• Այսօր՝ օգոստոսի 9-ին, պայթյուն է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Կապանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ Կապանի ոստիկանապետ Արթուր Շմավոնյանի գլխավորությամբ:  Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Կապանի քննչական բաժնի հերթապահ խումբը՝ հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ:  Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝   http://shamshyan.com/hy/article/2017/08/09/1074421/ ...

    Կարդալ ավելին
  • Ռուզանը ոնց որ ստրուկ լիներ, իսկ ամուսինը արքայության մեջ էր. հարևանները սկսել են խոսել։ ...

    Կարդալ ավելին
  • Ամերիկյան Apple ընկերության տեխնիկայից օգտվողները կարողացել են բացահայտել նախատեսվող iPhone 8 սմարթֆոնի գործառույթների մասին նոր տվյալներ: Մասնագետները նկատել են հատուկ ծածկագիր, որը վկայում է այն մասին, որ սմարթֆոնը արգելափակումից դուրս կգա նույնիսկ այն դեպքում, երբ դրված լինի սեղանին: Այն դեպքերում, երբ մոտակայքում գտնվի չճանաչված օգտատեր, iPhone 8-ը ինքնաբերաբար կարգելափակվի: Ապաարգելափակումը կարող է իրականացվել Pearl ID անվանումը կրող մեխանիզմով: Այն կփոխարինի Touch ID-ին. տեխնոլոգիա, որն արդեն տևական ժամանակ կիրառվում է Apple-ի տեխնիկայում՝ մատնահետքով արգելափակումից հանելու համար: Այժմ արդեն հայտնի է, որ iPhone 8-ը կունենա 5,8 դյույմանոց էկրան, կրկնակի տեսախցիկ և անլար լիցքավորման հնարավորություն։ ...

    Կարդալ ավելին
  • Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում այսօր՝ օգոստոսի 9-ին, տարեց բնակչի դի է հայտնաբերվել: Ժամը 17:24-ին տեղեկություն է ստացվել, որ Սասունիկի 20-րդ փողոցի 21-րդ շենքի տներից մեկի տարեց բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին, դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը, հյուրասենյակի հատակին հայտնաբերել 83-ամյա Վ. Ն.-ի դին: ...

    Կարդալ ավելին
  • Թուրքիայի սպառողների իրավունքների միության նախագահ Թուրհան Չաքարը ուշագրավ տվյալներ է հրապարակել երկրում գրացված գնաճի և սպառողների տնտեսական վիճակի վերաբերյալ: Չաքարը նշել է, որ 2016-2017թթ. ընթացքում առաջին անհրաժեշտության և մասնավորապես՝ նորմալ սնվելու համար անհրաժեշտ սննդամթերքի գները հրապարակված պաշտոնական տվյալներից շատ ավելի են բարձրացել: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը՝ հղում անելով İhlas գործակալությանը։ Միության նախագահի խոսքով՝ թեև նշված ժամանակահատվածում տեղի է ունեցել աշխատավարձերի և կենսաթոշակների 7-10 տոկոս աճ, այնուամենայնիվ, դրան զուգահեռ գրանցված ինֆլյացիայի հետևանքով այդ նույն խավերի գնողունակությունն իրականում նկատելիորեն նվազել է: Ընդհանուր առմամբ, գնաճով և անբավարար ֆինանսական միջոցներով պայմանավորված՝ մարդիկ այլևս հնարավորություն չունեն գնելու շուրջ 40-50 տեսակի սննդամթերքներ: Այսպես, 2016թ. հուլիսի դրությամբ Թուրքիայում բնակվող երկու երեխա ունեցող ընտանիքը, որտեղ աշխատում է միայն ամուսիններից մեկը և ստանում է նվազագույն աշխատավարձ (1.362 թուրքական լիրա/ 384.7 դոլար), ամսական սննդի համար միջինում պետք է ծախսեր 1.369 լիրա (386.7 դոլար): 2017թ. հուլիսի դրությամբ նվազագույն աշխատավարձը որոշակիորեն աճել է՝ կազմելով 1.470 լիրա (415 դոլար), սակայն գնաճի հետևանքով նույն չորս հոգանոց ընտանիքն արդեն քիչ թե շատ նորմալ սնվելու համար պետք է ծախսի 1.497 լիրա (422 դոլար): Փաստորեն, երկու դեպքում էլ ընտանիքը սովի մատնվելու շեմին է գտնվում: Չաքարի խոսքով՝ Թուրքիայի բնակչության շուրջ 20 տոկոսը (ավելի քան 16 մլն մարդ) վաստակում է ավելի քիչ, քան անհրաժեշտ է նորմալ սնվելու համար: Իսկ բնակչության շուրջ 60 տոկոսը (ավելի քան 48 մլն մարդ) գտնվում է աղքատության շեմին: ...

    Կարդալ ավելին
  • Այսօր՝ օգոստոսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Նաիրի Զարյան-Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում 37-ամյա Էրիկա Հարությունյանը Mitsubishi Colt մակնիշի 75 ՕՕ 999 hամարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթեկելի գոտուց, բախվել գովազդային վահանակին, այնուհետև մասամբ հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում՝ բախվելով այնտեղ կայանված BMW մակնիշի ավտոմեքենային:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին առաջինը օգնության են հասել բնակիչները, այնուհետև օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները առաջին օգնությունն են ցուցաբերել վարորդին, ով սակայն հետո հրաժարվել է բժիշկների ծառայությունից:  Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուրhttp://shamshyan.com/hy/article/2017/08/09/1074416/   ...

    Կարդալ ավելին
  • Instagram-ը հայտարարել է նոր գործառույթի փորձարկման մեկնարկի մասին։ Այն իրենից ներկայացնում է համատեղ ուղիղ հեռարձակում, որին կարելի է միացնել հյուրին։ Այս մասին հաղորդվում է սոցցանցի մամլո ծառայությունում։ «Ուղիղ եթեր դուրս գալն ընկերների և բաժանորդների հետ շփման հետաքրքիր ձևաչափ է։ Նոր գործառույթը թույլ կտա հեռարձակման մեջ ավելացնել հյուրի, իսկ դիտողները նախկինի պես կարող են մեկնաբանություններ թողնել և հավանություն տալ»,- ասվում է հաղորդագրությունում։ Հաղորդվում է, որ ներկա պահին գործառույթը հասանելի է միայն սահմանափակ թվով օգտատերերի, սակայն մի քանի ամսից այն կգործարկվի լիարժեք ծավալով։ ...

    Կարդալ ավելին
  • ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու դրամապանակը հափշտակած անձի ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ 2017թ. հունիսի 29-ին ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երեւան քաղաքի Տիգրան Մեծ փողոցում գործող կոշիկի խանութում քաղաքացու պայուսակից գաղտնի հափշտակել է նրա դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում: Նախաքննության ընթացքում ստացվել են նշված խանութում գործող անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութում երեւում է, թե ինչպես է երիտասարդ կինը ինչ-որ իր վերցնում այլ կնոջ պայուսակից: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված երիտասարդ կնոջը հայտնաբերելու ուղղությամբ։ Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: ...

    Կարդալ ավելին
  • Օգոստոսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Սիմայակիս Դիմոսթենիսին: Ինչպես FBH.am-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վիգեն Սարգսյանը շնորհավորել է գնդապետ Դիմոսթենիսին Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Բարձր գնահատելով պաշտպանական ոլորտում հայ-հունական համագործակցության ներկայիս մակարդակը` ՀՀ պաշտպանության նախարարը համոզմունք է հայտնել, որ այն կշարունակի զարգանալ ինչպես առկա ծրագրերի, այնպես էլ նոր նախաձեռնությունների շրջանակներում ...

    Կարդալ ավելին
  • Մոսկվայի շրջանում 47-ամյա Ղրղզստանի քաղաքացին 3 շաբաթ գերության մեջ է պահել 92-ամյա ռուս կնոջը: Ինչպես FBH.am-ը տեղացավ ՌԴ տարածքային քննչական կոմիտեի մամլո ծառայությունից, տղամարդն այդ քայլին է դիմել, որպեսզի կինը իր բանկարանի համար լիազորագիր ստորագրի: Ըստ ՌԴ տարածաշրջանային քննչական կոմիտեի մամուլի ծառայության` 47-ամյա տղամարդն ու նրա 27-ամյա որդին մայիսի 13-ից մինչև հունիսի 2-ը ապօրինաբար առևանգել են ծեր թոշակառուին: Նրանք կնոջը սպառնացել են զենքով:  Դեպքի առթիվ հարուցվել է քր․գործ: Մեղադրյալի հանդեպ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն