Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի /6-րդ գյխավոր վարչության/ և ոստիկանության Արմավիրի մարզային վարչության աշխատակիցները առանձնապես ծանր հանցագործություն կատարելու կասկածանքով պրոֆեսիոնալ ձևի օպերատիվ վնասազերծման գործողություններ են կատարել Էջմիածին քաղաքում:  Այնտեղ գտնվող բնակարաններից մեկից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն են բերման ենթարկել 3 հոգու: Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝    http://shamshyan.com/hy/article/2017/05/24/1067936/ ...

    Կարդալ ավելին
  • SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 24-ին, Երևանում մահափորձ է կատարվել հանցագործ աշխարհում հայտնի 2 հեղինակությունների նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թիրախում են եղել Վստրեչի Ապեր մականվամբ Արամ Վարդանյանը և երկար տարիներ Իտալիայում բնակվող և վերջերս Հայաստան վերադարձած Դոն Պիպո մականվամբ, էջմիածնեցի Արթուր Ասատրյանը:  Ըստ տեղեկությունների՝ նրանք չեն տուժել: Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝  http://shamshyan.com/hy/article/2017/05/24/1067930/ ...

    Կարդալ ավելին
  • Թուրքիայում գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակում Անկարայի քաղաքապետարանում ու թաղապետարաններում աշխատող 115 մարդու ձերբակալելու մասին որոշում է կայացվել: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Հաղորդվում է, որ նրանք ByLock հավելվածի օգտատերեր են: Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը վերծանել էր ByLock հավելվածը, որի օգնությամբ ենթադրվում է, որ գյուլենական շարժման անդամները շփվել են միմյանց հետ: Ըստ թուրքական հետախուզական ծառայության տվյալների` ծրագրի միջոցով հաստատվել է Գյուլենի ավելի քան 53 հազար կողմնակցի ինքնություն: Գյուլենականներն ու նրանց առաջնորդ չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում են Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ: ...

    Կարդալ ավելին
  •   ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մայիսի 25-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Կազան քաղաքում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ  կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին մասնակցելու նպատակով:  ...

    Կարդալ ավելին
  • Այսօր՝ մայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ГАЗ C 41 R 13-50 մակնիշի 493 AF 61 համարանիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդ՝ Երևանի բնակիչ, 56-ամյա Հաբեթ Այիխանյանը Նուռնուս գյուղի ամառանոցների ճանապարհին՝ ոլորանապտույտ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվելով հայտնվել մեկ այլ ոլորանապտույտ հատվածում։  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն։  Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝  http://shamshyan.com/hy/article/2017/05/24/1067875/ ...

    Կարդալ ավելին
  • ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր քննարկվել է Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավման (Doing Business) 2017 թ. միջոցառումների ծրագրի նախագիծը:  Ներկայացվել են, մասնավորապես, բիզնես սկսելու և զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցման, ՓՄՁ խթանման, ներդրողների պաշտպանվածության, շինարարական թույլտվությունների ստացման, էլեկտրոնային համակարգերի շարունակական ներդրման, վարկերի հասանելիության, սեփականության գրանցման, ենթակառուցվածքներով ապահովման ցուցանիշների բարելավման ուղղությամբ  նախատեսվող միջոցառումները: Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ Doing Business-2017 միջոցառումների ծրագրի նախագիծը քննարկել բիզնես հանրության ներկայացուցիչների և միջազգային գործընկերների հետ, սեղմ ժամկետում լրամշակել նրանց, ինչպես նաև շահագրգիռ գերատեսչությունների առաջարկություններով և  վերջնական տարբերակը ներկայացնել կառավարություն: ...

    Կարդալ ավելին
  • Armtimes.com-ը գրում է` Մայիսի 20-ին Ազգային ժողովում կայացած քվեարկություններից մեկն ուշագրավ բացահայտումներ է անում: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արմեն Աշոտյանի քվեարկությունը բազմաթիվ հարցեր է առաջացել Հանրապետական խմբակցությունում: Բանն այն է, որ Աշոտյանի օգտին 98 պատգամավորից քվեարկել է ընդամենը 56-ը, դեմ՝ 36, իսկ անվավեր քվեաթերթիկները 2-ն են եղել: ՀՀԿ փոխնախագահն ամենաքիչ ձայնն է ստացել առաջադրված բոլոր թեկնածուներից, գումարած դրան այն հանգամանքը, որ «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցություններից քվեարկությանը մասնակցել է ընդամենը 35 պատգամավոր, ու եթե նրանք դեմ են քվեարկել, ապա 1 «դեմ» եւ երկու անվավեր («դեմ» քվեարկված) քվեաթերթիկները քվեարկվել են կամ ՀՀԿ-ի կամ ՀՅԴ-ի պատգամավորները: «Ծառուկյան» խմբակցության մեր աղբյուրները փոխանցում են, որ քվեարկությունից առաջ Գագիկ Ծառուկյանի կողմից հրահանգ է եղել. «Ում ուզում եք քվեարկեք, բայց Աշոտյանին՝ բոլորդ դեմ»: Քվեարկության արդյունքները վառ արտահայտում են հրահանգի իրականացումը, սակայն եղել են որոշ ԲՀԿ-ականներ, որոնք շատ են ոգեւորվել Ծառուկյանի հրահանգն իրականացնելուց եւ որոշել են անարգանքի սյունին գամել կրթության եւ գիտության նախկին նախարարին: Երկու անվավեր քվեաթերթիկներից մեկի վրա, որը քվեարկված է եղել «դեմ», ունեցել է նաեւ գրառում. «Աշոտյան Ս…»: Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝ http://armtimes.com/hy/article/112841 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր՝ մայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 05։00-05։30-ն ընկած ժամանակահատվածում Nissan Pathfinder մակնիշի 30 CC 900 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 79-րդ կմ հատվածում՝ Տիգրանաշենի /Քյարքի/ ոլորաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ապառաժ քարերի վրա։  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։ Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝  http://shamshyan.com/hy/article/2017/05/24/1067860/ ...

    Կարդալ ավելին
  • ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել «Azatutyun.am» էլեկտրոնային լրատվական կայքի հրապարակման առթիվ ՀՀ ոստիկանությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված քրեական գործը:  Այսպես, հիշյալ լրատվական կայքում հրապարակվել է «Շիրակի 3 հասցեում գտնվող թիվ 52 հիմնական դպրոցում տեղակայված թիվ 8/54 ընտրատեղամասում ընտրողներին քվեարկված քվեաթերթիկներ են տվել» վերտառությամբ հոդվածը, որի առթիվ նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այլ անձի կողմից քաղաքացու  ընտրական իրավունքի  ազատ իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ: Մասնավորապես, միջադեպին ականատես անձինք նշված ընտրատեղամասում բարձրաձայնել, իսկ այնուհետև ոստիկանությունում բացատրություն են տվել այն մասին, որ ընտրական հանձնաժողովի անդամները նախապես քվեարկած քվեաթերթիկներ են հանձնել ընտրողներին: Այսպիսով, քաղաքացու ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական  ծառայությունում: ...

    Կարդալ ավելին
  • Հանրապետության տարածքում` Մայիսի 24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ին և 28-ին հիմնականում հյուսիսային շրջաններում, 27-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավարևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 25-27-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում` Մայիսի 24-ին ժամանակ առ ժամանակ, 27-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, 25-ի և 28-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ: 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:   Երևան քաղաքի մայիսի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան`   33.60C (1989 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան`        6.10C (1991 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան`  19.00C ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.  Հանրապետության գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի որոշ նվազում: ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն