• Оգոստոսի 24-25-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը: Այցի շրջանակներում կայանալու են հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Հայաստանի վարչապետը և Գերմանիայի կանցլերը բանակցությունների արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում: FBH.am-ին տեղեկացրին, որ Այցելության շրջանակներում կանցլեր Անգելա Մերկելը հանդիպում կունենա նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Գերմանիայի կանցլերը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ ...

    Կարդալ ավելին
  • Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հանուն Արցախի» երիտասարդական, հասարակական կազմակերպության նախագահ Գոռ Բալասանյանը՝ մանրամասնելով, որ նախաձեռնությունը պատկանում է իրենց կազմակերպությանը, որին աջակցել է «Ազատ հայրենիք» կուսակցության երիտասարդական թևը: «Հանրահավաքին կմասնակցեն երիտասարդներ Արցախի տարբեր շրջաններից: Մեր նպատակն է Հայաստան-Արցախ-Սփյուռք կապը պահպանելն ու ամրապնդելը»,- նշել է Գ. Բալասանյանը: ...

    Կարդալ ավելին
  • Օգոստոսի 17-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, հակառակորդի 15 հոգանոց խումբը հարձակման փորձ է ձեռնարկել ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ: ԱՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի նախահարձակ խմբի գործողությունները և վերջիններիս ետ շպրտել ելման դիրքեր: Տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել: Հակառակորդի ունեցած կորուստների մասին տվյալներըը ճշտվում են: ...

    Կարդալ ավելին
  • Չինաստանում լույս տեսնող Psearcher (Փիսրչեր) պարբերականի հատուկ թողարկումն այս անգամ Հայաստանի մասին է: «Արմենպրես»-ի հետ զրույցում հրատարակչության հանրային կապերի ղեկավար Վանգ Մինգմեին նշեց, որ «Հայաստան` դարպաս դեպի խոշոր շուկաներ» խորագրով թողարկումը ստեղծվել է հատուկ պատճառով: «Ընտրությունն այս անգամ կանգ առավ Հայաստանի վրա, քանի որ Հայաստանը  հինավուրց երկիր է Եվրոպայի և Ասիայի խաչմերում `որպես երկու մայրցամաքները կապող կամուրջ: Դարեր շարունակ Հայաստանով էր անցնում հնագույն մետաքսի ճանապարհը, իսկ հայկական ապրանքները բավականաին տարածված էին Չինաստանի շուկաներում, հայկական առևտրային նավերն էլ հասնում էին Ասիայի արեւելյան նավահանգիստներին: Մեր հրատարակչական աշխատանքը հասել է Չինաստանի «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախաձեռնությանը մասնակցող երկրների մեծ մասին, Հայաստանն էլ մի կարևոր կայարան է»,- նշեց Մինգմեին:    Հանրային կապերի ղեկավարի խոսքով` իրենց հատկապես հետաքրքրել է Հայաստանի կառավարության վարած բաց քաղաքականությունն ու ենթակառուցվածքների զարգացման ներուժը, որոնք կարող են գրավիչ լինել չինացի ներդրողների համար: «Հայաստանի կառավարությունը բաց դռների քաղաքականություն է վարում` ներդրումներ կատարելիս գրեթե չկիրառելով  սահմանափակումներ: Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը բարձր են գնահատում նաև հեղինակավոր միջազգային կազմակերպությունները: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը գրավիչ նախագիծ է, որը կարող է հետաքրքրել չինական ընկերություններին և ներդրողներին՝ շաղկապվելով նաև«Մեկ գոտի, մեկ ճանապարհ»   նախաձեռնությանը: Ներկայումս Հայաստանի կառավարության բաց քաղաքականությունը կարող է ներգրավել որոշ չինական ընկերություններին հատկապես շինարարական նախագծերում, ինչը ավելի մեծ օգուտ կբերի երկու կողմերին»,- ասաց Վանգ Մինգմեին: Թողարկման ստեղծման համար Հայաստանի մասին անհրաժեշտ տեղեկատվություն գտնելու գործում «Փիսրչեր»-ին օգնել է դիվանագետ, Չինաստանում Հայաստանի առևտրային կցորդ Հրանտ Աբաջյանը: «Մենք համագործակցեցինք խմբագրման աշխատանքներում` ընդհուպ հարմար լուսանկարներ ընտրելը, բովանդակությունը փոխելը, քերականական սխալների ուղղումը, և այլն: Բավականին ծավալուն աշխատանք է կատարվել: Հավատացած ենք, որ մեր բոլոր ընթերցողները, մասնավորապես, ձեռնարկությունների ղեկավարներն ու աշխատակիցները, կբացահայտեն Հայաստանը որպես դարպաս դեպի խոշոր շուկաներ»,- հավելեց նա: ...

    Կարդալ ավելին
  • The New York Times-ի ընթերցողները քննադատել են Թուրքիայի նախագահին ավտոկրատ և կրոնապետական կառավարման համար: Թերթի կայքում ներկայացված են խմբագրությանն ուղարկված մի շարք նամակներ, որտեղ ընթերցողները նաեւ իրենց զայրույթն են հայտնում օրերս թերթում տպագրված Էրդողանի հեղինակած հոդվածի կապակցությամբ։ Կալիֆորնիայից Սթիվեն Փեչդիմալջիի կարծիքով՝ հատկանշական է այն, որ Թուրքիայի նախագահը քննադատում է ԱՄՆ-ին՝ դաշնակցի հասցեին կոշտ սպառնալիքներ հնչեցնելու համար, երբ Անկարան իր արտաքին քաղաքականություն մեջ առաջնորդվում է նույն սկզբունքներով, հատկապես, երբ խոսքը մարդու իրավունքների մասին է: «Պարզապես վերցնենք Հայոց ցեղասպանության օրինակը: Տարիներ շարունակ Թուրքիան դատարկ սպառնալիքների միջոցով վախեցրել և սպառնացել է ԱՄՆ կառավարությանը, որպեսզի թույլ չտա պատշաճ կերպով ճանաչել Հայոց ցեղասպանության մեջ Թուրքիայի դերը»,- news.am-ի փոխանցմամբ՝ գրում է նա: Նրա կարծիքով՝ Էնդրյու Բրանսոնի դեպքը պարզապես կրկին վկայում է դաշնակիցների նկատմամբ Թուրքիայի ճնշող և անհեռատես վարքագծի մասին, ուստի Էրդողանը զրպարտելուց առաջ լավ կանի՝ հայելու մեջ նայի: Նյու Ջերսիից Նիկոլաս Նիկոլաուն էլ գրում է, որ Էրդողանը պարտադրում է ԱՄՆ-ին խաղալ իր կանոններով, հակառակ դեպքում՝ նա «նոր ընկերներ» կգտնի, որ Ամերիկայի և այլ պետությունների բնակիչները պետք է վախենան այս հայտարարությունից, որ նա իր ռեժիմը համարում է ժողովրդավարական, չնայած Թուրքիան նրա կառավարմամբ դեռ շատ հեռու է ժողովրդավարական համարվելուց: «Եթե Էրդողանը ցանկանում է միանալ ԵՄ-ին և վաստակել միջազգային հանրության հարգանքը, նա պետք է երկու հասարակ, բայց շատ կարևոր բան անի: Առաջին հերթին նա պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, եւ երկրորդ՝ թուրքական զորքերը պետք է հեռանան Կիպրոսից, և նա պետք է աջակցի Կիպրոսի խնդրի խաղաղ կարգավորմանը»,- գրել է ընթերցողը: Բրուքլինից Դենիս Միդլբրուքսը իր նամակում նշում է, որ անցյալ տարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանգիստ նայում էր, թե ինչպես են իր թիկնապահները բռնություն գործադրում Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների նկատմամբ, մինչդեռ Թրամփն այդ առիթով ոչինչ չձեռնարկեց: Նյու Յորքից Նելսոն Մարանսն էլ գրում է. «Թուրքիայի անկմանը սկիզբ դրվեց 2003 թվականին Էրդողանի հաղթանակով. նա այդ ժամանակ թաքցրեց իր գլխավոր նպատակը, որով ցանկանում էր Թուրքիան աշխարհիկ ժողովրդավարական պետությունից վերածել ավտոկրատ բռնապետական կրոնապետության... Նա հեռացել է ԱՄՆ-ից՝ աջակցելով ՀԱՄԱՍ-ին, ճնշելով քրդական խաղաղ խմբերին, էլ չխոսենք Ռուսաստանի հետ դաշնակցելու մասին.... Բարեբախտաբար, ԱՄՆ-ն ուշքի է գալիս և պատժամիջոցներ սահմանում այս ազգի դեմ, որն այլևս չպետք է ՆԱՏՕ-ի անդամ լինի և շարունակի մեր ռազմական դաշնակիցը լինել: Էրդողանի շանտաժը չպետք է և չի կարող ազդեցություն ունենալ, եթե մենք վճռական լինենք: Թուրքիայի անկման մեղավորն Էրդողանն է, և այն կշարունակվի, քանի դեռ Թուրքիան այդ բռնապետի տիրապետության տակ է»: ...

    Կարդալ ավելին
  • Թուրքիայում ձերբակալվել է Գերմանիայի եւս մեկ քաղաքացի: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրը Գերմանիայի ԱԳՆ-ում: Գերմանական ARD հեռուստաընկերության հաղորդմամբ՝ նրան մեղադրել են «ահաբեկչական քարոզչության» այն բանից հետո, երբ նա քննադատել է Թուրքիայի կառավարությանը: Քրդական արմատներով 46-ամյա Իլհամի Ա.-ն, այցելում էր մորն իր հայրենի Սարիբասաք քաղաքում: Նա Համբուրգում աշխատում է որպես տաքսիի վարորդ, հաղորդում է ARD-ն: Գերմանիայում նա բնակվում է 1992 թվականից ի վեր: Նրա թուրք փաստաբան Էրքան Յըլդիրիմը հայտնել է, որ իր պաշտպանյալը մեղադրվում է «ահաբեկչական քարոզչության» համար, քանի որ սոցիալական ցանցերում քննադատել է թուրքական կառավարությանը: «Մենք գիտենք այս գործի մասին: Գերմանիայի դեսպանությունն Անկարայում հյուպատոսական օջակցություն կսկսի»,- news.am-ի փոխանցմամբ՝ ասել է աղբյուրն ԱԳՆ-ում: Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Թուրքիայում քաղաքական պատճառներով Գերմանիայի եւս յոթ քաղաքացի է ձերբակալվել: Վերջին ամիսներին Թուրքիան ձերբակալել է նաեւ ԱՄՆ մի քանի քաղաքացու: ...

    Կարդալ ավելին
  • Լիբանանի «Gardenia Lebanese Farms» ընկերության հիմնադիր Նիկոլաս Աբու Ֆայսալի հրավերով 2018 թվականի օգոստոսի 6-31-ը Շուշիի տեխնոլոգիական համալսարանի մի խումբ ուսանողներ փորձուսուցման են մեկնել Զահլե քաղաքում գտնվող «Gardenia Grain D՚or» ընկերության խոշոր պահածոների գործարան: «Արցախպրես»-ի  թղթակցի   հաղորդմամբ՝ փորձուսուցման  առաջին երկու  շաբաթն անց  է   կացվել «Gardenia Grain D՚or» ընկերության մթերքի վերամշակման ժամանակակից տեխնոլոգիաների գործարանում: Ըստ   ծրագրի   նախատեսված է նաև ծանոթանալ պանրի պատրաստման, կարտոֆիլի վերամշակման և ջրի շշալցման տեխնոլոգիաններին: Փորձուսուցման շրջանակներում տեղի   է  ունեցել   հանդիպումներ  Լիբանանի տուրիզմի նախարար Ավետիս Կիտանյանի և Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի հետ: ...

    Կարդալ ավելին
  • ​Այսօր Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Բյուրոյի անդամ, Գերմանիայում ՀՀ դեսպան Վահան Հովհաննիսյանը կդառնար 62 տարեկան (1956-2014): Հարցազրույցներից մեկի ժամանակ, երբ Վահան Հովհաննիսյանին հարցրել են` եթե իմանար իր կյանքի վերջին օրն է, ի՞նչ կմաղթեր, ի՞նչ կխոսեր, պատասխանել է. «Եթե ես իմանայի իմ վերջին օրն է, ավելորդ չէի խոսի»: ...

    Կարդալ ավելին
  • Ավստրալիայի խորհրդարանում օգոստոսի 16-ին սենատոր Էրիկ Աբեցը Վերին պալատում ելույթ է ունեցել՝ հույս հայտնելով, որ Ավստրալիան կաջակցի աշխարհի հայերի ողբերգությունը ճանաչելու և հատուցելու նվիրական գործին, ինչպես իր նախահայրերն են արել 100 տարի առաջ՝ նրանց սնունդ տրամադրելով, աջակցություն և օգնություն ցուցաբերելով: Այս մասին հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը: «Ձերբակալություններ, բանտարկություններ, բռնաբարություններ, մահվան երթեր, երեխաների հպատակեցում և էլի շատ բաներ են տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ընթացքում: Այս փաստագրված վայրագությունները չափազանց երկար են անուշադրության մատնվել»,- ասել է սենատորը: Նա նաեւ նշել է, որ Ավստրալիան դեռևս պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Ականատեսի տվյալներ ունենք հենց մեր՝ ավստրալացի ծառայողների կողմից, որոնք այդ պահին այնտեղ էին, ինչպես և ռազմական թղթակիցներն ավելի քան 100 տարի առաջ: Հավանաբար, Գալիպոլի թերակղզում իշխանությունները լռեցրել են դատապարտման ձայնը՝ ուղղված 1915 թվականի կազմակերպված պաշտոնական քաղաքականության դեմ, որը տեսել է Օսմանյան կայսրությունից հայերի տեղահանությունը: Ես վստահ եմ, որ արդարությունը գերակշռում է, և որ, ի վերջո, հայերի համար արդարությունը կհաստատվի: Բայց ես նաև գիտեմ, որ ուշացած արդարությունը հավասարազոր է արդարության մերժման: 103 տարվա ուշացումը, հերքումը և կեղծ արդարացումները պետք է վերացվեն՝ հօգուտ ընդունման, ճանաչման և ներման: Հույս ունեմ, որ Ավստրալիան այս արդար գործի առաջամարտիկներից կլինի, որով կճանաչվի և կփոխհատուցվի աշխարհի հայերի վիշտը, ինչպես մեր նախնիներն են արել՝ 100 տարի առաջ ուտելիք և օթևան տրամադրելով»,- ասել է նա: Ավստրալիայում Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը շնորհակալություն է հայտնել սենատոր Աբեցին Հայոց ցեղասպանության կապայցությամբ բարոյական դիրքորոշման և արդար քայլի համար՝ անհամբեր սպասելով այն օրվան, երբ Ավստրալիան կմիանա մարդասիրական այդ գործին և կճանաչի Հայոց ցեղասպանությունը: ...

    Կարդալ ավելին
  • Արցախի Տիգրանակերտում պեղումներ իրականացնելու ընթացքում հայտնաբերել է մեծ եկեղեցու քիվի ատամ «Բ» երկաթագրի փորագրությամբ։ «Եվս մի կարևոր գյուտ Տիգրանակերտի 2018 թ. պեղումներից։ Մեծ եկեղեցու քիվի ատամ «Բ» երկաթագրի փորագրությամբ։ Եթե նկատի առնենք, որ եկեղեցին կառուցվել է 5-րդ դարի վերջերին, այն հայերեն արձանագրի ամենավաղ վկայություններից է Արցախում։ Հավանական է, որ այն եկեղեցու ճարտարպետի անվան սկզբնատառն է»,- ֆեյսբուքյան էջում գրել է  Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը։ ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն