• Այսօր հուլիսի 23-ին Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է 17-ամյա Սոնա Կարապետյանը:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել հուլիսի 21-ին «Պոլիտրավմա, ձախ ազդրի բեկորային փակ կոտրվածք, գանգուղեղային փակ տրավմա, ցնցում ախտորոշմամբ» Մարտունու բժշկական կենտրոնից, որտեղ տեղափոխվել էր հուլիսի 14-ին ժամը 12:00-ի սահմաններում Մարտունի քաղաքի Պռոշյան և Աբովյան փողոցների միացման խաչմերուկում վրաերթի ենթարկվելուց հետո:  Գ. Շամշյանի տեղեկություններով, Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները պարզել են, որ վրաերթը կատարել է Մարտունի քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ 55-ամյա Մյասնիկ Խաչատրյանը իր վարած VAZ 2106 մակնիշի 65 ՍՏ 172 համարանիշի ավտոմեքենայով:  Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝   http://shamshyan.com/hy/article/2017/07/23/1073170/ ...

    Կարդալ ավելին
  • Այսօր՝ հուլիսի 23-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 45-ամյա Համլետ Աբրոյանը իր վարած Mercedes մակնիշի 47 TR 777 համարանիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցում ՝ «Վերնիսաժ»-ի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով փողոցը հատել է հետիոտնի համար չնախատեսված վայրով։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, կանչել է շտապօգնություն, սակայն պարզվել է, որ հետիոտնը տեղում մահացել է։  Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ խմբի պետ Արա Հովակիմյանի գլխավորությամբ: Փրկարարները սահմանազատել են տարածքը:  Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝   http://shamshyan.com/hy/article/2017/07/23/1073168/ ...

    Կարդալ ավելին
  • Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Մեր Տեր Հիսուս Քրիստոս, համաձայն Ավետարանի, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն`աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է. «Դեմքը փայլեց, ինչպես արեգակը. և նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը» (Մատթեոս 17:2, Մարկոս 9:2, Ղուկաս 9:29): Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Ս. Եղիա մարգարեի հետ: Ս. Ղուկաս ավետարանիչը պատմում է, որ նրանք խոսում էին Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի դեպքերի մասին, որ պիտի տեղի ունենային Երուսաղեմում (Ղուկաս 9:31):  Սքանչելի տեսարանից զմայլված՝ Ս. Պետրոս առաքյալը բացականչում է. «Վարդապե՛տ, լավ է, որ մենք այստեղ մնանք. երեք տաղավարներ շինենք, մեկը`Քեզ, մեկը` Մովսեսի և մյուսը` Եղիայի համար»: Մինչ Նա խոսում էր, լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց, և ամպից եկող ձայնն ազդարարում է. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրա՛ն լսեցեք»: Հանգստացնելով ու ոտքի կանգնեցնելով գետնամած առաքյալներին` Հիսուս նրանց պատվիրում է ոչ ոքի չհայտնել տեսածի ու լսածի մասին`մինչև Աստծո Որդու փառավորվելը:  Ս. Հովհան Ոսկեբերանը երեք բացատրություն է տալիս, թե ինչու Տիրոջը հայտնվեցին Ս. Մովսես և Ս. Եղիա մարգարեները. երկուսն էլ ունեցել են Աստծո տեսիլքը՝ Մովսեսը` Սինա (Ելք 24.12-18), իսկ Եղիան` Քորեբ լեռան վրա (Գ Թագավորներ 19.8-18): Նրանք խորհրդաբար ներկայացնում էին կյանքը և մահը: Մովսեսը մահացավ` այդպես էլ չտեսնելով խոստացված երկիրը, իսկ Եղիան կենդանի կերպով երկինք վերացավ հրեղեն կառքով:  Հիսուսի պայծառակերպության ժամանակ Մովսեսի` նախանձահույզ օրենսդրի ու Եղիայի` երկինք տեղափոխված նախանձախնդիր օրինապահի հայտնվելը խորհրդանշում է, որ Քրիստոս է Օրենսդիրը և չի դրժում Աստծո Ուխտը: Նա է Տերը երկրի և երկնքի, ողջերի ու մեռյալների, քանզի Մովսեսին մեռյալների միջից վեր հանեց, իսկ Եղիային`ողջերի:  Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտությունն է: «Վարդավառ» ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից, որը հետագայում փոխվել է սովորական ջրի:  Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպությունն Իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը:  Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:  Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո Որդին է: Աստծո պատգամն է առաքյալներին և ողջ աշխարհին. «Նրան լսեցեք»:  ...

    Կարդալ ավելին
  • Իրանի Կենգան քաղաքում խոշոր հրդեհ է տեղի ունեցել, որի հետևանքով 25 նավ է ոչնչացվել: Տեսանյութում երևում է պայթյունը: Վնասված նավերից 12-ը զբոսաշրջային և ձկնորսական են, 13-ը` լաստանավ, որոնց մի մասը ջրի տակ է անցել: Նախնական տեղեկություններով հրդեհի պատճառը կարող էր լինել նավահանգստի պոպերի խափանման պատճառով: Հրդեհի հետևանքով  8 մարդ է վիրավորվել: Պատճառված վնասը գնահատվել է 2 միլիոն դոլար: ...

    Կարդալ ավելին
  • Հուլիսի 20-ին հակառակորդի կողմից կրկին թիրախավորվել է Տավուշի մարզի Չինարի գյուղում: Հակառակորդի դիպուկահարը թիրախավորել է 17-ամյա մի պատանու, սակայն երիասարդը, ով մեծացել է այդ կրակոցների ներքո և կոփված է եղել, կարողացել է թաքնվել՝ ինչի արդյունքում կրակոցները պատանուն չեն դիպել: Սակայն գյուղի բնակիչների տների և մանկապարտեզի ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքով գյուղացիները նյութական վնասներ են կրել: ...

    Կարդալ ավելին
  • Սևանի նախկին քաղաքապետի տունը թալանել է նրա որդի՞ն. ուր են տանում կասկածները։ Տեսանյութը՝ ArmLur.am-ի ...

    Կարդալ ավելին
  • Երեկ` հուլիսի 21-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ 40-ամյա Լևոն Մադոյանը ոստիկանության Վարդենիսի բաժին հայտնել է, որ նույն օրը` ժամը 15:30-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի բնակիչ 35-ամյա Արմեն Սաֆարյանն իրեն պատկանող ավտոպահեստամասերի խանութում կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ հարվածել է իր դեմքին և հեռացել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` հեռանալուց հետո նա որոշ ժամանակ անց դեռևս չպարզված 3 անձանց հետ վերադարձել է խանութ և ծեծի ենթարկել իրեն` պատճառելով դեմքի մասում վանասվածք:  Ծեծկռտուքի ժամանակ էլ կոտրել են խանութի ապակիները: Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:  Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/hy/article/2017/07/22/1073155/ ...

    Կարդալ ավելին
  • Վրաստանում իսրայելցի զբոսաշրջիկը մահացել է սելիի հետ կապված դժբախտ  պատահարի պատճառով: Զբոսաշրջիկը փորձել է սելֆի անել Տրուսոյի կիրճի վրայով անցնող գազատար խողովակի վրա կանգնած, սակայն սայթաքել է և ընկել գետը: Իսրայելցի զբոսաշրջիկի մարմինը հաջողվել է հայտնաբերել միայն մի քանի ժամ անց:  Դեպքի առթիվ Վրաստանում հարուցվել է քրեական գործ: ...

    Կարդալ ավելին
  • ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ հուլիսի 23-27-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև +38...+40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով: Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 23-ին էապես չի փոխվի, 24-25-ը՝ փոքր-ինչ կնվազի, այնուհետև նույնքանով կբարձրանա: Երևան քաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ: ...

    Կարդալ ավելին
  • Բաքվի Խազարի շրջանում դանակահարություն է տեղի ունեցել: 1994 թ. ծնված Գալա Ջամալա Գամիդովան ոստիկանություն էր դիմել: Աղջկա պնդմամբ, նա իր մոր տանն է եղել, որտեղ էլ մայրը դանակով հարձակվել է իր վրա: Որպես հետևանք, մայրը նրան դանակահարել է: Տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկները նրա վիճակը բավարար են գնահատում: Կատարվում է նախաքննություն: ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն