Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Դավթաշենի կամրջից վայր ընկած երեխայի ինքնությունը դեռևս ճշտվում է, սակայն հայտնի է, որ նա 13 տարեկան է և արական սեռի: Այդ մասին FBH.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մայիսի 25-ին՝ ժամը 18:55-ին, ահազանգ էր ստացել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ ընկած երեխա կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ստացած վնասվածքներից երեխան մահացել է: Հանգամանքները դեռևս պարզվում են:      ...

    Կարդալ ավելին
  • ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և հրամանագրեր է ստորագրել և նախարարներ նշանակել: Ինչպես հայտնում է FBH.am-ը համաձայն ՀՀ նախագահի հրամանագրերի՝ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար է նշանակվել Վաչե Գաբրիելյանը: Վերջինս նաև կզբաղեցնի ՀՀ փոխվարչապետի պաշտոնը: Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար է նշանակվել Սուրեն Կարայանը: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար է նշանակվել Էդվարդ Նալբանդյանը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար է նշանակվել Վիգեն Սարգսյանը: Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար է նշանակվել Իգնատի Առաքելյանը: Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար է նշանակվել Աշոտ Մանուկյանը: Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար է նշանակվել Վահան Մարտիրոսյանը: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար է նշանակվել Դավիթ Հարությունյանը: Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար է նշանակվել Հրանուշ Հակոբյանին: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար է նշանակվել Վարդան Արամյանը: ...

    Կարդալ ավելին
  • News.am-ը գրում է՝ Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամվանի դպրոցն այս տարի երկու շրջանավարտ կունենա: Շրջանավարտների թիվը պետք է երեքը լիներ, սակայն աշակերտներից մեկը ընտանիքով տեղափոխվել է Նոյեմբերյան՝ զգուշանալով հակառակորդի կրակոցներից. «Շրջանավարտ էինք ունենալու, բայց մեր աշակերտներից մեկը, որի տունը հաճախ էր գնդակոծության ենթարկվում, հեռացավ գյուղից»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բարեկամավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանը: Բարեկամավանի դպրոցում սովորում է 21 աշակերտ: Շրջանավարտների թիվը նախորդ տարի ևս 2-ն է եղել: Դպրոցում չկան 1-ին և 4-րդ դասարաններ, 3-րդ դասարանում սովորում է 1 աշակերտ, նույնքան աշակերտ էլ սովորում է 7-րդ և 9-րդ դասարաններում: Միայն 8-րդ դասարանն է, որ 4 աշակերտ ունի: Շարունակությունն՝ այստեղ ...

    Կարդալ ավելին
  • SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել մայիսի 24-ին Նոր Նորքի ոստիկաններին դիմած քաղաքացուհու բողոքի փաստով: Ժամը 03:20-ի սահմաններում Բագրևանդի փողոցում ծառայություն կատարող ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի 2-րդ վաշտի ոստիկաններին է մոտեցել մի կին և հայտնել, որ իր ծանոթ Վարդան Վարդանյանը իրեն ծեծի է ենթարկել, ինչի հետևանքով ինքը մարմնական վնասվածքներ է ստացել մարմնի տարբեր մասերում:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այդ կինը Չարենցավան քաղաքի բնակիչ, 45-ամյա Լուսինե Ծատուրյանն է, ով աշխատում է Չարենցավան քաղաքի Գարզոյի անվան երաժշտական դպրոցում՝ որպես ուսուցչուհի, իսկ Վ. Վարդանյանը, ում նա մեղադրում է իրեն ծեծելու մեջ, Կոտայքի մարզի Ալափարս գյուղի գյուղապետն է: Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/hy/article/2017/05/25/1068041/ ...

    Կարդալ ավելին
  • Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջից անզգուշաբար երեխա է ընկել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ:  Փրկարարները քաղաքացիների օգնությամբ երեխայի դին գտել են:  Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝  http://shamshyan.com/hy/article/2017/05/25/1068017/   ...

    Կարդալ ավելին
  • Չգիտեմ՝ ով ինչքան, բայց իմ կարծիքով՝ Մայա Պողոսյանը մեր հայտնիներից այն քչերից է, ով իր արտաքինի վրա գլոբալ փոփոխություններ չի արել: Սրանում համոզվեցի, երբ տեսա Մայայի «Վերջին զանգի» լուսանկարը, որից պարզ երևում է, որ նա դասարանի ամենասիրուն աղջիկն է: Հաճելի է իմանալ, որ ոչ բոլոր գեղեցկուհիներն են արհեստական:   Նյութի աղբյուր՝ https://asemlsirblog.wordpress.com/2016/12/09/ ...

    Կարդալ ավելին
  • Life.tert.am-ը գրում է` «Մանկություն, պատանեկություն, չափահասություն» շարքում Tert.am Life–ը շարունակում է բացահայտել հայ հայտնիներին։ Հետաքրքիր հիշողություններ, աշխարհընկալում, ինքնաբացահայտում. մեր զրուցակիցը «Ֆուլ հաուսի» դերասան Գրիգոր Սեփխանյանն է, որը նաև սիթքոմի սցենարիստներից մեկն է։ Մանկություն Մանկությունս անցել է ծանր տարիներին։ 7 տարեկան էի, երբ երկրաշարժ եղավ, դրան հաջորդեցին մութ ու ցուրտ տարիները։ Մեծացել եմ Էջմիածնի գյուղերից մեկում։ Անկախ մի շարք դժվարություններից` մանկությունս հետաքրքիր է անցել։ Խաղում էինք տարբեր խաղեր, այն ժամանակ ակտուալ էր նաև գողություն անելը։ Դասընկերներիս հետ ցոգոլ ու ալյումին էինք գողանում։ Ակտիվ երեխա եմ եղել։ Մենք մեր տանը 3 երեխա էինք։ Մեծը ես էի։ Քանի որ ծնողներս աշխատում էին, եղբայրներիս համար պատասխանատվությունը հիմնականում ինձ վրա էր։ Նրանք էլ շատ ագրեսիվ էին ու անընդհատ կռիվների մեջ էին ընկնում։ Նրանց պատճառով ես էլ էի ընկնում կռվի մեջ ու ամսվա մեջ, գոնե, մի անգամ աչքիս տակը կապտուկ կար։ Հիմա լավ է, որ այդպես չէ։ Շարունակությունը` այստեղ: ...

    Կարդալ ավելին
  • ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը վերջապես բռնել է ամուսնու ձեռքը:  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ու կնոջը լուսանկարել են Վատիկանում Սիքստինյան կապելլա մտնելիս: Լուսանկարում Մելանյան բռնել է ամուսնու ձեռքը: Ավելի վաղ Մելանյա Թրամփը երկու անգամ հրաժարվել էր ամուսնու ձեռքը բռնել: Առաջին անգամ նա ամուսնու պարզած ձեռքն անտեսել էր մայիսի 22-ին Իսրայելում, իսկ երկրորդը դեպքն արձանագրվել էր Իտալիա ժամանելիս: ...

    Կարդալ ավելին
  • Գործադիրը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության սողանքային աղետների կառավարման պլանին: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը նշեց, որ սողանքային աղետը ոչ միայն իր բացասական ազդեցությունն է թողնում քաղաքական, սոցիալական, տնտեսական ոլորտների վրա, այլև խոչընդոտ է հանդիսանում տնտեսության կայուն զարգացմանը, ինչպես նաև հանրապետությունում և հարևան երկրների հետ հանրապետության հաղորդակցության ուղիների անխափան շահագործմանը, որոնք հանդիսանում են տնտեսության զարգացման համար կարևորագույն միջոց:  «Սողանքային աղետի կառավարման համակարգի բացակայության պատճառով հանրապետության առավել վտանգավոր սողանքային տեղամասերում չեն կատարվել հիմնավոր և հետևողական համապատասխան հետազոտություններ և դիտարկումներ, ինչն անհնար է դարձնում արդյունավետ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը: Սողանքային աղետի կառավարման պլանի նպատակն է նվազեցնել սողանքային աղետի ռիսկերն ու վնասները՝ ձեռնարկելով համապատասխան հակասողանքային միջոցառումներ»,- ասաց Մխիթարյանը: ...

    Կարդալ ավելին
  • ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում բացահայտվել է գետնանցումում քաղաքացու նկատմամբ կատարված ավազակային հարձակումը, առերևույթ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝ 2017թ. մայիսի 24-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Երևան քաղաքի գետնանցումներից մեկում որպես զենք օգտագործվող առարկայով քաղաքացուն սպառնացել են  կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել ու հափշտակել նրա մոտ առկա կանխիկ գումարը և բջջային հեռախոսը, ապա դիմել փախուստի: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում: Ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալվել է 29-ամյա տղամարդը: Նախաքննությունը շարունակվում է: ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն