• Օգոստոսի 18-ին՝ ժամը 21:37-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Daewoo» և «ԶԻԼ» մակնիշերի ավտոմեքենաները: Փրկարարները «Daewoo» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին՝ Ս. Ե.-ին (ծնված 1978 թ.), ուղևորներին՝ Ա. Ե.-ին (ծնված 1957 թ.) և Մ. Ն.-ին, ու մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Ս. Ե.-ն քաղաքացիների ուժերով տեղափոխվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: Ա. Ե.-ն հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, իսկ Մ. Ն.-ն՝ Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: Փրկարարներն ուղղել են «Daewoo» մակնիշի ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին: ...

    Կարդալ ավելին
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Քոֆի Անանի ընտանիքին: Ինչպես FBH.am-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հեռագրում, մասնավորապես ասվում է.   «Խոր վշտով տեղեկացա ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար, Նոբելյան մրցանակի դափնեկիր և խոշորագույն համաշխարհային գործիչ Քոֆի Անանի մահվան մասին: Քոֆի Անանն իր ողջ կյանքն ու գործունեությունը անմնացորդ նվիրեց ավելի արդար և խաղաղ աշխարհ կերտելուն։ Ստանձնելով ՄԱԿ-ի ղեկավարությունը կազմակերպության համար դժվարին ու մարտահրավերներով լի ժամանակաշրջանում՝ նա լավագույնս համատեղեց խիզախությունն ու վճռականությունը անսահման լավատեսության ու հումանիզմի հետ: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնը թողնելուց հետո էլ Քոֆի Անանը շարունակեց իր անխոնջ պայքարը հանուն խաղաղության և իր ողջ կյանքում մնաց մարդու իրավունքների, ժողովրդավարական և մարդասիրական արժեքների նվիրյալ: Այս լուսավոր անունը միշտ վառ կմնա մեր սրտերում։ Խորին ցավակցություն և զորակցությունն եմ հայտնում Քոֆի Անանի ընտանիքին, հարազատներին և ողջ միջազգային հանրությանը այս ծանր կորստի առթիվ»: ...

    Կարդալ ավելին
  • Ջենովայի՝ 43 մարդու կյանք խլած փլուզված կամուրջը սպասարկող «Autostrade per l’Italia» ընկերությունը պարտավորվել է վերականգնել այն: Ըստ Reuters-ի՝ ընկերությունը փլուզման հետևանքների վերացման համար հատկացրել է մոտ 500 մլն եվրո։ Ընկերության ղեկավար Ջովաննի Կաստելուչին ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին: Վերջինս, պատասխանելով հարցին, թե արդյոք նա պատրաստ է պատասխանատվության կրել այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել և ներողություն խնդրել ողբերգության կապակցությամբ, ասել է. «Դու ներողություն ես խնդրում, եթե դու պատասխանատու ես»: Նրա խոսքով՝ տեխնիկական իրավիճակը այնքան բարդ է, որ միայն արդարադատության համակարգը կկարողանա հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել: ...

    Կարդալ ավելին
  • Հայ Ազգային Կոնգրեսը որոշել է չառաջադրվել Երևանի Ավագանու առաջիկա ընտրություններին՝ ի աջակցություն ապրիլյան հեղափոխությունը առաջնորդած ուժի որդեգրած քաղաքական գծի։ FBH.am-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ: Այնտեղ, մասնավորապես, նշվում է, ինչպես հայտնի է ս.թ. սեպտեմբերի 23-ին տեղի կունենան Երևանի կառավարման բարձրագույն մարմնի՝ Ավագանու արտահերթ ընտրություններ։ Հայաստանում ընթացող հեղափոխական գործընթացները, սակայն, էապես փոխում են այդ ընտրությունների քաղաքական բովանդակությունն ու նշանակությունը։ Ստեղծված իրավիճակում դրանցով Երևանի կառավարման խնդիրը չէ, որ լուծվում է։ Մի կողմից այն պետք է դիտարկել որպես կարևորագույն փուլ՝ գլխավոր խնդրի՝ Ազգային ժողովի ազատ, արդար, լիովին ժողովրդավարական ընտրությունները նախապատրաստելու առումով, մյուս կողմից՝ որպես վստահության քվե հեղափոխության արդյունքում ձևավորված իշխանությանը՝ մարտիմեկյան ոճրագործության ամբողջական բացահայտման և ոճրագործներին պատասխանատվության ենթարկելու, ավազակապետական հանցավոր համակարգի կազմաքանդման, կոռուպցիան արմատախիլ անելու և Հայաստանում լիակատար ժողովրդավարություն հաստատելու խնդիրները լուծելու նպատակով։ Հիմնվելով նշված փաստարկումների վրա, Հայ Ազգային Կոնգրեսը որոշում է չառաջադրվել Երևանի Ավագանու առաջիկա ընտրություններին՝ ի աջակցություն ապրիլյան հեղափոխությունը առաջնորդած ուժի որդեգրած քաղաքական գծի։ Միևնույն ժամանակ, Կոնգրեսը սկսում է նախապատրաստությունը հեղափոխության եզրափակիչ փուլին՝ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին։ ...

    Կարդալ ավելին
  • Հանրապետության տարածքում՝ Օգոստոսի 19-ին շրջանների մեծ մասում, 20-22-ին երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 20-25մ/վ: Օդի ջերմաստիճանը 19-ի ցերեկը կնվազի 4-6, 21-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Օգոստոսի 20-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև, 19-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 19-24մ/վ: Իսկ արդեն օգոստոսի21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: ...

    Կարդալ ավելին
  • Թուրքիայի հյուսիս-արևմտյան Բուրսա նահանգում վթար է տեղի ունեցել ավելի քան 30 մեքենայի մասնակցությամբ, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 15-ը՝ վիրավորվել: Ինչպես հաղորդում է Daily Sabah-ը, վթարի պատճառ է դարձել մայրուղում բեռնատարից թափված վառելիքը: Բեռնատարը հայտնաբերել դեռևս չի հաջողվել: Վթարը, որի ժամանակ իրար են բախվել մեկ բեռնատար, երկու ուղևորատար ավտոբուս, երկու միկրոավտոբուս և 27 ավտոմեքենա, տեղի է ունեցել Էսքիշեհիր-Բուրսա ավտոմայրուղու վրա ուրբաթ երեկոյան, երբ պաշտոնապես մեկնարկել են հանգստյան օրերը՝ մուսուլմանական Կուրբան Բայրամ տոնի առթիվ: Լուրջ վնասվածք ստացած 15 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, մինչդեռ տասնյակ մարդիկ առաջին բուժօգնություն են ստացել դեպքի վայրում: ...

    Կարդալ ավելին
  • Շաբաթ` ժամը 10:30-ի սահմաններում, Ադրբեջանի Սալյանի շրջանում 3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։  Այդ մասին հայտնում է «Թրենդ» գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի հանրապետական սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդագրությունը։ Երկրաշարժի օջախը գտնվել է 38 կիլոմետր խորության վրա։ ...

    Կարդալ ավելին
  • Փնտրվում է 15 ամյա Մերի Պապիկյանը։ Տեսնեղներին խնդրվում է զանգահարել 098-32-64-90 հեռախոսահամարով։ Քանաքեռի Շամպայն կոչվող թաղամասում, ժամը 23։00-ին աղջնակը դուրս է եկել տանից խանութ գնալու նպատակով և չի վերադարձել։ ...

    Կարդալ ավելին
  • Տոլյատիում օգոստոսի 14-ին գիշերը՝ ժամը 2:00-ի սահմաններում ճանապարհային ոստիկանությունը կանգնեցրել էր 16-ամյա Հայաստանի քաղաքացու, ով  54-ամյա քաղաքացուց մեքենա էր գողացել՝ վարելու նպատակով: Մեքենայի վարորդը, տեսնելով, որ ոստիկանները ցանկանում են կանգնեցնել մեքենան, ավելի արագ է քշել՝ փախչելու նպատակով: Երիտասարդի հետևից միանգամից մի քանի ծառայողական մեքենաներ են գնացել, որպեսզի կանգնեցնեն նրան: Նրան շատ դժվարությամբ են կարողացել կանգնեցնել: Այս մասին տեղեկացնում է FBH.am-ը, հղում կատարելով Комсомольская Правда-ին: 16-ամյա հայ երիտասարդի դեմ քրեական գործեր են հարուցվել միանգամից մի քանի հոդվածներով: ...

    Կարդալ ավելին
  • Գիշերը ողջ ընթացքում Գյումրիում անձրև է տեղացել: Այնուհետև այն վերածվել է կարկուտի, ապա առավոտյան արդեն՝ վերածվել ձյան շերտի: ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն