սահմանի 71-րդ կմ հատվածում` Շնող գյուղի վարչական տարածքում, մասամբ հայտնվել է ձորում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների` վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Կողաշրջված քարշակը, որը բարձած է եղել 12 տոննա գինով, ձորից դուրս են բերել Թումանյանի Ճանշինի աշխատակիցները, իսկ վթարի պատճառը, ըստ նախնական տեղեկությունների` եղել է ավտոմեքենայի անիվը պտտեցնող դետալի կոտրվելը: Ճանապարհը եղել է անցանելի և ձյան ու սառույցի հետք անգամ չի եղել, այն մաքրած է եղել Ճանշինի կողմից: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապտրաստվում:  Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/hy/article/2015/12/14/72891/ ...

    Կարդալ ավելին
  • Նոյեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը Թուրքիայից Հունաստան ծովային ճանապարհով ուղևորվող Թեքեյան ընտանիքի հոր` Հովհաննես Թեքեյանի մարմինը գտնվել է: Այդ մասին «Արեւելքին» տեղեկություն փոխանցեց նրա կնոջ քույրը` Նաիրի Բաթրունյանը: Մեր տեղեկություններով` Հովհաննես Թեքեյանը հուղարկավորվելու է Իզմիրի հայկական գերեզմանատանը: Հուղարկավորությունը տեղի է ունենալու վաղը: Դեպքը տեղի է ունեցել Իզմիրի մոտակայքում:  Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/hy/article/2015/12/14/72890/ ...

    Կարդալ ավելին
  • Այսօր` դեկտեմբերի 14-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի պետի պաշտոնակատար Հովհննես Մարտիրոսյանի որոշմամբ Գեղարքունիքի մարզում 3 անձի մահվան պատճառ դարձած հիմնական կասկածյալ, Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի բնակիչ, 40-ամյա Տիգրան Լևոնի Աբրահամյանը ձերբակալվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա մեղադրվում է ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով կատարած հանցագործության մեջ, ով դեկտեմբերի 11-ին իր վարած Mercedes մակնշի 77 QD 757 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Ford Fiesta մակնիշի 35 VՍ 175 համարանիշի ավտոմեքենային, ինչի հետևանով Ford-ի վարորդն ու ուղևորներ, ամուսիններ` 4 երեխաների ծնողներ` տեղում մահացել էին, իսկ Տ. Աբրահամյանը, ով Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի գյուղապետ Լևոն Աբրահամյանի որդին է` դեպքի վայրից դիմել էր փախուստի:  Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/hy/article/2015/12/14/72889/ ...

    Կարդալ ավելին
  • Դեկտեմբերի 11-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի 33-րդ հանդիպումը, որտեղ ամփոփվեցին ՍԾՏՀԿ-ում Ռումինիայի 6-ամսյա նախագահության արդյունքները: Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր և ելույթով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարության բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Սաթենիկ Աբգարյանը, ով նշեց, որ անցած կես տարվա ընթացքում Հայաստանը, ելնելով սեփական տնտեսական շահերից, ջանքեր է գործադրել տրանսպորտի, զբոսաշրջության, մշակույթի և այլ բնագավառներում տարածաշրջանային բազմակողմ տնտեսական համագործակցության խթանման, ՍԾՏՀԿ ծրագրային օրակարգի իրականացման, կազմակերպության գործունեության արդյունավետության բարելավման ուղղությամբ: Նշվեց, որ ՍԾՏՀԿ-ն բացառապես տնտեսական ուղղվածության կազմակերպություն է, և դատապարտվեցին Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումներն ու կազմակերպության գործունեությունը քաղաքականացնելու հերթական փորձերը: Հանդիպման արդյունքում ՍԾՏՀԿ արտգործնախարարների կողմից ընդունվեցին մի քանի տասնյակ բանաձևեր, որոշումներ և առաջարկություններ, որոնք համաձայնեցվել էին հանդիպման նախօրեին կայացած ՍԾՏՀԿ անդամ երկրների Ավագ պաշտոնյաների կոմիտեի նիստի ժամանակ: Նախագահությունը կազմակերպությունում հերթական վեցամսյա ժամկետով փոխանցվեց Ռուսաստանին:  Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/hy/article/2015/12/14/72879/ ...

    Կարդալ ավելին
  • Ճապոնիայում մեկնարկել է աշխարհի ակումբային առաջնությունը, որին կիսաեզրափակիչ փուլից կմասնակցի Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնը՝ «Բարսելոնան»: Կատալոնական ակումբը արդեն Ճապոնիայում է և սկսել է պատրաստվել դեկտեմբերի 17-ին չինական «Գուանչժու Էվերգրանդի» հետ հանդիպմանը: Իսկ առաջին մարզման ժամանակ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին մեծ բավականություն է պատճառել մարզմանը ներկա ճապոնացի երեխաներին՝ 50-55 մետր հեռավորությունից գնդակը ուղարկելով փոքրիկ դարպասը: Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/hy/article/2015/12/14/72885/ ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

  • /uploads/photos/mcERGvAwmwUVACAU1NZr.jpeg

    Երկու օր առաջ ոստիկանապետը նախագահին ներկայացրել է Ճանապարհային ոստիկանությունում կատարված փոփոխությունները։ Իմ կողմից մի ցանկ առաջարկեմ, որոնց մի մասը, ոնց հասկացա, արվում է արդեն. ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1. Ոստիկանությանը իրավասություն տալ կոպիտ խախտումների համար խոշոր տուգանք սահմանելու, կրկնվելու դեպքում՝ վարորդական վկայականից զրկելու, առանց վկայականի վարելու դեպքում խախտողներին որոշ ժամանակով բանտարկելու իրավունք։ Օրինակ՝ ԱՄՆ-ում միլիարդատեր հաբրգած, խմած/ուռած վարորդներին, անկախ նրանից՝ ովքեր են (Փերիս Հիլթոնը, Բեն Աֆլեքը), բանտարկում են, որ խելքները գլուխը հավաքեն։ Մեզ մոտ տուգանք են սահմանում, որը մուծելուց հետո նույն դեմքերը նորից ու նորից խուժանավարի քշում են, քանի որ գումարը խնդիր չէ։ Տուգանեք, էլի կմուծենք։ 2. Ճանապարհային ոստիկաններին իրավասություն տալ հաբրգած լափառոշներին տեղում բերման ենթարկելու բաժին։ Հիմա անպատժելի հաբրգած դեմքերից ոստիկանները փորձում են խուսափել, չեն տուգանում, իսկ լուրջ խուլիգանության դեպքում կապվում են պարեկային խմբերի հետ՝ իրենց էդ պատմությունից դուրս հանելու համար։ 3. Ոստիկաններին զինել պլանշետներով, որ կարողանան արագ ճշտեն՝ ինչ մեքենա է իրենց դիմաց, ով է վարորդը, ինչ խախտումներ ունի արած, ունի վկայական, թե չունի, վճարել է գույքահարկը, թե ոչ, այլ ոչ հարցնեն փաստաթուղթը, որը եթե չունես, բերման ենթարկեն։ Ֆաշիստական Գերմանիան չէ, որ թղթով ապացուցես, որ հրեա չես, թուղթ չունես, գնա բաժին։ ID քարտը պետք է լինի միակ փաստաթուղթը, որի առկայության դեպքում հնարավոր լինի իմանալու ամեն ինչ։ 4. Ոստիկաններին զինել ալկոհոլ ստուգող սարքերով, որոնց գինը ծիծաղելի է պարզապես, որ մինչ օրս չունեն, որ ստուգելուց չասեն՝ «Մի հատ ՀՈ արա»։ Ի՞նչ «ՀՈ»։ Ձե՞ռ եք առնում։ Այսօրվա գործող կարգը այսպիսին է. «Խմած ես», «Խմած չեմ», «Դե գնացինք հիվանդանոց, արյան անալիզ հանձնես, երկու ժամ սպասես, հետո եթե պարզվի խմած չես, քշի գնա»։ Ո՞ր թիվն ա։   ՑԱՆԿԱԼԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ 5. Ստիպելու վերջապես սևացրած պատուհաններով չքշելու, քանի որ սևացրած պատուհանի հետևում, որպես կանոն, թաքնվում են, թե չեմ երևում, ոնց կուզեմ, կքշեմ, մեկա չեն տեսնում՝ ով եմ, թող մտածեն՝ եսիմ ով եմ, վախենան, ես էլ ոնց կուզեմ, կքշեմ։ Պարզերես քշեք, պարզերես եղեք։ Համոզված եմ՝ վնաս էս որոշումից չկա, իսկ օգուտը բացահայտ է։ 6. Տուգանելու դեղինի տակ անցնող վարորդներին։ Մանրուք է, բայց համոզված եմ, որ խցանումների շատ մեծ մասը դրանից է լինում։ Թեքվել պատրաստվող մեքենաները կանգնած սպասում են, սպասում են, որ մեքենաների հոսքը ավարտվի, թեքվեն ձախ, դեղին լույսը միանում է։ Ու սկսվում է։ Մի կողմից դեղինի տակ սկսում են մտնել մինչ այդ կարմիրի տակ կանգնած մեքենաները, մյուս կողմից դեղինի տակ մտնում է մինչ այդ կանաչ լույսի տակ եկող մեքենան։ Արդյունքում սպասում ես, մինչ սա գա, գնա, որ 3-4 մեքենա իրար հետևից կանգնած սկսեն թեքվել, բայց նորերը գալիս հասնում են, ու մեքենաները ստիպված մնում են խաչմերուկի մեջտեղում։ Դեղինը պետք է լինի, որ կանաչի տակ մտածները գան անցնեն, այլ ոչ, որ նորերը մտնեն ու կարմիրի տակ նոր դատարկեն խաչմերուկը։ 7. Սովորեցնել մարզերում աշխատող ոստիկաններին վարորդների հետ նորմալ շփվելու։ Միգուցե միայն ինձ հետ է նման իրավիճակ, միգուցե սխալվում եմ, բայց Երևանում ոչ մի անգամ նման խնդիրների առաջ չեմ եկել, բայց մարզերում երկու անգամ կանգնեցրել են, մի անգամ հետևի լույսն էր փչացել, խորհուրդ են տվել սարքել, մյուս անգամ ուղղակի ստուգում էին, բայց երկու անգամ էլ էն տպավորությունն էր, որ հազար տարվա ընկերներ ենք։ Չեմ ուզում, ընկեր ջան։ Ես «դու»-ով չեմ խոսում, ինձ հետ էլ պետք չի տնավարի խոսել։ Ես վարորդ եմ, դուք՝ ոստիկան։ Այլ առաջարկնե՞ր․․․ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/517design/posts/10155070207089273

    Կարդալ ավելին

Քաղաքականություն